Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/392

Այս էջը սրբագրված չէ

րի ընդհանուր տարածությունը 200 հզ. հա է (1978): 2. Արոտա–մար գա գետնային Կ.՝ արոտավայրերը և խոտհարքները: ՀՍՍՀ–ում արոտավայրերի ընդհանուր տարածությունը 635 հզ. հա է, խոտհարք– ներինը՝ 130 հզ. հա (1977): Կ–յան նպատա– կով օգտագործվում են նաև դաշտավարու– թյան և սննդարդյունաբերության արտւս– դըրանքի մնացորդները: Լ. Ե. Կերբել

ԿԵՐԲԵԼ 1ե Եֆիմովիչ (ծն. 1917), սովե– տական քանդակագործ: ՌՍՖՍՀ ժող. նկա– րիչ (1967), ՍՍՀՄ Գեղարվեստի ակադե– միայի թղթակից անդամ (1962): ՍՄԿԿ ան– դամ 1963-ից: Գործերից են՝ «Հաղթանակի շքահանդես», «Լսում են Լենինին» (գիպս, 1948–1949, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1950) բարձրաքանդակները, Սովետական Միու– թյան կրկնակի հերոս Վ. Պետրովի (մար– մար, 1951), սոցիալիստական աշխատան– քի հերոս Կ. Ս. Մուխտարովայի (մարմար, 1954, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկե– րասրահում) դիմաքանդակները, Վ. Ի. Լենինի (գրանիտ, 1971, Սոֆիա), Կ.Մարք– սի երկու (գրանիտ, 1961, լենինյան մրցա– նակ, 1962, Մոսկվա,և բրոնզ, 1971, Կարլ– Մարքս–Շտադտ, ԳԴՀ) հուշարձանները: Լ. Ե. Կ և ր բ և լ. Կարլ Մարքսի հաշարձանը Մոսկվայում, գրանիա (բացվել է 1961-ին)

ԿԵՐԵՆՍԿԻ Ալեքսանդր Ֆեոդորովիչ (1881, Սիմբիրսկ –1970, Նյու 0որք), ռու– սական բուրժուական քաղաքական գոր– ծիչ, բուրժուական ժամանակավոր կառա– վարության ղեկավար: Ծագումով՝ ազնվա– կան, մասնագիտությամբ՝ Փաստաբան: 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է Պետրոգրադի սովետի նա– խագահի տեղակալ, Պետ. դումայի ժամա– նակավոր կոմիտեի անդամ: 1917-ի մար– տից՝ էսեռ: ժամանակավոր կառավարու– թյան կազմում՝ արդարադատության (մարտ–մայիս, 1917) և ռազմ, ու ծովային մինիստր (մայիս–սեպտեմբեր), հուլիսի 8 (21)-ից՝ նաև մինիստր–նախագահ (պրե– միեր) և գերագույն գլխավոր հրամանա– տար՝ օգոստ. 30 (սեպտ. 12)-ից: 1917-ի հոկտ. 25 (նոյեմբ. 7)-ին, Պետրոգրադի Հոկտեմբերյան զինված ապստամբու– թյան օրը, փախել է ռազմաճակատ, ղե– կավարել Կերենսկի–Կրասնովի խռովու– թյունը, որի ջախջախումից հետո վտա– րանդվել է նախ Ֆրանսիա (1918), ապա՝ ԱՄՆ (1940): Մասնակցել է սպիտակ վտա– րանդիության հակասովետական գործու– նեությանը, խմբագրել է «Դնի» («^hh») թերթը (1922–32):

ԿԵՐԵՐ, խ ա ր և ր, բուսական և կենդա– նական, ինչպես նաև հանքային ծագու– մով արտադրանքներ, որոնք օգտագործ– վում են գյուղատնտեսական կենդանինե– րի կերակրման համար: Առավել տարած– ված են բ ու ս ա կ ա ն Կ. (կանաչ, կո– պիտ, սիլոսային Կ., արմատապտուղներ, հացահատիկային մնացորդներ են): Ըստ քիմ. բաղադրության և կենդանու օրգանիզ– մի վրա ֆիզիոլոգիական ներգործության, Կ. լինում են ծավալային (1 կգ պա– րունակում է 0,5 կգ–էւց ոչ ավելի մարսելի սննդանյութեր կամ 0,65 կերային միավոր) եխտացր ած(1 կգ–ում սննդանյութերը 0,5 կգ–ւց ավելի են) տիպերի: Առաջիննե– րից են՝ կոպիտ և հյութալի Կ., օսլայի, շա– քարի ճակնդեղի Անի ջրախառն արտադրա– կան մնացորդները: Կենդանական Կ.՝ անարատ և զտած կաթ, ձկան, մսաոսկ– րային, արյան ալյուրներ են, պարունա– կում են մեծ քանակությամբ լիարժեք պրո– տեին, հարուստ են հանքային նյութերով U վիտամիններով: Օգտագործվում են բո– լոր կենդանիների մատղաշների, ինչ– պես նաև սեռահասուն խոզերի, թռչուն– ների և մորթատու գազանների կերակըր– ման համար: Հանքային Կ–ից առա– վել գործածական են՝ կերակրի աղը, կիրը, ոսկրալյուրը, կերային ֆոսֆատները, կար– բամիդը (միզանյութ), ազոտ պարունա– կող նյութերը ևն: Համակցված Կ. պատրաստում են տարբեր Կ–ից: Արտա– դրվում են նաև զանազան կերախառնուրդ– ներ, կաթի փոխարինիչներ: Խոզերի կե– րակրման համար կարելի է օգտագործել նաև խոհանոցային մնացորդները: Կ–ի սննդարարությունը կախված է դրանց քիմ. կազմից, սննդանյութերի մարսե– լիության աստիճանից, հանքային նյու– թերի և վիտամինների առկայությունից: Կ–ի որակի վրա ազդում են պրոտեի– նի քանակը, լիարժեքությունը և մարսե– լիությունը: Պրոտեինով հարուստ են լո– բազգիները, քուսպը, արոտավայրի մատ– ղաշ խոտը, կենդանական ծագումով Կ., իսկ աղքատ են ծղոտը, արմատապալա– րապտուղները, չոր ժոմը ևն: Կ–ի կազմը և սննդարարությունը կախված է խոտաբույ– սերի աճեցման պայմաններից, սորտից և պահպանումից: Կ–ի սննդարարությունը և որակը որոշվում են անալիզով, իսկ տըն– տեսություններում՝ արտաքին հատկանիշ– ներով (գույն, հոտ, ձև ևն): Կ–ի պա– հանջվող կազմը, սննդարարությունը և արտաքին հատկանիշները սահմանվում են ԳՈՍՏ–ով: Կ–ի պահպանման ժամկետ– ները երկարացնելու և մատակարարումը մեքենայացնելու համար կիրառվում են կոնսերվացման, հատիկավորման և բրի– կետավորման տարբեր ձևեր: Գործնակա– նում Կ–ի օգտագործման համար ըստ կեն– դանու տեսակի մշակված են հատուկ աղ– յուսակներ: Ն. Մաւաթյան

ԿԵՐԵՔ5ՏԱՆ Խաչատուր (1847, Կարին – 23.9.1891, Կարին), հայ ազգային–ազա– տագրական շարժման գործիչ: Մասնագի– տությամբ՝ երիզագործ: 1881-ի մայիսին Կաբինում հիմնադրել է <Պաշւուցան հայ– րենյաց» ազատագրական–հեղափոխական՝ գաղտնի կազմակերպությունը: Այն Կ–ի միջոցով կապ էր պահպանում Մկրտիչ Խրիմյանի, Կարինի թեմի առաջնորդ Մ. Օրմանյանի և Թիֆլիսի հայ գործիչ– ների հետ: 1882-ի նոյեմբերին կազմա– կերպությունը հայտնաբերվել է թուրք, իշխանությունների կողմից և ջախջախվել: Կ. դատապարտվել է 15 տարվա բանտար– կության, բայց 1886-ի սեպտեմբերին, ժամ– կետից շուտ, ազատ է արձակվել: Նա փոր– ձել է վերականգնել կազմակերպությունը: Սակայն 1890-ին այն վերջնականապես դադարել է գործելուց՝ տեղը զիջելով ազ– գային կուսակցություններին: Կ. իր հա– մախոհների հետ, չհամաձայնելով նոր սաղմնավորվող դաշնակցության տակ– տիկական գծին, պայքար է սկսել նրա դեմ: Դաշնակցության տեղական կոմիտեի որոշմամյւ Կ. սսյանվեւ է: ^^.Հովհաննիսյան Ռ.Փ., Արն– մըւոահայ ազգային–ագատագրական շարժում– ները և Կարինի «Պաշտպան հայրենյաց» կազ– մակերպությունը, Ե., 1965, էջ 282–337: ԿԵՐԻ ՄԻԱՎՈՐ, կերերի ընդհանուր սնըն– դարարության չափման և համեմատման միավոր: ՍՍՀՄ–ում Կ. մ. մշակվել է 1922–23-ին, պրոֆ. Ե. Ա. Բոգդանովի ղե– կավարությամբ: Որպես միավոր ընդուն– ված է 1 կգ միջին որակի չոր վարսակի սննդարարությունը: Մեկ Կ. մ–ի սննդարա– րությունը (ըստ խոշոր եղջերավոր կեն– դանու օրգանիզմում կուտակված ճարպի քանակի) հավասար է 150 գ ճարպի կամ 1414 կկաւ: ԱՄՆ–ում, ԳՖՀ–ում, ԳԴՀ–ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում կերը գնահատում են մարսվող սննդա– նյութերի քանակով: Կ. մ–ով հաշվարկվում են գյուղատնտ. կենդանիների կերային նորմաները:

ԿԵՐԿԻՐԱ (KEpxupa), Կ ո ր ֆ ու, կղզի Հոնիական ծովում, Հոնիական կղզիա– խմբում: Պատկանում է Հունաստանին: Տարածությունը 592 կմ2 է: Մակերևույթը հվ–ում բլրավոր հարթավայր է, հս–ում՝ ցածրալեռնային: Կազմված է գերազան– ցապես կրաքարերից և թերթաքարերից: Բարձրությունը մինչև 906 մ է: Կա մերձ– արևադարձային պտղաբուծություն: Ունի