Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/454

Այս էջը սրբագրված չէ

վոբությաններում՝ 200–400 մմ, Կենտրո– նական և Ներքին Տյան–Շանում՝ 200– 300 մմ, ձյան գիծը գտնվում է ծովի մա– կարդակից 3600–4600 մ բարձրության վրա: Վեգետացիոն շրջանը 140–180 օր է, Ֆերգանայի հովտի նախալեռներում՝ 200–220 օր: Աառցադաշտերը գրավում են մոտ 6,6 հզ. կմ2 (խոշորագույնը Ինըլչեկն է, 800 կմ2): Նարին, Տալաս, Կարադարյա, Չու, Աարիջազ, Կըզըլսու և այլ գետերի ու լճերի շրային պաշարներով Կ. ՍՍՀՄ–ում գրավում է 3-րդ տեղը (ՌԱՖՄՀ–ից և Տաջի– կական ԱԱՀ–ից հետո): Ւ*ոշոր լճերից են Իսսիկ–Կուլը, Սոնկյոլը, Չատիրկյոլը: Հո– վիտներում և նախալեռներում տարած– ված են գորշ հողեր, գետափերին և գե– տահուներում՝ ալյուվիալ և մարգագետ– նային հողեր, լեռներում՝ գորշ, շագանա– կագույն, լեռնային սեահողեր: Հովիտ– ների և նախալեռների լանդշաֆտը կիսա– անապատային U տափաստանային է: Սաները անտառածածկ են: Անտառները գրավում են 0,7 մլն հա տարածություն: Անտառներից վեր տարածված են մերձալ– պյան և ալպյան մարգագետինները, 3600– 4000 մ բարձրության վրա՝ բարձրլեռնային ցուրտ անապատները: Կիսաանապատնե– րում և տափաստաններում կան կրծող– ներ, թռչուններ, անտառներում՝ գորշ արջ, լուսան, վարազ, գայլ, մարալ, այծյամ, անտառային կզաքիս, բարձրլեռնային շրջաններում՝ քարայծ, ձյունային հովազ ևն: Իսսիկ–Կուլի ափերին ձմեռում են կարապներ, բադեր, սագեր: Ջրավազան– ներում կա 40 տեսակ ձուկ: Այստեղ են Իսսիկ–Կուլի և Աարի–Չելեկի արգելավայ– րերը: IV. Բնակչությունը 43,8%–ը կիրգիզներ են (1970), 29,2%-ը՝ ռուսներ, 11,3%-ը՝ ուզբեկներ, 4,1%-ը՝ ուկրաինացիներ, 2,4%–ը՝ թաթարներ և այլք: Միշին խտությունը 1 կմ2 վրա 17,7 մարդ է (1979): Խոշոր քաղաքներն են Ֆրունզեն, Օշը, Ջալալ–Աբադը: V. Պատմական ակնարկ ժամանակակից Կ–ի տերիտորիան բնա– կեցված է եղել հին քարի դարից (կենտր. Տյան–Շան ևՖերգանա): Նոր քարի դարից հայտնաբերվել են մի շարք կացարաններ (Ակ–Չունգուրի ժայռապատկերներով քա– րայրը): Բրոնզի դարում մարդիկ արդեն բաժանված էին հողագործների և անաս– նապահների: Մ. թ. ա. VII–VI դդ. առա– ջացել էին դասակարգային հարաբերու– թյուններ: Հս–ում քոչվորները համախըմբ– ված էին ցեղային միություններում, Տյան– Շանում կիրգ. ցեղերի բնակության վերա– բերյալ առաջին գրավոր աղբյուրները IX– X դարերից են: Միջնադարում Կ–ի տերիտորիայում և սահմանակից շրջան– ներում կազմավորվեցին իրար հաջորդող մի շարք ֆեոդալական պետություններ (Թյուրքական խաքանություն, Կարախան– յանների խաքանություն ևն): Կ–ի քաղաք– ները, շնորհիվ ֆեոդալական հարաբերու– թյունների զարգացման և Չուի հովտով անցնող միջազգային կարավանային ճա– նապարհի, դարձան արհեստների, առև– տըրի և մշակույթի կենտրոններ: XIII դ. 1-ին քառորդում թաթար–մոնղոլների հար– ձակման հետևանքով կործանվեցին մեծ քաղաքները, անկում ապրեց երկրագոր– Ֆ ր ու ն զ ե. Սովեաական հրապարակը ծությունը: Կիսաքոչվոր անասնապահու– թյունը դարձավ տնտեսության տիրապե– տող ձև: Կ. տեղափոխվեցին նոր քոչվոր ցեղեր, երկրի մի մասը մտավ Ջաղաթայի ուլուսի մեջ, մյուսը կազմեց առանձին ուլուս: XV դ. 2-րդ կեսին Կ–ի հս. մասերում կիրգ. ցեղերը միավորվելով՝ ստեղծեցին ինքնուրույն խանություն, որի մեջ մտավ կիրգ. ազգության հիմնական մասը: XVII – XIX դդ. կիրգիգները պայքարում էին իրենց անկախության համար՝ օյրատների, ապա (XIX դ. 1-ին կեսին)՝ Կոկանդի խա– նության դեմ: 1863-ին հս. շրջանները, Կոկանդի խանության վերացումից (1876) հետո նաև հվ. շրջանները, կամավոր ըն– դունեցին ռուս, հպատակություն: Դա առա– ջադիմական մեծ նշանակություն ունեցավ կիրգիզների համար: Ռուսաստանի հետ առևտրի շնորհիվ սկսվեց բնատնտեսու– թյան քայքայումն ու կապիտալիզմի զար– գացումը: Կազմավորվեցին բանվոր դա– սակարգն ու ազգային բուրժուազիան: Կիրգիգները հաղորդակցվեցին առաջա– վոր մշակույթի հետ, բացվեցին կուլտուր– լուսավորական հիմնարկներ, հիվանդա– նոցներ:tXX դ. սկզբին տարածվեցին մարքսիստական գաղափարները, առա– ջացան ս–դ. առաջին խմբակները: 1905– 1907-ի հեղափոխության տարիներին Կ–ում աեղի ունեցան սոցիալ–քաղաքական հու– զումներ: Առաջին համաշխարհային պա– տերազմի ժամանակ (1914–18) է՝լ ավելի ծանրացավ աշխատավորության վիճակը, բռնկվեցին ժող. ապստամբություններ: 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Կ–ում հաստատվեց երկիշխանու– թյուն: 1917-ի նոյեմբ. 1(14)-ին Տաշքեն– դում, իսկ մինչև 1918-ի կեսերը՝ Կ–ի ամ– բողջ տերիտորիայում հաղթանակեց սովե– տական իշխանությունը: 1917-ի նոյեմբե– րից մինչև 1918-ի հուլիսը տարբեր քաղաք– ներում ձևավորվեցին ինքնուրույն բոլշևիկ– յան կազմակերպություններ: Սովետական կարգերի հաղթանակը կիրգիզներին վերջ– նականապես ազատագրեց սոցիալական և ազգային ճնշումից: Աշխատավոր գյուղա– ցիությունն ստացավ հող: Ազգայնացվե– ցին արդ. ձեռնարկություններն ու գործա– րանները: 1918-ի ապրիլի վերջին Կ. մէոավ Թուրքեստանի ԻԱՍՀ–ի մեջ: Կարմիր բա– նակի ջոկատները, Մ. Ֆրունզեի, Վ. Կույ– բիշևի և Դ. Ֆուրմանովի գլխավորությամբ, 1918–21-ին ջախջախեցին հակահեղա– փոխական ուժերը: Քաղաքացիական պա– տերազմից հետո սկսվեց Կ–ի տնտեսու– թյան վերականգնումը և սոցիալիստական շինարարությունը: 1921–22-ին անցկաց– վեց հողա՜ջրային խոշոր ռեֆորմ, իսկ 1927–28-ին՝ նրա երկրորդ փուլը: Ռեֆոր– մին գործուն աջակցություն ցույց տվեց Կոշչի միությունը: Սոցիալիստական վե– րափոխություններն ուղեկցվում էին կիր– գիզների հասարակական հարաբերու– թյուններում, սովորույթներում, կենցա– ղում զգալի տեղաշարժերով՝ քոչվորները դարձան նստակյաց, տղամարդիկ և կա– նայք՝ իրավահավասար, վերացավ բազ– մակնությունը ևն: Կիրգ. ժողովրդի ազ– գային պետականության զարգացման և նրա, որպես սոցիալիստական ազգի, կազ– մավորման գործում մեծ նշանակություն ունեցան 1924–25-ին Միջին Ասիայի ազ– գային–ւցեաական բաժանումը և 1924-ին

ՌՍՖՍՀ–ի կազմում Կարա–Կիրգիզական ԻՄ–ի ստեղծումը, որը 1926-ի փետրվարին վերածվեց Կիրգ. ԻԱՍՀ–ի, իսկ 1936-ի դեկտ. 5-ից՝ Կիրգ. ՍԱՀ–ի: Նախապատե– րազմյան հնգամյակներում Կ. ագրարա– յին հետամնաց ծայրամասից վերածվեց ինդուստրիալ–ագրարային հանրապետու– թյան: 1928–40-ին կառուցվեց արդ. 140 ձեռնարկություն, ստեղծվեց Էներգետիկ բազա: 1929-ին սկսվեց գյուղի մասսայա– կան կոլեկտիվացումը: 1941-ի սկզբին կոլեկտիվացվել էր գյուղացիական տնտե– սությունների 98,9%–ը, 300 հզ. քոչվոր անասնապահներ անցել էին նստակեցու– թյան: Իրականացավ կուլտուրական հե– ղափոխությունը: Տնտ. և մշակութային նվաճումների շնորհիվ կիրգիզ ժողովուր– դը վերածվեց սոցիալիստական ազգի: Հայրենական մեծ պատերազմի տարինե– րին (1941–45) կիրգիզ ժողովրդի զավակ– ները հերոսաբար մարտնչեցին բոլոր ռազմաճակատներում:՝ Մոսկվայի ճակա– տամարտում աչքի ընկավ 316-րդ հրաձգա– յին դիվիզիան՝ Կիրգ. զինկոմ Վ. Պանֆի– լովի (տես Պանֆիչովականներ) գլխավո– րությամբ: Կիրգ. ԱԱՀ–ից շքանշաններով և մեդալներով պարգևատրվեց 42892 մարդ, 70-ը արժանացան Մովետական Միության հերոսի կոչման: Ետպատերազմյան տա– րիներին Կ–ի ժողտնտեսությունը հետա– գա վերելք ապրեց: Զարգացած սոցիալիզ– մի շրջանում արագորեն վերելք է ապրում հանրապետության տնտեսությունը, բարձ– րանում է ժողովրդի նյութական կենսա– մակարդակը: 9-րդ հնգամյակի տարինե– րին շահագործման հանձնվեց 70 նոր արդ. ձեռնարկություն: Ազգային եկամուտը ավելացավ մոտ 28%-ով: Կիրգ. ՄԱՀ պար– գևատրվել է Լենինի 2 (1957, 1963), Ժողո– վուրդների բարեկամության և Հոկտեմ– բերյան հեղափոխության շքանշաններով (1972): VI. Կիրգիզիայի կոմունիստական կու– սակցությունը Կ–ի կոմկուսը ԱՄԿԿ բաղկացուցիչ մասն Է: Կ–ում մարքսիզմի պրոպագանդիստները եղել են աքսորված ռուս հեղափոխական– ները: Առաջին ս–դ. խմբերը Կ–ում ստեղծ– վել են 1907–08-ին: Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո Կ–ի ամբողջ տարածքում ստեղծվել են ինքնուրույն բոլշևիկյան կազմակերպություններ, որոնք գործել են ՌԿ(բ)Կ Թուրքեստանի երկրկո– մի ղեկավարությամբ: Կարա–Կիրգիզա– կան ԻՄ (1924-ի հոկտեմբեր) կազմավոր– վելուց հետո ստեղծվել է մարզային կու– սակցական բյուրո: 1925-ի մարտին կայա–