Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/396

Այս էջը սրբագրված չէ

•շր^աևում (աես Թուրբ իրանւսկւսն. պաաե– րազմսեր XVI–XVIII ղ դ.) Կ. հրկիզել ու ավերել են Հայաստանի քաղաքներն ու գյուղերը, զանգվածաբար տեղահանել ու գերեվարել բնակչությանը: Կ–ի առաջ– նորդները Սեֆյանների արքունիքում ըզ– բաղեցրել են ռազմ, և պետ. կարևոր պաշ– տոններ (այդ թվում բեգւերբեգիների պաշ– տոնը), իրենց ռազմիկներով մասնակցել շահերի արշավանքներին: Կ–ի ռազմա– քաղաքական դիրքերը մասամբ թուլացան շահ Աբբաս 1-ի (1587–1629) բարեփոխում– ների և կանոնավոր բանակի՝ կոռչինե– րի զորամասերի կազմավորման հետևան– քով: XVII դ. վերջին և XVIII դ. Կ. կորցրել էին իրենց զորությունը, սակայն Ռուսաս– տանում և եվրոպական երկրներում Իրա– նը կոչել են Կ–ի երկիր, իսկ ժողովուրդը՝ Կ.: Կ. անունը մինչև XIX դ. պահպանվել է նաև Հայաստանում: Գրկ. Ո e t p y ա e b c k h Ց H.XI., OqepKH no hctophh 4>eoflaJibHbix OTHomeHHH b A3ep- 6aiifl>KaHe h ApMeHHH bXVI*– HaqaJie XIX bb.* JI.,1949. Հ.Փափազյա՚ս

ԿԸԶԸԼՁԱխՉԱխ, գյուղ նախկին Կարսի մարզում: 1913-ի հունվարի 1-ի տվյալնե– րով ուներ 2243 (283 ընտանիք) հայ բնա– կիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժա– մանակ: Նրանք բնակություն են հաստա– տել Սովետական Հայաստանում: ԿԸձԼԱՂԱձ, գյուղ Բիթլիսի վիլայեթի Մուշ գավառում: 1909-ին ուներ 100 տուն հայ և 4 տուն թուրք բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահու– թյամբ և արհեստներով: Հայերը բնաջընջ– վել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: ԿԸձԼԴԱՇ, գյուղ Վասպուրականի Հայոց ձոր գավառում: 1909-ին ուներ 237 (44 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Բնակիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ և բնակու– թյուն հաստատել Արևելյան Հայաստա– նում: ԿԸձԼՉԱՊՈհԿ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, էրզրումի վիլայեթի Քղի գավա– ռում: 1909-ին ուներ 105 հայ և 105 թուրք բնակիչ: Զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, Կա– մախի կիրճում: ԿԸ&-ԿԱԼԱՍԻ (Գ ը զ–կ ա լ ա ս ի, Կ ու յ– սի աշտարակ), միջնադարյան ադրբեջանական ճարտարապետական հու– շարձան Բաք վում (XII դ.): Զանգվածեղ, գլանաձև ծավալով (ներսում՝ ութհարկա– նի, բարձրությունը՝ 27 մ, պատի հաստու– թյունը հիմքի մոտ՝ 5 մ), արլ. կողմից վիթ– խարի ելուստով կրաքարե կառույց է: Հաջորդաբար դուրս կամ ներս շարված քարե հորիզոնական շարքերով ստեղծ– ված է ճակատների յուրօրինակ կողավոր մակերես:

ԿԸՆՃԸԼԱՐ, Ղ ը ն ճ լ ա ր, հայաբնակ գյուղ Իզմիրի վիլայեթում: Միջին դարե– րում կոչվել է Նոր գյուղ: XX դ. սկզբին ուներ ավելի քան 1500 բնակիչ: Զբաղվում էին շերամապահությամբ, այգեգործու– թյամբ, արհեստներով: Գյուղում կային մետաքսի երկու գործարան, եկեղեցի (Մ. Մարգիս) և երկսեռ վարժարան (Ար– շարունյան)՝ 260 աշակերտով: Բնակիչ– ները տեղահանվել են 1922-ին: ԿԸՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Տիգրանակերտի գավառի Լճե գավառա– կում: XX դ. սկզբին ուներ ավելի քան 30 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրա– գործությամբ և անասնապահությամբ: Ամայացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:

ԿԸՐԳԱՂԱՃ, գյուղաքաղաք Իզմիր քա– ղաքից մոտ 1,5 կմ հյուսիս–արևելք: XX դ.