Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/421

Այս էջը սրբագրված չէ

ները, որոնք ժողովուրդը համեմատել է Տրդատ Մեծի և Մուշեղ Մամիկոնյանի սխրագործությունների հետ: Արժեքավոր են Լիպարիտի քրոջ հերոսական կերպարն անմահացնող և Սեակն կոչվող աղբյուրի հետ կապված ժող. զրույցները: Բանահյու սության արձակ գանձերի մասին անուղ ղակի վկայություններ են Վարդան Այգեկ– ցու հավաքած Ա մշակած առակները: Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայա՜ սերը վարքա–վկայաբանական ստեղծա գործությունների հավաքմամբ և թարգ մանությամբ, որոնք հետագայում ընկան «Ցայսմաւուրք» և «Վարք հարանց» ժողո վածուների հիմքում, հարստացրեց գե ղարվեստական արձակի բնագավառը: Վարդան Հայկազնը իր «Տաղ գերեզմա նական վասն փոխման երանեալ Ա սուրբ կաթողիկոսին Հայոց Գրիգորի Վկայա– սերի» չափածո ստեղծագործությունում նրան համարում է «Երկրորդ Սահակ»: Տեղահանված հայության ժամանակակից կյանքն ու հոգեկան խռովքն է ներկա յացրել իր տաղերում Անանուն բանաս տեղծը (XI – XII դդ.): Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունին իր գրւսծ շարա կաններում, տաղերում, նամակներում, վարքա–վկայաբանական նյութերի թարգ մանություններում փայփայել է տեղա հանված հայությանը հայրենի երկրում համախմբելու գաղափարը: Իր ստեղծագործություններով Կ. Հ–ի գրականության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Ներսես Շնորհափն (Ներ սես Դ Կլայեցի կաթողիկոս): Գրել է ար ձակ (նամակներ, ճառեր, մեկնություն ներ) և չափածո (շարականներ, գանձեր, տաղեր, մեղեդիներ, պոեմներ, քառա տող հանելուկներ, բանաստեղծություն ներ, ուղերձ–նամակներ, չափաբերված պատմական հիշատակարաններ են): Չա փածո ստեղծագործություններում շոշա փել է աշխարհիկ և հոգեոր թեմաներ: Վերջիններիս մեջ էլ հաճախ դրվատվել է աշխարհիկը: Ներսես Շնորհալին առա ջին անգամ պոեմի նյութ դարձրեց հայ ժողովրդի պատմական դրվագները՝ սկըզ– բից մինչե իր օրերը («Վիպասանութիւն…», 1121): Հեղինակի հայրենասիրական–ազա– տասիրական ստեղծագործությունների պսակն է «Ողբ Եդեսիոյ» պոեմը (1145 կամ 1146): Ողբալով Եդեսիա քաղաքի կոր ծանումը՝ նա բարձրացրեց Հայաստանի ազատագրման և մայր հայրենիքում հայ ժողովրդի համախմբման գաղափարը: Միջնադարյան հայ բանաստեղծության նվաճումներից են Ներսես Շնորհալու ավելի քան 300 հանելուկները, որոնք աչքի են ընկնում բնության ու աշխարհիկ կյանքի ընդգրկմամբ: Նրա շնորհիվ Գրի գոր Նարեկացու, Գրիգոր Մագիստրոսի, Հովհաննես Սարկավագի, Վարդան Հայ կազնի և այլոց բանաստեղծությունների մեջ նկատվող աշխարհականացման ու Վերածննդի տարրերը թևակոխեցին զար գացման նոր փուլ: Իր մի շարք բանաստեղծություններով, «Ողբ Երուսաղեմի» պոեմով, Գրիգոր Նա րեկացու Սատյանի հետևությամբ գրած ծավալուն երկով ու նամակներով հայտնի է Հայոց կաթողիկոս Գրիգոր Դ Տղան: Նրա աշխարհիկ ստեղծագործությունները հա գեցված են քաղաք ակ ան–հայր հնասիրա կան մտայնությամբ և ուղղված են Կ. Հ–ի ամրապնդմանը: Բարսեղ Քեսանցին (XII դ.) հայտնի է Մարաշի և Քեսունի լատին իշխան Պաղ– տուինի հիշատակին նվիրված վարքա– վկայաբանական մի գրվածքով, որը վար քի, վկայաբանության, աղոթքի, խոստո վանության, քրիստոնեական քարոզի տարրերից հյուսված ինքնատիպ երկ է: Հեղինակը մեծամեծ կառույցների, ապա րանքների, քաղաքների ստեղծումը դի տելով աշխատավորների զրկանքի և ար ցունքի գնով ձեռք բերած հարստություն, հավատում է, որ տիրողների նկատմամբ դաժան դատաստան է լինելու ոչ միայն հանդերձյալ, այլև այս աշխարհում՝ իրենց կենդանության տարիներին: Ձեռագրե րում պահպանվել են Հեսուանց վանքի միաբան Գրիգոր Մարաշեցու (XII դ.) արձակ բանաստեղծությունները («Ողբ», «Աղոթք» ևն)՝ գրված Գրիգոր Նարեկացու Մատյանի ոգով ու հետևությամբ: Ներսես Լամբրոնացին (XII դ.) թողել է ինքնու րույն ու թարգմանական հարուստ ժա ռանգություն (մեկնություններ, թղթեր, ատենախոսություն, ներբողներ, բանաս տեղծություններ, իրավաբանական, վար քագրական երկերի թարգմանություններ ևն): Հռչակված է եղել որպես հրապա– րակախոս–դիվանագետ: Հայ–հունական եկեղեցիների միաբանության խնդիրը քննելիս պաշտպանել է փոխադարձ զի ջումներով համաձայնության գալու գա ղափարը՝ գտնելով, որ չի կարելի դավա նաբանական մանրուքների պատճառով թշնամություն սերմանել ժողովուրդների միջև: Ներսես Լամբրոնացու ժամանակակիցն ու հաջորդը Սկևռայի վանքում՝ Գրիգոր Սկևռացին, եղել է մատենագետ, ուսուց չապետ, գրել է շարականներ, ճառեր և ներբողներ: Խաչատուր Սկևռացին (XII – XIII դդ.) հայտնի է իր ուսուցիչ Ներսես Լամբրոնացու մահվան առթիվ գրած դամ բանական ողբով: Գեորգ Սկևռացին (Գրիգոր Սկևռացու քեռորդին և աշակերտը) հայտնի է իր մեկնություններով, ներբողներով, խրատ ներով, գանձերով, տաղերով: Նրա պատ վերով է ստեղծվել Արիստակես Գրչի մեծարժեք երկը: Թողել է նաև խրատա կան տաղեր՝ գրչության արվեստի և նը– րանից օգտվելու մասին: Կ. Հ–ի արձակագիրներից է Վարդան Այգեկցին (XII –XIII դդ.): Նրա գրական հարուստ ժառանգության մեջ կարևոր տեղ ունեն քարոզները և առակները, որոնք հայ միջնադարյան գրականության խոշոր նվաճումներից են: Սկզբնապես նա այդ առակների մի մասն օգտագոր ծել է իր քարոզների մեջ, ապա կազմել հատուկ ժողովածու: Վարդան Այգեկցու ստեղծագործությունը նոր առաջընթաց էր միջնադարյան հայ գրականության զար գացման ճանապարհին և վկայում է ոչ միայն աշխարհականացման հաղթանակի, այլև վերածնության երևույթների առկա յության մասին: Առակների գաղափարա կան բովանդակությունը հասարակական կյանքն է՝ իր խոցելի բարքերի սուր քննա դատությամբ և առողջ երևույթների, ազ նիվ ու արդար գաղաՓարների խրախու սանքով: Բանաստեղծ Սրիկ Կոստանղը (XIII դ.) աչքի է ընկնում նուրբ արվեստով, տաղա չափական հնարանքների վարպետու թյամբ: Ծննդյան տաղերից մեկում «կ» հնչյունի բազմակի օգտագործմամբ տաղը հաճախ կոչվել է «բազմակենի» կամ «կեն– կապ»: Սրբերի երևակայական կերպար ները նա օժտել է մարդկային հատկու թյուններով: Նախամայր Եվային նա պատ կերել է այսպես. Կարմրալար այտիւք, Կապուտակ շըրթամբ, Կոշկոճեալ հերօք, Կայրէ արտասուօք… Կոստանդ Սրիկի «Հրճուիմք այսօր» տաղը գրված է Գրիգոր Նարեկացու «Աւետիս մեծ խորհրդոյ» տաղի ազդեցությամբ: Նիա տաղերն ու մեղեդիների մեծ տարա ծում են գտել միջնադարյան գանձարան ներում ու տաղարաններում: Բանաս տեղծ Վարդան Բարձրբերդցին (XIII դ.) հայտնի է խոհական բնույթի հայրեն ների շարքով, որոնցում նա դրվատում է ուսումը, դժվարություններին դիմա նալը, գործին սիրով նվիրվելը: Նա փա ռաբանել է մայրական սերը, որն իր ժամանակի աշխարհայացքի բեկման դըր– սևորում էր: Վարդան Բարձրբերդցին գրել է նաև քերականական բնույթի աշխատու թյուն: Հեթում Ա թագավորը, որպես գրասեր, ոչ միայն հովանավորել է դպրության և ձեռա գրային մշակույթի զարգացումը, այլև անձամբ ստեղծել մատենագրական արժեքներ: Հայտնի է որպես բանաստեղ ծությունների հեղինակ: Հեթում Ա–ի եղ բայրը՝ Հովհաննես Արքաեղբայրը, նշա նավոր է թե՛ որպես պատվիրող և թե՛ որպես գրիչ: Գրել է քաղաքական–հայրե– նասիրական բանաստեղծություններ: Վար դան Արևելցին (XIII դ.) Հեթում Ա թագա վորի ընտանիքի համար գրել է եզակի նշանակությամբ ընթերցարան՝ «ժղլանք» (զրույցներ) խորագրով: Իր բովանդակու թյամբ դա կրոնա–դավանաբանական, քե րականագիտական, տաղաչափական, տիե զերագիտական, պատմական և նման այլ բնույթի տեղեկությունների շտեմարան է: «ժղլանքի» լեզուն ժամանակի աշխարհա բարն է: Վարդան Արևելցին իր «Ցաղագս մեկնութեան քերականին…» երկում շեղ վել է նախորդ քերականներից և ստեղծել մեկնության ինքնատիպ եղանակ: Արտա գրել և մեկնաբանել է Դիոնիսիոս Թրա կացու «Քերականության» բնագիրը: Լևոն Գ թագավորը գրել է հայրենների հետևությամբ մի տաղ՝ նվիրված Տաթևի վանքին: Լևոն Գ թագավորի կրտսեր դուստրը համարվող Ալիծ Տարսոնացին եղել է հռչակավոր գեղագրուհի: Ալիծի մասին պահպանված զրույցի համաձայն՝ նույնիսկ Արևելյան Հայաստանից Կի– լիկիա (Տարսոն) էին մեկնում՝ ուսում նասիրելու նրա մշակած տառատեսակ ներն ու նրբարվեստ գրչությունը: Նա գրել է բանաստեղծություններ, ընծա յաբերվող գավաթների վրա փորագըր– վելիք չափածո մաղթանքներ, նամակա– ձևեր, տապանագրություններ: