Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/409

Այս էջը սրբագրված չէ

ստորագրել հաշտության նոր պայմանա գիր: 1173-ին պետության մայրաքաղաքը Վահկայից տեղափոխվեց երկրի կենտ րոն՝ Սիս (հնում՝ Փլավիոպոլիս), որն այնուհետև դարձավ Կ. Հ–ի քաղ., տնտ. և մշակութային գլխավոր կենտրոնը: Դավա դրության զոհ դարձած Մլեհին հաջորդեց նրա եղբայր Ստեփանեի ավագ որդին՝ Ռուբեն Գ իշխանը (1175–87): Վերջինիս գահակից եղբայր և տաղանդավոր զո րավար Լևոնը 1180-ական թթ. օտար տարրերից մաքրեց Ալեքսանդրետից մին չև Սելևկիա ձգվող ծովեզերքը, որը կարե– վոր նշանակություն ունեցավ երկրի հե տագա տնտ. և քաղ. զարգացման համար: Ռումի (Իկոնիայի) սելջուկյան սուլթա նության դեմ Մարոկեփալոսի մոտ վճռա կան ճակատամարտում (1176) պարտ ված Բյուզանդիան այնուհետև հրաժար վեց Կիլիկիայի նկատմամբ նվաճողական ձգտումներից: Մանվել կայսեր մահից (1180) հետո Ռուբեն Դ և Լևոնը վերացրին կայսրության վերջին հենակետերը Դաշ տային Կիլիկիայում:tXI –XII դդ. մի ջազգային բարդ պայմաններում Ռու– բինյանները, խելամտորեն օգտագոր ծելով բյուզանդացիների, խաչակիրների, սելջուկյան թուրքերի փոխադարձ թշնա մությունը, մի շարք հաղթանակներով ամրապնդեցին Կ. Հ–ի դիրքերը: Այդ ռազմաքաղաքական հաջողությունը գըլ– խավորապես պայմանավորված էր Կիլի– կիայում հայերի բացարձակ գերակշռու թյամբ, որոնք իրենց ձեռքում էին կենտ րոնացրել երկրի քաղ., տնտ. և մշակութա յին կյանքը: Արտաքին թշնամիների դեմ հաղթանակից հետո Ռուբեն Դ, փորձելով սանձել անջատամետ որոշ իշխանների, 1182-ին պաշարեց Լամբրոնը՝ Հեթումյան հզոր իշխանության կենտրոնը, սակայն գրավել չկարողացավ: Կենտրոնական իշ խանության դեմ պայքարում Հեթումյան– ները օգնություն խնդրեցին Անտիոքի դուքս Բոհեմունդից: 1185-ին վերջինս խաբեությամբ Ռուբենին հրավիրեց Ան– տիոք, ձերբակալեց նրան և խոշոր ուժե րով ներխուժեց Դաշտային Կիլիկիա: Սա կայն պարտվելով Ռուբենի եղբայր Լևո– նից՝ նահանջեց Անտիոք: Լևոնի ջանքե– րով գերեդարձ Ռուբեն Դ 1187-ին իշ խանությունը կամովին հանձնեց նրան: 1187-ի մայիսին Ռավին դաշտում (Սսի մոտ) Լևոն Բ (1187–1219) ջախջախեց Իկո նիայի թուրքմեն հրոսակներին՝ ոմն Ռոս– տոմի կամ Ըռըստոմի գլխավորությամբ, և ազատագրեց հայաբնակ մի քանի նոր շրջաններ՝ Պռականա կարևոր բերդով հանդերձ: Կ. Հ–փ հզորացումը կանխելու և Իկոնիայի թուրքմեններին աջակցելու նպատակով 1187-ին մեծաթիվ զորքերով Կիլիկիա ներխուժեց Հալեպի և Դամասկո– սի սուլթանը: Բայց Լևոնը հնարամիտ ռազմավարությամբ ջախջախեց թշնամուն, զգալի մասին գերեվարեց, իսկ մարտա դաշտից ճողոպրած սուլթանին հարկա– դրեց վասալական ծառայության: Այնու հետև Կիլիկիային սկսեց սպառնալ Եգիպ տոսի Այուբյան հզոր սուլթան Աալահ ադ–Դինը: Սակայն նրա առաջխաղացումը կանխվեց 1189-ի Խաչակրաց երրորդ ար շավանքով: Գերմանիայի Սրբազան կայս րության բանակը, Ֆրիդրիխ I Շիկա մորուսի առաջնորդությամբ, 1190-ին ջախ ջախեց Իկոնիայի ընդդիմադիր զորքերին և ճամբարեց Կիլիկիայի Սելևկիա քաղա քում: Հայոց պատվիրակները, Ներսես Լամբրոնացու գլխավորությամբ, բարեկա մաբար ընդունեցին խաչակիրներին, խոս տանալով նրանց տրամադրել ձիեր և ռազ մապաշար: Հունիսի 10-ին կայսրը ջրա հեղձ եղավ Կալիկադնոս գետում: Նրա գա հաժառանգ որդի Հայնրիխ YI խոստա ցավ Լևոն Բ–ին ճանաչել Հայոց թագավոր: Եգիպտոսի սուլթանության դեմ խաչակրաց արշավանքի անհաջող ելքից հետո Լևոնը, պատրաստվելով դիմագրավել Սալահ ադ–Դինին, 1193-ին նրան դաշնակցող Անտիոքի դքսությունից գրավեց ռազմա վարական կարևոր նշանակություն ունե ցող Պաղրաս և Դարպսակ բերդերը: Կիլի– կիայում և մերձակա երկրներում սփռված ասորի հավատակիցներին հայոց կողմը գրավելու համար Լևոնը հովանավորեց Թեոդորոս Բարվեհեբոն ասորուն և 1192-ին հատուկ հրովարտակով Հռոմկլա քաղաքում նրան հռչակեց ասորացիների կաթողիկոս (Հովհաննես անունով)՝ ի հա– կաթոռություն Անտիոքում նստող Միքա յել կաթողիկոսի: Կ. Հ–ի արտաքին քա ղաքականությունն ավելի սրեց Այուբյան սուլթանության և Անտիոքի դքսության դժգոհությունը: 1193-ին Սալահ ադ–Դինը, Անտիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի (1173–1205) սադրանքով, խոշոր բանա կով շարժվեց Կիլիկիա, բայց սահմանա մերձ Սև գետի մոտակայքում մարտի 4-ին հանկարծամահ եղավ: 1194-ին Լևոնը ձերբակալեց Անտիոքի դքսին և հարկա– դրեց ճանաչել իր ավագությունը, վերա դարձնել Ռուբեն Գ–ի գերության ժամա նակ Կ. Հ–ից զավթած սահմանամերձ (Զա– հան գետից մինչև Կաստոն բերդը) հո ղերը և Ասորվոց դրունք կարևոր հան գույցը: Հաշտության պայմանագիրն ամ րապնդվեց դքսի գահաժառանգ որդի Ռայ– մոնդի և Լևոնի եղբոր 14-ամյա դուստր Ալիսի (Ալիծի) ամուսնությամբ: Ռայմոն– դը, որպես պատանդ, դաստիարակվելու էր Հայոց արքունիքում, իսկ նրա մահից հետո Անտիոքի գահն անցնելու էր Ալի– սից ծնված որդուն: Լևոն Բ Մեծն իր իշ խանության տարիներին (1187–98), օգտվելով միջազգային նպաստավոր իրա դրությունից, ընդարձակեց և ամրապնդեց երկրի սահմանները, շրջակա թշնամինե րի դեմ տարած մի շարք հաղթանակնե րով բարձրացրեց պետության միջազգա յին հեղինակությունը, նախադրյալներ ստեղծեց Կ. Հ–ում թագավորություն հիմ նելու համար:


Կ. Հ. թագավորության ժամանակա շրջանում (1198–1375): 1196-ին Գերմա նիայի Հայնրիխ YI կայսրը, մահմեդա կաններից Երուսաղեմն ազատագրե լու և հոր շիրիմն այնտեղ ամփոփելու պատգամով, նոր ուժեր ուղարկեց Արևելք: Նրանց առաջնորդում էր կայսեր քարտու ղար Լյուբեկցի Կոնրադ արքեպիսկոպոս Ծիրանավորը,՝ որին հանձնարարված էր Լևոնին օծել Հայոց թագավոր: Բյու զանդիայի Ալեքսռս III Անգելոս կայսրը, շտապելով կանխել Լևոնի թագադրումը Գերմանիայի կայսեր կողմից, 1196-ին Լևոնին ուղարկեց մեծամեծ ընծաներ, առ– յուծանկար դրոշակ, արքայական զգեստ ներ, ոսկով և թանկարժեք քարերով ըն դելուզված գեղեցիկ թագ: 1197-ին Կոն րադ արքեպիսկոպոս Ծիրանավորը, տեղե կանալով Հայնրիխ VI-ի մահվան մասին, Պտղոմեա քաղաքից (որտեղ նրա հետ բա– նակցում էր հայկ. պատվիրակությունը՝ Մսի արքեպիսկոպոս Հովհաննեսի գըլ– խավորությամբ) շտապեց հայրենիք, Լևո նի թագաշնորհումը հանձնարարելով Մայնցի արքեպիսկոպոս Կոնրադ Վիտելս– բախին: Լևոնի թագադրման արարողու թյանը, որը տեղի ունեցավ 1198-ի հունվ. 6-ի Սուրբ Ծննդյան օրը, Տարսոն քաղաքի Ս. Սովփա մայր տաճարում, ներկա էին Բյուզանդիայի, Գերմանիայի Սրբազան կայսրության, Բաղդադի խալիֆայի, հա րևան այլ երկրների, Մեծ ու Փոքր Հայոց պատվիրակությունները, Տարսոնի Հու– նաց պատրիարքը, Ասորվոց և Հայոց կա թողիկոսները, բազմաթիվ հայ արքեպիս կոպոսներ, եպիսկոպոսներ, իշխաններ, հայոց զորաբանակը, ժող. խավերը: Գրի գոր Զ Ապիրատ կաթողիկոսը հայկական, իսկ Գերմանիայի Սրբազան կայսրության և պապի ներկայացուցիչը՝ լատին ծեսով, Լևոնին հանդիսավորությամբ օծեցին «Թա գավոր ամենայն Հայոց, և ևահանգին Կիլիկէացոց, և Իսավռիոյ»: ժամանակա գիրները Լևոնի թագադրությունը գնա– հատել են որպես քաղաքական մեծագույն իրադարձություն՝ Հայոց կործանված թա գավորության վերականգնում: Տոնակա տարությունները, զորահանդեսները, մըր– ցությունները տևեցին 8 օր: Երկու կայսրից թագ ընդունելու փաստով Լևոնն ընդգծեց ոչ միայն իր իշխանության միջազգային հե ղինակությունը, այլև չեզոքացրեց նրանց միջամտությունները Կ. Հ–ի ներքին գործե րին: Ձգտելով ստեղծել կենտրոնացված միապետություն՝ Լևոնը պաւոժեց և հնա զանդեցրեց արքունիքին ներհակ, կիսան կախ ու անջատամետ ավատատեր իշ խաններին ու հոգևորականներին: Հայոց թագավորության միջազգային հեղինա կությունն ամրապնդելու, շրջակա թշնա միների դեմ նոր դաշնակիցներ ունենալու նպատակով նա խնամիական կապեր հաս տատեց մի շարք քրիստոնյա պետու թյունների՝ Նիկիայի կայսրության, Երու– սաղեմի թագավորության, Կիպրոսի, Հուն– գարիայի արքայատների հետ: Լևոն Բ հետևողական պայքար ծավալեց հատկա պես Անտիոքի ժառանգության համար: Անտիոքի գահաժառանգ Ռայմոնդի և Լևո նի ե՜ղբոր դուստր Ալիսի ամուսնությունից (1194) 3 կամ 4 տարի հետո Ռայմոնդը մահացավ: Արու զավակ չունենալով, Լևո նը Ռայմոնդի նորածին որդուն՝ Անտիո քի գահաժառանգ Ռուբեն–Ռայմոնդին, որ– դեգրեց և հռչակեց նաև Հայոց թագաժա ռանգ: Դիվանագիտական այդ քայլով նա ձգտում էր Անտիոքի իշխանությունը (որ տեղ հայերը բավականին մեծ տոկոս էին կազմում) նույնպես միացնել Կ. Հ–ին: Անտիոքի գահաժառանգության համար պայքարում Կ. Հ–ին աջակցում էին Անտիո քի հայությունը, կաթոլիկների մի մասը՝ Պետրոս Ա պատրիարքի գլխավորությամբ, Հյուրընկալ օրդենի ասպետները: Բոհե մունդ III Կակազի կրտսեր որդին՝ Տրի– պոլսի դուքս Բոհեմունդ Միակնանին,