Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/443

Այս էջը սրբագրված չէ

մինչե 1960-ը, երբ սկսվել է նրանց ար– տագաղթը դեպի Անգլիա, Կանադա, Ավստ– րալիա: 1962–63-ին շուրջ 600 կիպրա– հայեր բնակություն են հաստատել Սովե– տական Հայաստանում: 1978-ին Կ–ում բնակվում էր մոտ 2500 հայ (Նիկոզիայում՝ 1500, Լառնակայում՝ 400, ԼիմասոլոսՐ 400, Ֆամագուստայում՝ 130, Կիրենիայում՝ 20): Հիմնականում զբաղվում են սանտրով ու արհեստներով: Համայնքը ղեկավարում են թեմի (ենթակա է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը) առաջնորդը, ազգա– յին–վարչական մարմինները: Գործում են բարեգործական, մշակութային, մարզա– կան կազմակերպություններ՝ Հայ աղ– քատախնամ մարմինը (1900-ից), ՀԲԸՄ Կ–ի մասնաճյուղը (1912-ից), Հայ երիտա– սարդաց միությունը (1934-ից), Հայ բա– րեխնամ ընկերությունը (1960-ից), Հա– մազգային մշակութային միությունը են: Առաջին հայկ. դպրոցները Կ–ում հիմնվել են XIX դ. 2-րդ կեսին, այժմ (1979) գոր– ծում են Նիկոզիայի («Ազգային Նարեկ»), Լառնակայի, Լիմասոլի, Ֆամագուստայի վարժարանները՝ նախակրթարանի մա– կարդակով, և Մեչգոնյան կրթական հաս– տատությունը (թերի բարձրագույն դըպ– րոց): Կ–ի տպարաններում (Մ. Մոստիճ– յանի, Ս. Կեպենլյանի, Մ. Մաքսուտյան և ընկ., «Սեան» են) են լույս տեսել կիպրա– հայ պարբերականները (շուրջ 10 անուն, առաջինը՝ «Տեղեկագիրը», Նիկոզիայում, 1901-ին): Կ–ում եղել է հայ գրչության օջախ: Գեղ. Ղարիբջանյան Գրկ .Ալպոյաճյան Ա., Կիսյրոս կըղ– զին, «Ամենուն տարեցույցը», 1927, էշ 192– 239: JleoHHflOB C.M., Kimp b 6opb6e 3a He3aBHCHM0CTb, M., 1963; Ypa3 0Ba E.H., Knnp, M., 1969; KnnpcKaH panco/uwi- Cthxh noaTOB Krnipa, M., 1961.

ԿԻՊՐՈՍ (Ligustrum), սրնգենի, ձի– թենազգիների ընտանիքի տերեաթափ և մշտադալար թփերի, հազվադեպ՝ ծառերի ցեղ: Տերեները պարզ են, հակադիր, լայն նշտարաձե: Ծաղիկները երկսեռ են, սպի– տակ, բուրավետ: Ծաղկաբույլը հուրան է կամ ողկույզ: Պտուղը կլոր է, հատապտղա– նման կորիզապտուղ, կապույտ, մանու– շակագույն, կանաչ, սե երանգներով: Սովորական կ ի պ ր ո ս. ա. ծաղկած ընձյուղ, բ. ծաղիկ, գ. պտուղ Հայտնի 40 տեսակներն աճում են Արեել– յան կիսագնդի արեադարձային, մերձ– արևադարձային և բարեխառն գոտինե– րում: ՍՍՀՄ–ում հայտնի 3 տեսակներից սովորական Կ. (Լ. vulgare) տա– րածված է նաև ՀՍՍՀ–ում: Տերեաթափ կամ կիսաձմռականաչ թուփ է, 2–5 մ բարձրությամբ: Ծաղկում է մայիս–հունի– սին: Պտուղները հասունանում են սեպ– տեմբեր–հոկտեմբերին և երկար ժամա– նակ մնում թփի վրա: Աճում է ամենուրեք, թփուտների մեջ, անտառների եզրին: Մշակության մեջ օգտագործվում է կենդա– նի ցանկապատեր ստեղծելու համար: Բազմացվում է սերմերով, կտրոններով: ՀՍՍՀ Իջեանի, Նոյեմբերյանի շրջաննե– րում մշակության մեջ հանդիպում են նաե փայլուն Կ. (Լ. lucidum) և ճապոնական Կ. (Լ. japonium) մշտադալար տեսակները:

ԿԻՊՐՈՍԻ ԱՇԽԱՏԱՎՈՐ ԺՈՂՈՎՐԴԻ

ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԱԿԷԼ), հիմնվել է 1941-ի ապրիլին. Կիպ– րոսի կոմկուսի ժառանգորդն է: VI համա– գումարից (1949) հետո ԱԿԷԼ–ը կազմա– կերպչորեն և քաղաքականապես ամրա– պնդվեց, աճեց նրա ազդեցությունը մաս– սաների վրա: 1955-ին անգլ. իշխանու– թյուններն արգելեցին ԱԿԷԼ–ի, ինչպես և դեմոկրատական մյուս կազմակերպու– թյունների գործունեությունը: 1959-ին կու– սակցությունն ստացավ լեգալ գործե– լու հնարավորություն:tXtհամագումարը (1962) ընդունեց նոր ծրագիր, ըստ որի Կիպրոսի ժողովրդի գլխավոր թշնամին իմ– պերիալիզմն է, և պայքարի ժամանակակից փուլը պետք է կրի հակաիմպերիալիս– տական, ազգային–ազատագրական բը– նույթ: XIII համագումարի (1974) որոշում– ներն ուղղված էին ազգային բոլոր ուժերի միասնության ամրապնդմանը: ՆԱՏՕ–ի գործակալների կազմակերպած՝ 1974-ի հուլիսի 15-ի զինված խռովությունից և թուրք, զորքերի Կիպրոս ներխուժելուց (1974-ի հուլիսի 20) հետո ԱԿԷԼ–ի ԿԿ հայ– տարարեց, որ կիպրական հարցը պետք է լուծվի Կիպրոսի անկախության, տերի– տորիալ ամբողջականության և կիպրա– կան ժողովրդի սուվերեն իրավունքների պահպանման հիման վրա՝ բոլոր օտար– երկրյա զորքերը երկրից դուրս բերելու, դեմոկրատական կառավարություն ստեղ– ծելու, բոլոր քաղաքացիների (ինչպես հույների, այնպես էլ թուրքերի) իրավա– հավասարությունն ապահովելու ճանա– պարհով: ԱԿԷԼ–ի ներկայացուցիչները մասնակցել են Կոմունիստական և բան– վորական կուսակցությունների միջազգա– յին խորհրդակցություններին (1957, 1960, 1969, Մոսկվա) և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին: Կուսակցու– թյան բարձրագույն մարմինն է համա– գումարը, համագումարների միջե ընկած ժամանակաշրջանում կուսակցության գոր– ծունեությունը ղեկավարում է ԿԿ, որն իր կազմից ընտրում է քաղբյուրո և քարտու– ղարություն: Կենտրոնական օրգանն է «1սարավգի» («XapauY1!») թերթր, տեսա– կանը՝ «Նեոս դիմոկրատիս» («Neoc; 8ղրօ– xpatrig») ամսագիրը:

ԿԻՊՐՈՍՅԱՆ ԳԻՐ, Կիպրոս կղզու գծա– յին վանկագիր, օգտագործվել է մ. թ. ա. VI–II դդ.: Վերծանել են անգլ. գիտնա– կան Զ. Սմիթը, գերմ. գիտնականներ Ի. Բրանդիսն ու Մ. Շմիտը XIX դ. վեր– ջին: Կիպրոսյան վանկային համակարգը կազմված է 55 նշանից, որոնցից յուրա– քանչյուրը բաց վանկ է կամ առանձին ձայնավոր: Բաց վանկի նշանը կարող է X >K X T՝ T •լ– t )( no r է pa

pe V P՛ po pu Vs la s le L h + lo lu Ւ t a te t T to TS tu 2 A re

8 ro f ka

ke T ki f ko

ku K I t V P’ si >k V i f( za 8 )( ks.i (H )v(

CD mo X Կիպրոսյան գիրը օգտագործվել նաև զրո ձայնավորով վերջ– նավանկի բաղաձայնի համար: Գրության ուղղությունը աջից ձախ է, սակայն երբեմն տողից տող փոխվել է կամ հերթագայել (boustrophedon): Կ. գ–ով մեզ հասած ամենահին արձանագրությունը (սափորի կանթի վրա), որ թվագրվում է մոտավորա– պես մ. թ. ա. 2400–2100 թթ., ամենայն հավանականությամբ գրված է միկենյան ներխուժումից և կիպրա–միկենյան գրի մտցվելուց առաջ՝ Կիպրոս կղզում ապրած անդրենածին բնակչության լեզվով:

ԿԻՍԱԱՆԱՊԱՏԱՅԻՆ ՀՈՂԵՐ, առաջանում են չոր տափաստանային և անապատային գոտիների փոխանցման տարածքում, չոր կլիմայի (200–350 till տեղումներ) և չո– րասեր կիսաթփուտային նոսր բուսածած– կի ներգործության պայմաններում: Տա– րածված են Արևելյան և Հարավ–Արևմըտ– յան Ասիայում, ՍՍՀՄ եվրոպական մասի հվ–արլ. հատվածում, Կենտրոնական Ղա– զախստանում, Անդրկովկասում: ՀՍՍՀ–ում գորշ Կ. հ. զբաղեցնում են Արարատյան գոգահովտի նախալեռների (900–1250 մ ծ. մ. բ.) տարածքը և զանգվածներով հան– դիպում են Հոկտեմբերյանի, Թալինի, էջմիածնի, Աշտարակի, Շահումյանի, Ար– տաշատի և Արարատի շրջաններում (մոտ 130 հզ. հա): Կ. հ. բնութագրվում են վե– րին հորիզոնների մոխրագորշ կամ հար– դագորշ գույնով, հումուսի սակավությամբ (1–2,2%), հումուսային հորիզոնների ո* մեծ (20–35 սմ) հզորությամբ, փոշեթե– փուկային ստրուկտուրայով, մեծ մասամբ պրոֆիլի ուժեղ քարքարոտությամբ և կար– բոնատացմամբ, փոխանցման հորիզոնում ցեմենտի առկայությամբ: Ստորին հո– րիզոնները հաճախ հարուստ են գիպսով և ջրալույծ աղերով, աղքատ՝ ազոտով և ֆոսֆորով: Վերին հորիզոններն ունեն կավավազային, իսկ ստորինները՝ ավա– զային մեխանիկական կազմ: Բարելա– վումից հետո, ոռոգման և պարարտացման պայմաններում, կարող են դառնալ բեր– քատու: Ռ. էդիչյան

ԿԻՍԱԱՆԱՊԱՏՆԵՐ (կիսաանապա– տային զոնաներ), ցամաքի բնա– կան զոնաներ: Բնութագրվում են կիսա– անապատային լանդշաֆտների գերա– կըշռությամբ: Միջանկյալ դիրք են գրավում Հյուսիսային և Հարավային կիսագնդերի բարեխառն, մերձարևադարձային և արևա– դարձային գոտիների մի կողմից՝ անա– պատների, մյուս կողմից՝ տափաստաննե– րի կամ սավաննաների զոնաների միջև: Կլիման չորային է: Տարածքի մեծ մասում ձմռան ջերմաստիճանը 0–10°C է, ամռա– նը՝ 20–25°C: Ռադիացիոն տարեկան հաշ–