Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/412

Այս էջը սրբագրված չէ

որն այդ ժամանակ ապրում էր Կիլիկիա– յում) ու նրա երկու որդին բանտարկվեցին և բանտում էլ գտան իրենց մահը: 1321-ին Եգիպտոսի սուլթանության U թուրքմեն կարամանների զորքերը ներխուժեցին Կի– լիկիա, գրավեցին Այասը՝ երկիրը ենթար կելով ավերածությունների, գերեվարում ների: Հայկ. ուժերի համառ դիմադրու թյունից հետո, 1323-ին, կռվող կողմերը Կահիրեում ստորագրեցին հաշտություն, որի համաձայն սուլթանությունը պարտա վորվեց իր միջոցներով վերակառուցել Կ. Հ–ի ավերած բերդերն ու ամրոցները: Հայոց թագավորությունը Եգիպտոսին պիտի վճարեր Այաս նավահանգստի եկա– մըտի կեսը ն. տարեկան 1 մլն 200 հզ, դիրհեմ հարկագումար՝ խոստանալով չդաշնակցել Արևմուտքի պետություննե րի հետ՝ ընդդեմ դրացի մահմեդական պե տությունների: Սակայն մի քանի տարի անց չափահաս դարձած Լևոն և խաչակրաց նոր արշավանքի հորդորով դիմեց եվրո պացիներին: 1329-ին Լևոնի հրամանով սպանվեցին նրա լատինամոլ քաղաքակա նությանն ընդդիմացող Ալիս թագուհին, Օշին պայլը, նրա եղբայր Կոսաանդին սպարապետը և ուրիշներ, որոնք մեղադըր– վեցին արքունի բերդեր յուրացնելու մեշ: Լևոնն ամուսնացավ Կիպրոսի Հենրիկոս Բ թագավորի այրու հետ, սպանված հայ իշխանների կալվածներն ու պաշտոնները տվեց Զաբլունի փրկված որդիներին՝ Ջի վան և Բոհեմունդ Լուսինյաններին, ինչ պես նաև լատինացի այլ իշխանների՝ հու սալով նրանց միջամտությամբ օգնու թյուն ստանալ եվրոպական պետություն ներից: Նոր բանակցություններն արևմտա– եվրոպական պետությունների հետ դի տելով թշնամական գործողություն՝ Եգիպ տոսի սուլթանության և Հալեպի ամիրա յի զորքերը 1335-ին և 1336-ին վերստին ասպատակեցին Կ. Հ.: 1337-ին ստորագըր– վեց նոր՝ ավելի ծանր պայմաններով, հաշտություն. Կ. Հ–ի հվ–արլ. շրջանները (Սե լեռներից մինչև Զահան գեա) և Այաս նավահանգստային քաղաքը անցան Եգիպտոսին: Լևոնը պարտավորվեց չդաշ նակցել Արևմուտքի պետությունների հետ: Լևոն և նույնպես ճիշտ չգնահատեց մի ջազգային քաղաքական իրադրությունը, իր լատինամոլությամբ ավելի սրեց պայ քարը ունիթորների և հակաունիթորների միջև, ջլատեց երկրի ուժերը՝ արագաց նելով պետության անկումը: Լևոնը հան կարծամահ եղավ, որից հետո ընդհատվեց Ռուբինյան–Հեթումյան տոհմի արական ճյուղն ուղիղ գծով: Ունիթորները Կ. Հ–ի գահը հանձնեցին Կիպրոսի Լուսինյաննե– րի արքայատան ներկայացուցիչ Գվիդո– նին (Կի), որը հոր (Ամորի Բ) դավադրա կան սպանությունից (1310) հետո 4 եղբոր և մոր՝ Զաբելի (Լևոն Գ Հեթումյանի դուս– տըր) հետ փախել էր Կիլիկիա և ապ րում էր Լևոն Ե–ի արքունիքում: Մինչև Գվիդոնի Կոստանդնուպոլսից վերադառ նալը երկիրը ժամանակավորապես (1342) կառավարեց նրա եղբայրը՝ Զիվան Լու– սինյան պայլը: 1343-ին Դվիդոնը 300 ֆրանկ զինվորների ուղեկցությամբ ժա մանեց Կիլիկիա և հայկ. ծեսով օծվեց Հայոց թագավոր՝ Կոսաանդին Գ անու նով: Երկրի պաշտպանությունը հոգալու փոխարեն, նա երկրի կառավարումը սկսեց հանձնել ունիթորներին, ֆրանկնե րին, հալածեց հայրենասեր իշխաններին և բռնագրավեց նրանց կալվածները: 1344-ին հայրենասեր ուժերը, իշխան Օշին Բա– կ ուր անի գլխավորությամբ, ապստամբե ցին և Ադանայում սրի մատնեցին Կոստան դին Դ–ին ու նրա ֆրանկ պալատական ներին: Իշխանների խորհուրդը թագավոր ընտրեց Հեթումյանների ազգական, Նըղ– րի տեր և մեծ մարաջախտ Բաղդինի որ դուն՝ Կոսաանդին Դ–ին (1345–63): Օգւոը– վելով Կ. Հ–ի ծանր իրավիճակից՝ 1346-ին մամլուքները և թուրքմենները համատեղ ուժերով հարձակվեցին նրա վրա: Հայերը մեծ դժվարությամբ ետ մղեցին թշնամի ներին և ազատագրեցին Կապան բերդը: 1347-ին խոշոր բանակով Կ. Հ. ներխու ժեց Եգիպտոսի սուլթանությունը: Հայկ. զորքերը, Լիպարիտի գլխավորությամբ, կարողացան ջախջախել թշնամու առաջա պահ գնդերը, իսկ աշնանը Կիպրոսի նա վատորմիղի օգնությամբ ազատագրեցին Այասը: Կոսաանդին Դ փորձեց օգտագոր ծել իր ռազմ, հաջողությունը և հաշտու թյան պայմանագիր կնքել Եգիպտոսի հետ: Սակայն Եգիպտոսի սուլթանը մեր– ժեց հաշտության առաջարկը և, Հալեպի ամիրայի ու Իկոնիայի թուրքմենների զի նակցությամբ, վերսկսեց պատերազմը Կ. Հ–ի դեմ: Եգիպտոսը գրավեց Այասը, թուրքմենները՝ Պապեռոն բերդը (Տար– սոնի մատույցներում), Հալեպի ամիրան՝ արլ. շրջանները: Օգտվելով 1348–49-ին Եգիպտոսում ծավալված գահակալական կռիվներից՝ Կոստանդին Դ, Հռոդոսի Մ. Հովհաննես օրդենի ասպետների օգնու թյամբ, ջախջախեց Հալեպի ամիրայի ասպատակիչ զորամասը: Մահմեդա կան ամիրայությունների հարձակումները պարբերաբար կրկնվեցին նաև 1350-ական թթ.: 1355-ին հայերին հաջողվեց ետ մղել Տարսոն և Ադանա քաղաքների վրա կա տարված եգիպտական հարձակումը: Մա կայն 1360-ին մամլուքները նվաճեցին Դաշտային Կիլիկիան՝ Տարսոն և Ադանա քաղաքներով: Պապի և Արևմուտքի պե տությունների օգնության սին խոստում ներից հիասթափված՝ Կոստանդին Դ–ի և Մեսրոպ Ա Արտազեցի կաթողիկոսի նա խաձեռնությամբ 1361-ին Մսում գումար ված ժողովը չեղյալ հայտարարեց հայ և կաթոլիկ եկեղեցիների ունիայի վերա բերյալ նախկին ժողովների որոշումները, դատապարտեց պապականության վար քագիծը: Այնուհետև Կ. Հ. փորձում էր դաշնակցել Եգիպտոսի հակառակորդ Կիպրոսի թագավորության հետ, որը XIV դ. կեսին հզորացել էր և ուներ ուժեղ նավատորմիղ: Բայց քանի որ Կիպրոսի Պետրոս I թագավորը (1359–69) ծրագրել էր զավթել Կիլիկիան, ուստի Հայոց թագա վոր Կոստանդին և չեզոք դիրք գրավեց եգիպտա–կիպրական պատերազմներում (1365–67): 1369-ին Եգիպտոսի 60-հազա– րանոց բանակը պաշարեց Միսը: Մայ– րաքաղաքի պաշտպանողական մարտե րում հերոսական սխրագործություններով աչքի ընկան Լիպարիտ սպարապետը, Հեթում և Զարմանդուխտ ամուսին ները և ուրիշներ: Թեև թշնամին հըր– դեհեց քաղաքը, սակայն, չկարողանա լով գրավել միջնաբերդը, նահանջեց: Եգիպտոսի հետ հաշտության պայմա նագիր ստորագրելու և Կոստանդին Ե–ի մտադրությունը խափանելու համար ունի թորները 1373-ին դավադրաբար սպանե ցին նրան և գահը հանձնեցին Զիվան Լու– սինյանի որդի Լևոն Ջ–ին: Մակայն հայ ազգային գործիչներին հակառակվելով, Լևոն Զ շուտով իր լատինամոլ քաղաքա կանությամբ (հայերին կաթոլիկություն պարտադրելու միջոցով փորձում էր դաշ նակցել եվրոպական պետությունների հետ) հարուցեց ոչ միայն հայերի, այլև շըր– ջակա մահմեդական պետությունների դըժ– գոհությունը: Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆի զորքերը (12 հզ.) ներխուժեցին Կիլիկիա և 1375-ի հունվ. 5-ին կրկին պա շարն ցին Միսը: Փետր. 24-ին նրանց միա ցան Հալեպի ամիրայության զորքերը (15 հզ.): Հայկ. սակավաթիվ ուժերը, Լևո նի գլխավորությամբ ամրանալով Մսի միջ նաբերդում, շուրջ երեք ամիս հերոսաբար դիմադրեցին թշնամուն: Մովից ու հիվան դություններից նեղված՝ ապրիլի 22-ին Լևոնը, Հալեպի ամիրայից կյանքի ապա հովության երաշխիք ստանալով, բերդը հանձնեց թշնամուն: Լևոն Զ իր ընտանիքի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծնե րի հետ գերեվարվեց Կահիրե: Լ–ի խոս տովանահայր Հովհաննես Դարդելի ջան– քերով, Կաստիլիայի Հովհան I (1379–90) և Արագոնի Պեդրո IV (1336–87) թագա վորների միջնորդությամբ 1382-ի սեպտեմ բերին Լևոնը գերությունից ազատվեց և մեկնեց Եվրոպա: Մսի գրավումը հայ պատմիչները գնահատել են որպես Հայոց պետականության կործանում: Մակայն հայերը, չհաշտվելով իրենց պետ. անկա խության կորստի հետ, համառորեն շարու նակեցին պայքարել նվաճողների դեմ: Հա ջողությամբ դիմակայելով թշնամուն՝ երկ րի կառավարումը 1375–1424-ին փաստո րեն իր ձեռքն էր վերցրել Կոսաանդին Դ թագավորի թոռը՝ զորավար Կոստանդինը: Լեռնային Կիլիկիայում իրենց անկախու թյունը պահպանեցին իշխաններ Թորոսը, Մտեփաննոսը, Կարապետը և ուրիշներ: Ավելի քան կեսդարյա հերոսական գոյա մարտերում հյուծված հայկ. ուժերը ի վերջո պարտվեցին գերակշռող թշնամա կան ուժերից: Բազմաթիվ հայեր, հատկա պես ազնվական գերդաստաններ, խու սափելով մահմեդականների լծից, լքե ցին իրենց հայրենիքը և հաստատվեցին եվրոպական էւրկրներում: Որոշ հայ իշ խանական տներ, ամրանալով Կ. Հ–ի լեռնային շրջաններում ու բերդաքաղաք ներում (Ուլնիա կամ Զեյթուն, Հաճըն, Մարաշ, Ուրֆա ևն), իրենց կիսանկախ գոյությունը պահպանեցին մինչև XIX դ. 2-րդ կեսը: 1441-ին հայոց կաթողիկոսա կան աթոռը Մսից տեղափոխվեց էջմիա ծին: Թեև Գրիգոր Թ Մուսաբեկյանցը չտե ղափոխվեց էջմիածին և շարունակեց աթո– ռակալել Մսում, սակայն Մսի աթոռը դա դարեց ընդհանրական լինելուց (տես Կա թողիկոսություն Մեծի Տանն Կիէիկիո):


Կ. Հ–ի Մեծ իշխանների դահա ցա ն կ ը Ռուբեն ս (1080–95), Կոստանդին Ա (1095- 1100), Թորոս Ա (1100-29), Լեոն Ա (1129 – 1137), Թորոս P (1145-69), Ռուբեն P (1169),