միջև, հայ պատմիչները՝ Արճիաս (Ար– գեոս) լեռան մերձակայքում, Զկնջուր կոչվող վայրում: Կ–ի հույն տերերը՝ Սան– դալեի որդիները, մոտ 1080-ին դավադրա– բար (հավանորեն կայսեր թելադրանքով) սպանեցին Հայոց վերջին Բագրատունի գահակալին՝ վտարանդի Գագիկ Բ թագա– վորին: 1111-ին Կիլիկիայի Հայոց իշխան Թորոս Ա վրիժառությամբ կոտորեց Սան– դալեի որդիներին, բռնագրավեց նրանց գանձերը, ետ վերցրեց և իր հետ արքունիք տարավ Գագիկի թագը, զենքերն ու զրահը, իսկ ԿՀ դարձրեց իր իշխանության սահմա– նակալ բերդերից մեկը: Գրկ. Ալիշան Ղ., Սիսուան, Վնտ., 1885: Մ. Կատվալյան
ԿԻԹ, գյուղատնտեսական կենդանիներից (կով, այծ, մատակ, մաքի, զամբիկ են) կաթի ստացման պրոցես: Անընդհատ գո– յացող կաթը կաթնագեղձերում կուտակ– վում է շնորհիվ վերջիններիս մազականու– թյան, ծորանների հատուկ կառուցվածքի և պտուկների սֆինկտրների (մկան–սեղ– միչներ) առկայության: Կ. իրականացվում է կաթնազատության բարդ ռեֆլեքսի շնոր– հիվ: Կաթի գոյացման և արտաբերման պրոցեսներում կարեոր դեր են խաղում հիպոֆիզի հորմոնները: Կովերի մոտ կաթնաբեր ռեֆլեքսն առաջանում է կրծի և պտուկների մաշկի զգացող նյարդային վերջույթների գրգռման հետևանքով (մերսման ժամանակ): Գրգիռները հա– ղորդվում են գլխուղեղ, ապա1 հիպոֆիզ, որի ետին բիլթն արտազատում է օքսիտո– ցին հորմոնը, վերջինս թափանցելով կուրծ, առաջացնում է ալվեոլների շուրջը տեղադրված աստղաձե բջիջների կծկում, և կաթը արտահոսում է կաթնամբարի և ծորանների մեջ: Ամենախնամքով կթելուց հետո էլ կուրծում մնում է որոշ չափով (10–15%) կաթ (մնացորդային), որի յու– ղայնությունը 9-–12% է: Կ. ձգձգելիս կրծում գոյացած կաթը լրիվ չի կթվում, այ՜ս ւյաաւցվուս Հ ալվեոլներում ս կաթ– եածորաններում: Պտուկների ռեցեպտոր– ների գրգռմանը պետք է անմիջապես հա– ջորդի Կ.: Կովերին սովորաբար կթում են սահմանված ժամերին: Այդ պատճա– ռով նրանց մոտ մշակվում են պայմանա– կան ռեֆլեքսներ: Կթում են օրական 2–3, իսկ ծնից հետո առաջին օրերին՝ 3–4 անգամ մեքենայով կամ ձեռքով: Ս և ք ե– ն ա յ ա կ ա ն Կ–ի դեպքում միաժամա– նակ կթվում են կրծի 4, ձեռքով կթելիս՝ միայն 2 քառորդը: Նախքան Կ. կովի կուրծը լվանում են գոլ ջրով, առաջին շի– թերը կթում առանձին ամանի մեջ (ձեռ– քով), 1 –1,5 ր հետո պտուկներին հագցը– նում են կթող բաժակներ: Կ–ի ավար– տից առաջ կատարում են ետնակիթ՝ բաժակները ձեռքով մի քանի անգամ ձգում են ներքե և քիչ առաջ*. Լավ նախապատ– րաստված Կ–ի տևողությունը 4–5 ր է: Ձեռքով կթելու լավագույն եղանակը բը– ռընցքակիթն է. պտուկը առնում են ափի մեջ՝ բռնելով որքան հնարավոր է բարձր, այն սեղմում են ռիթմիկ՝ մեկ րոպեում 60–80 սեղմում: Սովորաբար Ակգբից կը– թում են ավելի զարգացած (մեծ մասամբ ետին) քառորդները, այնուհետև՝ մյուս– ները: Նպատակահարմար է կթել խաչաձև՝ սկզբում առջևի աջ և ետին ձախ պտուկնե– րը, իսկ հետո՝ մյուսները: Կ. այնպես են կազմակերպում, որ դրանց միջև ընկած ժամանակամիջոցում կուրծը կաթով լըց– վի և կաթնագոյացումը չարգելակվի:
ԿԻԹԱՌ (< հուն, xt-dapa – կիֆարա), լարային կսմիթավոր երաժշտական գոր– ծիք: Կազմված է գոգավոր կողերով իրա– նից և հարթ հնչատախ– տակներից (վերեին ը ունի ռեզոնատորային կլոր անցք), լարառիչից և գլխիկից: Սկզբում օգտագործվել են ջիլե լարեր, հետագայում մետաղե և նեյլոնե: XIII դ. Իսպանիայում ըն– դունված էր 4 կրկնակի լարերով Կ., հետագա– յում տարածվել են 5 (կրկնակի), 6 և 7 (ոչ կրկնակի) լարերով Կ– ներ: Կ–ով հիմնակա– նում նվագակցում են երգեցողությանը, կի– րառվում է նաև մենա– կատարման համար և կամերային անսամբլ– ներում: XX դ. երևան ե– կան հավայան և ջազ–Կ. տարատեսակները, որոնք օգտագործվում են նաև Էլեկտրա զորացուցիչով (Էլեկտրա– կիթառ):
ԿԻԹԱՌԱՀԱՐՆԵՐԻ ԴՊՐՈՑ (< հուն, xidapa, հին հուն, լարային երաժշտական գործիք, Kiftapicrafe – կիթառահար), մասնավոր վճարովի դպրոց Հին Հունաս– տանում (Աթենք), որտեղ տղաները սո– վորում էին երաժշտություն, երգ և սեր– տում Հոմերոսի ստեղծագործությունները: Տես նաև Աթենական դաստիարակություն: ԿԻԺԻ, Օնեգա լճի կղզիներից (Կարելա– Կ ի ժ ի. Պայծաււակերպության (Պրեոբրա– ժէւՆսկայա) նկէղնցիււ (1714) հյուսքա–արԱ– մուտքից Կիթսա կան ԻՍՍՀ–ում): Լճի բազմաթիվ կղզի– ների վրա XVI դ. սփռված էին ավելի քան 100 գյուղ, որոնց վարչական կենտրոնը Կ. Էր: Պահպանվել է Կ–ի XYIII– XIX դդ. Փայտաշեն համալիրը՝ բաղկացած Պրեո– բրաժենսկայա (1714) և Պոկրովսկայա (1764) եկեղեցիներից: 1960-ին Կ. վերած– վել է Կարելական ԻՍՍՀ փայտի ճարտ. և ազգագրության թանգարան–արգելանոցի:
ԿԻԺՆԵՐ Նիկոլայ Սատվեևիչ [27.11(9.12). 1867, Սոսկվա–28.11.1935, նույն տեղում], սովետական քիմիկոս–օրգանիկ: ՍՍՀՍ ԳԱ պատվավոր անդամ (1934, թղթ–ան– դամ՝ 1929): Կ. բենզոլից ստացել է հեք– սահիդրոբենզոլ, 1895-ին առաջինն է տվել պոլիմեթիլենային շարքի ամինների և հիդրազինների մանրամասն բնութագիրը, նկարագրել տեղակալված հիդրազոնների ստացման եղանակը, 1911-ին հայտնա– գործել հիդրազոնների կատալիտիկ տար– րալուծման ռեակցիան (տես Կիժներ–Վու– ֆի ռեակցիա), 1912-ին՝ ցիկլոպրոպանի շարքի ածխաջրածինների ե, մասնավո– րապես, կարանի սինթեզի եղանակ (Կ ի ժ– ների ռ և ա կ ց ի ա): Կ. մշակել է նաև անիլինային ներկանյ ութերի ստացման նոր եղանակներ:
ԿԻԺՆԵՐ–ՎՈԼՖԻ ՌԵԱԿՑԻԱ, կարբոնիլ– խմբի (>C= Օ) վերականգնումը մեթի– լեն–խմբի (>CH2): Դրա համար ալդեհիդը կամ կետոնը փոխարկում են հիդրազոնի, որը հիմքի առկայությամբ ճնշման տակ տաքացնելիս տարրալուծվում Է՝ RR՝C= OH- H2N - NH2t>-RR՝C= = N-NH2 ^RRrCH2+ N2: Հետագայում ավելի հաճախ կիրառել են Կ–Վ. ռ–ի այլ տարբերակը՝ երբ ալդեհիդը կամ կետոնը, հիդրազինի ավելցուկը և կծու կալիումը տաքացնում են բարձրաեռ լուծիչում (դի–կամ տրիմեթիլենգլիկոլում), 180–200°Շ–ում: Ռեակցիան կարելի է կի– րառել կարիոնիլային այնպիսի միացու– թյունները վերականգնելու համար, որոնք զգայուն են թթուների նկատմամբ (հմմտ. Կւեմմենոենի ոեակցիա): Եղանակը մշա– կել են Ն. Ս. Կիժները, 1911-ին, և գերմա– նացի քիմիկոս Լ. Վոլֆը, 1912-ին (L. Wolf, 1857–1919): ԿԻԻ&ԲԱԵՎԱ Սայրա (ծն. 1917), կիրգիզ սովետական երգչուհի (քնարա–դրամա– տիկական սոպրանո): ՍՍՀՍ ժող. արտիս– տուհի (1958): ՍՍԿԿ անդամ 1944-ից: 1936-ից՝ Կիրգիզ. երաժշտական–դրամատի– կական թատրոնի (այժմ՝ Կիրգիզ. օպերայի և բալետի թատրոն) մեներգչուհի: Առա– ջին կիրգիզ երգչուհին Է, որ հանդես Է եկել ոչ միայն ազգային, այլև դասական երգացանկի դերերգերով՝ Կուլյայիմ (Ռաուխվերգերի «Կոկուլ»), Այչուրեկ (Վլա– սովի, Սալդիբաևի և Ֆերեի «Այչուրեկ»), Տատյանա (Չայկովսկու «Եվգենի Օնե– գին»), Նեդդա (Լեոնկավալլոյի «Պայաց– ներ»):
ԿԻԼԱՈհԵԱ (Kilauea), գործող հրաբուխ խաղաղ օվկիանոսի Հավայի կղզում (Հա– վայան կղզիներ): Բարձրությունը՝ 1247 մ: Կ. վահանաձև Է, զառիկող լանջերով: Հրաբխի վերին մասը վերջանում է 4,5 կԱ տրամագիծ և ավելի քան 230 U խորություն ունեցող կաւդերայով: Վերջին նշանավոր ժայթքումները տեղի են ունեցել 1952-ին, 1954-ին և 1955-ին: