Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/415

Այս էջը սրբագրված չէ

գլխավոր լեռնանցքներում ու նավահան գիստներում հիմնված մաքսատներից («բաժաներ»), տոնավաճառներից, շուկա ներից դրամով գանձվող բազմազան մաք սերն ու տուրքերը մտել են արքունի եկամտի մեջ: Միայն Այաս նավահան– գըստային շահաստանից արքունիքի օգ– տին գանձվող տարեկան մաքսերն ու տուրքերը կազմել են մի քանի մլն ֆրանկ: Այդ շահագրգռությամբ Հայոց արքունի քը բարեկարգել է քաղաքները, նավակա յանները, շուկաները, բաժտները, ճանա պարհները, կամուրջները, առևտրական նավատորմիղը, հատել ոսկյա, արծաթյա, պղնձյա դրամներ, որոնք շրջանառու թյան մեջ են դրվել նաև միջազգային ար տաքին շուկաներում: Լևոն Բ Մեծի հա տած ոսկյա դրամը՝ «թագավորականը» (7,1 գ), միջազգային շուկաներում ավելի մեծ արժեք է ունեցել, քան վենետիկյան հռչակված դուկատը: Կիլիկիա են ներմուծ վել զենքեր, հանդերձանք, զարդեր, նա վեր, մետաքս, խունկ, օճառ ևն, արտա հանվել են անտառանյութ, հացահատիկ, բամբակ, բուրդ, գործվածքներ, քաղցրա վենիք, միրգ, գինի, ձիթապտուղ, ներկեր, երկաթ, աղ, թռչուններ, անասուններ, մորթիներ ևն: Կ. Հ–ի քաղաքային բնակչության ամե– նաստվար խավը կազմել են մանր արհես տավորներն ու առևտրականները: Որպես մանր սեփականատերեր, նրանք ունեցել են իրենց տնտեսությունն ու արտադրա միջոցները, անձնապես և տնտեսապես եղել ազատ: Սակայն իբրև «անազատ» դասակարգի ներկայացուցիչներ, նրանք արքունիքին կամ իշխաններին վճարել են հարկեր, որոնց ձևերն ու չափերն անորոշ են: Քաղաքներում զգալի թիվ են կազմել նաև սեփական տնտեսություն չունեցող և վարձով աշխատող ռամիկները: Քաղաքա յին բնակչության վերնախավը կազմել են մեծահարուստ առևտրականներն ու ար հեստավորները, որոնք դիրքի շնորհիվ հաճախ մասնակցել են պետական կարևոր հարցերի քննարկմանը:

Պետական կարգը: Կ. Հ–ի պետական կարգը գերազանցապես ձևավորվեց մայր Հայաստանի ֆեոդալական կարգերի ավանդույթների հիման վրա՝ ենթարկվե լով նաև Մերձավոր Արևելքում հաստատ ված խաչակիր ասպետների իշխանություն ների և եվրոպական պետությունների ազ դեցությանը: Սակայն վերջինս եղել է ձե– վական և վերաբերել է գլխավորապես կա ռավարման մարմինների անվանումնե րին (գունդստաբլ, դուկ, կապիտան, կիր, կոմս, մարաջախտ, պարոն, պռոքսիմոս, ջամբռլայ, ջանցլեր, սենեսկալ ևն): Զար գացման սկզբնական՝ Մեծ իշխանապետու թյան ժամանակաշրջանում (1080–1198), երբ երկրի գերագույն իշխանությունը մարմնավորում էր փաստորեն թագավո– րամեծար Հայոց Իշխանաց իշխանը (Պա– րոնաց պարոն) կամ Մեծ իշխանը (Մեծ պարոն), հիմնականում ազատագրվե ցին Կիլիկիայի հայաբնակ հողերը, հաղ թահարվեց երկրի մասնատվածությու– նը, ձևավորվեցին կառավարման պե տական մարմինները: Հայոց արքու նիքը, նրանց առընթեր Գերագույն ատ յանը (դիվան), բարձրագույն վարչական մարմիններն ու գործակալությունները ավարտուն ձևավորում և օրենսդրական հաստատում ստացան թագավորական միապետության ժամանակաշրջանում (1198–1375): Հայոց թագավորը, որպես պետության գլուխ և երկրի գերագույն տեր, օժտված է եղել բացառիկ իրավունք ներով ու առանձնաշնորհումներով: Թա գավորն ինքնակալորեն ղեկավարել է արտաքին հարաբերությունները, գլխա վորել բանակը, պատերազմ հայտարա րել, հաշտություն կամ դաշինք կնքել, դեսպանությյսններ ընդունել և ուղարկել, օրենքներ հրապարակել, դրամ հատել, հիմնել քաղաքներ, բերդեր, մաքսատուրք վերցրել ներմուծվող ապրանքներից, լու ծել համապետական այլ կարևորագույն հարցեր: Նա դեսպաններ է առաքել Հռոմ, Նեապոլիս, Կոստանդնուպոլիս, Ֆրան սիա, Անգլիա, Եգիպտոս, Մոնղոլիա և այլուր: Երկրի կառավարման կենտրոնի՝ արքունիքի, դարպասի կամ պալատի մեջ մտել են Վերին կամ Գերագույն ատյանը (դիվան) և կենտրոնական կառավարման մարմինները՝ գործակաւութ]ունները: Վե րին կամ Գերագույն ատյանը եղել է օրենսդրական–խորհրդակցական մար մին, որի մեջ մտել են թագավորի վա սալները՝ բերդատեր պարոնները: Այն գումարվել է ըստ անհրաժեշտության՝ մասնավորապես պատերազմի և հաշ տության հարցերը, իշխանների միջև տարաձայնությունները, պետական հան ցագործությունները քննելու համար: Պա րոնների խորհրդի նիստերը նախագա– հել է թագավորը կամ նրա հանձնա րարությամբ՝ «պարոնաց պարոն» տիտ ղոսը կրող արքունի մեծ պաշտոնյան: Խորհրդի վճիռները հրապարակվել են թագավորի անունից: Վերին կամ արքու նի ատյանը XIII դ. կեսից վերածվեց թա գավորական խորհրդի, որին կից ստեղծ վեց Վերին կամ Մեծ դարպաս կոչվող դատարանը: Երկրի կառավարումը թագա վորն իրականացրել է մշտապես գործող կենտրոնական գերատեսչությունների՝ արքունի գործակալությունների միջոցով, որոնք վարել են անվանի և խոշոր ֆեո դալական տների ներկայացուցիչները: Ի տարբերություն Մեծ Հայքում գոյություն ունեցող կարգի (գործակալությունները ժառանգաբար պատկանում էին որոշակի նախարարական կամ իշխանական տոհ մերի), Կ. Հ–ում գործակալությունները թագավորը հանձնարարել է տվյալ գործը վարելու ունակություն և արժանիքներ ունեցող իշխաններին, երբեմն՝ նույնիսկ իշխանական ծագում չունեցող շնորհալի մարդկանց: Բայց քանի որ գործակալու թյան կամ ծառայության հիմքում դրվել է գլխավորապես հողատիրության (ժա ռանգական և պայմանական) իրավունքը, ուստի պաշտոնը հաճախ կրել է ժառան գական բնույթ: Ավելի ցածր պաշտոնները հանձնարարվել են «ձիավոր» կամ «հե– ծելվոր» ասպետական դասի ներկայա ցուցիչներին: Խնամակալության կամ պայ լության գործակալը՝ պայլը, եղել է թագա վորի առաջին խորհրդականը և գահա ժառանգի դաստիարակը, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա խնա մակալն ու պետության կառավարիչը: Նա պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի ժամանակավոր բացակայու թյան ժամանակ: Սպարապետության գոր ծակալը՝ սպարապետը կամ գոմւդսաաբւը, եղել է ռազմական ուժերի հրամանատարը և այդ գործում՝ թագավորի առաջին տե ղակալը: Նա գլխավորել է ինչպես արքու նի, այնպես էլ իշխանական զորամիավո րումները: Այդ գործակալությունը սովո րաբար վարել է ռազմ, տաղանդով օժտ ված արքայատան մերձավոր անդամնե րից մեկը: Բանակի սպառազինման և պարենավորման գծով սպարապետի տե ղակալը կոչվել է ւէարաշաիսո (մարշալ): Հայոց թագադիր գործակալը թագադրու թյան հանդեսի ժամանակ թագավորի գըլ– խին դրել է թագը, կապել սուրը, արքա– յամեծար նշանները, հսկել արքունիքում սահմանված արարողությունները, իշ խանների տեղերը՝ «բարձերն ու պատիվ ները»: Արքունի դպրապետության (քար տուղարության) գործակալը՝ ջանցլերը (կանցլեր) կամ ատենադպիրը, վարել է արտաքին գործերը, կազմել և թագավորի հետ ստորագրել է պետական հրովարտակ ները, հրամանագրերը, շնորհագրերը: Նրա մոտ է պահվել պետական կնիքը: Որպես արտաքին գործոց գլուխ, նա է ղեկավարել դիվանագիտական հարաբե րությունները, թագավորի անունից ուղարկել և ընդունել դեսպանների, գրա գրություններ վարել օտարերկրյա պե տությունների հետ: Գրագրությունները երկրի ներսում կատարվել են կիլիկյան միջին հայերենով, օտար պետություննե րի հետ՝ նաև օտար լեզուներով (արաբե րեն, լատիներեն, հունարեն, ֆրանսերեն ևն): Ջանցլերին ենթակա բազմաթիվ դպիր– թարգմանները դեսպանական և դիվանա գիտական այլ պարտավորությ ուններ են կատարել օտար երկրներում: Ջանցլերի գործը սովորաբար վարել է Սսի ընտրո վի արքեպիսկոպոսը, երբեմն՝ օտար լե զուներ իմացող տաղանդավոր անձ (օրի նակ, Վահրամ Րաբունին): Արքունի հարուստ դիվանատունը (կանցելարիան) գտնվել է Սսում: Սեղանապետության գործակալը՝ սենեսջալը կամ սենես– կալը, ղեկավարել է արքունի տան եկա մուտներն ու ծախսերը, պալատի տըն– տեսությունը, համարվել թագավորի խոր– հըրդական և «հաւատարիմն տան արքա յի»: Նրա օգնականը՝ ջամբռլայն կամ սենեկապետը, պահպանել է թագավորի գանձերը, դրոշը, հանդերձարանը, կազ մակերպել պալատական հանդեսներ: Զամբռլայի օգնականը՝ բոդլերը կամ պոդ– լերը, որպես պալատական մատռվակ, հոգացել է թագավորական ճաշկերույթ ները, խնջույքները, ուտեստն ու ըմպելի քը: Մաքսապետության գործակալը՝ պռոք– սիմոսը, ղեկավարել է պետական եկա մուտների գանձումը, մաքսային ու տուր– քային գործերը, ներքին և արտաքին առև– տըրական հարաբերությունները: Նրան են ենթարկվել քաղաքների, նավահան գիստների ու մաքսատների վերակացունե րը՝ կապիտանները կամ մինապանները, և ներքին հարկագանձումների, շուկաների, չափ ու կշիռների պահպանման հետ կապ ված մանր պաշտոնյաները՝ դուկերը, ձեռ ներեցները, մուխթասիբները, «հարկևոր