Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/457

Այս էջը սրբագրված չէ

սությամբ: Ավանդություններից ամենահը– ները վերաբերում են V դ.: Ռուսաստանի կազմի մեջ մանելուց հետո Կ–ի դեմոկրա– տական (Թոկթոգուլ Աաթըլգանով, Թո– գոլոկ Մոլդո և ուրիշներ) և պահպանողա– կան (Կալըգուլ, Արսթանբեկ, Մոլդո Կը– լըչ և ուրիշներ) գաղափարախոսություն– ների ներկայացուցիչների հայացքներում դրսևորվեցին այն ժամանակվա կիրգիզ հասարակության հակասությունները: Պահպանողականները իդեալականաց– նում էին նահապետական–տոհմատիրա– կան և ֆեոդալական հարաբերություննե– րը, դեմոկրատներն արտահայտում էին նաիվ–մատերիալիստական և լուսավոր– չական միտումներ: Մարքսիզմ–լենինիզմի գաղափարները Կ. թափանցեցին XX դ. սկզբին և լայնորեն տարածվեցին միայն սովետական կարգերի հաստատումից հետո (թարգմանվեցին Կ. Մարքսի, Ֆ. էնգելսի, Վ. Ի. Լենինի աշխատությունները): Փիլ. տեղական կադ– րեր պատրաստվեցին միայն ետպատե– րազմյան տարիներին՝ բուհերի փիլ. ամ– բիոններում, ապա Կիրգիզ. ՄԱՀ ԳԱ փիլ. և իրավունքի ինստ–ում (1964): Կ–ի փի– լիսոփաները մշակում են պատմական մատերիալիզմի ժամանակակից պրոբլեմ– ներ (սոցիալիզմի կառուցման օրինաչա– փությունները սովետական Արևելքում), ուսումնասիրում պատմական մատերիա– լիզմի կատեգորիաները (Ցու. Վեյնգոլդ, Ա. Թաբալդիև և ուրիշներ): Մի շարք աշ– խատանքներում ուսումնասիրվում են կիրգ. ժողովրդի հոգեբանության փուիո– խության (Ա. Կակեև, Ա. Զումագուլով), նախկինում հետամնաց ազգերի սոցիա– լիստական հայրենասիրության և ինտեր– նացիոնալիզմի ձևավորման (Ա. Չոտո– նով, Կ. Իսմաիլով), գիտ. աթեիզմի պրոբ– լեմները: Փիլիսոփայության պատմության բնագավառում մեծ ուշադրություն է դարձ– վում մշակութային ժառանգության հարցե– րին (Ա. Ալթըմշբաև և ուրիշներ): Կ–ի փիլի– սոփաները ուսումնասիրում են նաև բնա– գիտության, կիբեռնետիկայի, իմաստա– բանության (Ա. Բրուդնի, Ռ. Շերալիևա), գեղագիտության խնդիրները (Ա. Մալիև, Կ. Մոլդոբաև): Պատմագիտությունը: Կիր– գիզների վերաբերյալ պատմա–ազգա– գրական տեղեկություններն արտացոլված են «Մանաս» էպոսում (եռերգություն), իսկ մասնակի տվյալներ հանդիպում են թուրք, տարեգրություններում, արաբ., պարսկալեզու և արլ. այլ հեղինակների երկերում: Կ–ի պատմության հետազոտ– ման գործում մեծ ավանդ ունեն ճանա– պարհորդ–արևելագեաները (Պ. Ռիչկով, Ն. Բիչուրին, Պ. Աեմյոնով–Տյանշանսկի, Վ. Բարւոոլդ և ուրիշներ): Պատմագրու– թյան զարգացումը սերտորեն կապվում է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հե– ղափոխության հետ: Կիրգիզ. բանահյու– սության հավաքման նպատակով 1924-ին հիմնադրվեց Կիրգիզ. գիտ. հանձնաժողո– վը, 1927-ին բացվեց Կ–ի կենտրոնական թանգարանը, 1928-ին՝ հայրենագիտական ԳՀԻ: 1932-ից Կ–ի մանկավարժական ինստ–ում տարվել է գիտ. աշխատանք, պատրաստվել են պատմության մասնա– գետներ: 1943-ին բացվեց ԱԱՀՄ ԳԱ Կ–ի Կիրգիզական ՍՍՀ ԳԱ կենտրոնական շենքը մասնաճյուղը: Պատմագիտական հետազո– տություններ են կատարվում նաև Կ–ի կոմ– կուսի ԿԿ–ի կուս. պատմության ինստ–ում, համալսարանի և այլ բուհերի պատմու– թյան ամբիոններում: ՍՄԿԿ XX համագու– մարից հետո Կ–ի պատմագիտության հիմ– նական պրոբլեմներն են՝ 1917-ի Հոկտեմ– բերյան սոցիալիստական մեծ հեղափո– խության, 1918–20-ի քաղաքացիական պատերազմի, սոցիալիստական և կոմու– նիստական շինարարության հարցերը: Կ–ում սովետական իշխանության հաղ– թանակի պատմությանն են նվիրված Ա. Զիմի, Ս. ժանթուարովի, Պ. Նիկիշովի և ուրիշների գործերը: Ուսումնասիրու– թյուններ են տարվում ոչ կապիտալիստա– կան ուղիով կիրգիզների սոցիալիզմին անցման մասին (Մ. Ջունուսով, Վ. Շերս– տոբիտով, Դ. Մալաբաև և ուրիշներ): Մի շարք աշխատություններ են լույս տեսել հողա–ջրային ռեֆորմների, կոլեկտիվաց– ման, ինդուստրացման, կուլտուրական հե– ղափոխության վերաբերյալ: Կոմկուսի գործունեությանն է նվիրված Կ. Կարա– կեևի, Վ. Պետրովեցի, առողջապահության պատմությանը՝ Ա. Այդարալիևի, կիրգիզ. սոցիալիստական ազգի կազմավոմանը՝ Մ. Թաբըշալիևի, Խ. Մուսինի, Մ. Քերիմ– բաևի գործերը: Նախահեղափոխական շրջանի պատմու– թյան պրոբլեմների ուսումնասիրությունն սկսել է ակադ. վ. Բարտոլդը («Կիրգիզ– ներ», 1927), շարունակել է Բ. Զամգերչինո– վը, Կ–ի Ռուսաստանին միանալու պրո– ցեսը՝ Ա. Հասանովը, Կ. Ուսենբաևը: Լույս են տեսել ազգագրության (Դ. Այթմամբե– թով, Կ. Անտիպինա), հնագիտության (Ա. Բեռնշտամ, Մ. Գրյազնով, Ա. Բիբա– րով), պատմագրության վերաբերյալ ուսումնասիրություններ, «Կիրգիզական ՄԱՀ պատմությունը» (1956, 1963, 1967– 1968): Տնտեսագիտությունը: Տնտեսագի– տական միտքը զարգացել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո: 50–60-ական թթ. տնտեսագետնե– րըն զբաղվում էին տնտեսության կարևո– րագույն ճյուղերի տեղաբաշխման (Զ. Ալըշ– բաև, Ա. Մոլդոկուլով, Կ. Սոոդանբեկով), բնական հարստությունների օգտագործ– ման ռացիոնալ մեթոդների մշակման (Կ. Աըդըքով), աշխատանքային ռեսուրս– ների օգտագործման բարելավման (Ն. Եսի– պով, Ե. Չեռնովա) հարցերով: 60-ական թթ., կապված տնտ. ռեֆորմի իրականաց– ման հետ, գիտական մեծ կարևորություն ստացան տնտհաշվարկի և տնտ. խթան– ման (Կ. Աբդուլլաևա և ուրիշներ), գիտա– տեխ. առաջընթացի սոցիալական, տնտ. արդյունքների (Գ. Ջամանկուլովա) և այլ հարցերի ուսումնասիրումը: Գիա. հե– տազոտություններ են կատարվում Կ–ի ԳԱ տնտեսագիտության (1956-ից), հո– ղագործության (1956-ից), անասնաբուծու– թյան և անասնապահության (1939-ից), ջրային տնտեսության (1963-ից) և այլ ԳՀԻ–ներում: Գիտ. մեծ ներդրում են կատարում բուհերի համապատասխան ամբիոնները: Իրավագիտությունը: Մինչև 50-ական թթ. կեսերը Կ–ում չկային իրա– վունքի գիտ. հիմնարկներ: 1954-ին Կ–ի համալսարանում բացվեց իրավաբանա– կան բաժանմունք: 1958-ին ստեղծվեց Կիր– գիզ. ՄԱՀ ԳԱ փիլիսոփայության և իրա– վունքի բաժինը, որը 1964-ին վերափոխ– վեց փիլիսոփայության և իրավունքի ինստ–ի: 1966-ից Կիրգիզ. ՄԱՀ ԳԱ փիլ. և իրավունքի ինստ–ում բացվեց պետու– թյան և իրավունքի բաժին: 1954–72-ին լույս են տեսել իրավաբան գիտնական– ների մի շարք աշխատություններ պետ. շինարարության պատմության վերաբեր– յալ: Հետազոտվում են քրեաբանության, քրեական, կոլտնտեսային և հողային, ընտանեկան, քաղաքացիական իրավուն– քի ժամանակակից պրոբլեմները, պատ– րաստվում օրենսգրքեր: XIII. Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությու– նը կիրգիգները տպագրություն չեն ունե– ցել: Կիրգիզ. առաջին թերթը՝ «էրկին– Տոո» («Ազատ լեռներ»), լույս է տեսել 1924-ին (Տաշքենդ), 1976-ին Կ–ում հրա– տարակվել է ավելի քան 90 թերթ, կիրգիզ. «Աովետիկ Կիրգիզստան» («Սովետա– կան Կիրգիզստան», 1924-ից), «Լենինշիլ ժաշ» («Լենինյան երիտասարդություն», 1926-ից), «Մուգալիմդեր գազետասի» («Ուսուցչական թերթ», 1953-ից), ռուս.՝ «Աովետսկայա Կիրգիզիա» («CoBeTCKaa KnprH3HH», 1925-ից), «Կոմսոմոլեց Կիր– գիզիի» («KoMCOMOJieu; KHprH3HH», 1938-ից), դունգաներեն՝ «Շիյուեդի չի» («Հոկտեմբերյան դրոշ», 1957-ից): Հրա– տարակվում են քաղ., գրական, երգիծա– կան, երիտասարդական և այլ հանդեսներ, կիրգիզ.՝ «Կոմունիստ» (1926-ից), «Կիր– գիզստան այալդարի» («Կիրգիզիայի կին», 1951-ից), «Ալա–Տոո» («Ձյունոտ լեռներ», 1931-ից), ռուս.՝ «Լիտերատուրնի Կիր– գիզստան» («JlHTepaTypHMH KHprH3CTaH», 1956-ից), «ժուռնալ պրոպագանդիստս! ի ագիտատորա» («>KypHaJi nponaraHAHCTa h arHTaTOpa» ևն): 1977-ից լույս է տես– նում «Բայչեչեկեյ» («Ձնծաղիկ») մանկա– կան հանդեսը: 1926-ին Ֆրունզեում ստեղծ– վել է «Կիրգիզստան մամլեքեթթիկ բասմա– սի» պետ. հրատարակչությունը: 1936-ից գործում է Կիրգիզիայի հեռագրական գոր– ծակալությունը (Կիրգիզ. ՀԳ): Ռադիոհա– ղորդումներն սկսվել են 1931-ից, հեռուս– տահաղորդումները՝ 1958-ից: XIV. Դրականությունը Բանավոր ստեղծագործության մեջ ամե– նահայտնին «Մանաս» էպոսն է, որի գո– յության առաջին վկայությունները վերա– բերում են XVI դ.*. Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո, XIX դ. վերջում, Կ. թափանցեց ռուս, առաջավոր կուլտուրան: