Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/384

Այս էջը սրբագրված չէ

անդերում: Թավոտ Կ. զբաղեցնում է ոչ այնքան մեծ տարածք և աճում է փոքր խմբերով կամ մեկական: Հայաստանում ամենատարածվածը Լիտվինովի Կ. է, որը Մարմարիկի հովտում, Սևանի ավա– զանում առաջացնում է մերձալպյան կե– չուտներ: Կ–ու տեսակները էկոլոգիայով շատ մոտ են միմյանց, լուսասեր են, ցըր– տադիմացկուն, երաշտակայուն և հողի նկատմամբ քիչ պահանջկոտ: Կ. ապրում է 60–80 տարի: Բնափայտը և կեղևը կի– րառում են ժողտնտեսության տարբեր բնագավառներում, տերևներն ու բողբոջ– ները՝ բուժիչ նպատակով: Բողբոջները պարունակում են 3,5–6% եթերայուղեր: Կ. ունի նաև դեկորատիվ նշանակություն:

ԿԵՁՐՈՐ, Ք և չ ր n ր, միջնադարյան քա– ղաքավան Մեծ Հայքի Այրարատ նահան– գում: Հիշատակում է Վարդան աշխարհա– գիրը, նշելով, որ XII դ. Խառաչա ամիրան Կ. վաճառել է Խըզլ Ասլան ամիրային: Ըստ Ղ. Ինճիճյանի, Կ. գտնվել է Երասխի ձորահովտում, Անի քաղաքի մերձակայ– քում, ըստ Ղ. Ալիշանի՝ Վարաժնունիք (Ծաղկունիք) գավառում, Կեչառույք վան– քի մոտ՝ բարձրադիր հովտում:

ԿԵՁՈՒԱ, կ ի չ ու ա, կ և շ ու ա, Հարա– վային Ամերիկայի ժամանակակից հնդկա– ցի ժողովուրդ: Պերուի, Բոլիվիայի, էկվա– դորի բնակչության զգալի մասը: Բնակ– վում են նաև Արգենտինայի և Չիլիի հս–ում: Ընդհանուր թիվը՝ մոտ 10 մլն (1970): Խոսում են կեչուա լեզվով: Հիմնականում կաթոլիկներ են, պահպանել են նաև մինչ– քրիստոնեական հավատալիքների վերապ– րուկներ:tXVI դ. իսպանական նվաճում– ները, ապա ստրկատիրական ու ֆեոդա– լական շահագործման զանազան ձևերը նպաստեցին Կ–ների ցեղային միջնորմ– ների վերացմանը, էթնիկական միաձուլ– մանը, ազատագրական շարժման վերել– քին և ազգային միասնական լեզվի ձևա– վորմանը: XIX դ. I քառորդում, ներառնե– )ւմբնր, AUUI- վորվեց Կ. ազգությունը: Կ–ները զբաղվում են գյուղատնտեսությամբ, մասամբ՝ ար– հեստներով, աշխատում լեռնային, և տեքս– տիլ արդյունաբերության մեջ: 9–/i^.Hapoabi AMepHKH, t. 2, M., 1959.

ԿԵՁՈՒՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Ազիզբե– կովի շրջանում, Արփայի ձախ ափին, շըրջ– կենւորոնից 23 կմ հյուսիս–արևելք: Մտնում է Ջերմուկի քաղսովետի տարածքի մեջ: Անասնապահական սովետական տնտե– սությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ, բանավանում՝ նաև տարրական դպրոցներ, 2 ակումբ, 2 գրա– դարան, 2 կինո, մսուր–մանկապարաեզ, 2 բուժկայան: Այստեղ է Կեչուտի ջրամ– բարը:

ԿԵՉՈՒՏԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, գտնվում է Հայ– կական ՍՍՀ–ի հյուսիս–արևմուտքում: Տես Ջավախքի չեռնաշղթա:

ԿԵՉՈՒՏԻ ՋՐԱՄԲԱՐ, գտնվում է Հայկա– կան ՍՍՀ Ազիզբեկովի շրջանում, Արփա գետի վրա,Կեչուտ գյուղի մոտ: Կառուցումն սկսվել է 1967-ից: Պատվարը քարալիցքա– յին է՝ մոտ 50 մ բարձրությամբ, 230 մ եր– կարությամբ: Ընդհանուր ծավալը 22,5 մլն մ3 է, օգտակար ծավալը՝ 3,5 մլն մ3, հայելու մակերեսը՝ 1,2 կմ2: Սնվում է Արփա գետից և մթնոլորտային տեղում– ներից: Կ. ջ. «Արփա–Սևան» հիդրոտեխ. կառույցի գլխային հանգույցն է, որից սկիզբ է առնում դերիվացիոն (ջրաթեք) թունելը: Վերջինով Արփայից տարեկան մոտ 170 մլն մ3 ջուր կտեղափոխվի Սևանա լիճ: Միաժամանակ ջրառու կառույցների օգնությամբ կապահովվի պատվարից հվ. գտնվող Արփա գետի ավազանի հողատա– րածությունների ոռոգումը: Տես նաև <Արփա–Սևւսն>: Հ. Մարշանյան

ԿԵՊԼԵՐ (Kepler) Չոհան [27.12.1571, Վայլ–դեր–Շտատ (Վյուրտեմբերգում)– 15.11.1630, Ռեգենսբուրգ, Բավարիա], գերմանացի աստղագետ, տեսական աստ– ղագիտության հիմնադիրը: 1593-ին ավար– տել է Տյուբինգենի ակադեմիան և Գրաց (Ավստրիա) քաղաքի գիմնազիայում ըզ– բաղեցրել մաթեմատիկայի, «բարոյագի– տական փիլիսոփայության» պրոֆեսորի պաշտոնը: 1596-ին գրել է իր առաջին մեծ աշխատությունը՝ «Տիեզերքի գաղտնիքը», որտեղ փորձել է թվային առնչություն գտնել Արեգակից մոլորակների հեռավո– րության և կանոնավոր բազմանիստների չափերի միջև: Բողոքականների նկատ– մամբ կաթոլիկ եկեղեցու հետապնդումնե– րըն ու դաժանությունները Կ–ին ստիպել են թողնել Դրացը և տեղափոխվել (1600) Պրագա՝ Տ. Բրւսհեի մոտ: Վերջինիս մահ– վանից (1601) հետո նրա փոխարեն Կ. նշա– նակվել է պալատական մաթեմատիկոս և ժառանգել Բրահեի քառասունամյա դի– տումների արդյունքները, որոնց տեսա– կան հիմնավորման ընթացքում հանգել է Ելունդավոր կնչի» ա. ծաղկող կատ– վիկ, բ. ճյուղը տերևներով Կեչուտ Ցո. Կեպլեր մոլորակների շարժման նշանավոր օրենք– ներին (տես Կեպւերի օրենքներ): 1604-ին լույս է տեսել աստղագիտության մեջ օպ– տիկայի կիրառության հարցերին նվիրված տրակտատը, որտեղ Կ., փաստորեն առա– ջինը, գիտական հիմքի վրա է դրել տեսո– ղության մեխանիզմի տեսությունը, բա– ցատրել ցրող և հավաքող ոսպնյակների գործողության սկզբունքը, ապացուցել, որ լուսավորվածությունը նվազում է լույսի աղբյուրից եղած հեռավորության քառա– կուսուն հակադարձ համեմատական, օպ– տիկա ներմուծել «օպտիկական առանցք», «մենիսկ», «զուգամետ», «տարամետ» տեր– մինները: 1612-ին Կ. տեղաՓոխվել է Լինց, ուր 1619-ին լույս է ընծայել «Աշխար– հի ներդաշնակությունը» աշխատությու– նը, որով ընդհանրացրել է դեռևս 1609-ին գրած «Նոր աստղագիտություն» աշխա– տության մեջ առաջ քաշած պրոբլեմները և ստացել մոլորակների շարժման օրի– նաչափություններն ամփոփող կուռ տե– սություն: «Կոպեռնիկոսյան աստղագի– տության համառոտում» (1618–1622, 1–3 մաս) աշխատությամբ հաստատ– վեց, որ Մարսի շարժման օրինաչափու– թյունների համար սահմանված Կ–ի առա– ջին երկու օրենքները ճիշտ են նաև մյուս բոլոր մոլորակների և Լուսնի երկրաշուրջ պտույտի, իսկ երրորդ օրենքը՝ նաև Յուպիաերի 4 արբանյակների, /ւամար.՜ Այդ աշխատության մեջ Կ. շարադրել Հ նաև Լուսնի և Արեգակի խավարումների տեսությունն ու կանխագուշակման եղա– նակները: 1618-ին կաթոլիկների և բո– ղոքականների միջև սկսված երեսնամյա պատերազմը Կ–ին ստիպել է փախչել Ուլմ (1626), ուր 1627-ին .ավարտել է իր վերջին ամենամեծ աշխատությունը («Ռուդոլֆյան աղյուսակներ»), որը հնա– րավորություն էր ընձեռում բավական մեծ ճշտությամբ որոշել մոլորակի դիրքը ժամանակի ցանկացած պահին: 1628-ին, գոյատևման միջոցներ հայթայթելու հա– մար, Կ. ստիպված դարձել է զորավար Ա. Վալենշտայնի աստղագուշակը և մին– չև 1630-ը ապրել Զա գանում (այժմ՝ ժա– գան, Լեհաստան): Կ–ի վերջին ստեղծա– գործությունը «Քուն» ֆանտաստիկ վեպն է (1634): 1630-ի աշնանը Ռեգենսբուրգ մեկնելիս Կ. ճանապարհին հիվանդացել է թոքերի բորբոքումով և տեղ հասնելուց հետո մահացել: Կ–ի ձեռագրերի մեծ մասը (22 հատորից 18-ը) ձեռքից ձեռք անցնե– լով, վերջապես, 1774-ին հանգրվանել է Պետերբուրգի գիտ. ակադեմիայում: Երկ. Gesammelte Werke, v. 1–18, Miinchen, 1937-69. Գրկ .EpeMeeBa A. H., BmflaiomHecH acTpQHOMbi Mnpa, M., 1966.