Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/436

Այս էջը սրբագրված չէ

Երեանի «Ռոսիա» կինոթատրոնի մեծ դահլիճի ինտերիերը (1974, ճարտ–ներ՝ Ա. Թարխան– յան, Հ.Պողոսյան, Ս. Խաչիկյան) կանում բաղկացած է որոշակի թեքություն ունեցող դահլիճից, ճեմասրահից և օժան– դակ սենյակներից: Դիաադահլիճի հան– դիպակաց պատերից մեկին էկրանն է (մինչև 30 մ լայնությամբ), իսկ մյուսի ետևում՝ համապատասխանորեն սարքա– վորված կինոցուցադրման խցիկը: Առա– ջին Կ–ները կառուցվել են 1900-ական թթ. վերջերին՝ գրեթե կրկնելով թատերական շենքերի հատակագծային լուծումները (Նո– լենդորֆպլացի վրա, Բեռլին, 1910, ճարտ. Օ. Կաուֆման, «խուդոժեստվեննի», Մոսկ– վա, 1910-ական թթ., ճարտ. Ֆ. Օ. Շեխ– տել ևն): 1920-ական թթ. կազմավորվել է Կ–ի ճարտարապետությունը՝ հատակա– գծային, տարածական, տեխնոլոգիական ուրույն լուծումներով, ֆունկցիոնալ պրո– ցեսի կազմակերպվածությամբ, դահլիճի տեսանելիության և լսելիության բարձր հատկանիշներով («Հոկտեմբեր», Լենինա– կան, 1927, ճարտ. Ղ. Մարկիսյան, «ուդար– նիկ», Մոսկվա, 1928–31, ճարտ. Բ. Իո– ֆան, «Ունիվերսում», Բեռլին, 1928, ճարտ. է. Մենդելզոն): Տարածում են գտել նաև բնակելի և հասարակական շենքերի առա– ծին հարկերում ներկառուցված Կ–ները: 1930-ական թթ. Կ–ի նախագծման տնտեսա– կան ու ճարտ. խնդիրների ուսումնասիրու– թյունը հանգեցրել է բագմադահլիճ Կ–ի գաղափարին (Չելյաբինսկում Պուշկինի անվ. երկդահլիճ, 1936, ճարտ. Ցու. Կոր– ֆիլդ, Երևանում, «Մոսկվա», երկդահլիճ, 1937, ճարտ–ներ՝ Տ. Երկանյան, Գ. Քոչար, Լենինգրադում «Մոսկվա», եռադահլիճ, 1939, ճարտ. Լ. Ւփդեկել): Կ–ի շինարարու– թյան զարգացման ասպարեզում մեծ նշա– նակություն է ունեցել տիպային նախա– գծերի ստեղծումը (1930-ական թթ.), որը լայնորեն տարածվել է 1960-ական թթ. (300–1000-տեղանոց դահլիճներ): Նույն տարիներին կառուցվել են 2500–4000 տե– ղով կինո–համերգային դահլիճներ, որոնց տեխ. սարքավորումն ու լսելիության պայ– մանները հնարավորություն են տալիս իրականացնել նաև համերգային ծրագրեր (Լենինգրադի «Հոկտեմբերյան» դահլիճը, 4000 տեղ, Մոսկվայի «Ռոսիա» հյուրանո– ցի կենտրոնական համերգային դահլիճը, 3000 տեղ): Նախասովետական Հայաստանում Կ–ի հատուկ շենք կառուցվել է միայն Ալեք– սանդրապոլում («էրատո»), մյուս քաղաք– ներում գործել են այդ նպատակին հար– մարեցված դահլիճներ: Մովետական շըր– ջ անում Կ–ի շինարարությունը Հայաստա– նում սկսվել է 1926-ից (Լենինական): 1931–32-ին Կ–ներ են նախագծել Կ. Հա– լաբյանը, Դ. Քոչարը և ուրիշներ: 1934-ին Կիրովականում կառուցվել է «Երևան», 1937-ին Երևանում՝ «Մոսկվա» Կ–ները: Կ–ի շինարարությանը մեծապես նպաստել են մեկ և երկդահլիճ Կ–ի տիպային նախագծե– րի մշակումն ու թողարկումը (ճարտ. Լ. Բա– բայան և ուրիշներ): 1976-ին Երևանում կառուցված եռադահլիճ «Ռոսիա» Կ. (մոտ 3000 տեղ, ճարտ–ներ՝ Ա. Թարխանյան, Հ. Պողոսյան, Մ. խաչիկյան) ՄՄՀՄ խոշոր կինոթատրոններից է: Գրկ. Տ ի գ ր ա ն յ ա ն է. U., Հասարակա– կան շենքերի ճարտարապետական նախա– գծման հիմունքները, Ե., 1973, էշ 141–49: KarepoBHq A.H., X օ m y t օ b E.E., AnycTHKa h apxirreKTypa KHHOTeaTpa, M., 1961. է. Տիգրանյան

ԿԻՆՈԺԱՊԱՎԵՆ, լուսազգայուն շերտով ծածկված ճկուն ժապավեն, որի եզրերը ծակռտված են: Տարածված են 70, 35, 16 (2X8) և 8 ւէւէ լայնությամբ Կ–ներ: Նրանց լուսազգայությունը ըստ ՀՊՄՏ–ի 11–350 միավոր է: Կիրառվում է սև–սպիաակ և գունավոր կինոնկարների արտադրության համար: Լինում է նեգատիվ (կինոնկարա– հանման համար), պոզիտիվ (կինոնկար– ների ւոպման համար), շրջելի (պոզիտիվ պատկերների անմիջական ստացման հա– մար):

ԿԻՆՈՆԿԱՐ* ֆիլմ (< անգլ. film – կինոժապավեն), կինոստեղծա– գործություն՝ ժապավենի վրա վերարտա– դրված, միասնական սյուժեով կապված լուսանկարչական պատկերների (կադրե– րի) միագումարը, որ նախատեսված է էկրանին ցուցադրելու համար: Փոխարին– վում է նաև կինոֆիլմ տերմինով, օգտագործվելով ավելի նեղ իմաստով՝ որպես ցուցադրելու համար նախատեսված ժապավեն, Կ–ի պատճեն: Արդի կինեմա– տոգրաֆիայում տարբերակում են Կ–ի հետևյալ հիմնական տարատեսակները՝ գեղարվեստական (խաղարկային), հե– ոուաոաֆիււէեր, մուլտիպլիկացիոն (տես Մոււաիաւիկացիոն կինո), փաաուս,–վա– վերագրական կինո, գիտական (տես Գի– աահանրամաաչեչի կինոնկար), ուսում– նական (տես Ուսումնական կինո), սիրո– ղական: Մտորաբաժանվում են նաև ըստ ժանրային–թեմատիկ հատկանիշների (պատմական, կատակերգական, արկա– ծային ևն), ըստ կինոնկարահանման և ցուցադրման (համր, հնչուն, սև–սպիտակ, գունավոր, լայնէկրան, լայնֆորմատ, հա– մա յնապատկերային, շրջապատկերային, ստերեոսկոպիկ ևն), ըստ տևողության (լիամետրաժ, կարճամետրաժ ևն): Հա– տուկ նշանակության ֆիլմերից են միկրո– ֆիլմերը, ռեկլամային ֆիլմերը ևն: Կ–ների մեծամասնությունը ստեղծվում է մասնա– գիտացված կինոստուդիաներում՝ ստեղ– ծագործական և տեխ. կոլեկտիվների ուժե– րով, բեմադրող ռեժիսորի ղեկավարու– թյամբ՝ կիրառելով կինոտեխնիկայի բազ– մացան միջոցներ: Նկարված, մոնտաժ– ված, հնչունավորված Կ–ները բազմաց– վում են հատուկ ֆաբրիկաներում, պատ– ճենները հանձնվում կինովարձույթի հիմ– նարկներ, որոնք տնօրինում են ցուցա– դրումն ու պահպանումը:

ԿԻՆՈՆԿԱՐԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՐԱՏ, որոշա– կի ժամանակահատվածներում կինոժա– պավենի վրա օբյեկտները նկարահանող ապարատ, նկարահանումը կատարվում է հաջորդական պատկերումների (կինո– կադրերի) տեսքով, որոնք օգտագործվում են կինոնկարի ստեղծման համար: Կ. ա–ի օպտիկական մասը (նկ. 1) բաղկացած է Նկ. 1. հ ա յ և լ ա յ ի ն դիտոցով կի– նոնկարահանման ապարատի սկզբունքային սխեման, /.նկա– րահանման օբյեկտիվ, 2. հայելային փական, 3. կոլեկտիվային ոսպնյակ, 4. հայելի, 5. դի– տոց–խոշորացույց, 6. մատուցման կասետ, 7. ատամնավոր ձգող թմբուկ, 8. վերեի օղակ, 9. կադրի պատուհան, 10. կինոնկարի կանալ, //.թռիչքի մեխանիզմ, 12. ներքևի օղակ, 13. պահող ատամն, թմբուկ, 14. ընղուն, կասետ նկարահանման օբյեկտիվից (1) և դիաո– ցային համակարգից: Հայելային Կ. ա–ում լույսի ճառագայթները հայելիով (4) և հայելային փականով (2) ուղղվում են դիտոց–խոշորացույցի (5) վրա, որի միջո– ցով դիտվող պատկերը ստացվում է կո– լեկտիվ ոսպնյակի (3) հարթ Փայլատ մա– կերևույթի վրա: Կ. ա. կարող է ունենաւ «Ռոդինա» կինոնկարահանման ապարատ մեկ մշտական օբյեկտիվ (իրանի մեջ ամ– րացված) կամ տարբեր կիզակետային հե– ռավորություններով փոխովի օբյեկտիվ– ների հավաքածու: Կ. ա–ի մեխանիկական մասը բաղկացած է ժապավենաձիգ մեխա– նիզմից, հաղորդակից և փականից: Ըստ նշանակման և կոնստրուկտիվ առանձնա– հատկությունների, Կ. ա–ները լինում են ձեռքի և ստացիոնար: Տարբերում են նաև սինխրոն, ճշգրիտ, մասնագիտացված, սի– րողական և հատուկ Կ. ա–ներ: