Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/450

Այս էջը սրբագրված չէ

աակարաններում ու վավերագրերում հիշվել է (կաթողիկոսական գահից հրա– ժարվելուց հետո) Գրիգոր ժ Ջալալբեկ– յանց կաթողիկոսի հետ: Գրկ. Թովմա ՄեծոՓեցի, 6իշա– տակարան, Թ., 1892:

ԿԻՐԱԿՈՍ ԱՂԲԱԿԵՅԻ, Կիրակոս ք ա հ ա ն ա (ծն. և մահ. թթ. անհտ.), XIV դ. 1–ին կեսի հայ գրիչ և մանրանկա– րիչ: Ապրել և սաեղծագործել է Վասպու– րականի Աղբակ գյուղաքաղաքում: Երե– վանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենա– դարանում պահպանվում են Կ. Ա–ու ընդօ– րինակած կամ պատկերազարդած՝ 1318– 1319-ի (JNP 4817), 1330-ի (J* 2929), 1332-ի (JMS 9423), 1351-ի (J* 2745), XIV դ. (JMS 5469) Ավետարանները և 1352-ի ժողովածուն, երկու ձեռագիր Ավետարաններ գտնվում են Նոր Ջուղայում և Հալեպում: Կ. Ա–ու անվանն է առնչվում Վւսսպուրականի ման– րանկարչության դպրոցի ինքնատիպ ճյուղավորումներից մեկը: Նրա պատկե– րած կերպարներն ու առարկաները խիստ պարզեցված են: Արտահայտման հիմնա– կան միշոցը՝ գիծը, առավելապես ենթարկ– ված է զարդային կառուցվածքին: Մանրա– նկարների ոճավորումն ու թափանցիկ գուներանգը արևելյան արվեստի հրա– պույրն ունեն: Գրկ • Հակոբյան Տ., Մանրանկարիչ Կիրակոս քահանա, «էջմիածին», 1973, N° 3: Հ. Հակոբյան

ԿԻՐԱԿՈՍ ԴԱՆՁԱԿԷ5Ի, Ա ր և և լ ց ի, Գետի կցի (մոտ 1200–1202–1271), հայ պատմիչ, վարդապետ, րաբունապետ, եկեղեցական գործիչ: Ծնվել է «Գան– ձակի աշխարհում», սովորել Տանձուտ գյուղի (Կայենի գավառ) Նոր Գետի– կի դպրոցում՝ վանական Վարդապետի մոտ: Ուսուցչի և աշակերտակիցների հետ 1215-ից հետո տեղափոխվել է Տա– վուշ՝ Խորանաշատի անապատ, 1225-ին՝ Լորուտ: 1236-ի գարնանը գերվել է մոն– ղպտտից, աշնանը՝ փախել և առժամա– նակ թաքնվել Գեաիկում (Կայենի գա– վառ, Աղաոևի աշ աֆին): 1250-ին մաս– նակցել է Գավիթ Մոլորեցուցչին (տես Դավիթ Ծարեցի) բանադրելուն, 1251-ին՝ Հռոմի պապ Ինոկենտիոս IV-ի Հավատո թղթի պատասխանը գրելուն (տես Սսի ժողովներ): Ենթադրվում է, որ Վանական Վարդապետի մահից (1251) հետո գլխա– վորել է Նոր Գետիկի դպրոցը և զբաղվել մանկավարժությամբ: 1255-ին, Վարդենիս գյուղում (Արագածոտն գավառ), Քուրդ իշխանի տանը հանդիպել է Կիլիկիայի Հայոց թագավոր Հեթում £Հ–ին և տեղե– կացել նրա առաքելության արդյունքնե– րին: 1260-ին միշամտել և Գետիկի բնակ– չությանն ազատել է աթոռահարկից: Այ– նուհետև իր խնդրանքով Վարդան Արև– ելցին կատարել է (1265) «Երգ երգոց»-ի մեկնությունը: 1268–69-ին եղել է Մսում: Ենթադրվում է, որ այնուհետև նորից ապ– րել է Նոր Գետիկում և մահացել ու թաղ– վել այնտեղ: Գրել է շուրշ հազար տարվա իրադարձու– թյուններ ընդգրկող «Հայոց պատմու– թյուն» մեծարժեք երկը (սկսել է 19.5. 1241-ին և ավարտել հանկարծակի՝ 1265– 1266-ի անցքերի նկարագրությունն անե– լիս): Բաղկացած է «Առաշաբան»-ից և ԿԵ (65) գլխից: Բաժանվում է երկու մասի: Առաշինը Գրիգոր Ա Լուսավորչի և թա– թար–մոնղոլական արշավանքների միշև ընկած ժամանակաշրջանի համառոտ, երկրորդը մոնղոլների առաշին արշա– վանքների և Հայաստանում նրանց տի– րապետության սկզբնական շրշանի բազ– մակողմանի պատմությունն է: Սկզբնաղ– բյուր են ծառայել նախորդ օտար ու հայ հեղինակների (Եվսեբիոս Կեսարացի, Սոկրատես Մքոլաստիկոս, Մովսես Կա– ղանկատվացի, Մամուել Անեցի, Վանական Վարդապետ ևն) երկերը, արձանագրու– թյուններ, աստվածաբանական, եկեղե– ցա–կանոնական փաստաթղթեր, դիվանա– կան վավերագրեր, նամակներ, դեպքերի մասնակիցների, ականատեսների բա– նավոր տեղեկությունները ևն: Թե՝ աղ– բյուրներին, թե՝ շարադրանքին ցու– ցաբերելով քննական–վերլուծական մո– տեցում՝ ժամանակաշրշանի, ծավալի և հարցադրումների մեծ ընդգրկումնե– րով Կ. Գ. ւովեւ է IV–XIII դդ. հայ ժո– ղովրդի քաղ., տնտ., կրոն., մշակութային և հասարակական շարժումների պատմու– թյունը՝ այն սերտորեն կապակցելով հա– րևան երկրներում (Վիրք, Աղվանք, Մեր– ձավոր Արևելքի մի շարք երկրներ) կա– Կիրակոս Աղ– բակ և ց ի. «Մկրտու– թյուն: Տյառնընդա– ռաջ», մանրանկար 1330-ին պատկերա– զարդված Ավետարա– նից (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատե– նադարան, ձեռ. No 2929) տարվող իրադարձությունների հետ: հա– յագիտության և արևելագիտության հա– մար հատկապես արժեքավոր է «Հայոց պատմության» երկրորդ մասը: Որպես ժամանակակից ու դեպքերին ականատես՝ Կ. Գ. չափազանց կարևոր տեղեկություն– ներ է հաղորդել Անդրկովկաս ու Հայաս– տան կատարած մոնղոլների արշավանք– ների, այդ և այլ երկրներում նրանց նվա– ճումների, արտաքին տեսքի, լեզվի, կեն– ցաղի, բարքերի, հասարակական կառուց– վածքի, Հուլավյանների պետության քաղ. ու տնտ. պատմության, Հայաստանի հայ իշխանավորների, Կիլիկիայի հայոց պե– տության ու մոնղոլների փոխհարաբերու– թյունների մասին: «Հայոց պատմության» այս մասը կարևոր սկզբնաղբյուր է մոն– ղոլական շրշանի վերաբերյալ առկա հայկ., իրան, ու արաբ, աղբյուրների տե– ղեկությունները լրացնելու, ճշտելու, ժըխ– տելու կամ հաստատելու համար: «Հայոց պատմություն»-ը գնահատել և օգտագոր– ծել են դեռևս Կ. Գ–ու ժամանակակիցները (Վարդան Արևելցի, Մխիթար Այրիվանեցի ևն): Ենթադրվում է, որ նրանից օգտվել է նաև իրան, պատմիչ Ռաշիդ էդ Դինը (1247–1318): Հետագայում նրանով ըզ– բաղվել են բազմաթիվ հայ և օտարազգի ուսումնասիրողներ (Ք. Պատկանյան. Հ. Մանանդյան, Մ. Բրոսսե ևն): «Հայոց պատմություն»-ը մեզ է հասել 47 ընդօրինակություններով (31-ը պահ– պանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում, մնացածը՝ Վիեն– նայի, Փարիզի, Լոնդոնի, Կ. Պոլսի, Լենին– գրադի մատենադարաններում ու գրադա– րաններում և անհատական հավաքածունե– րում): Հրատարակվել է չորս անգամ, առա– ջինը՝ 1858-ին, Մոսկվայում, գիտաքննա– կան հրատարակությունը՝ 1961-ին, Երևա– նում՝ Կ. Ա. Մելիք–Օհանշանյանի աշխա– տասիրությամբ: Ֆրանս, լույս է տեսել 1870-ին, Պետերբուրգում, ռուս.՝ 1976-ին, Մոսկվայում: Առանձին հատվածներ ռուս., ֆրանս., անգլ. և լատ. տպագրվել են դեռևս XIX դ.: Կ. Գ. գրել է նաև թղթեր՝ ուղղված Վա– նական Վարդապետին, Վարդան Արևել– ցուն և ուրիշների (չեն պահպանվել), բա– նադրական թուղթ ընդդեմ Դավիթ Ծարե– ցու, Աստվածածնի վերաՓոխման շարա– կան և Պողոս եպիսկոպոսի վարքը (վեր– շինս զետեղված է 1253–69-ին իր իսկ հարմարեցրած ու լրացրած «Ցայսմա– ւուրք»-ում. պահպանվում է Վիեննայի Մխիթարյան մատենադարանում): Երկ. Պատմություն Հայոց, Ե., 1961: Գրկ. Ոսկյան Հ., Հովհաննես Վանական և յուր դպրոցը, Վնն., 1922: Առաքելյան Վ. Դ., Կիրակոս Գանձակեցի, «ՊԲՀ», 1972, No 1: Լ. խանչարյան

ԿԻՐԱԿՈՍ ԷՐձՆԿԱՑԻ [1270-ական թթ., Եկեղյաց գավառի Ագրակ (Ագարակ) ավան –1356], հայ իմաստասեր, մատե– նագիր, մեկնիչ, բանաստեղծ, մանկա– վարժ, եկեղեցական–քաղաքական գոր– ծիչ: Ուսանել է Երզնկայում: 1315-ից՝ րա– բունապետ: Կ. Ե. Երզնկայի XIII–XIV դդ. գրական–իմաստասիրական դպրոցի նշա– նավոր ներկայացուցիչ է. գրել է ճառեր, քարոզներ, կանոնախրատական գործեր, մեկնություններ, շարականներ: Զարգաց–