XVII դ. կառուցվել են ուկր. փայտի ճարտ–յանը բնորոշ ձևերով մոնումենտալ եկեղեցիներ: XVII դ. վերջի –XVIII դ. շի– նարվեստում գերիշխել է բարոկկո (ուկր. և ռուս.) ոճը՝ զանգակատուն (XVII դ. վերջ–XIX դ.), Վիդուբեցկի մենաստանի Գեորգիևյան եկեղեցին, սեղանատունը (1696–1701) և զանգակատունը (1727 – 1733), Անդրեևյան եկեղեցին (1748–1767): XIX դ. կառուցվել են կլասիցիզմի ոճի շենքեր (համալսարանը), ծավալվել քա– ղաքաշինական աշխատանքներ (գլխավոր մայրուղու՝ Կրեշչատիկի կառուցապատու– մը, Պոդոլի կառուցապատման նախա– գիծը): Սովետական իշխանության տարիներին շինարարությունը լայն թափ է ստացել: 1938–40-ին մշակվել է գլխավոր հատա– կագիծը, կառուցվել են բնակելի ու հասա– րակական շենքեր՝ ՈւՍՍՀ Մինիստրների խորհրդի (1934–38, ճարտ–ներ՝ Ի. Ֆո– մին,Պ. Աբրոսիմով) և Գերագույն սովետի (1936–39, ճարտ. Վ. Զաբոլոտնի) ևն: Հայրենական մեծ պատերազմի տարինե– րին (1941–45) քաղաքը խիստ ավերվել է, գրեթե հիմնովին կործանվել է Կրեշչա– տիկը: Ետպատերազմյան ժամանակաշըր– ջանում Կ. վերականգնվել է, բարեկարգ– վել, ընդլայնվել է տարածքը: 1945–47-ի գլխավոր հատակագծի հիման վրա ստեղծ– վել է Կրեշչատիկի նոր ճարտ. անսամբլը (1947–54, ճարտ. Ա. Վլասով, Ա. Դոբ– րովոլսկի, Վ. Ելիզարով, Բ. Պրիյմւսկ, Ա. Մալինովսկի): 1950–60-ական թթ. սկսվել է շինարարության բուռն զարգացումը, կառուցվել են բնակելի նոր զանգվածներ, հասարակական շենքեր՝ Սպորտի պա– լատը (1958–60, ճարտ–ներ՝ Մ. Գրեչինա, Ա. Զավարով, ինժեներ՝ Վ. Ռեպյախ), «Դնեպր» հյուրանոցը (1964, ճարտ. Վ. Ելի– զարով և ուրիշներ), օդանավակայան Բո– րիսպոլում (1966, ճարտ. Ա. Դոբրո– վոսլկի), «Ուկրաինա» մշակույթի պալատը OQ7fl, %. ՄայփՆչննւկՈյ 1", Վտյներ, Պ. ժիչիցկի): Կ–ում են Քոզդան խմելնիցկու (բրոնզ, գրանիտ, 1870–88, քանդակագործ՝ Մ. Միկեշին), Տ. Շևչեն– կոյի (բրոնզ, գրանիտ, 1938, քանդակա– գործ՝ Մ. Մանիզեր, ճարտ. Ե. Լևինսոն), Վ. Ի. Լենինի (գրանիտ, լաբրադոր, 1946, քանդակագործ՝ Մ. Մերկուրով), Ն. Շչորսի (բրոնզ, գրանիտ, 1954, քանդակագործ– ներ՝ Մ. Լիսենկո, Վ. Բորոդայ և ուրիշներ) և այլ հուշարձաններ: 1969-ին հաստատ– ված Կ–ի զարգացման հեռանկարային գլխավոր հատակագծով նախատեսվում է շինարարության բուռն զարգացում Դնեպ– րի ձախ ափի երկայնքով, որը և կդառնա Կ–ի հատակագծային կենտրոնական առանցքը: Մշակույթը: Կ. 1976/77 ուս. տարում ուներ 297 հանրակրթական դպրոց, 39 միջնակարգ–մասնագիտական ուս. հաս– տատություն, 18 բուհ (այդ թվում համալ– սարան): 1919-ից Կ–ում գործում է ՈւՍՍՀ ԳԱ–ն: Կան բազմաթիվ ԳՀԻ–ներ, որոնցից մի քանիսը ստացել են համաշխարհային ճանաչում (Պատոնի անվ. կիբեռնետիկա– յի, էլեկտրազոդման, Պիսարժևսկու անվ. ֆիզքիմիայի, Զաբոլոտնու անվ. մանրէա– կենսաբանության և վիրուսաբանության, Շևչենկոյի անվ. գրականության ևն): Գոր– Կ ի ե. Ոսկե դարպասներ (XI դ. վերջ) Կիև. Սոֆիայի տաճարը (1037, վերակա– ռուցվել է XVII դ.) H ի ա. աւդրեեյան եկեղեցին (1748–67, ճարտ. ՎԱՎ. Ռատորելլիի նախագծով կաասցել է ճարտ. Ի.Ֆ. Միչուրինը) ծում են 276 գրադարան, 19 թանգարան, 7 թատրոն, 91 ակումբ: Հրատարակվում է հանրապետական 18 թերթ (1971): Հայերը Կիևում: Կ. հայկ. միջնադար– յան աղբյուրներում հիշատակվում է հա– ճախ որպես Մանքերման: Առաջին անգամ հայերը հիշատակվում են XI դ. 80–90-ական թթ. գրված «Կիևո Պեչոր– յան Հարանց վարք»-ում, ուր պատմվում է մի հայ բժշկի մասին, որի ծառայություն– ներից օգտվել են ոչ միայն հայերը, այլև Կիևյան մեծ իշխան Վսեվոլոդ Ցարոսլա– վիչը և չեռնիգովյան իշխան Վլադիմիր Մոնոմախը: Գաղութն ունեցել է վարչա– կաև–կրոնական ինքնավարություն: Հետա– գայում ստվարացել է ի հաշիվ սելջուկ– թուրքերի արշավանքների հետևանքով Հայաստանից գաղթած հայերի: 1240-ին Կ. և նրա հայկ. գաղութն ավերել են թա– թար–մոնղոլները: XIV դ. 2-րդ կեսից վե– րըստին աշխուժացել է. հիմնվել է հայկ. եպիսկոպոսություն (մինչև 1378-ը): Կ–ում հայերն ունեին իրենց թաղամասը. 1552-ին կազմում էին 22 ծուխ (180 մարդ): Որպես լիիրավ քաղաքացիներ նրանք օգտվում էին մագդեբուրգյան իրավունքից, ունեին ավագների խորհուրդ, եկեղեցի, հիվան– դանոց, ինչպես նաև ներկայացուցիչներ քաղաքային խորհրդում: Հայերի՝ Լվով տեղափոխվելու հետևանքով 1699-ին Կ–ի գաղութը դադարեց գոյություն ունենա– լուց: Հայերը հետաքրքրություն են ցուցա– բերել տեղական մշակույթի նկատմամբ, թարգմանել են «Բորիսի և Գլեբի վարքը» (XII դ. 2-րդ կես), որը հետագայում մտել է Հայսմավուրքի մեջ:tXVI դ. առաջին կեսին Կ–ի հայերի մեջ աչքի են ընկել թարգմանիչ–դիվանագետներ Սուլթան Ալբիևիչը, Մակար Իվաշկովիչը, Լին– կո Դեմյանովիչը: Հայկ. արվեստի ավան– դույթները մասնակիորեն իրենց արտա– ցուումն են օտեւ Ս. Սոֆիայի աաճարի հ Կ–ի հին ճարտ. այլ հուշարձանների սրմնա– նկարննրում: XIX դ. Կ. ուսանելու են եկել հայ երիտասարդներ: 1901–02-ին կար հայկ. մարքսիստական խմբակ՝ «Կիևի հայ ս–դ. ուսանողներ», որը ղեկա– վարում էր Լ. Կնունյանցը: 1916–21-ին Կ–ում հաստատված հայ գաղթականների շրջանում աշխատելու համար ստեղծվեց Հայկական գործերի կոմիսարիատի Կիև– յան բաժանմունք: 1943-ի նոյեմբ. 6-ին Կ–ի ազատագրական մարտերում աչքի ընկավ գեներալ–մայոր Ս. Մարտիրոսյանի հրա– մանատարությամբ գործող կորպուսը: Ս, Մարտիրոսյանը նշանակվեց Կ–ի կա– յազորի պետ: Հայերի մասնակցության մասին տես Ուկրաինական ՍՍՀ հոդվածի Հայերը Ուկրաինական ՍՍՀ–ում մասը: 1979-ին Կ–ում բնակվում էր շուրջ 2 հզ. հայ: Գրկ.Hctophh KneBa, t. 1–2, KneB, 1963 – 1964; XanHKHH JI.C., HoBbie MaTepnaJibi o flpeBHen apMjmcKOH kojiohhh KneBa, b c6.: HcTOpHHecKHe CBA3H h flpyacda yKpanHCKoro h apMHHCKoro HapoflOB, b. 1, E,, 1961; M m ա– KO #.H.t O 3KH3HH apMHH B KHeBe B XV – nepBOH nojiOBHHe XVII b., b c6.: HcTopnqecKHe cbh3h h apyac6a yKpanHCKoro h apMHHCKoro HapoflOB, b. 2, KneB, 1965. Լ. Կաւուաոյանէ Յա.Դաշկևիչ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/400
Այս էջը սրբագրված չէ