Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/401

Այս էջը սրբագրված չէ

ԿԻԵՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Տ. Գ. Շ և չ և ն– կոյի անվան, կազմակերպվել է 1834-ին, Կիևում: Ունի կենսաբանության, երկրաբանության, աշխարհագրության, տնտեսագիտության, կիբեռնետիկայի, մեխմաթ, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, ժուռնալիստիկայի, ռոմանոգեր– մանական, բանասիրության, պատմու– թյան, Փիլիսոֆայության, իրավաբանու– թյան, միջազգային հարաբերությունների և միջազգային իրավունքի, նախապատ– րաստական (օտարերկրացիների համար) ֆակուլտետներ, ֆիզիոլոգիայի ԳՀԻ, հաշվողական կենտրոն, պրոբլեմային լա– բորատորիաներ, աստղադիտարան, ուսումնա–հետազոտական տնտեսություն, ուսումնա–փորձակայան, բուսաբանական այգի, թանգարաններ, ուս. ֆիլմերի կի– նոստուդիա, գրադարան (1,5 մլն միավոր գիրք): 1977/78 ուս. տարում Կ. հ–ում սովորում էր շուրջ 25 հզ. ուսանող: Հրա– տարակում է (ուկր.) «Գիտական տեղե– կագիր» (1935-ից), «Գիտական տարե– գիրք» (1957-ից), «Բանբեր Կիեի համալ– սարանի» (1958-ից) պարբերականները: Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1959):

ԿԻԵՎԻ ՄԱՐ&, Ուկրաինական ՍՍՀ–ում: Կազմվել է 1932-ի փետրվարի 27-ին: Տա– րածությունը 29 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 4068 հզ. (1979), որից 2144 հզ.՝Կիև քա– ղաքում: Բաժանվում է 25 վարչական շրջանի: Ունի 19 քաղաք, 32 քտա, կենտրո– նը՝ Կիև: 1958-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով: Գտնվում է Մերձդնեպրյան դաշտավայրում, Դնեպրի միջին հոսանքի շրջանում: Բլրային հարթավայր է: Հվ– արմ–ում և կենտրոնական մասում տա– րածված են Մերձդնեպրյան բարձրության լեռնաճյուղերը (մինչև 273 մ բարձրու– թյամբ): Օգտակար հանածոներից կան բնական շինանյութեր, կաոլին, տորֆ, գորշ ածուխ, ինչպես նաև հանքային ջրեր: Կլիման չափավոր ցամաքային է: Հունվա– րի միջին ջերմաստիճանը հս–ում –6,5°C է, հվ–ար մ–ում՝ –5,5°C, հուլիսինը հա– մապատասխանաբար՝ 17,5°C և 20°C, տարեկան տեղումների քանակը՝ 500– 600 itil: Գլխավոր գետը Դնեպրն է (մար– զում 246 կմ)Հ իր Պրիպյատ, Տետերև, Իր– պեն, Դեսնա, Տրուբեժ և այլ վտակներով: Կիևի ՀԷԿ–ի կառուցման հետ (1965-ին) ստեղծվել է Կիևի ջրամբարը: Տարածված են ճմապոդզոլային և պոդզոլացած սևա– հողերը: Կ. մ–ի հս. մասը գտնվում է Պո– լեսիեում, հվ. մեծ մասը՝ անտառատա– փաստանում: Անտառներն ու թփուտները գրավում են մարզի 19% –ը: Զգալի տարա– ծություն են գրավում ողողատային մար– գագետինները: Կենդանիներից կան որ– մըզդեղն, այծյամ, վայրի խոզ, գայլ, գոր– շուկ, կզաքիս, աղվես, նապաստակ, կըր– ծողներ, կուղբ, ջրասամույր: Բնակվում են ուկրաինացիներ (92% ), ռուսներ, հրեա– ներ, բելոռուսներ, լեհեր և այլք:Միջին խտությունը 1 կէ12 վրա 140,2 մարդ է (1979): Նոսր է բնակեցված Պոլեսիեի շըր– ջանը: Քաղաքային բնակչությունը 71,2% է: Մեծ քաղաքներն են Կիևը, Բելայա ցեր– կովը: Սովետական իշխանության տարի– ներին ստեղծվել են Ֆաստով, Բորիսպոլ, Բրովարի, Ւրպեն քաղաքները: Ինդուս– տրիալ–ագրարային մարզ է: Բնութագըր– վում է բարձր զարգացած մշակող արդյու– նաբերությամբ (76%–ը՝ Կիևում) և ին– տենսիվ գյուղատնտեսությամբ: Բազմա– ճյուղ արդյունաբերությունը հիմնված է խոշոր էլեկտրաէներզետիկ բազայի և բնական գազի վրա: Առաջատար ճյուղերն են մետաղամշակումն ու մեքենաշինու– թյունը: Զարգացած են սննդի, թեթե, փայ– տամշակման արդյունաբերությունը և շի– նանյութերի արտադրությունը: Գյուղա– տնտեսության առաջատար ճյուղը հողա– գործությունն է՝ ճակնդեղի, ցորենի և վուշի մշակությունը, բանջարաբուծու– թյունը և այգեգործությունը: Երկաթուղի– ների երկարությունը 800 կմ է, ավտոճա– նապարհներինը՝ 7,8 հզ. կմ (6,4 հզ. կմՀ կոշտ ծածկով): Բեռնաշրջանառության մեջ զգալի դեր է խաղում գետային տրանս– պորտը: Մարզի տրանսպորտային խոշոր հանգույցը Կիևն է: Բորիսպոլում կա խո– շոր օդանավակայան: 1977-ին Կ. մ–ում (առանց Կիև քաղաքի) կային գյուղատնտ. ինստ., 1147 գրադարան, 5 թանգարան, դրամատիկական թատրոն, 165 հիվանդա– նոց: Մարզի տերիտորիայում են Վորզել, Կոնչա–Զասպա, Պուշչա–Վոդիցա առող– ջարանները: Հրատարակվում է մարզային 2 թերթ: Լ. Կաւուաոյան. ԿԻԵՎ–ՄՈԳԻԼԱՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ (կոլե– գիա), առաջին բարձրագույն ուսումնա– կան հաստատությունը Ուկրսփնայում. կազմակերպվել է 1632-ին՝ Կիեա–Աստ– վածահայտնության եղբայրություն դըպ– րոցի (1615-ից) և Կիև–Պեչորյան մայ– րավանքի դպրոցի (հիմնել է Կիեի հո– գեոր առաջնորդ Պյոտր Մոգիլան) միա– վորմամբ: 1633-ից կոչվել է կոլեգիա, 1701-ից՝ ակադեմիա: Սովորել են կազա– կական ավագանու, ազնվականների, հա– րուստ քաղաքացիների ու հոգևորականնե– րի երեխաները: Ուսման տևողությունը հասել է մինչև 12 տարվա: Դասավանդվել են սլավ., հուն., լատ., լեհ., քերականու– թյուն, բնական գիտություններ, հռետո– րություն, բանաստեղծական արվեստ, Փիլիսոփայություն, երաժշտություն, աստ– վածաբանություն, աշխարհագրություն, ճարտարապետություն: Մոսկվայի հա– մալսարանի հիմնադրմամբ ակադեմիան