Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/452

Այս էջը սրբագրված չէ

և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչ (1969–75): ՀՍՍՀ արտաքին գործերի մինիստր (1975-ից), ՀԿԿ Կենտկո– մի անդամ՝ 1966-ից: ՀՍՍՀ VII–IX գումա– րումների Գերագույն սովետի դեպուտատ: ՍՍՀՄ–ԳԴՀ բարեկամության ընկերու– թյան հայկ. բաժանմունքի նախագահն է: Կ–ի գիտ. գործունեությունը նվիրված է հայ ժողովրդի, միջազգային հարաբերու– թյունների, Արեելքի ժողովուրդների նոր և նորագույն պատմության հարցերին: Կազմել և խմբագրել է «Հայաստանը մի– ջազգային դիվանագիտության և սովետա– կան արտաքին քաղաքականության փաս– տաթղթերում. 1828–1923» (1972) ժողո– վածուն: Պարգեատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1971): Երկ. Առաջին համաշխարհային պատերազ– մը և արևմտահայությունը, Ե., 1967: Բուր– ժուա կան դիվանագիտությունը և ■՝Հայաստա– նը, Ե., 1978:tAHTJIHHCKaHtHHTepBeHI^HHtB HpaHe, 1918–1921 it., M., 1954; 3anaflHaa ApMeHHH b roflbi nepBOH mhpoboh bohhm, E., 1971. Կ ԻՐԱՆՑ (մինչե 1967-ը՝ Գ և տ ա շ և ն), գյուղ Հայկական ՍՍՀ Իջեանի շրջանում, շրջկենտրոնից Հ> կմ հյուսիս: Կոլտըն– տեսությունն զբաղվում է պտղաբուծու– թյամբ, ծխախոտագործությամբ և անաս– նապահությամբ: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան: Հիշա– տակվում է YII դարից՝ Կունեն անունով: Կ–ից արմ. գտնվում է Կիրանց վանքի հա– մալիրը (XIII դ.)՝ բաղկացած աղյուսա– շեն, սրբատաշ քարե մանրամասներով երեք եկեղեցուց, սրահ–գավիթներից, սեղանատնից, հվ–ից՝ բնակելի և տնտե– սական շենքերից, կամարակապ մեծ դար– պասով պարսպից: Գլխավոր եկեղեցին մեկ զույգ մույթով գմբեթավոր շենք է, որի ութնիստ թմբուկով գմբեթը կրում են մույթերի ու բեմի աբսիդի անկյունների միջե ձգվող կամարները: Աբսիդի երկու կողմերին ուղղանկյուն ավանդատներ են:

  • րլ. ճակատը մշակված Հ զույգ նռաՆկյու–

նաձե խորշերով: Երկու i/ուտքերը, որոնց աոջե կառուցված են կամարակապ լայն բացվածքներով սրահ–գավիթներ, հվ–ից և արմ–ից են; Մուտքերի բացվածքների եզրե– րը, շարված սրբատաշ քարից, ծածկված են բուսական ու երկրաչափական զարդա– քանդակներով: Գմբեթի վերձիգ թմբուկի զարդագոտիները կազմված են աստղեր ու լուսին պատկերող բազմագույն ջնարա– կած սալիկներից: Գլխավոր եկեղեցուն հս–ից և հվ–ից կից են մյուս երկու, միա– նավ դահլիճ տիպի եկեղեցիները: Մեղա– նատունը, կառուցված անմշակ և կիսա– Կիրանց վանքի (XIII դ.) ընդհանուր տեսքը մշակված ավազաքարից, գետաքարից, երեք թաղակիր կամարներով մեծ թաղա– ծածկ դահլիճ է: Միջնադարյան աշխար– հիկ ճարտ. արժեքավոր հուշարձաններից: Գլխավոր եկեղեցու և սեղանատան ինտե– րիերները որմնանկարազարդ են, որոնց վրացատառ և հունատառ մակագրություն– ները վկայում են վանքի պատկանելու– թյունը՝ հայ քաղկեդոնականներին: Գրկ. Եղիազարյան Հ., Իջեանի շըր– 2ան (ուղեցույց), Ե., 19Հ7 (Սովետական Հա– յաստանի պատմական հուշարձանները, սյր. 5): Մ.Հասրաթյան

ԿԻՐԱՌԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ, ստեղծագործա– կան մի շարք ճյուղեր ընդգրկող արվեաոի բնագավառ, որն ստեղծում է հիմնականում կենցաղի համար նախատեսված գեղար– վեստական առարկաներ: Տես Դեկորա– էոիվ–կ}հրառական արվես՜տ, Ստեղծագոր– ծություն ժողովրդական, Գեղարվեստա– կան արդյունաբերություն:

ԿԻՐԱՌԱԿԱՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱ, սոցիոչոգիա– յի բաժին, ուսումնասիրում է անհատների, սոցիալական խմբերի, դասակարգերի, մարդկային այլ հավաքականությունների գործունեության մեջ հասարակական ընդ– հանուր օրինաչափությունների դրսեոր– ման ձևերը և գործողության մեխանիզմ– Կիրանց ները տարբեր պատմական պայմաննե– րում և իրադրություններում: Կ. ս. ներա– ռում է մասնակի (հատուկ) սոցիոլոգիա– կան տեսությունները («աշխատանքի սո– ցիոլոգիա», «ընտանիքի սոցիոլոգիա», «գյուղի սոցիոլոգիա», «անհատի սոցիո– լոգիա» են) և կոնկրետ սոցիոլոգիական հետազոտությունները: Կ. ս. հետազոտ– վող երևույթը դիտում է որպես մարդկա– յին հավաքականությունների գործունեու– թյան արդյունք՝ այդ արդյունքը պայմա– նավորող օբյեկտիվ և սուբյեկտիվ գոր– ծոնների ամբողջության մեջ: Կ. ս–ի խըն– դիրն է բացահայտել տվյալ երևույթը բնորոշող և միմյանց հետ փոխազդող սոցիալական գործոններից յուրաքան– չյուրի տեսակարար կշիռը: Կ. ս. կատարում է գործնական, ճանաչո– ղական, գաղափարախոսական ֆունկցիա– ներ: Առաջինը թույլ է տալիս մշակելու կոնկրետ առաջարկություններ սոցիալա– կան կյանքի տարբեր ոլորտների զարգաց– ման պրոցեսները գիտականորեն կառա– վար ելու համար, երկրորդը, հարստաց– նելով և զարգացնելով ընդհանուր սոցիո– լոգիական տեսության դրույթները, հասա– րակության զարգացման օբյեկտիվ օրի– նաչափությունների մասին տալիս է գիտե– լիքներ, երրորդը ծառայում է մարդկանց գաղափարական դաստիարակությանը և բուրժ. գաղափարախոսության դեմ պայ– քարին: Կ. ս. ձևավորվել է XVII–XVIII դդ., երբ առաջ եկավ հասարակությունը կ առա վա– րելու համար բնակչության և նյութական ռեսուրսների մասին ինֆորմացիայի պա– հանջ: XIX դ. Կ. ս. զարգանում էր հիմնա– կանում Օ. Կոնտի և Հ. Մպենսերի պոզի– տիվիզմի ազդեցությամբ: Այն ինտենսի– վացել է XX դ., հատկապես 20-ական թթ. սկսած (է. Դյուրկհեյմ, Վ. Թոմաս, Ֆ. Զնա– նեցկի, Տ. Պարսոնս, Ռ. Մերտոն, Լ. Թերս– տոն, Պ. Լազարսֆելդ, ժ. Ֆրիդման); Րուրժ. երկրներում՜ ընդհանուր սոցիոլո– գիական տեսության բացակայությունը հանգեցնում է տեսական մոդելների և փորձնական հետազոտությունների միջև անհամաձայնության և խզման: Դրանով է պայմանավորված այդ հետազոտու– թյուններից ստացված արդյունքների և ընդհանրացումների սահմանափակու– թյունը, իրականությանը ոչ լրիվ համա– պատասխանությունը: Ի տարբերություն բուրժ. սոցիոլոգիայի, մարքսիզմի դա– սականները իրենց երկերում (Կ. Մարքսի «Կապիտալը», «Լուի Բոնապարտի Բրյու– մերի տասնութը», Ֆ. Էնգելս ի «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում», «Բնակարանային հարցի շուրջը», Վ, Ի. Լենինի «Կապիտալիզմի զարգացումը Ռու– սաստանում», «Սոցիոլոգիան և վիճա– կագրությունը») սկզբից ևեթ կիրառել են այն կարևորագույն սկզբունքը, ըստ որի առանձին վերցրած սոցիալական երևույթ– ևերը կարելի է հասկանալ միայն կոնկրետ հասարակական ամբողջի մեջ նրանց տեղը և դերը հաշվի առնելով: Այդ գործերը մինչև այժմ էլ պահպանում են իրենց մե– թոդաբանական և մեթոդական նշանակու– թյունը: Կ. ս–ի զարգացման նոր հնարավորու– թյուններ ստեղծվեցին սոցիալիստական