Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/403

Այս էջը սրբագրված չէ

աստիճանաբար կորցրել է իր նշանակու– թյունը, իսկ խարկովի համալսարանի ստեղծումից (1805) հետո զրկվել բարձ– րագույն ուս. հաստատության իր դերից: Կ–Մ. ա. փակվել է 1817-ին;

ԿԻԵՎՅԱՆ ՌՈՒՍԻՍ, վաղ ֆեոդալական պետություն Արևելյան Եվրոպայում (IX– XII դդ. սկզբին): Առաջացել է Մերձդնեպ– րյան շրջանում արլ–սլավ. ցեղերի (պոլյան– ներ, սևերյաններ, դրևլյաններ ևն) միա– վորմամբ: Մայրաքաղաքն էր Կինը: XI– XII դդ. Կ. Ռ. Եվրոպայի խոշորագույն պե– տություններից էր: Ընդգրկում էր Թամա– նի թերակղզուց (հվ–ում), Դնեստրից և Վիսլայի վերին հոսանքներից (արմ–ում) մինչև Հս. Դվինայի վերին հոսանքները: Նրա գոյության ժամանակաշրջանում արլ–սլավ. ցեղերը կազմավորվեցին որ– պես հին ռուս, ազգություն, որը հետագա– յում ռուս., ուկր. և բելոռուսական ազգու– թյունների ձևավորման հիմք հանդիսա– ցավ: Կ. Ո–ի հասարակարգի հիմքը հողի ֆեոդալական սեփականությունն էր՝ ազատ համայնականների աստիճանա– կան ճորտացմամբ: Պահպանվել էին նաև ստրկատիրության որոշ տարրեր (խռչակ– ներ): Պետության հիմնական ձևը վաղ ֆեոդալական միապետությունն էր՝ ան– սահմանափակ իշխանությամբ օժտված՝ Կիևի մեծ իշխանի գլխավորությամբ: XI– XII դդ., խոշոր հողատիրության զարգաց– մանը զուգընթաց, իշխանի գործունեու– թյունը այնուամենայնիվ հսկում էր ֆեո– դալական վերնախավը՝ բոյարությունը (որն իր ձեռքն էր վերցրել նաև վեչեն): Մեծ իշխանի դրուժինան փոխարինվել էր ֆեոդալական աշխարհազորով և օտար– երկրյա վարձկաններով: Արհեստների և առևտրի զարգացման շնորհիվ առաջա– ցան բազմաթիվ քաղաքներ (Կիև, Չեռնի– գով, Սմոլենսկ, Ռոստով, Պսկով ևն): Մեծ ազդեցություն ունեին առևտրականները, որոնք սերտ կապերի մեջ էին Արաբական խալիֆայության, Բյուզանդիայի և Արև– մըտյան Եվրոպայի երկրների հետ: Քա– ղաքների բնակչության հիմնական մասը կազմում էին ազատ և կախյալ արհեստա– վորները: Հասարակական կյանքում հա– տուկ տեղ էր գրավում հոգևորականու– թյունը: Կ. Ռ–ի առաջին իշխան Կիյի վերաբեր– յալ տարեգրությունների տվյալները առասպելական են: Մինչև IX դ. վերջերը նորաստեղծ պետությունը միավորում էր ոչ բոլոր արլ–սլավ. ցեղերի տերիտորիա– ները: 882-ին Կիևում իշխանությունը զավ– թեց վարյագների առաջնորդ Օչեգը (մահ. 912-ին): X դ. սկզբից մինչև XI դ. կեսը Կ. Ռ–ում վաղ ֆեոդալական միապետու– թյան ծաղկման շրջան էր, որը պայմանա– վորված էր մի կողմից արտադրողական ուժերի վերելքով և ֆեոդալական հարա– բերությունների զարգացմամբ, մյուս կող– մից՝ արլ–սլավ. գրեթե բոլոր ցեղերի միա– վորմամբ և նախ՝ վարյագների, ապա՝ ասիական քոչվոր հորդաների՝ խազար– ների, պեչենեգների, ղփչաղների դեմ տարված հաղթանակներով: Այս շրջա– նում է, որ ռուսներն սկսեցին հաստատվել Սև ծովի ափերին (Սվյատոսչավ Իգորնի– չի օրոք, 964–972-ին): Վլադիմիր Սվյա– տոսլավիչի օրոք քրիստոնեությունն ըն– դունվեց (988–989-ին) որպես պետ. կրոն, և ամրապնդվեցին քաղ. ու դինաստիա– կան կապերը Արեմտյան Եվրոպայի երկըր– ների հետ: XI դ. 2-րդ կեսից Կ. Ռփ անկ– ման նշաններն ակներև էին: Ֆեոդալական կենտրոնների զարգացումը և ղվւչաղների արշավանքների պայմաններում բոյար– ների դերի մեծացումը ուժեղացրել էին Կ. 11-ի առանձին մասերի ինքնուրույնու– թյան ձգտումը, մանավանդ, որ իշխանա– կան տան ներսում մշտական էին դարձել երկպառակությունները: Մյուս կողմից խոշոր հողատիրության հետագա աճը, ազատ համայնականների ճորտացումն ու նրանց շահագործման ուժեղացումը հան– գեցրել էին դասակարգային պայքարի սրմանը և ժողովրդական զինված ապըս– տամբությունների (1024-ին՝ Մուգդալում, 1068-ին և 1113-ին՝ Կիևում): 1132-ին Կ. Ռ–ում միասնական պետության փոխա– րեն առաջացան մի շարք ինքնուրույն իշխանություններ: Ակսվեց Ռուսիայի ֆեո– դալական մասնատվածության շրջանը: Կ. Ռ–ի մշակույթի հիմքը սլավ, ցեղերի ժողովրդական մշակույթն էր, որը նոր աստիճանի բարձրացավ և հարստացավ բյուգանդական մշակույթի ազդեցությամբ: Քրիստոնեության տարածումից և սլավո– նական այբուբենի յուրացումից հետո (տես Կիրիչ և Մեֆոդի) մեծ թափ ստա– ցավ թարգմանական գրականությունը: XI դ. երկրորդ քառորդից ստեղծվեցին նաև ինքնուրույն գրական հուշարձաններ՝ տարեգրություններ, վարքագրություններ: Մշակույթի անվանի գործիչներն էին Իլա– րիոն միտրոպոլիտը, Լուկա ժիդյատան, Ֆեոդոսի Պեչորսկին, տարեգիրներ Նի– կոնը, Նեստորը, Սիլվեստրը: Քաղաքնե– րում գործում էին դպրոցներ, այդ թվում՝ իգական: Կ. Ռ–ի վարպետները կարճ ժա– մանակում յուրացրին իրենց համար նոր արվեստներ (որմնանկարչություն, մանրանկարչություն են): Այդ գործում մեծ դեր խաղացին կապերը Բյուզանդիա– յի, Բալկանյան և Սկանդինավյան երկըր– ների, Հայաստանի հետ: Ստեղծվեցին բարդ կառույցներ, վեհաշուք տաճարներ, այդ թվում՝ Կիևի Ս. Սոֆիայի տաճարը (XI դ. 1-ին կես), Ոսկե Դարպասը: Բարձր զարգացման էին հասել բանահյուսությու– նը, երաժշտությունը: (Հայերի և Կ. Ռ–ի առնչությունները տես Կին հոդվածի Հ ա– յերը Կիևու մ մասում): Գրկ. Hctophh KyjitTypn JIpeBHeii PycH, t. 1–2, M.– JI,, 1948–51; rpeKOB B.A., KneBCKaa Pyct, M., 1953; ApeBHepyccKoe ro- cyaapcTBO h ero MencayHapoAHoe 3HaneHHe, M., 1965, ԿԻԵՎ–ՊԵՉՈՐՅԱՆ ՄԱՏՐԱՎԱՆ*, Կիե– յան Ռուսիայի հնագույն վանքը: Հիմնա– դրվել է Յարոսլավ Իմաստունի օրոք, 1051-ին: XI–XII դդ. եղել է մշակութա– յին կենտրոններից մեկը, XVI–XVII դդ. անվանվել մայրավանք: XVII դ. սկզբին այաոեղ ստեղծվել է Կիևի առաջին տպա– րանը: 1926-ից վերածվել է պատմա– մշակութային թանգարան–արգելանոցի: Կ–Պ. մ–ի տարածքում են՝ ուկրաինական ժող. դեկորատիվ արվեստի, թատերական, երաժշտական և կինոարվեստի, Ուկրաի– նական ՍՍՀ պատմական արժեքների թանգարանները: XI–XVIII դդ. կազմա– վորված ճարտ. համալիրը ընդգրկում է Վերին Լավրան (մայրւսվանքը) և Մոտա– կա ու Հեռավոր քարայրների անսամբլնե– րը: Հնագույն կառույցներն են՝ Վերափոխ– ման (Ուսպենսկի) տաճարը (1073–78, ռմբակոծումից ավերվել է 1941-ին), Ս. Եր– րորդության (Տրոիցկայա) վերդարպասյա եկեղեցին (1108, վերափոխվել է 1722– 1729-ին): Պահպանվել են XVII–XVIII դդ. եկեղեցիներ, պաշտպանական քարե պա– րիսպը, երեք անսամբլները միմյանց կա– պող Մեծ զանգակատունը (1731–45, ճարտ.՝ Ի. Դ. Շեդել):

ԿԻԵՐԿԵԳՈՐ, Կիրկեգոր (Kierke– gaard), Սյորեն (1813–1855), դանիացի իդեալիստ փիլիսովաւ, աստվածաբան, էկ– զիստենցիաչիզմի ռահվիրա: Կոպենհա– գենի համալսարանում ուսումնասիրել է փիլիսոփայություն և աստվածաբանու– թյուն: Կ–ի հայացքները ձևավորվել են գերմ. ռոմանտիզմի ազդեցությամբ, նը– րանց բնորոշ է հակառացիոնալիսաական դիրքորոշումը հեգելյան փիլ–յան նկատ– մամբ: Ուսմունքը շարադրել է «Կամ–կամ» (1843), «Սարսափի հասկացությունը» (1844), «Մահվան հիվանդություն» (1849) և այլ երկերում: Քննադատել է անձնավո– րության հեգելյան ըմբռնումը՝ գտնելով, որ այն զրկված է ինքնուրույնությունից և ազատությունից: Մինչդեռ, ըստ Կ–ի, կա– րևորը մարդու իրական գոյությունն է, մարդու էկզիստենցիան՝ ամեն տեսակ արտաքին (հասարակական, բնական) կապերից մաքրված անձնական, անհա– տական կյանքը: Այսպիսի մոտեցմամբ նա առանձնացրել է անձնավորության գոյության գեղագիտական, բարոյագիտա– կան, կրոնական եղանակները, որոնք պայմանավորում են մարդու հոգե–բարո– յական լինելությունը, և որոնց ընթաց– քում մարդը հանգում է իր անձնավորու– թյան կրոնական նշանակության գիտակց– մանը: Կ–ի երկերը, որոնք աչքի են ընկ– նում ոճի պարզությամբ, հղկվածությամբ, հաճախ նաև գեղարվեստականությամբ, նպաստել են դանիական գրականության զարգացմանը: Նրա իմաստասիրելու ոճը օրինակ է ծառայել բուրժ. փիլիսոփայու– թյան իռացիոնալիստական հոսանքների համար: ԿԻ&ԱԿԷՏ, ֆ ո կ ու ս, կետ, որտեղ հա– վաքվում է օպտիկական համակարգով ան– ցած զուգահեռ ճառագայթների փունջը (կամ այդ ճառագայթների մտովի շարու– նակությունը): Ցուրաքանչյուր օպտիկա– կան համակարգ ունի երկու Կ.՝ առջեի (առարկաների տարածությունում) և ետևի (պատկերների տարածությունում): Եթե ճառագայթները զուգահեռ եէւ համակարգի գլխավոր առանցքին, ապա Կ. գտնվում Է այդ առանցքի վրա և կոչվում է գլխա– վոր կիզակետ: Տես նաև Երկրա– չափական օպտիկա և Ոսպնյակ: ԿԻձԱԿԷՏԱՅԻՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, տես Ոսպնյակ:

ԿԻԶԻՍՏՐԱ, Կի զի ս տ ր ե, Կնդռոս– կավի բերդ (հուն. Ki3£iatpa), բեր– դաքաղաք Կիլիկիայի հյուսիս–արևելքում, Կապադովկիայի սահմանակցությամբ: Պտղոմեոսը հիշատակում է Կապադով– կիայում, Պետինգերյան իջևանագրու– թյունը՝ Կեսարիա և Տիանեա քաղաքների