Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/397

Այս էջը սրբագրված չէ

սկզբին ուներ 800 հայ բնակիչ, որոնք եկել էին XYIII դ. կեսին՝ Երևանից, Ղա– րաբաղից, Սալմաստից: Զբաղվում էին արհեստներով և առևտրով: Կ–ում կար եկե– ղեցի (Ս. Աստվածածին), դպրոց՝ արական (Նարեկյան) և իգական (վարդուհյան) վարժարաններով (130 աշակերտ): Բնա– կիչները տեղահանվել են 1922-ին: ԿԸՐ&Ի, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Բաբերդ գավառում, համանուն քաղաքից 12 կմ արևմուտք: Եղել է Վարի և Վերի Կ.: 1914-ին միասին ունեին 50 ընտանիք հայ բնակիչ, օգտվում էին նույն դպրոցից և եկեղեցուց: Բնակիչ– ները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանա– պարհին:

ԿԸՐՇԵՀԻՐ, գյուղաքաղաք Թուրքիայում, Անկարայի վիլայեթում:tXIX դ. վերջին ուներ մոտ 9000 թուրք, հայ, հույն բնակիչ: Հայերն զբաղվում էին հիմնականում ար– հեստագործությամբ՝ ոսկերչությամբ և մե– տաքսագործությամբ, ինչպես և առևտը– րով: Ունեին եկեղեցի (Ս. Գևորգ) և դըպ– րոց («Հայկական» անունով, 130 աշա– կերտ): 1915-ին հայերը տեղահանվել են. մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին:

ԿԹԱՌԻՃ, Կթռիճ (հուն. KiOapC£tov, լատ. Citharizon), բերդաքաղաք Մեծ Հայ– քի Ծոփք նահանգի Հաշտյանք գավառում: Հուստինիանոս I կայսրը 528–536-ին քա– ղաքի բարձրադիր մասում կառուցելով ընդարձակ ու ամուր բերդ՝ այն դարձրեց բյուգանդական ռազմակայան և Չորրորդ Հայք նահանգի դքսի աթոռանիստ: Պրո– կոպիոս Կեսարացին, պատմելով VI դ. պարսկա–բյուզանդական պատերազմների մասին, բազմիցս շեշտում է Կ–ի ռազմ, կա– րևորությունը: Ստեփանոս Տարոնացին (Ասողիկ) գրում է, որ պարսից Խոսրով II արքան գրավել է Կ. (մոտ 620-ին) և գերե– վարել բազմաթիվ հայերի: Կ. բյուզանդա– ցիների ձեռքում մնացել է մինչև արաբա– կան նվաճումները (VII դ. կես): Արաբ– ները Կ. վերակառուցել և դարձրել են սահ– մանային ամրոց: XII դ. արաբ աշխարհա– գիր Ցակուտը Կ. հիշատակում է Կաթրա– ղաշ ձևով: Կ–ի ավերակները այժմ պահ– պանվում են Խարբերդի և Պաղինի միջև, Քղի գետակի արմ. ավփն:

ԿԻԱՆԻՏ (<հուն. xtjavoc; – մուգ կա– պույտ), դ ի ս թ և ն, միներալ: Քիմ. կազ– մը՝ Al2[Si04]0: Պարունակում էtմինչև 63,1%tA1203: Երբեմն խառնուրդների ձևով պարունակում է երկաթի կամ քրոմի օքսիդ: Բյուրեղագիտական համակար– գը տրիկլինային է: Առաջացնում է սյու– նակավոր կամ թերթիկավոր բյուրեղ– ներ և ագրեգատներ: Գույնը՝ կանաչ–երկ– նագույնից մինչև կապտականաչ և դեղին, երբեմն անգույն է: Կարծրությունը՝ բյու– րեղի երկարությանը զուգահեռ՝ 5,5, ուղ– ղահայաց՝ 7,0, խտությունը՝ 3650 կգ/մ3: Կ. հանդիպում է էկլոգիտներում, ամֆիբո– լիտներում: ՍԱՀՄ–ում հայտնի է Կոլա թերակղզում: Արժեքավոր կավահողային հումք է:

ԿԻԱՏՍԱՐ, Կիաքսարես (հուն. Kua?;ap^, ծն. թ. անհտ.–մ. թ, ա. 585), Մարաստանի թագավոր մ. թ. ա. 625-ից: Մ. թ. ա. 616–615-ին գրավել է Մանան, Ասորեստանի հնագույն պաշտամունքա– յին և մշակութային կենտրոն Աշուրը: Մ. թ. ա. 614-ին դաշնակցել է Բաբելոնի հետ՝ ընդդեմ Ասորեստանի: Մ. թ. ա. 612-ին դաշնակիցները գրավել և ավերել են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, մ. թ. ա. 605-ին կործանել Ասորեստանը: Նինվեի գրավման ժամանակ նրան օգնել է Պարույր Սկայորդին, որին Կ. ճանաչել է Հայոց թագավոր: Արշավել է Լիդիայի (Լյուդիա) թագավոր Ալիատտեսի դեմ: Վճռական ճակատամարտի ժամանակ (մ. թ. ա. 585, ըստ ոմանց՝ 597) տեղի է ունեցել արևի խավարում: Կողմերը հաշ– տություն են կնքել և սահման հաստատել Հալիս գետը: Կ–ի օրոք Մարաստանը դար– ձել է հզոր պետություն: Կ–ի մահից հետո նրան հաջորդել է որդին՝ Աստիազեսը (Աժդահակ):

ԿԻԲԵԼԱ, Կիբելե, Կիբեբա, Մա Մայա, Մեծ մայր, բնության զար– թոնքի, պտղաբերության, ամենայն արա– րածների դիցամայրը Փռյուզիայում: Ըստ առասպելի, Կ. բնակվել է բարձր լեռների կատարներին, շրջել առյուծներ ու հովազ– ներ լծած կառքով:

ԿԻԲԵՌՆԵՏԻԿԱ (< հուն. HuPepA^tixii – կառավարման արվեստ), գիտության բա– ժին, որն ուսումնասիրում է կենսաբանա– կան, տեխնիկական և հասարակական բարդ համակարգերում ինֆորմացիայի կուտակումը, հաղորդումը, մշակումը և օգտագործումը կառավարող օրենքները: «Կ.» բառն առաջին անգամ օգտագործել է Ա. Ամպերը (1834), որպես պետության կառավարմանը վերաբերող գիտության անվանում: Արդի իմաստով Կ. անվանումը առաջին անգամ օգտագործել ԷՆ. Վիները (1948)՝ այն սահմանելով որպես կենդանի օրգանիզմներում և մեքենաներում կապի և կառավարման մասին գիտություն: Կ–ի՝ որպես գիտության կազմավորումը 1940–50-ական թթ. պայմանավորված է եղել մի քանի հանգամանքներով, որոնցից կարևորներն են՝ 1. տեխ. ավտոմատ սար– քերի կառուցման գործի առաջընթացը, որը ստիպել է բարձրացնել դրանց աշ– խատանքի ընդհանուր սկզբունքների հե– տազոտությունների մակարդակը, 2. էլեկ– տրոնային հաշվողական մեքենաների կի– րառության հնարավորությունների աճը, 3. որոշ գիտություններում նոր փաստերի, մոտեցումների և օրինաչափությունների հայտնաբերումը, որը հնարավորություն տվեց տարբեր գիտություններին վերա– բերող հարցերը երբեմն դիտարկել միև– նույն՝ բարդ համակարգի կառավարման ընդհանուր օրենքների և նրա հետ կապ– ված հասկացությունների տեսակետից: Հետագայում Կ–ի զարգացմանը նպաստել է մարդու գործունեության տարբեր աս– պարեզներում ինֆորմացիայի պահպան– ման և վերամշակման պահանջների հըս– կայական աճը («ինֆորմացիոն ժայթքու– մը»): Կ. որպես ամբողջական գիտություն դեռ չի կարելի համարել լրիվ հաստատ– ված. այժմ նրա գիտական մակարդակը արտահայտվում է ավելի շատ ընդհանուր սկզբունքներով, մոտեցումներով և կի– րառություններով, քան թե կոնկրետ փաս– տերին վերաբերող գիտական օրինաչա– փություններով կամ գիտական հետազո_ տությունների կոնկրետ մեթոդներով: Ըստ օգտագործվող գիտական կոնկրետ մեթոդների Կ. բաժանվում է տարբեր ճյու– ղերի, օրինակ, առանձնացվում են՝ մաթ., տեխ., կենսբ., բժշկ., տնտեսագիտական, լեզվաբանական Կ. ևն: Մաթեմատիկական Կ. ուսում– նասիրում է կառավարման համակարգե– րի մաթ. մոդելներ, օրինակ, վերացական ավտոմատներ, տարբեր տիպի ընդհատ սխեմաներ, հաշվողական մեքենաների ծրագրեր, կապի ինֆորմացիոն գծեր ևն: Ամեն մի այդպիսի մոդելի համար տրվում են մաթ. սահմանումներ, որոնց միջոցով նկարագրվում են տվյալ համակարգի հե– տևյալ հիմնական յուրահատկությունները՝ 1. ներքին վիճակներ, որոնցում կարող է գտնվել համակարգը, 2. արտաքին միջա– վայրից ստացվող ազդանշաններ («հա– մակարգի մուտքը»), 3. դեպի արտաքին միջավայր ուղարկվող ազդանշաններ («համակարգի ելքը»), 4. օրենք, որի հա– մաձայն ներքին վիճակները և ելքային ազդանշանները փոփոխվում են մուտքա– յին ազդանշանների ազդեցությամբ («հա– մակարգի կառավարման օրենքը»): Նըշ– ված սահմանումների հիման վրա տրվում է տվյալ համակարգի միջոցով իրացվող ինֆորմացիայի ձևափոխության նկարա– գրությունը («համակարգի գործունեու– թյունը»): Կառավարման համակարգերի ուսումնասիրման գործում մաթ. Կ. հիմ– նական ուշադրությունը դարձնում է հե– տևյալ խնդիրներին՝ 1. համակարգերի սինթեզելը (կառուցել նշված գործունեու– թյամբ ինչ–որ համակարգ), 2. համակար– գերի վերլուծությունը (պարզաբանել տըր– ված համակարգի գործունեության օրինա– չափությունները), 3. համակարգերի ձևա– փոխությունն ու լավացումը՝ օպտիմալա– ցումը (կառուցել տրված գործունեությամբ այս կամ այն տեսակետից լավ կամ լավա– գույն համակարգ): Առանձին տեղ են գրա– վում կառավարման համակարգերի հու– սալիության և նրանց աշխատանքի ստուգ– ման, սխալների հայտնաբերման և ուղըղ– ման մեթոդների հետազոտությունները: Այս հարցերի ուսումնասիրության մաթ. հիմքն են, օրինակ, վերացական ավտո– մատների, ինֆորմացիայի և կոդավոր– ման, ընթացակարգերի (ալգորիթմների), հավանականությունների տեսություննե– րը, մաթ. տրամաբանությունը: Տեխնիկական Կ. ուսումնասի– րում է Կ–ի սկզբունքների կիրառման և իրացման հնարավորությունները արդի տեխնիկայի ասպարեզներում: Դրանցից հիմնականներն են՝ ընդհանուր և մասնա– գիտացված էլեկտրոնային հաշվողական մեքենաների կառուցումը և շահագործու– մը, արտադրական պրոցեսներում տեխ. սարքավորումների ավտոմատ կառավա– րումը, ավտոմատ ինֆորմացիոն համա– կարգերի կառուցումն ու շահագործումը, տեսողական և լսողական պատկերների ավտոմատ ճանաչումը ևն: Ամեն մի ավտո– մատ համակարգում կարելի է առանձնաց– նել արտաքին ազդանշաններ ընդունող մասը, ինֆորմացիա վերամշակող մասը, որը, ելնելով ստացված ինֆորմացիայից, ստեղծում է ելքային ազդանշաններ, և կա–