ւոարող մասը, որը իրացնում է այդ ազ– դանշանները: Տեխ. Կ. ուսումնասիրում է միայն այնպիսի ավտոմատ համակարգեր, որաեղ ինֆորմացիա վերամշակող մասը բավականաչափ բարդ է և նրա կառուց– ման համար պահանջվում են հատուկ մաթ. և տեխ. միջոցներ: Տեխ. Կ–ի զարգացման արդի մակարդա– կը հնարավորություն է տալիս ինֆորմա– ցիոն կառավարման գործունեության զա– նազան ասպարեզներում մարդու աշխա– տանքը փոխարինել մեքենայի աշխատան– քով (օրինակ, տեղեկատու–ինֆորմացիոն և դիսպետչերական ծառայությունները, արտադրական պրոցեսների կառավարու– մը են): Մակայն դեռ չի պարզաբանված այն հարցը, թե ինչ չափով է ընդհանրա– պես հնարավոր ավտոմատացնել մարդու գործունեությունը տեխ. միջոցների կա– ռավարման բնագավառում: Տեխ. Կ–ի մի– ջոցով լուծվող խնդիրների բարդությունը էապես կախված է այն բանից, թե որքանով է ճշգրտված խնդրի դրվածքը: Այսպես, օրինակ, տպագրական տեքստի ավտո– մատ ընթերցման խնդիրը համեմատա– բար հեշտ է, եթե հարցը վերաբերում է միայն սահմանափակ տեսակների տպա– տառերի վերլուծությանը, սակայն խնդի– րը չափազանց դժվարանում է, եթե այն վերաբերում է կամայական տպագրական տեքստին, իսկ ձեռագրի ավտոմատ ըն– թերցման խնդիրը (այսինքն՝ «ավտոմատ մեքենագրողի» կառուցումը) գուցե և ան– լուծելի է գիտության արդի մակարդակով: Կենսաբանական Կ. ուսումնա– սիրում է կենդանի բնության մեջ գործող կառավարման պրոցեսները կենդանա– կան աշխարհի տարբեր մակարդակնե– րում, ինչպես, օրինակ, բջիջ, հյուսվածք, ներքին օրգան, օրգանիզմն ամբողջու– թյամբ, օրգանիզմների խմբավորում: Կեն– սաբանական Կ–ի հիմնական խնդիրն է նշված ասպարեզներում կառավարման >£Ն^^ՆՒփՏՆնր1ւ բացահայտումը, հետա– զոտումը և օցտազործումը (երբեմն՝ աեխ. մոդելավորումը): Օրգանիզմներում ար– դեն բացահայտված և հետազոտված են կառավարման բազմաթիվ պրոցեսներ և մեխանիզմներ (օրինակ, ներզատիչ գեղ– ձերի արտադրած նյութերի դերը սաղ– մի զարգացման կամ սրտի աշխատան– քի կառավարման գործում, տարբեր տիպի շարժումներ առաջացնող էլեկ– տրական ազդանշանները, որոնք առաջա– նում են նյարդային համակարգում են): Մեծ առաջընթաց կա նաև կենսաբանական կառավարման պրոցեսների մոդելավոր– ման և պրակտիկ օգտագործման գործում (օրինակ, հնարավոր է բուժական նպա– տակներով մարդու երիկամը փոխարինել արհեստական երիկամով, կառուցել մարդկանց ձեռքերի և ոտքերի պրոթեզ– ներ, որոնց շարժումները կառավարվում են մարդու նյարդային համակարգի էլեկ– տրական ազդանշաններով): Կենսբ. երե– վույթների ուսումնասիրության կիբեռնե– տիկական մոտեցումը իրեն արդարաց– նում է նաև տեսական հետազոտություն– ներում՝ որպես ամբողջական և ամվւոփիչ ըմբռնումների աղբյուր: Օրգանիզմի՝ որ– պես կառավարվող համակարգի, ընդհա– նուր կառուցվածքը դեռ բացահայտված չէ: Կան դեպքեր, երբ կենսբ. կառավար– ման որոշ մեխանիզմների գոյությունը մնում է կասկածի տակ (օրինակ, գենետի– կական մուտացիաների հաճախականու– թյան կառավարումը՝ կախված արտաքին պայմաններից): Որոշ դեպքերում ապա– ցուցված է կենսաբանական կառավարող մեխանիզմի գոյությունը, սակայն նրա գործողության սկզբունքը պարզաբան– ված չէ (օրինակ, էգերի և արուների հարա– բերական քանակության փոփոխության կառավարումը՝ կախված արտաքին պայ– մաններից): Բժշկական Կ. հետազոտում է տեխ. Կ–ի միջոցների կիրառությունները բժշկու– թյան մեջ, որոնցում, բացի վերը նշվածնե– րից, կարևոր են նաև ախտորոշման ավ– տոմատացմանը վերաբերող հարցերը: Ախտորոշումը, ելնելով հիվանդի վիճակը նկարագրող տվյալներից, կատարում է հաշվողական մեքենան, որի համապա– տասխան ծրագրերը իրացվում են մաթ. տրամաբանության և հավանականություն– ների տեսության սկզբունքների համա– ձայն, հաշվի առնելով տարբեր ախտա– նշանների միջև տրամաբանական և հա– վանականային կապերը: Այս մեթոդները կազմում են Կ–ի հետազոտությունների մի ընդհանուր ուղղություն, որը կոչվում է «պատկերների ճանաչում»: Նման ձևով են գործում, օրինակ, վիրահատումների ընթացքում օգտագործվող ավտոմատ հար– մարանքները, որոնք համախմբում են հի– վանդի վիճակին վերաբերող ինֆորմա– ցիան և տալիս հատուկ ազդանշաններ: Տնտեսագիտական Կ. ուսում– նասիրում է կառավարման պրոցեսները տնտեսագիտական համակարգերում, օրի– նակ, քաղաքի, շրջանի կամ երկրի տնտե– սության ինչ–որ ճյուղում, արտադրական ձեռնարկությունում են: Ուստի, տնտ. Կ. ուսումնասիրում է տնտեսության տարբեր տարրերի, այսինքն՝ արտադրության, փո– խանակման և սպառման պրոցեսների փոխհարաբերություններն ու փոխազդե– ցությունները նրանց ամբողջության մեջ: Նման մոտեցումը վաղուց օգտագործվում է տնտեսագիտական տարբեր հետազո– տություններում (այդ սկզբունքների հա– մապատասխան են ստեղծված, օրինակ, Ֆ. Քենեի «Տնտեսագիտական աղյոաակ»-ը կամ Կ. Մարքսի պարզ և ընդլայնված վե– րարտադրության սխեմաները): Տնտեսա– գիտական Կ–ին ավանդաբար վերագրում են արդի մաթ. մեթոդների (օրինակ, գծա– յին և դինամիկ ծրագրավորման, խաղերի տեսության, դիֆերենցիալ հավասարում– ների) կիրառությունները տնտեսագիտու– թյան մեջ, տնտեսագիտական համակար– գերի մաթ. մոդելների ուսումնասիրությու– նը, ինչպես նաև հաշվողական մեքենա– ների և ավտոմատ ինֆորմացիոն համա– կարգերի կիրառությունները տնտեսագի– տության մեջ: Լեզվաբանական Կ. սովորա– բար հասկացվում է մաթ. մեթոդների կի– րառությունները լեզվաբանության մեջ և մասնավորապես՝ մեքենայական թարգ– մանությունը: Լեզվաբանական Կ. ավելի հաճախ (և ավելի ճիշտ) անվանվում է մա– թեմատիկական լեզվաբանություն: Հաշ– վողական մեքենաների օգնությամբ այժմ կատարվում են միայն պարզունակ թարգ– մանություններ, որոնցից կարելի է պատ– կերացում ստանալ բնագրի մասին, սա– կայն բնագրի մտքերի աղավաղումները բացառված չեն: Կ. հետզհետե ավելի է մուտք գործում գիտության բազմաթիվ բնագավառներ և նպաստում նոր տեսակետների առաջաց– մանը: Հայաստանում Կ–ի ասպարեզում հե– տազոտությունները կատարվում են Երե– վանի մաթեմատիկական մեքենաների գի– տահետազոտական ինստիտուտում (հիմ– նադրել է Ս. Մերգեչյանը, 1956), ԳԱ հաշ– վողական կենտրոնում, պետ. համալսա– րանում և այլ գիտական հիմնարկներում: Գրկ. Թ յ ու ր ի ն գ Ա., Կարո՝ղ է արդյոք մեքենան մտածել, Ե., 1963: 3 ա 6 h Y. P., BBeaeime b KndepHeTHKy, nep. c amvi., M., 1959; fay fflKOB B. M,t BBeaeHHe b kh՝ 6epHeTHKy, KneB, 1964; B h h e p H,, Kn6ep- HeraKa…, 2 H3fl., nep, c amri., M., 1968; Ա.Պեւորոսյւսնէ Ի.Զասչավսկի
ԿԻԲՐԻԿ Եվգենի Ադոլֆովիչ (ծն. 1906), սովետական նկարիչ: ՍՍՀՄ ժող. նկարիչ (1967): ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1962): Սովորել է Օդե– սայի Կերպարվեստի ինստ–ում (1922– 1925) և Լենինգրադի Գեղարվեստի ակա– դեմիայում (1925–27): Գործերից են. Ռո– լանի «Կոլա Բրունյոն» (1934–36), դե Կոս– տերի «Լեգենդ Ուլենշպիգելի մասին» Ե, Ա. Կ ի բ ր ի կ. Շարլ դե Կոաոերի «Թիլ Ուլենշպիգնլի և Լամմե Գուդզա– կի լեգենդը…» գրքի նկարազար– դում, վիմագրու– թյուն (1938, Ա. Ս. Պուշկինի անվ. կերպարվեստի պատկերասրահ, Մոսկվա) (1937–38), Պուշկինի «Բորիս Դողունով» (1959–64) երկերի նկարազարդումները, «Վ. Ի. Լենինը շաբաթօրյակում» (1953– 1959) գծանկարը, «1917 թիվ» (1967–71) երփնագիր աշխատանքների շարքը: ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1948):
ԿԻԳԱԼԻ (Kigali), Ռուանդայի մայրաքա– ղաքը: 40 հզ. բն. (1974): Առևտրական կենտրոն է (կաշվի հումք, սուրճ, խոշոր եղջերավոր անասուն): ԿԻԵՎ, Ուկրաինական ՍՍՀ մայրաքաղա– քը (1934-ից), Կիևի մարզի կենտրոնը: ՍԱՀՄ արդ., մշակութային և գիտական խոշոր կենտրոն է, երկաթուղային, ավտո– ճանապարհների և օդային հաղորդակցու– թյան հանգույց: Գտնվում է Դնեպրի ափե– րին, Պոլեսիեի և անտառատափաստա– նային զոնայի սահմանում: Հունվարի միջին ջերմաստիճանը –5,8°C է, հուլի– սինը՝ 19,5°C, տարեկան տեղումները՝ 600 մմ: Տարածությունը՝ 777 կմ2 (1970), բաժանված է 12 շրջանի: Բնակչության քանակով ՍՍՀՄ 3-րդ քաղաքն է՝ 2144 հզ. (1979):