Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/431

Այս էջը սրբագրված չէ

գի նկատմամբ հայտնի է կետի հետագիծը: Կետի դիրքը որոշվում է հետագծի վրա ընտրված հաշվարկման Օւ սկզբնակետից s=OiM հեռավորությամբ, որը չափվում է հետագծի աղեղով և վերցվում համա– պատասխան նշանով (նկ. 1): Շարժման օրենքը տրվում է s= f(t) հավասարումով, որն արտահայտում է s-ի կախումը է ժա– մանակից: Այդ կախումը կարող է ւորվեւ նաե գրաֆիկի կամ աղյուսակի միջոցով: բ. Կոորդինատային եղանակի դեպքում հաշվարկման համակարգի նկատմամբ կետի դիրքը որոշվում է երեք կոորդինատ– ներով, օրինակ, x, y, z ուղղանկյուն դե– կարտյան կոորդինատներով, իսկ շարժ– ման օրենքը տրվում է x=fi(t), y=f2(t), z= f յ( է) երեք հավասարումներով: գ. Վեկտորական եղանակի դեպքում հաշվարկման համակարգի նկատմամբ կե– տի դիրքը որոշվում է r շառավիղ–վեկտո– րով, որը տարվում է հաշվարկման սկըզբ– նակետից մինչե շարժվող կետը, իսկ շարժ– ման օրենքը տրվում է r=r(t) վեկտորա– կան հավասարումով: Կետի հետագիծը r վեկտորի հոդոգրաֆն Է: Պինդ մարմնի շարժումը տալու եղա– նակները կախված են շարժման տեսքից, իսկ շարժման հավասարումների թիվը՝ մարմնի ազատության աստիճանների թվից (տես Ազատության աստիճաններ): Պարզագույններից են պինդ մարմնի համ– ընթաց շարժումը և անշարժ առանցքի շուրջը պտտական շարժումը: Համընթաց շարժման դեպ– քում մարմնի բոլոր կետերը շարժվում են միատեսակ՝ միև– նույն հարթու– թյանը զուգահեռ, իսկ շարժումը տրվում և ու– սումնասիրվում Է այնպես, ինչ– պես նյութական կետինը: z ան– շարժ առանցքի շուրջը պտտական շարժման դեպքում (նկ. 2) մարմինն ունի ազատու– թյան մեկ աստիճան, մարմնի դիրքը որոշ– վում է պտտման <p անկյունով, իսկ շարժ– ման օրենքը տրվում է <p=f(t) հավասա– րումով: Հիմնական կինեմատիկական բնութագրերն են co= –■ անկյունային at արագությունը և e= –- անկյունային at արագացումը: co և s մեծությունները պատ– կերվում են պտտման առանցքով ուղղված վեկտորներով: Իմանալով co-ն և e-ը՝ կա– րելի է որոշել մարմնի ցանկացած կետի արագությունն ու արագացումը: Ավելի բարդ է մեկ անշարժ կետ (ազա– տության աստիճանների թիվը երեք Է) ունեցող մարմնի շարժումը: Հաշվարկման համակարգի նկատմամբ մարմնի դիրքը որոշվում է երեք անկյուններով, իսկ շարժ– ման օրենքը՝ ժամանակից այդ անկյուն– ների կախումն արտահայտող ֆունկցիա– ներով: Հիմնական կինեմատիկական բնութագրերն են մարմնի ա ակնթարթա– յին անկյունային արագությունը և e ակըն– թարթային անկյունային արագացումը: Մարմնի այս շարժումը ստացվում է որ– պես Օ անշարժ կետով անցնող և իրենց ուղղությունն անընդհատ փոփոխող OP պտտման ակնթարթային առանցքների շուրջը տարրական պտույտների հաջոր– դականություն (նկ. 3): Ամենաընդհանուրն ազատության վեց աստիճան ունեցող ազատ պինդ մարմ– նի շարժումն Է: Մարմնի դիրքը որոշվում է իր որևէ կետի (բե– վեռ) երեք կոոր– դինատներով և երեք անկյուննե– րով: Շարժման օրենքը տրվում է վեց հավասա– րումներով, ո– րոնք արտահայ– տում են նշված կոորդինատների և անկյունների կախումը ժամա– նակից: Մարմնի շարժումը որոշ– վում է որպես բևեռի հետ համ– ընթաց շարժման և այդ բևեռի շուրջը պտտական շարժման գումար: Հիմնական կինեմատիկական բնութագրերն են համընթաց շարժման արագությունն ու արագացումը (հավա– սար են բևեռի արագությանն ու արագաց– մանը) և բևեռի շուրջը մարմնի պտտման անկյունային արագությունն ու անկյու– նային արագացումը: Կ–ում ուսումնասի– րում են նաև կետի կամ մարմնի բարդ շարժումը, որը դիտարկվում է միա– ժամանակ երկու միմյանց նկատմամբ փոխադարձաբար տեղաշարժվող հաշ– վարկման համակարգերի նկատմամբ: Հաշվարկման համակարգերից մեկն ըն– դունում են հիմնական (անվանում են նաև պայմանականորեն անշարժ), իսկ դրա նկատմամբ շարժվողը՝ շարժական: Բարդ շարժման դեպքում հաշվարկման հիմնա– կան համակարգի նկատմամբ կետի շարժումը, արագությունն ու արագացումը պայմանականորեն կոչվում են բ ա ց ա ր– ձ ա կ, իսկ շարժական համակարգի նկատմամբ՝ հարաբերական: Հաշ– վարկման շարժական համակարգի և դրա հետ կապված տարածության բոլոր կե– տերի շարժումը հիմնական համակարգի նկատմամբ կոչվում է փոխադրա– կան շարժում, իսկ դիտարկվող կետի հետ տվյալ պահին համընկնող շարժա– կան համակարգի կետի արագությունն ու արագացումը՝ փոխադրական արա– գություն և փոխադրական արագացում: Բարդ շարժման Կ–ի հիմնական խնդիրն է կապ հաստատել կետի կամ մարմնի բացարձակ, հարաբերական և փոխա– դրական շարժումների կինեմատիկական բնութագրերի միջև: Հոծ միջավայրի Կ–ում սահմանվում են այդ միջավայրի շարժման տրման եղա– նակները, դիտարկվում է դեֆորմացիայի ընդհանուր տեսությունը, և արտածվում են անխզելիության հավասարումները, որոնք արտահայտում են միջավայրի ան– ընդհատության պայմանները: Գրկ. տես Մեխանիկա հոդվածի գրականու– թյունը:

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱ (< հուն. xiviia - շարժում և… գրաֆիա)է շարժանկար, մշակույթի և ժողտնտեսության բնագա– վառ, որն ապահովում է կինոնկարների արտադրությունը և դրանց ցուցադրումը: Հաճախ Կ. փոխարինվում է «կինեմատո– գրաֆ» տերմինով: Որպես արվեստի առա– վել մասսայական տեսակ (տես Կինոար– վեստ) քաղաքական և գիտական պրոպա– գանդայի կարևոր միջոց է: Կ. օգտվում է կինոտեխնիկայի միջոցներից: Կինոնկար– ների արտադրությունը կենտրոնացված է կինոստուդիաներում: Կինոժապավեննե– րի և սարքավորումների պատրաստումով զբաղվում է կինոարդյունաբերությունը: Ֆիլմերը ցուցադրվում են կինոթատրոն– ներում, կինոշրջիկներում, հեռուստատե– սությամբ:

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՄՄՀՄ, կինոարվեստի գործիչներին (ռե– ժիսորներ, կինոդրամատուրգներ, դերա– սաններ, օպերատորներ, նկարիչներ, կոմ– պոզիտորներ, հնչյունային օպերատոր– ներ, քննադատներ, ֆիլմերի և սցենարնե– րի խմբագիրներ, հեռուստատեսության ռեժիսորներ, օպերատորներ, դրամա– տուրգներ, նկարիչ–բեմադրողներ և խըմ– բագիրներ, գիտական և ինժեներա–տեխ– նիկական աշխատողներ) միավորող հա– սարակական ստեղծագործական կազմա– կերպություն: Կ. մ–յան նպատակն է աջակ– ցել կոմունիստական գաղափարախոսու– թյունը հաստատող բարձրարվեստ կինո– երկերի ստեղծմանը, մասնակցել կինո– արվեստի մարքս–լենինյան տեսության մշակմանը, օգնել ՍՍՀՄ բազմազգ կինե– մատոգրաֆիայի հետագա զարգացմանը, երիտասարդության գաղափարական և գե– ղագիտական դաստիարակությանը, կինո– արտադրության կազմակերպման բարե– լավմանը ևն: 1957-ին ստեղծվել է ՍՍՀՄ Կ. մ–յան կազմկոմիտեն՝ Ի. Ա. Պիրևի գլխավորությամբ: 1965-ի նոյեմբերին, կի– նեմատոգրաֆիստների հիմնադիր համա– գումարում ընդունվել է կանոնադրություն և ընտրվել միության վարչություն: Կ. մ–յան բարձրագույն ղեկավար օրգանը Համա– միութենական համագումարն է, որ գու– մարվում է չորս տարին մեկ (տեղի են ունեցել 1969, 1973, 1976-ին), գործադիրը՝ վարչությունը, որ ղեկավարում է միության գործունեությունը համագումարների միջև ընկած ժամանակահատվածում: Վարչու– թյունն ընտրում է նախագահություն և քարտուղարություն, ինչպես և կազմավո– րում ստեղծագործական և կենցաղային հանձնաժողովներ: 1965-ից վարչության առաջին քարտուղարն է Լ. Ա. Կուլիջա– նովը: Ցուրաքանչյուր միութենական հան– րապետություն (բացի ՌՍՖՍՀ–ից) ունի Կ. մ., ինքնավար հանրապետություննե– րում և այն քաղաքներում, ուր հաշվվում է 30-ից ոչ պակաս անդամ, կան բաժան– մունքներ: 1976-ին ՍՍՀՄ Կ. մ. ունեցել է 5199 անդամ: Կ. մ. սիստեմատիկաբար անց է կացնում ստեղծագործական կոն– ֆերանսներ, հանդիպումներ, գիտաժո– ղովներ, կինոփառատոներ, մրցույթներ,