Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/439

Այս էջը սրբագրված չէ

սադրի .ենթարկվելու կառավարությանը: Հակառակ դեպքում՝ Կ. պետք է ստանձ– ներ բանակի ընդհանուր ղեկավարությու– նը: Անհաջողությունից հեւոո Կ. հնարա– վորություն ուներ արտասահման անցնե– լու, բայց հավատարիմ մնաց հեղափոխու– թյանը, դիմադրելով Ա. Դերգեյի գլխա– վորությամբ հունգ. հեղափոխական զոր– քի անձնատուր լինելուն (13.8.1849): Դրա համար Կ. ձերբակալվեց (սեպտ. 21) և Արադի ռազմ, ատյանով, 12 այլ հերոս զորապետների հետ, դատապարտվեց գըն– դակահարության (Կ–ի հետ մահապատժի ենթարկվեց նաև հայազգի զորապետ Վ. Լազարը): Կ–ի կալվածները բռնագրավ– վել ու տրվել են հեղափոխությունը ճնշող գեներալներին: Կ. թաղված է Կատալին– Ֆալվայում (հարավսլավական՝ Բանաա): Նադպեչկերեկում [այժմ՝ Վելիկի Պեչկե– րեկ (Հարավսլավիա)] Կ–ի պատ վին հու– շարձան է կանգնեցվել (1906), իսկ Արա– ղում՝ հուշակոթող՝ նվիրված 13 հերոսնե– րին: Բոլորի լուսանկարներն էլ ցուցադըր– ված են Հունգարիայի պատմության թան– գարանում (Բուդապեշտ): Կ–ի անվ. փո– ղոցներ կան Բուդապեշտում, Սեգեդում և այլուր: Կ. թեե լավ չէր տիրապետում հա– յերենին, սակայն, կապված էր հունգա– րահայ գաղութին և հայտնի էր նրա հա– մար իր բարեգործություններով: Ս. Քոչանշյան Կ ԻՇ Ֆ Ա Լ Ո ՒԴԻ–Շ ՏՐ Ո P Լ (Kisfaludi-Strobl) ժիգմոնդ (ծն. 1884), հունգար քանդակա– գործ, ՀԺՀ Ժող. նկարիչ (1952), ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1958): Սովորել է Բուդապեշտում, Վիեննայում, Փարիզում: Բուդապեշտի Գե– ղարվեստի ակադեմիայի պրոֆ. (1924-ից): 1910–20-ական թթ. սալոնային ակադե– միզմի ազդեցությամբ ստեղծել է կանանց քանդակներ և մոնումենտալ–դեկորատիվ բնույթի ստեղծագործություններ («Նետա– ձիգը», բրոնզ, 1918–19,, էրմիտաժ, Լե– նինգրադ): Հունգարիայում ժող. իշխա– նության հաստատումից հետո կերտել է իր հիմնական աշխատանքները՝ Ազատա– գրության մոնումենտը Գելլերտ լեռան վրա (Բուդապեշտ, 1947), վավերական բնութագրումով դիմաքանդակներ և հաս– տոցային գործեր («Սոմերսեթ Մոեմ», բրոնզ, 1948, «ԹաՓառական Պետեֆին», բրոնզ, 1949, Հունգարիայի ազգային պատկերասրահ, Բուդապեշտ): Արժանա– ցել է Կոշուտի անվ. մրցանակի (1950, 1953): ԿԻՈ (իսկական ազգանունը՝ Ռ և ն ա ր դ) էմիլ Թեոդորովիչ (1894–1965), կրկեսի սովետական դերասան, աճպարար:

ՌՍՖՍՀ ժող. արտիստ (1958): 1917-ին աշխատել է մանրապատումների թատրո– նում, ապա տեղափոխվել Ա. Չինիզելլիի կրկեսը (Լեհաստան): 1920-ական թթ. վերադարձել է Ռուսաստան: Կրկեսի աս– պարեզում առաջիններից է, որ հանդես է եկել աճպարարական սարքերով (1932-ից): Ստեղծել և մոդեռնացրել է աճպարարական հնարքները:

ԿԻՈԴՈ ՑՈՒՍԻՆ, ճապոնիայի ինֆորմա– ցիոն գործակալությունը: Ստեղծվել է 1945-ին, Տոկիոյում: ճապոնական առա– ջատար թերթերի և ռադիոհաղորդման կորպորացիայի բաժնետիրական միավո– րումն է: Ներքին և միջազգային ինֆոր– մացիա է մատակարարում թերթերին, ռադիոյին և հեռուստատեսությանը:

ԿԻՈՏՈ, քաղաք ճապոնիայում, Հոնսյու կղզու կենտրոնական մասում: Կիոտո պրեֆեկտուրայի վարչական, երկրի տնտ., մշակութային և տուրիզմի միջազգային կենտրոնը, տրանսպորտային հանգույց: 1,4 մլն բն. (1970): Զարգացած է մեքենա– շինությունը, մետալուրգիան, տեքստիլ արդյունաբերությունը: Կա կարի, սնընդ– համի, ապակու, խեցեղենի արդյունաբե– րություն: Ունի 2 համալսարան, բժշկ. ակադեմիա, Ազգային թանգարան, պատ– կերասրահ, բուսաբանական այգի են: Կ, երկրի հնագույն մայրաքաղաքներից է. պատմական և կրոնական կենտրոն: Կ. կառուցվել է 792–794-ին (794–1192-ին կոչվել է Հեյան): Պաշտոնապես համարվել է երկրի մայրաքաղաքը, կայսրերի աթո– ռանիստը մինչե 1868-ը: Կ. աճել է միջնա– դարյան մայրաքաղաքի կանոնավոր հա– տակագծի հիման վրա: Պահպանվել են՝ Տոձի տաճարը (YIII– XVII դդ.), Սայխոձի (XIV դ.), Տենրյուձի (XIV դ.), Ռյոանձի (XV դ.), Դայգոձի (IX–XVI դդ.), Դայւոո– կուձի (XIV–XVII դդ.), Նանձենձի (XIII– XVII դդ.) և այլ մենաստաններ՝ բազմա– զան այգիներով, Կինկակու («Ոսկյա տա– ղավար», XIV դ.), Գինկակու («Արծաթյա տաղավար», XV դ.) տաղավարները, կայ– սերական պալատի համալիրը (վերա– կանգնվել է 1789-ին՝ IX դ. տիպարով), Նիձյո պալատը (XVII դ.), Կացուրա պա– լատական անսամբլը (XVII դ.): XX դ. շի– նություններից են՝ «Կիոտո Կայկան» մշա– կութային կենտրոնը (1950-ական թթ.), նիստերի միջազգային դահլիճը (1963): Կ–ի մոտ՝ Ուձիի Բյոդոին անսամբլում է Փյու– նիկի տաճարը (1052):

ԿԻՊԱՀՂԿՈՒՄ, մակերեույթի մաքուր մշա– կում. օգտագործվում է ճշգրիտ չափեր ստանալու և մակերևութային անհարթու– թյունները փոքրացնելու նպատակով (հիմ– նականում զույգ աշխատող դետալների չափաբերման համար): Պրոցեսն իրակա– նացվում է համապատասխան երկրաչա– փական ձև ունեցող գործիքի՝ կիպահըղ– կիչի օգնությամբ: Վերջինս պատրաստ– վում է թուջից, պողպատից, պղնձից, հաստոցի վրա դետալների կ ի– պահղկման սխեմա. /. կիպայ հղկիչ, 2. մշակվող դետալներով զատիչ, 3. սկավառակ արույրից են: Կիպահղկիչի վրա նախա– պես քսում են մածուկ կամ կապակցող հեղուկով նուրբ հղկափոշի, որոնք ներ– խրվում են կիպահղկիչի մակերևույթի մեջ: Հարաբերական շարժման դեպքում մածուկի կամ հղկափոշու յուրաքանչյուր հատիկ հեռացնում է մանրագույն տաշեղ– ներ: Կ. իրականացվում է ձեռքով կամ կիպահղկիչ հաստոցի վրա (նկ.): Ուղղա– ձիգ, կիպահղկիչ հաստոցն ունի մեկ կամ երկու կիպահղկիչ մետաղական սկավա– ռակ, որոնց միջև ապակենտրոն տեղա– դրված զատիչում դրվում են կիպահղկվող դետալները: Կիպահղկիչները պտտվում են տարբեր արագություններով՝ նույն կամ հակառակ ուղղություններով: Զա– տիչը կատարում է տատանողական շար– ժում հորիզոնական հարթության մեջ: ԿԻՊԻ ՍԱՐՔ, նախատեսված է գազեր ստանալու համար, որն իրականացվում է սենյակային ջերմաստիճանում պինդ նյութերի վրա հեղուկներ լցնելով: Սարքն սկսել է արտադրել Պ. Կիպի (այստեղից էլ՝ անվանումը) հիմնադրած գիտական սարքերի հոլանդական ֆիրման, XIX դ. կեսերին: Կ, ս. (նկ.) կազմված է ապակյա երեք անոթից: Մեջ– տեղի և ներքևի ա– նոթները միացած են իրար նեղ անցքով, որի միջով անցնող երկար խողովակը վերևի անոթը կա– պում է ներքևինի հետ: Պինդ նյութը (օրինակ, ջրածին ստանալու դեպքում՝ ցինկը) տեղավորում են մեջտեղի անո– թում, որին հարմա– րեցված է ծորակով գազատար խողո– վակ : Վերևի անո– թում լցնում են հեղուկ (օրինակ, նոսր աղաթթու), որը, լցվելով ներքևի անոթը, մտնում է մեջտեղինի մեջ և փոխազդում պինդ նյութի հետ: Անջատված գազը դուրս է գալիս գազատար խողովակով: Երբ ծո– րակը Փակ է, գազը դուրս է մղում հեղուկը մեջտեղի անոթից, և փոխազդեցությունը դադարում է:

ԿԻՊԼԻՆԳ (Kipling) Զոզեֆ Ռեդյարդ (30.12.1865, Բոմբեյ –18.1.1936, Լոնդոն), անգլիացի գրող: 1882–89-ին ապրել է Հնդկաստանում: Հրատարակել է«Դեպար– տամենտական երգեր» (1886) բանաստեղ– ծությունների, «Բլուրների անպաճույճ զրույցներ» (1888) նովելների ժողովածու– ները: Հռչակվել է «Զորանոցային երգեր» (1892), «Ցոթ ծով» (1896), «Հինգ ազգ» (1903) բանաստեղծությունների գրքույկ– ներով: Գրել է նաև «Լույսը մարեց» (1890) և «Կիմ» (1901) վեպերը: Հանրահայտ են երեխաների համար Կ–ի գրածները, հատ– կապես ջունգլիներում, գազանների մեջ ապրող հնդիկ մանուկի՝ Մաուգլիի մասին պատմությունները («Ջունգլիների գիրքը», 1894, «Ջունգլիների երկրորդ գիրքը», 1895): Նոբելյան մրցանակի դափնեկիր (1907) է: Երկ. Կոտուկո էսկիմոս տղան, Թ., 1914: Նաուլեակա, Թ., 1915: Իր գլխի տեր կատուն, Ե., 1934: Ռիկի–Տիկկի–Տավի, 2 հրտ., Ե., 1936: Ողջ մը մեռյալներու մեջ, Փարիզ, 1937: Ար– տասովոր հեքիաթներ, Ե., 1947: Փղի ձագը, Ե., 1961: Մաուգլի, Ե., 1962: Պատմվածքներ հենց այնպես, Ե., 1974: Ս. Մանուկյան