Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/419

Այս էջը սրբագրված չէ

միջոցով հսկելով շուկաները, հետևել կարգ ու կանոնի կենսագործմանը՝ ձգտե լով կանխել կամայականությունները: Հայրենական կալվածը իրավաժառան– գին անցել է անբաժան: Թագավորա կան գահի ժառանգման հարցում «Դա տաստանագիրքը» չի կառչել հայկ. այն հնամենի օրենքին, ըստ որի գահն ան վերապահորեն ժառանգում էր ավագ որ դին: Կ. Հ–ում օրենքը սահմանել է, որ թագավորական գահը պիտի ժառանգի արքայորդիներից ամենաշնորհալին: Կ. Հ–ում հատուկ կարևորությամբ են վերաբերվել ամուսնա–ընտանեկան հա րաբերություններին, որովհետև, ըստ Սմբատ Սպարապետի, եթե առողջ ու ամուր չեն ընտանեկան բջիջները, հետե– վաբար առողջ ու հաստատուն չէ նրանցից բաղկացած պետությունը: «Դատաստա նագիրքը» ջանացել է կայունացնել հայ ընտանիքը, ամրապնդել հոր իշխանու թյունը, բայց միաժամանակ՝ մեղմացնել ամուսնալուծության հնավանդ ու կաշ կանդիչ պայմանները: Օրենքը չի ճանա չել առանց փոխադարձ համաձայնության, անչափահասների և առևանգումով ամուս նությունները: Անառողջների ամուսնու թյունը դիտվել է ազգի ապականություն և արգելվել բժշկական զննումից հետո: Արգելվել է նաև կույրերի ու խուլհամրերի միմյանց հետ ամուսնությունը՝ պատճա ռաբանելով, որ նրանք ընդունակ չեն զբաղվել իրենց զավակների դաստիարա կությամբ ու խնամքով (նման դեպքերում ամուսիններից մեկը պիտի լինի առողջ): Մերձավորների և արյունակից սերնդի (7–11 պորտ) ամուսնությունը ևս արգել վել է: Ծնողները պարտավոր էին զավակ ներին խնամել, կրթել ու դաստիարակել մինչև նրանց չափահաս դառնալը: Քրեական հանցագործությունները պատժելու իրավունքը վերապահվել է միայն պետությանը, նրա դատական մար միններին: Հանցագործի անհատական պատասխանատվությունը Կ. Հ–ում հռչակ վեց քրեական–իրավական սկզբունք: Լիա կատար պատասխանատվություն է սահ մանվել 12-ից բարձր տարիքի համար: Հարբած վիճակում կատարած հանցա գործությունը պատժվել է առավել խիստ, որովհետև հարբեցողությունը ևս դիտվել է հանցագործություն: Կանխամտածված կամ դիտավորյալ հանցագործությունը, հայրենիքի դավաճանությունը, եկեղեցու, կյանքի ու առողջության, նյութական բա րիքների դեմ ուղղված հանցագործու թյունները պատժվել են առավել խստու թյամբ: Գործադրվել են պատիժների զա նազան տեսակներ՝ մահապատիժ, հաշ մություն, գանահարություն, ազատազըր– կում, գույքի բռնագրավում, արտաքսում ևն:


Բժշկագիտությունը: Հայ միջնադարյան մշակույթի ընդհանուր վերելքի պայման ներում Կ. Հ–ում XII – XIV դդ. նոր զար գացում է ապրել բժշկագիտությունը: Հա յոց արքունիքը խրախուսել և հովանավո րել է բժիշկներին, երկրի տարբեր շրջան ներում ու քաղաքներում բացել հիվանդա նոցներ ու խնամատներ: Երկրում հիվան դություններն ու համաճարակները կան– խելու, առողջապահությունը բարելավելու համար բազմաթիվ կանոնէեր է սահմանել պետական օրենսդրությունը: «Դատաս տանագիրքը» արգելել է հիվանդների, անչափահասների ու մերձավորների ամուսնությունը: Բժշկական հսկողության են ենթարկվել նորապսակները, խիստ միջոցներ են ձեռնարկվել անառակու թյան, սեռական սանձարձակության, հար բեցողության դեմ, խրախուսվել է մանկա ծնությունը, հիվանդներին ազատել են ծոմերից ու հարկերից, պատժել թերուս և հիվանդների նկատմամբ անտարբեր բժիշկներին՝ նրանցից պահանջելով հմուտ ու բազմակողմանի գիտելիքներ: Նույնիսկ առանձին հոդվածով սահմանվել է առող ջապահությանը նպաստող բույսեր աճեց նել երկրի բոլոր բնակավայրերում: Կ. Հ–ի հռչակված հիվանդանոցներում, առողջա րաններում, ջերմուկներում ու հանքա յին այլ ջրերում բուժվել են ոչ միայն հա– յեր, այլև շատ օտարերկրացիներ: XII դ. ասորերենից, արաբերենից, հունարենից թարգմանվել են մի շարք բժշկագիտական կարևոր երկեր: Հայ բժիշկները քաջածա նոթ են եղել համաշխարհային բժշկա գիտության դասական հեղինակներ Հի– պոկրատեսի, Կղավդիոս Գաղենոսի, Փիլիպոսի, Պաւղոս Եգինացու, Իբն Սի– նայի (Ավիցեննա) և այլոց երկերին, քննադատաբար օգտագործել դրանք: Կ, Հ–ի բարձրագույն դպրոցներում բժըշ– կա գիտությունն ուսուցանել են բազ մաթիվ հանրագիտական առարկաների տիրապետելուց հետո: Բժշկագիտական կրթություն ստացողներն ուսումնասի րել են մարդու մարմնակազմություն, բնա խոսություն, հիվանդությունների պատ ճառագիտություն ու ախտածնություն, բուժման ձևեր ու եղանակներ, դեղա գիտություն ևն: Ուսուցումն ընթացել է գործնական ցուցադրման եղանակով: Ներքին օրգանների բնակազմությանն ու տեղադրությանը ծանոթանալու համար մահապարտներին ենթարկել են կեն դանի հատումների, կատարել դիահեր ձումներ, փորձի, դիտողականության հի ման վրա հանգել ստույգ գիտելիքների: Կ. Հ–ում մեծ հռչակ են վայելել Մխիթար Հերացին, Աբու–Սաիղը, Գրիգորիսը, Սի– մեոնը, Միքայելը, Ահարոնը, Ստեփանոսը, ճոսլինը, Սարգիսը, Հակոբը, Դեղինը, Սիմավոնը, Վահրամը և ուրիշ բժիշկներ: Հայ բժիշկները լավատեղյակ են եղել ոչ միայն գլխուղեղի, ողնուղեղի և ծայրա մասային նյարդերի միջև եղած անատո– միական կապին, այլև դրանց բնախոսա կան համագործակցությանը: Գրիգորիսը գրում է, որ գլխուղեղն է ղեկավարում մարմնի կենսական, բնախոսական գոր ծողությունները: Զննելով համրության պատճառները՝ նա եզրակացրել է, որ գըլ– խուղեղում գոյացած ուռուցքը նույնպես կարող է առաջացնել համրություն; Դրա նով հայ բժշկագիտությունը հասել էր այն կարևոր եզրակացությանը, որ գլխուղեղն օժտված է կենսական բնախոսական բազ մաթիվ կայան–կենարոններով: Հայ բժիշկները մի շարք հիվանդությունների՝ մարմնի մի կողմի կաթվածի, դիմային նյարդի բորբոքման և այլ ախտերի առա ջացումը մեկնաբանել են գլխուղեղի հա մապատասխան հատվածներում տեղի ունեցող ախտահարումներով: Հովհան նես Երզնկացի Պլուզը գլխուղեղին վե րագրել է ոչ միայն տեսողական և այլ զգայարանների միջոցով հաղորդում ներ ընդունողի, այլև դրանք մշակման ենթարկողի, վերարտադրողի և ընկա լողի հատկություններ: Հայ բժիշկները հիվանդությունների առաջացումը սերտո րեն կապել են աշխարհագրական ու կլի մայական պայմանների, սննդանյութե րի, աշխատանքի բնույթի, մարդու տա րիքի, խառնվածքի, սովորություննե րի, նյարդա–հոգեկան վիճակի, ժառան գականության հետ ևն: Մխիթար Հերացին իր «Զերմանց մխիթարություն» գրքում գրել է, որ հիվանդության պատճառ կա րող են դառնալ «սուգն և հոգսն և մտավար– ժութիւնն, ահն և երկիւղն, ցանկութիւնն և դիպն, տաքութիւնն և շատ կարդալն և ցորեկին անոթի կենալն և պակաս կերակ– րիլն, և որ սոցին նման են» («Զերմանց մխիթարութիւն», Վնտ., 1832, էջ 35): Մխի թար Հերացին և նրա հետևորդները առա– ջադրեցին և զարգացրին «բորբոսային ջերմեր» ախտածնության նոր տեսությու նը, որի համաձայն հիվանդությունների ժամանակ մարմնի հեղուկները (արյուն, լորձ, դեղին և սև լեղիներ) ենթարկվում են որակական փոփոխության՝ «բորբոսաց– ման»: Սուր վարակիչ հիվանդություններից բացի Գրիգորիսը «բորբոսային» երևույ թով էր մեկնաբանում նաև սովորական, վարակիչ չհամարվող շատ հիվանդու թյունների ախտածնությունը: Հայ բժիշկ ները վարակի փոխանցման աղբյուր են համարել հիվանդի հետ շփումը, վարակ ված օդը, իրերը, ուտեստն ու ըմպելի– PH» միջատներն ու կենդանիները: Ախ տորոշման համար բժիշկները կիրառել են հիվանդին զննելու, շոշափելու, հար ցուփորձի, արտաթորանքների հետազոտ ման եղանակներ: Մխիթար Հերացին պաշտպանել է այն նոր և առաջավոր տեսակետը, ըստ որի, հիվանդությունն անհրաժեշտ է բուժել սկզբից, «զի սակաւ հիւանդութիւնն յորժամ անփոյթ լինի և յամէ, զօրացեալ բազմանայ և յաղթէ մարմնոյն»: Կ. Հ–ի բժիշկները կատարել են վիրաբուժական գործուն միջամտու թյուններ: Բարդ վիրահատական գործո ղությունները կատարել են հիվանդին անզգայացնելուց հետո: Անզգայացում առաջացնող դեղամիջոցը պատրաստել են բույսերից: Որպես կարելանյութ օգտա գործել են մետաքսաթելը: Ի»որ և թարա խային արտադրանք ունեցող վերքերը բուժել են բաց եղանակով՝ դրանց հատակն իջեցնելով հականեխիչ «պատրույգ»: Հայ բժիշկները կատարել են մանկաբարձա կան բարդ վիրահատումներ՝ պտղաշըր– ջում, պտղահատում, կեսարյան հատում ևն: Խիստ զգուշորեն են կիրառել հիվան դից արյուն բաց թողնելու սովորությունը: «Չէ պատեհ՝ յորժամ հիւանդն վատուժ լինի, արիւն հանել»,–խորհուրդ է տվել Մխիթար Հերացին: Գլխացավերի, լուծի, հազի, ջերմության, փորկապության և ախտաբանական այլ երևույթների դեմ կիրառել են դեղորայք, ֆիզիոթերապև– տիկ և սննդի կանոնավորման միջոցներ: Ելնելով «զամէն մէկի պատճառն իր հա– կառակաւն բժշկէ» սկզբունքից՝ Մխիթար