Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/459

Այս էջը սրբագրված չէ

շոկ» և «ժարմազան»), աշխատանքային («բեկբեկն]», «շիրիլդան», «հոպ–մայդա»), քնարական («կյույգեն», «սեկեա» սիրային, «արման»՝ տրտունջի, թախծի երգեր), օրո– րոցային («բեշիկ ըրի»): ժող. գործիքներից են՝ կոմուզ (կսմիթավոր), կիլ կիյակ (աղեղնավոր), ժիգաչ օոզ կոմուզ և թեմիր կոմուզ (վարգանի տիպի), չոոր (հովվա– կան շվի), սուռնայ (հոբոյի տիպի), կեր– նեյ (պղնձե փողային), ղոբուլ–բաս կամ ղոոլ (մեծ թմբուկ): Կիրգ. ժող. երաժշտու– թյան տարածողները ակինները, կոմու– զահարներն են (նշանավոր ներկայացու– ցիչները՝ Թ. Սաթըլգանով, Կ. Օրոզով, Մ. Կուրենկեև, Ս. Օգոնբաե): Կ–ի պրոֆե– սիոնալ երաժշտ. մշակույթը զարգացել է Հոկտեմբերյան հեղափոխությունից հե– տո: Ազգային օպերային և բալետային արվեստի հիմնադիրներն են Վ. Վլասովը, Վ. Ֆերեն, Ա. Մալդիբաևը, Մ. Ռաուխվեր– գերը, Մ. Աբղրաեը, Կ. Մոլդոբասանովը (նրա բալետ–օրատորիան 1976-ին արժա– նացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի): Սիմֆո– նիկ երկերի հեղինակ են Ա. Ամանբաևը, Ա. Զանիբեկովը, Ա. Տուլեևը, Տ. էրմատո– վը: Մեծ զարգացում է ստացել կանտատա– օրատորային ժանրը (Ն. Դավլեսով): Լայնորեն տարածված է ժող. երգարվես– տը: Սովետական իշխանության տարի– ներին աճել են կատարողական ուժերը (երգիչներ՝ ՍՍՀՄ ժող. արտիստներ Ս. Կիիզբաեա, Ա. Մալդիբաև, Ա. Միր– զաբաե, բալետի արտիստուհի Բ. Բեյ– շենալիեա, դիրիժորներ՝ Կիրգ. ՍՍՀ ժող. արտիստներ Ա. Զումահմատով, Ն. Դավ– լեսով և ուրիշներ): Կ–ում գործում են՝ օպերայի և բալետի թատրոնը (1942), Թ. Սաթըլգանովի անվ. ֆիլհարմոնիան (1936), Կ. Օրոզովի անվ. ժող. գործիք– ների նվագախումբը (1937), Կիրգ. ռա– դիոյի և հեռուստատեսության մեծ սիմֆո– նիկ նվագախումբը (1970), Արվեստի ինստ. (1967), երաժշտական ուսումնա– րաններ և դպրոցներ, ժող. ստեղծագործու– թյան տուն: 1939-ին ստեղծվել է Կիրգ. ՍՍՀ կոմպոզիտորների միությունը: XVII. Թատրոնը Կ–ում պրոֆեսիոնալ թատերարվեստդ ձևավորվել է սովետական իշխանության տարիներին: 1926-ին կազմակերպվել է երաժշտա–դրամատիկական ստուդիա, ուր կրթվել են կիրգ. առաշին դերասանները, բեմադրվել ազգային դրամատուրգների առաշին գործերը: Բեմական ստեղծագոր– ծությունների հիմքում ընկած էր ժող. բանավոր արվեստը (էպոսներ, ասքեր, լեգենդներ): Հանրապետությունում սո– վետական տարիներին ստեղծվել է թատ– րոնների լայն ցանց: Կ–ում գործում են Կիրովի անվ. Օշի մարզային ուզբեկա– կան երաժշտա–դրամատիկական (1929), Ն. Կրուպսկայայի անվ. ռուս, դրամատի– կական (1935), Տիկնիկային (1938), Կիրգ. դրամատիկական (1941), Կիրգ. պետ օպե– րայի և բալետի ակադեմիական (1942), Մ. Ռիսկուլովի անվ. Նարինի երաժշտա– դրամատիկական (1958), Օշի կիրգ. դրա– մատիկական (1972) թատրոնները: Կ–ում բեմական արվեստի զարգացմանը նպաս– տել են Չ. Այթմատովի, Զ. Բոկոնբաևի, Կ. Բայալինու]ի, Ա. Տոկոմբաևի, Կ. Ջան– տոշևի, Մ. Բայջիևի, Բ. ժակիևի, Ռ. Շու– Տեսարան Ա. Տոկոմբաևի «Անմահության հա– տիկ» պիեսի ներկայացումից (Կիրգ. պետ. ակադեմիական դրամատիկական թատրոն) Տեսարան Վ. Վլսաովի, Ա. Մալդիբաեի, Վ. Ֆե– րեի «Այչուրեկ» օպերայից (Կիրգ. պետ. օպե– րայի և բալետի ակադեմիական թատրոն) Կադր «Քարի ժպիտը» կինոնկարից (1975), ռեժիսոր՝ Ու. Իբրահիմով քուրբեկովի և այլոց գործերի բեմադրու– թյունները: Թատերարվեստի գործիչնե– րից են ՍՍՀՄ ժող. արտիստներ՝ Մ. Ռիս– կուլովը, Բ. Կիդիկեևան, Դ. Կույուկովան, Կիրգ. ՍՍՀ ժող. արտիստներ՝ Ս. Ջամա– նովը, Ա. Ջանկորոզովան, Ս. Բալկիբեկո– վան, Ա. Բոտալիևը, Լ. Մաիդովան և ուրիշ– ներ: XVIII. կինոն Կ–ում կինոարվեստը սկզբնավորվել է 1930-ական թթ. վերշին: 1942-ին կազմա– կերպվել է Ֆրունզեի կինոխրոնիկայի ստուդիան (1956-ից՝ վավերագրական–գե– ղարվեստական ֆիլմերի կինոստուդիա, 1962-ից՝ «Կիրգիզֆիլմ»): Լավագույն վա– վերագրական ֆիլմերից են՝ «Հոգ չէ», «Դղյակներ ավազների վրա», «Դյույշենի կամուրջները», «Նարինյան օրագիր» «Փոստ», գեղարվեստականներից են՝ «Առաշին ուսուցիչը» («Մոսֆիլմ»-ի հետ), «Զամիլա», «Կարմիր խնձոր» (բոլորն էլ միջազգային տարբեր կինոփառատոնե– րում արժանացել են մրցանակների), «Իսսիկ–Կուլի կարմիր կակաչները», «Սպի– տակ շոգենավը» ևն: Կինոյի զարգացմանը նպաստել են ռեժիսորներ Տ. Օկեևը, Բ. Շամշիևը, Կ. Կիդիրալիևը, Գ. Բազա– րովը, Բ. Աբդիլդաևը, Ի. Դերշտեյնը, Կ. Աբդիկուլովը, Ն. Բորբիևը, Ա. Վիդու– գիրիսը, Ս. Չոկմորովը և ուրիշներ: 1969-ին ստեղծվել է «Կիրգիզտելեֆիլմ» ստուդիան: 1977-ից «Կիրգիզֆիլմ» ստուդիան թո– ղարկում է նաև մուլտֆիլմեր: Պատկերազարդումը տես 432–433-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ XI, XII: 9-^fy.npnpofla KnprH3HH, OpyH3e, 1962; K;mMaT KHpni3CKo!H CCP, OpyH3e, 1965; Hhy- ա e b h q A* H.f T a p 6 h h c k h ii K).C., ^Khbothmh mhp KnprH3HH, OpyH3e, 1968; Hc– tophh KnprH3HH, t. 1–2, OpyH3e, 1963; Hcto– phh KHprH3CKO0 CCP, 3 H3fl., t. 1–2 (kh. 1 – 2)* OpyH3e, 1967–68; 3nMa A. I, no6e,aa OKTH6pbCK0& peBOJIK>U,HH b KnprH3HH, OpyH- 3e, 1966; KnprH3HH b roflw BejiHKOH OrenecT- BeHHoii bohhm 1941–1945 it., C6. floicyMeH- tob h MaTepnajioB, <PpyH3e, 1965; OnepKH HCTOpHH KOMMyHHCTHgeCKofi napTHH KHprH3HH, QpyH3e, 1966; Pa3BHTHe HapoflHoro xo3hh- CTBa KnprH3HH, OpyH3e, 1966; Hctophh Knp- TH3CKOH COBeTCKOH JIHTepaTypbl, M., 1970; JIa3apeHKO IT.H., ApxHTeKTypa Knp- rrocKoS CCP, b kh,: ApxHTeKTypa pecirydjiHK CpeflHeft A3hh, M., 1951; H3o6pa3HTe/ibHoe HCKyccTBo KnprH3CKOH CCP, M., 1957; Hcto- pHH KHprH3CKOrO HCKyCCTBa. KpaTKHH OHepK, OpyH3e, 1971,

ԿԻՐԳԻձեՐԵՆ, կիրգիզների լեզուն: Պատկանում է թյուրքական լեզվաընտա– նիքի կիրգիզ–ղփչաղյան (հյուսիս–արև– մտյան) խմբին: Խոսվում է Կիրգիզական ՍՍՀ–ում, ինչպես նաև Ուզբեկական, Տա– ջիկական և Ղազախական ՍՍՀ–ներում (1,4 մլն, 1970), ինչպես նաև ՉԺՀ–ի և Աֆ– ղանստանի որոշ շրջաններում: Կ–ի առանձ– նահատկություններից են՝ երկար ձայնա– վորների և բառասկգբի շ հնչյունի առկա– յությունը, ձայնեղ և խուլ բաղաձայնների հակադրությունը: Կ. ունի երեք բարբառ՝ հյուսիսային, հարավ–արևելյան և հարավ– արևմտյան: Բայական համակարգին բնո– րոշ են ներկա–ապառնի ժամանակի, ան– վանական համակարգին՝ սեռականի ու բացառականի յուրահատուկ ձևեր: Դրա– կան Կ. ձևավորվել է Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո: Դրությունը մինչև 1926-ը՝ արաբագիր, մին>և 1940-ը՝ լատինագիր, ապա՝ ռուսագիր:

ԿԻՐԴԻ&ԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, հիմնադըր– վել է 1951-ին, Ֆրունզեում, Կիրգիզական մանկավարժական ինստ–ի (ստեղծված 1932-ին) հիման վրա: Ունի ֆիզիկայի, մեխանիկա–մաթեմատիկական, քիմիայի, կենսաբանական, աշխարհագրական, աըն– տեսագիաական, բանասիրական, պատ– մության, իրավաբանական, օտար լե– զուների ֆակուլտետներ, նախապատ– րաստական, երեկոյան և հեռակա բաժին– ներ, հաշվողական կենտրոն, ավելի քան 60 ուս. և գիտ. լաբորատորիա, բուսա– բանական այգի, կենդանաբանական թան– գարան, գրադարան (800 հզ. պահպանման միավոր): 1968-ից հրատարակում է «Դի– տական աշխատությունների ժողովածու»: