Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/451

Այս էջը սրբագրված չէ

բել է նախորդների, մասնավորապես Հով– հաննես Երզնկացի Պչուզի փի*լ. հայացք– ներն ու առաջադիմական տեսակետները: Ուսումնասիրելով և համադրելով հին աշ– խարհի իմաստասերների գաղափարները՝ Կ. Ե. առաջնություն է ավել Արիստոտելի աշխարհըմբռնմանը: Քննել է անցավորին հավիտենականի, մարմնի և հոգու, նյու– թի և ստեղծագործության, եզակիի U ընդ– հանուրի փոխհարաբերության, իմացու– թյան միջոցների ու աստիճանների, գի– տությունների դասակարգման և այլ փիլ. խնդիրներ: Մարմնի և հոգու փոխհարաբե– րությունը վերլուծել է որպես նյութի և մտքի, նյութի և արվեստի, ձևի և բովան– դակության փոխհարաբերություն: Իբրե նյութի հիմնական հատկանիշ առանձնաց– րել է մշտական շարժումը, փոփոխելիու– թյունը և հավերժությունը: Հոգին նույնաց– նելով մտքի հետ՝ հաստատել է նաև մար– դու հոգևոր էության մշտապես դեպի կա– տարյալը վերափոխվելու հնարավորու– թյունը: Ըստ Կ. Ե–ու, ճանաչողության առա– ջին աստիճանը զգայականն է, իսկ իրի կամ երևույթի վերջնական և ամբողջական ճանաչման համար անհրաժեշտ հինգ հիմ– նական գործոններից (զգայություն, երևա– կայություն, կարծիք, տրամախոհություն, միտք) ամենակարևորը միտքն է, որի էու– թյունը, ըստ նրա, ընդհանրացման ունա– կությունն է՝ կոնկրետից ընդհանուրը և հակառակն ընթացող մտավոր գործունեու– թյունը: Այս ամենի հիմքում, Կ. Ե. առանձ– նացրել է մարդու առաքինությունը՝ նրա բարոյական կողմնորոշվածությունը: Կ. Ե. երկար տարիներ զբաղվել է ուսուց– չությամբ: Նա հատուկ ուշադրություն է դարձրել ավանդվող առարկաների և նյու– թի ընտրությանը, մատուցման եղանակին: Ուսուցանելը համարել է մտավորականի Կիրակոս Երզնկացին (վերևում) և իր աշա– կերտները (մանրանկար Թորոս ծաղկողի, XIV դ.) սրբազան պարտականությունը, գիտելիք– ները չօգտագործելը, աշակերտներ չպատ– րաստելը՝ հանցանք: Կազմել է ժամանա– կի համար բարձրագույն կրթության ձեռ– նարկ հանդիսացող ժողովածուներ՝ փիլ. երկերի, ճառերի, մեկնությունների, խրատների ու գիտության զանազան բնա– գավառներ ընդգրկող այլ նյութերի հա– տուկ ընտրությամբ (օրինակ, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռագիր JSP 1379): Ընդօրինակելու, նման– վելու ձգտումը համարելով երեխայի ամե– նաբնորոշ գիծը՝ Կ. Ե. գտնում է, որ իմա– ցական ու բարոյական կրթությունը պետք է կազմակերպել նախ դրական օրինակով ու գործով, ապա միայն խոսքով, սկզբից վերացնելով արատ ծնող պատճառները՝ մանկան մեջ ուժեղացնել գիտակցական գործոնը, սխալն զգալու և ուղղելու կամքը: Ելնելով տարիքային առանձնահատկու– թյուններից՝ Կ. Ե. դաստիարակությունը բաժանել է երեք շրջանի: Ըստ նրա, առա– ջին շրջանում պետք է գերակշռի դաստիա– րակի դերն ու միջամտությունը, երկրոր– դում՝ դաստիարակվողի գիտակցականու– թյունն ու իր արարքների համար պատաս– խանատվությունը, երրորդում՝ այդ երկու ազդակների զուգակցումը: Կ. Ե–ու երկերում կարևոր տեղ են գրա– վում կանոնական խրատները, որոնք ունեն նաև օրենսդրական նշանակություն: Հանցանքը քննելիս նա անհրաժեշտ է հա– մարել անհատական և հոգեբանական մո– տեցումը (տարիքը, սեռը, ընտանեկան, ամուսնական վիճակը, սոցիալական պայ– մանները, դրդապատճառները ևն): Կ. Ե–ու աշխատություններն ունեն պատ– մա–ճանաչողական մեծ արժեք, բովանդա– կում են հայ և այլ ժողովուրդների կեն– ցաղը, բարքերը, սովորույթները, օրենք– ները, զբաղմունքը, հետաքրքրություննե– րը, հասարակական–քաղաքական կյանքն արտացոլող տեղեկություններ: Շարունակելով իր դպրոցի ավանդները՝ նա հետևողականորեն պայքարել է հայ ժողովրդի միասնությունը պառակտող այլազգի ու դավանափոխ հայ քարոզիչ– ների դեմ, պաշտպանել ազգերի համե– րաշխ ու իրավահավասար գոյակցության սկզբունքը: Կ. Ե–ու չափածո գործերը քիչ են պահ– պանվել, սակայն իրենց բարձր արվես– տի շնորհիվ հեղինակին հռչակել են միջ– նադարի մեծ շարականագիր: Աշխատությունները պահպանվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատե– նադարանում (ձեռագիր JSPJSP 228, 353, 750, 1098, 1576, 1980, 2178, 2187, 2283, 2335, 4070, 5353, 8356 ևն) և արտասահ– մանյան ձեռագրապահոցներում: Գբկ.Սբբոյ հօրն Եւագրի Պոնաացւոյ Վարք և մատենագրութիւնք, թարգմանեալք ի յունէ ի հայ բարբառ ի հինգերորդ դարու, աշխատ ա– սիրութեամբ և ծնթ. ի լոյս ընծայեաց հ. Բար– սեղ վ. Սարգիսեան, Վնտ., 1907: Քյուրտյան Հ., Երիզա հ Եկեղյաց գա– վառ, հ. 1, Վնտ., 1953, էջ 225–36: Ս ր ա պ– յան Ա., Բանասիրական ճշգրտումներ, «ՊԲՀ», Ե., 1972, N° 4: Ա. ՍրաւցյաՆ

ԿԻՐԱԿՈՍ8ԱՆ Ալեքսան Մաթևոսի [ծն. 18.8.1918, գ. Այգաբաց (այժմ՝ ՀԱՍՀ Ախուրյանի շրջանում)], սովետական կու– i սակցական և պետական աշխատող: ՍՄԿԿ Ա. Մ. Կիրակոսյան անդամ 1943-ից: Սովորել է Հայկական մանկավարժական ինստ–ում, ավարտել խարկովի Վ. Ի. Լենինի անվ. ռազմա՛քա– ղաքական ուսումնարանը (1942) և ՀԿԿ ԿԿ–ին կից կուսակցական դպրոցը (1948): Մասնակցել է 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմին: Եղել է Անիի շրջսո– վետի նախագահ (1948–50), ՀԿԿ Ղու– կասյանի (1952–57) և Հոկտեմբերյա– նի (1958–61) շրջկոմների առաջին քար– տուղար, ՀԿԿ ԿԿ կուսօրգանների, ապա գյուղատնտ. բաժինների վարիչ (1961 – 1965), ՀՍՍՀ կաթի և մսի արդյունաբերու– թյան մինիստր (1965–70): 1970-ից՝ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տե– ղակալ, 1977-ից՝ առաջին տեղակալ: Կ. ՍՍՀՄ X գումարման Գերագույն սովետի, ՀՍՍՀ III–IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է, 1953-իցՀ ՀԿԿ ԿԿ անդամ: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Հայրենական պատե– րազմի 2-րդ աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով: Երկ. Ինդուստրիալ Տայաստանը, Ե.» 1977:

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Ալիսիա Գուրգենի [ծն. 13.7.1936, Կորդոբա (Արգենտինա)], հայ բանաստեղծուհի, գրում է իսպաներեն: Ավարտել է Բուենոս Այրեսի ազգային համալսարանի իրավաբանական ֆակ–ը: 10 տարի խաղացել է թատրոնում: 1968-ին փոխադրվել է Լոս Անջելես (ԱՄՆ): Բա– նաստեղծությունների առաջին գիրքը՝ «Մեկ օրում հինգ ձայն», լույս է տեսել 1966-ին: Այնուհետև հրատարակվել են Կ–ի «էություն և կետադրություն» (1967, իտալ.), «Հայաստանյան ապրումներ» (1970), «ժամանակի, սիրո և խաղաղու– թյան մեջ» (1970), «Բանաստեղծություն– ներ» (1972) ժողովածուները: Նրա«Պեդրո Ամոր» (1969) պիեսը ներկայացվել է Բուենոս Այրեսի «Փայրո» թատրոնում: Կ. քանիցս այցելել է Սովետական Հայաս– տան (առաջին անգամ 1967-ին): Երկ. Արմատ և էություն, Ե., 1967: Նամակ առ Հայաստան. Ե.. 1979: Ն.Ոսկանյւսն

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ Ջոն Սահակի (ծն. 6.5.1929, Երևան), սովետական կուսակցական և պե– տական աշխատող: Պատմաբան–միջազ– գայնագետ: Պատմ. գիտ. դ–ր (1966), պրո– ֆեսոր (1969): ՍՄԿԿ անդամ 1950-ից: Ավարտել է Երևանի պետ. համալսարանի միջազգային հարաբերությունների ֆա– կուլտետը (1^51), ՍՍՀՄ ԳԱ արևելագի– տության ինստ–ի ասպիրանտուրան (1954): Եղել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ (1962–66), ՀՍՍՀ Մինիստրների խորհըր– դի ռադիոհաղորդումների և հեռուստա– տեսության պետ. կոմիտեի նախագահ (1966–69), ՀԿԿ Կենտկոմի գիտության