Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/388

Այս էջը սրբագրված չէ

մ և շ. սովորաբար քառանիսա կամ բազ– մանիստ արկղաձև խորացում առաստա– ղի, թաղի, կամարի, գմբեթի մակերեսին: Ռիթմիկորեն դասավորված՝ Կ–ները ունեն կառուցվածքային, գեղարվեստական, ակուստիկ նշանակություն:

ԿԵՍՈՆԱՏԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, հիվան– դություն, որն առաջանում է կեսոնում կամ ջրի տակ գտնվելուց հետո, բարձր ճնշումից շատ արագ ցածր ճնշմանը անց– նելու (դեկոմպրեսիա) ժամանակ: Հիմ– նական խանգարումները պայմանավոր– ված են հյուսվածքների կողմից մեծ քա– նակությամբ ազոտի կլանմամբ: Դե– կոմպրեսիայի ժամանակ լուծված ազոտը անցնում է գազանման վիճակի, և կարող են առաջանալ գազային էմբոլներ: Կ. հ. կարող՝ է ընթանալ թեթև և ծանր ձևերով: Հաճախ լինում է թեթև ձևը, որին բնորոշ են ոսկրերի, հոդերի, մկանների, նյար– դերի ցավեր, մաշկի տեղական փոփոխու– թյուններ: Նշված երևույթները լինում են կարճատև և անցնում են անհետ: Երբեմն կարող են լինել ուժեղ գլխացավ, գլխա– պտույտ, ականջներում աղմուկ, փսխում, հավասարակշռության կորուստ, ուժեղ ցավեր որովայնում, արյունային փսխում: Կ. հ–յան ծանր ձևի ժամանակ կենսական կարևոր օրգաններում և համակարգերում առաջանում են գազային էմբոլներ, լուրջ փոփոխությունների է ենթարկվում կենտ– րոնական նյարդային համակարգը (հատ– կապես ողնուղեղը): Զարգանում է վեր– ջույթների երկկողմանի լուծանք: Օդային էմբոլները կարող են մահվան պատճառ դառնալ: Բուժման արդյունավետ եղանա– կը ռեկոմպրեսիան է՝ բարձր մթն. ճնշման պայմաններից աստիճանաբար անցումը բնականոն ճնշման, հատուկ «բուժիչ շըլ– յուզներում»: Շլյուզից դուրս գալուց հետո նշանակում են հեղուկներ, գլյուկոզ, ցա– վազրկող դեղամիջոցներ, լոգանք: Կան– խարգելումը. երկարատև ադապտացիա հիպօքսիայի նկատմամբ, նախօրոք մա– քուր թթվածնի շնչում: Ս. Ա. Կևորկով

ԿԵՎՈՐԿՈՎ Ստեփան Աղաբեկի [ծն. 19.3 (1.4). 1903, Մոսկվա], հայ սովետական կի– նոռեժիսոր: ՍՍՀՄ ժող. արտիստ (1970): ՍՄԿԿ անդամ 1945-ից: 1930-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետ. տեխնիկումը: 1933–36-ին «Մոսֆիլմ» և «Ադրբկինո» ստուդիաներում աշխատել է Ն. Շենգելայայի և Ա. Դովժենկոյի հետ: 1936-ից՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի ռե– ժիսոր: Կինոնկարներից են՝ «Լեռնային արշավ» (1939), «ճանապարհ» (1961): է. ԲարաԱյանի հետ բեմադրել է «Ուրվա– կանները հեռանում են լեռներից» (1955), «Ամպրոպի արահետով» (1956), «Պայթյուն Կեսոնակազմ գմբեթ (Հռոմի Պանթեոն, մ. թ. 120-123) կեսգիշերից հետո» (1968): Ականավոր հեղափոխական Կամոյի կյանքին և հերո– սական գործունեությանն են նվիրված նը– րանց «Անձամբ ճանաչում եմ» (1958), «Արտակարգ հանձնարարություն» (1965) կինոնկարները: Գ. Մելիք–Ավագյանի հետ նկարահանել է «Կամոյի վերջին սխրա– գործությունը» (1973): 1958–62-ին եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կազմբյուրոյի նախագահը, 1962–67-ին՝ Հայաստանի Կինեմատո– գրաֆիստների միության վարչության առաջին քարտուղարը: Արժանացել է ՀՍՍՀ պետ. մրցանակի (1967): Պարգևա– տրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և Հոկտեմբերյան հեղափոխության շքա– նշաններով; Գրկ. P H 3 a e b C.f ApMflHCKaa xyflottceCT- BeHHaa KHHeMaTorpa4>Hff, E., 1963. Կ. Քաչանթար ԿԵՏ, երկրաչափության հիմնական հաս– կացություններից : Երկր աչա փությ ունը համակարգված շարադրելիս, Կ. սովորա– Կադր «Արտակարգ հանձնարարություն» կինո– նկարից (1965), ռեժիսորներ՝ Ս. Կ և ո ր կ ո վ, է. Քարամյան բար ընդունվում է որպես ելակետային հասկացություններից մեկը: ժամանակա– կից մաթեմատիկայում Կ. են կոչվում բա– վական տարբեր բնույթի տարրեր, օրի– նակ, ո–չափանի էվկլիդեսյան տարածու– թյունում Կ. է կոչվում ո թվերի կարգա– վորված համախմբությունը: ԿԵՏ (լատ. Cetus), համաստեղություն երկնքի հասարակածային գոտում: Գտնը– վում է Վառարան, Քանդակագործ, Զրհոս, Զկներ, խոյ, Ցուլ, էրիդան համաստեղու– թյունների միջև: Պայծառ աստղերը 2,0 և 2,5 (Մ և ն կ ա ր) ասաղային մեծու– թյան են: Կ–ում է գտնվում Միրա փոփոխա– կան աստղը: Հս. միջին լայնություններից երևում է աշնանն ու ձմռանը: ԿԵՏԱ (Oncorhynchus keta), սաղմոնների ընտանիքի ձուկ: Մարմնի երկարությունը՝ մինչև 1 մ, քաշը՝ 14 կգ: Տարածված է խաղաղ օվկիանոսի հս. մասերում, Բե– րինգի ծովում, մասամբ՝ Հյուսիսային սա– ռուցյալ օվկիանոսի ավազանի գետերում: Կլիմայավարժեցված է Բարենցի, Սպիտակ և Բալթիկ ծովերի ավազաններում: Սըն– վում է խեցգետնանմաններով, փավւկա– մորթներով, մատղաշ ձկներով: Սեռա– հասուն է դառնում 3–5 տարեկանում: Բազմացման շրջանում դադարում է սըն– վելուց և մտնում է գետերը: Բույն է փո– րում և ձկնկիթը թաղում տիղմի մեջ: Զվա– դրող Կ. խիստ կերպարանափոխվում է. մաշկը մուգ գույն է ստանում, միսը ջրա– կալում, ծնոտները երկարում են, կորա– նում, հզոր ատամներ են աճում և բերանը չի փակվում: Հայտնի է 2 տեսակ՝ աշնա– նային և ամառային Կ.: Աշնանային Կ. խոշոր է, պտղաբեր (3,0–4,5 հզ. ձկըն– կիթ), բազմանում է սեպտեմբերից մինչև դեկտեմբեր: Ամառային Կ–ի գետա– յին միգրացիան կարճ է, ձվադրում է հու– լիս–օգոստոս ամիսներին: Ձվադրումից հետո ձուկը մահանում է: Արդյունագոր– ծական խոշոր նշանակություն ունի, տա– լիս է համեղ միս և կարմիր խավիար;

ԿԵՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, գրավոր խոսքում լեզ– վի կետադրական նշանների և դրանց կա– նոնների ամբողջությունը: Կ. ուսումնասի– րում է նախադասության, նրա քերակա– նական ու վերաբերական անդամների դադարները, ձայնի ելևէջները, երանգ– ները, տոնի, շեշտի առանձնահատկու– թյունները, ինչպես նաև սրանց պայմա– նական նշանների գործածության կանոն– ները: Բանավոր խոսքում նախադասու– թյունների, նրանց բաղադրիչ մասերի հարաբերություններն արտահայտվում են ռիթմի, դադարի, ժեստի, մնջախաղի, մարմնի համապատասխան մասերի շար– ժումների, կրկնությունների միջոցով: Գրավոր խոսքում դրանց փոխարինում են Կ–յան նշանները: Վերջիններս ոչ միայն մասնատում են գրավոր խոսքի բաղադրա– մասերը (տրոհության նշաններ), այլև ճշտում, կոնկրետացնում են նախադասու– թյան միտքը, բնութագրում նրա բովան– դակությունը (հարցականը, տրամաբա– նական շեշտը), հուզաարտահայտչակա– նությունը (բացականչականը), ինչպես նաև ծառայում են նախադասության և նրա անդամների էությունն առավելապես բա– ցահայտող միավորներին (բացահայտու– թյան նշաններ): Կ–յան նշաններն օգնում