կանատիրական իրավունքով իշխել են իրենց անձեռնմխելի տիրույթներում (տես Հայրենիք): Նրանցից յուրաքանչյուրն ունեցել է իր բերդերը, գյուղերը, վասալ ները, զորքը, դրոշը: Արքունիքից հետո ֆեոդալների երկրորդ աստիճանը կազ մող հայրենատեր–բերդտտեր և ոչ հայ– րենատեր–բերդատեր իշխանները, որ պես երկրի գերագույն տիրոջ՝ թագավորի վասալներ («լիճ ճորտեր»), նրա համար կատարել են զինվորական և վարչական ծառայություններ (տես Լճություն), ար քունի գանձարանը մուծել որոշ տուրքեր, մասնակցել արքունի ատյանի և իշխանա կան խորհրդի նիստերին: Թագավորը վա սալներին պարգևել է կալվածներ (տես Պարգևական), պաշտպան ել նրանց շա հերը՝ գրեթե չմիջամտելով նրանց ներ քին գործերին: Սովորաբար թագավորի հանդեպ միևնույն ծառայությունը ժա ռանգաբար կատարող իշխանը շարունա կաբար տիրել է նույն պարգևական կալ վածը: Իսկ եթե վասալը թագավորին ծառայել է առժամանակ, ապա նրան պար– գևած պայմանական կալվածը հատկաց վել է նույն ծառայությունը կատարող ուրիշ վասալի: Հայոց թագավորին հա վատարմորեն ծառայելու պայմանով պար գևական հողատերեր են եղել նաև խաչա կրաց ասպետների հյուրընկալ, Տաճա րական և Տևտոնական հոգևոր օրդեն ները, որոնք անհավատարմության համար XIII դ. սկզբին շնորհազրկվեցին և ար տաքսվեցին երկրից: Պարգևական հողա տերեր են եղել միջին ու մանր ազնվա կանները՝ ֆեոդալների երրորդ աստի ճանը կազմող «ձիավորների» ասպե տական կամ զինվորական դասը: Արքու նի տիրույթում բնակվող ձիավոր–ասպետ– ները ծառայել են արքունի բանակում, իշխանական տիրույթներում բնակվողնե– րը՝ իշխանների զորամասերում: Ցուրա– հատակ խոշոր կալվածատիրական կազ մակերպություն է եղել «ազատների* դա սակարգի մեջ մտնող հոգևորականությու նը, որի վերնախավը կազմել են կաթողի կոսը, արքեպիսկոպոսները, եպիսկոպոս ները և վարդապետները, ստորադաս խա վը՝ քահանաները, սարկավագները, ժամ– հարները: Եկեղեցականներն ու վանական ները սեփականատիրական իրավունքով ունեցել են ընդարձակ դաշտեր, մարգա գետիններ, այգիներ, գյուղեր, ավաններ: հոգևորականության տիրույթներն աստի ճանաբար ընդարձակվել են ինչպես թա գավորի ու իշխանների կալվածաշնորհում– ների, կտակումների, այնպես էլ կալվա– ծագնման և գյուղական համայնքի հո ղերի բռնագրավման միջոցներով: Նրանց եկամտի մի զգալի մասն էլ հարկերի ու տուրքերի ձևով («տասանորդ», «մուտք», «ձիթագին», նվերներ) գանձվել է գյուղի և քաղաքի աշխատավոր բնակչությունից: Ֆեոդալական սեփականությունից բացի մանր հողատեր–սեփականատեր են եղել իրենց ազատությունը դեռևս պահպանած գյուղական համայնքների սակավաթիվ անդամները: Գյուղական համայնքի ան դամների՝ «ծխերի» միջև հողաբաժանու մը, ջրաբաշխումը, հարկերի ու տուրքե րի գանձումը, ծագող մանր վեճերը կար գավորել է ընտրովի գեղջավագը, որը կոչվել է նաև «ռայիս» կամ «դասապետ»: Գյուղացիության ամենաստվար շերտերը եղել են շինականները և պառիկոսները: Շինականները անձնապես եղել են ազատ, իսկ տնտեսապես՝ կախյալ: Արքունի տի րույթում բնակվող գյուղացիները հա մարվել են ավելի ազատ: Ե՝վ արքունի (պետական) գյուղացիները, և՝ շինական ները («հարկատուք», «հնազանդք») սե փականության իրավունքով ունեցել են իրենց հողաբաժինները, այգիները, պար տեզները, անասունները, աշխատանքա յին գործիքները, գույքը, տունը: Նրանք տերերին վճարել են հողահարկ (ջրարբի հողերի օգտագործման համար՝ բերքի 0,2-ը, անջրդի հողերի համար՝ 0,1-ը), անասնահարկ (յուրաքանչյուր կովից՝ տա րեկան մեկ «լիտր» յուղ, իսկ 10 ծնած ոչ խարից՝ մեկ գառ), կատարել աշխատան քային պարհակներ՝ «լուծ» կամ «կոռ ու բեկար»: Պառիկոսներ (հուն, «պառիկոս» բառացի նշանակում է օտար) կոչվել են և՛ անձնապես, և՛ տնտեսապես կախյալ, ճորտացած գյուղացիները, որոնք ամրաց ված էին հողին և զրկված տեղափոխվելու իրավունքից: Սակայն տերը իրավունք չու ներ նյութական կամ մարմնական վնաս պատճառել պառիկոսին: Պառիկոսները հարկային ու աշխատանքային գրեթե նույն պարտավորություններն են ունեցել, ինչ շինականները: Աղբյուրներում հիշա տակվում են նաև սեփական տնտեսու թյունից ու արտադրության այլ միջոցնե րից զուրկ գյուղացիներ («տառապեալք», «կարոտեալք», «մշակք», «վարձւորք», «գործաւորք», «հռոգւորք»), որոնք, տե ղից տեղ թափառելով, վարձու աշխատանք են կատարել գյուղերում ու քաղաքնե րում: Սակավաթիվ ստրուկների առա ջացման աղբյուրները եղել են գերեվա րությունը և պարտքի դիմաց երեխաների վաճառքը: Սակայն ստրկությունը կրել է ժամանակավոր բնույթ:tXII –XIV դդ. զգալիորեն զարգացել է Կ. Տ–ի գյուղա– անւոեսությունը: Երկրի բարենպաստ կլի ման, բերրի գետահովիտներն ու արգա վանդ դաշտավայրերը խթանել են երկրա գործության, իսկ լեռնային խոտառատ արոտավայրերը՝ անասնապահության զարգացմանը: Մատենագրական տեղե կությունները ցույց են տալիս, որ Կ. Տ–ում զարգացման բարձր աստիճանի էին հասել գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղե րը: Կ. Տ–ում գյուղատնտեսական գործնա կան գիտելիքների պահանջը բավարարե– լու համար XII դ. երկրորդ կեսին արաբե րենից ժողովրդին հասկանալի աշխարհիկ հայերենով թարգմանվել է «Գիրք վաստա– կոց» (հրտ. 1877) (Geoponika) հանրագի տական բնույթի տեղեկատու ձեռնարկը (բնագիրը եղել է հունարեն, որը X դ. թարգմանվել էր արաբերեն): Հայ թարգմա նիչը (հավանորեն Մխիթար Տերացին) կատարել է արժեքավոր ճշտումներ ու հավելումներ՝ հարմարեցնելով Կ. Տ–ի տեղական պայմաններին ու պահանջ ներին: 332 գլխից բաղկացած գիրքը գործնական տեղեկություններ է տալիս հողակլիմայական պայմանների, ոռոգ ման, պարարտացման, սերմերի ընտրու թյան, ցանքսերի, ծառատնկումների, բույ սերի խնամքի, վնասատուների ու հիվան դությունների դեմ պայքարելու միջոցնե րի, բերքահավաքի, գինեգործության, ա– նասնաբ ուծության, անասնաբուժության, թռչնաբուծության, մեղվաբուծության և այլ հարցերի մասին: Երկրի ավելի քան մեկ միլիոն բնակչու թյան գրեթե կեսն ապրել է քաղաքներում: Քաղաքների նոր բարգավաճումն ու զար գացումը պայմանավորվել է Կ. Տ–ի քա ղաքական ու տնտեսական վերելքով: Գյու ղատնտեսության բուռն զարգացման և երկրի հարուստ հանածոների շահագործ ման հիման վրա ծավալվել են արհեստ ներն ու դրամաապրանքային հարաբե րությունները: XIII – XIV դդ. արհեստները հիմնականում կենտրոնացել էին քաղաք ներում: Արհեստներից առանձնապես զար գացած էին արծաթագործությունը, ոսկեր չությունը, զինագործությունը, մանածա գործությունը, գորգագործությունը, կա պերտագործությունը, ցփսիագործությու– նը, դերձակությունը, կավագործությունը, ատաղձագործությունը, ապակեգործու թյունը, որմնադրությունը, դարբնությու նը, նավաշինությունը, փայտի, կաշվի, սև և գունավոր մետաղների մշակումը ևն: Կիլիկիայի բազմազգ քաղաքներում ար հեստներով գերազանցապես զբաղվել են հայերը: Կ. Տ–ի քաղաքային կյանքը խթանեցին նաև թաթար–մոնղոլների տի րապետության ժամանակ (XIII–XIV դդ.) մայր Տայ սատանի զարգացած քաղաք ներից Կիլիկիայի ապահով քաղաքնե րը տեղափոխված հայերը: Քաղաքնե– րըն ու նավահանգստային կենտրոն ները (Ադանա, Ալայա, Այաս, Անար– զաբա, Կոռիկոս, Մամեստիա, Միս, Մելև– կիա, Տարսոն ևն), գերազանցապես լինե լով արքունի տիրույթ, զարգացել են պե տության հովանավորությամբ: Գտնվելով միջազգային առևտրի ցամաքային և ծո վային խաչուղիներին՝ Կ. Տ. հովանավո րել և խրախուսել է ոչ միայն հայ, այլև օտարերկրյա առևտրականներին: Կի– լիկիայի քաղաքներում ու նավահանգիստ ներում հայերի կողքին ապրել և առևտուր են արել ասորիներ, արաբներ, հրեաներ, հույներ, պարսիկներ, իտալացիներ, իս պանացիներ, ֆրանսիացիներ: Եվրոպա ցիներն ապրել են առանձին թաղամա սերում, ունեցել իրենց հյուրատները, ներքին վարչությունը, դատարանը, կրոնական ու առևտրական հաստատու թյունները: Կ. Տ. առևտրական սերտ կապերի մեջ է եղել Իտալիայի, Իս պանիայի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Ղրիմի, մայր Տա յաս տանի, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի, Ասորիքի, Եգիպտոսի, Իկո նիայի սուլթանության և այլ երկրների հետ: Կ. Տ–ի միջազգային առևտրական կապերին մեծապես նպաստել են Հայոց արքունիքի հետ բազմիցս (1201, 1215, 1245, 1261, 1288, 1314, 1321, 1335 ևն) ար տոնյալ պայմանագրեր կնքած Ջենովայի, Պիզայի, Ֆլորենցիայի, Միկիլիայի, Մար– սելի և այլ քաղաքների առևտրական ըն կերություններն ու վաճառականները: Մո– վորական4% մաքսային տուրքի փոխարեն նրանք վճարել են 1%: Տայոց արքունիքը երաշխավորել է օտարերկրացիների ունեց վածքի ապահովությունը և հատուցել նը– րանց կրած վնասը Կիլիկիայում: Երկրի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/414
Այս էջը սրբագրված չէ