Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/418

Այս էջը սրբագրված չէ

քաղաքական Նպատակասլացությամբ ու նոր գաղափարների արծարծմամբ: Տայ պատմագիրները չեն սահմանափակ վել սոսկ Հայաստանի ու հայերի պատ մությամբ: Նրանցից շատերը գրել են աշ խարհի մի շարք երկրների ու ժողովուրդ– ների պատմությունը, թարգմանել օտար պատմագիրների երկեր: XIII դարից պատ մագրությամբ զբաղվել են նաև աշխարհիկ պետական գործիչները (Սմբատ Սպարա պետ, Հեթում Բ թագավոր, Հեթում Պատ միչ և ուրիշներ): Կ. Հ–ի պատմագիրները գրել են ժողովրդի խոսակցական լեզվով: Կ. Հ–ի պատմագրության ականավոր ներկայացուցիչ Սմբատ Սպարապետի (Հե թում Ա թագավորի եղբայրը) «Տարեգիր քը» ընդգրկում է 952–1272-ի պատմու թյունը: Իր նախորդ ժամանակաշրջանի պատմությունը նա շարադրել է գլխավո րապես Մատթեոս Ուռհայեցու, Միքայել Ասորու, Դուլիելմոս Տյուրոսացու տեղե կությունների հիման վրա: Իսկ իր սպարա պետության (1226–76) ժամանակաշրջա նը շարադրել է որպես պատմական դեպ քերին ու իրադարձություններին անմի ջապես մասնակից գործիչ Ա ականատես հեղինակ: Պատմագրական կարեոր արժեք ունեն նաև Մմբատ Սպարապետի Դատաս տանագիրքը և նրա անունով պահպանված մի շարք հիշատակարաններն ու վիմա կան արձանագրությունները: Կ. Հ–ի աշ խարհիկ պատմագիրներից է Կոռիկոսի բերդատեր իշխան Հեթում Պատմիչը: XIII դ. վերջին նա եղել է Հեթում P թա գավորի դեսպանը մոնղոլական իլխա– նության արքունիքում և որպես հայկ. զորքերի հրամանատար՝ հայ–մոնղոլա– կան բանակում մասնակցել է Եգիպտոսի և Իկոնիայի սուլթանությունների դեմ պա տերազմներին: Կյանքի վերջին տարինե րին նվիրվելով կրոնավորության, Կղե– մես V պապի հանձնարարությամբ գրել է (միջնադաոյան ֆրանսերենով) «Պատ– մութիւն թաթարաց» կամ «Ծաղիկ Արևելքի պատմութեան» երկը: 1307-ին այն թարգ մանվել է լատիներեն, այնուհետև՝ եվրո պական այլ լեզուներով (իսպ., անգլ., հոլանդերեն ևն) և ծառայել որպես տեղե կատու ձեռնարկ՝ Արևելքի շուրջ 14 երկըր– ների (Չինաստան, Հնդկաստան, թաթար– մոնղոլների տիրակալություն, Հայաս տան, Եգիպտոսի ու Իկոնիայի սուլթա նություններ ևն) մասին: Հեթումը հայ և օտար (հատկապես արևելյան) աղբյուր ների, ինչպես նաև իր անձնական դիտում ների հիման վրա կարևոր և ստուգապա տում տեղեկություններ է հաղորդում այդ երկրների քաղաքական ու տնտեսական կյանքի, աշխարհագրության, ժողովուրդ– ների կենցաղի, սովորույթների ու բար քերի մասին: Թուրքական հրոսակ ցե ղերին ու մամլուքներին դիտելով որպես համաշխարհային չարիք՝ Հեթումը նրանց դեմ հայ–մոնղոլական պայքարը համարել է առաջադիմական՝ եվրոպացիներին հոր դորելով մասնակցել այդ պայքարին: Հե– թումի գրչին է պատկանում նաև մի ժա մանակագրություն, որի մեջ, հայ և օտար աղբյուրների հիման վրա, համառոտ տե ղեկություններ է հաղորդում Կ. Հ–ի ու եվրոպական երկրների բազմաթիվ գոր ծիչների մասին: Այն սկսվում է վերջին հայ Բագրատունի թագավոր Գագիկի սպանության տարուց (1076-ին, հույների ձեռքով) և ավարտվում է Հեթում Բ–ի, նրա որդի Լևոն Դ–ի ու բազմաթիվ հայ իշ խանների եղերական կոտորածով (1307-ին Անարզաբայում, մոնղոլների ձեռքով): Լևոն Զ Լուսինյանի քարտուղար և խոստո վանահայր Հովհաննես Դարդելն իր «ժա– մանակագրութիւն Հայոց» պատմագրական երկում (գրել է Լևոն Զ–ի թելադրությամբ և խոսքերով) համառոտակի տեղեկություն ներ հաղորդելով Հայաստանում քրիստո նեության դարձի, «Դաշանց թղթի» հաս տատման և հայ Բագրատունիների թագա վորության անկման մասին, ընդարձակո րեն շարադրում է Կ. Հ–ի պատմությունը: Լևոն Ե–ից սկսվում է Հովհաննես Դարդելի ականջալուր և ականատես դեպքերի պատմությունը: Արժեքավոր են հատկա պես Լուսինյանների և թագավորության անկման ժամանակաշրջանի մասին նրա տեղեկությունները: Կ. Հ–ի XI –XIII դդ. քաղաքական իրադարձությունների մասին իրենց երկերում պատմագրել են Մատթեոս Ուռհայեցին, Գրիգոր երեց Քեսունեցին, Մամուել Անեցին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արեելցին, Գրիգոր Ակներցին, Գրիգոր Ականցին և ուրիշներ: Մատ թեոս Ուռհայեցին և նրա «ժամանա կագրության» շարունակող Գրիգոր երեց Քեսունեցին հարուստ և ստույգ փաս տերով շարադրել են ոչ միայն հայ, այլև Մերձավոր Արևելքի մի շարք ժողովուրդ– ների պատմությունը՝ ցույց տալով սել ջուկյան թուրքերի ու խաչակիր ասպետ ների արշավանքների աղետալի հետևանք ները: Գրիգոր Ակներցին իր «Պատմու– թիւն վասն ազգին նետողաց» երկում անդ րադարձել է Կ. Հ–ի 1220–73-ի պատ մությանը, հայ–եգիպտական պատերազմ ներին: Վարդան Արեելցին, որը գոր ծել է նաև Կ. Հ–ում, իր «Պաամութիւն Տիեզերական» երկում զգալի տեղ է հատ կացրել նաև Կ. Հ–ի XII –XIII դդ. պատ մական անցքերին, հայերի նկատմամբ պապի վարած նենգ ու շահադիտա կան քաղաքականությանը: Կ. Հ–ի պատմագիրների երկերը կազ մում են հայ ժողովրդի ընդհանուր պատ մության բաղկացուցիչ մասը: Ս. Պողոսյան, Մ. Կատվալյան


Իրավագիտությունը: Հասնելով պետա կան անկախության, Կ. Հ–ում հասարա– կակ ան–քաղաքական իրավահարաբերու թյունները կարգավորելիս սկզբում առաջ նորդվել են հիմնականում «Հայոց կանո նագրքով» և ժողովների կանոնական որո շումներով: XII դ. վերջին Ներսես Լամբ– րոնացին գանգատվում էր, որ «կաթողի կոսի գրապահոցում չգտանք այլ օրենք ներ, բացի «Կանոնագրքից»: Պակասը որոշ չափով լրացնելու համար Ներսես Լամբրոնացին թարգմանեց բյուգանդա կան «Զինվորական օրենքները», իսկ XIII դ. կեսին Մմբատ Մպարապետը թարգ մանեց «Անտիոքի ասիզները»: Մակայն այդ օրենքները, ընդգրկելով իրավահարա բերությունների սահմանափակ բնագա վառ և լինելով հայերի համար զգալիորեն օտարոտի, չեն բավարարել Կ. Հ–ի պե տության պահանջները: Ուստի Մմբատ Մպարապետը, օգտագործելով հայ միջ նադարյան իրավագիտության նվաճում ները, 1265-ին աշխարհիկ հայերենով կազ մեց «Դատաստանագիրք» անունով ազ գային օրենսգիրքը (տես Սմբաւո Սպարա պետի Դատաստանագիրք.): Հայ միջնա դարյան իրավունքի այդ գլուխգործոց երկը կազմելիս հեղինակը բծախնդրությամբ օգ տագործել է ձեռքի տակ եղած իրավաբա նական գրեթե բոլոր աշխատություններն ու փաստաթղթերը («Կանոնագիրք Հայոց», ժողովների կանոնական որոշումներ, սո վորութական կանոններ, Ներսես Շնոր– հալու «Թուղթ ընդհանրական», Մխիթար Գոշի «Դատաստանագիրք Հայոց», բյու– զանդ. «Զինվորական օրենքներ», «Ան տիոքի ասիզներ», միջազգային զանա զան պայմանագրեր)՝ դրանք ստեղծա գործաբար (ձևով և էությամբ) համապա տասխանեցնելով Կ. Հ–ի հասարակական– քաղաքական հարաբերություններին, նրա տեղական պայմաններին ու գործնական պահանջներին, ներմուծելով երկրի կյան քից թելադրված բազմաթիվ նոր օրենք ներ: 7 բաժնից և 202 հոդվածից բաղկա ցած «Դատաստանագիրքը» բովանդա կում է իրավունքի գրեթե բոլոր ճյուղերը՝ պետական, եկեղեցական, քաղաքացիա կան, ամուսնա–ընտանեկան, գրավդրման, ժառանգական, քրեական, դատական, առևտրական ևն: Իրավական կանոնները շարադրված են հստակորեն և համակարգ ված: «Դատաստանագրքի» քաղաքական սկզբունքն է եղել՝ ամրապնդել ինքնակա լական կարգը, պետության հետագա կենտրոնացումը, սահմանափակել ֆեո դալների իրավունքները: Կ. Հ–ում պետա կան գերագույն իշխանությունը իրեն էր ենթարկել ամբողջ իրավահարաբերու թյունները՝ եկեղեցուն սահմանափակե– լով կրոնա–բարոյական հարաբերություն ների շրջանակում: Կ. Հ–ում հայ հոգևո րականությունը զրկվեց երկրի դատա վարական իշխանությունը գլխավորելու դարավոր իրավունքից և ենթարկվեց աշ խարհիկ պետական դատարանին: Բարձ րաստիճան հոգևորականությունն ընտըր– վում էր պետության հսկողությամբ ու հավանությամբ: Ելնելով երկրում ապրան– քադրամական հարաբերությունների զար գացման շահերից՝ հողի սեփականատի րական իրավունքը զգալիորեն ազատվեց կաշկանդումներից, և ընդարձակվեց նրա գնման ու վաճառքի շրջանակը (բացա ռությամբ եկեղեցա–վանքապատկան կալ վածների), որպեսզի հող կարողանան ձեռք բերել նաև բնակչության մյուս, հատկապես քաղաքի արհեստավորական ու առևտրական ունևոր խավերը: Օրենքը պաշտպանել է սեփականատիրոջ իրա վունքները՝ պահանջելով վնասի հատու ցումը կենսագործել պետական դատարա նի միջոցով: Ելնելով «գինն է, որ ամեն ինչ հաստատուն է դարձնում» սկզբուն քից՝ երկրի շուկայական հարաբերություն ները ենթարկվել են պետության հսկողու թյանը: Յուրաքանչյուր տարվա աշնանը թագավորը, իշխանների, գավառների ու քաղաքների կառավարիչների հետ խոր– հըրդակցելով, ըստ ընդհանուր բերքատը– վության, սահմանել է պարենային ապ րանքների գները ե, իր պաշտոնյաների