լայնադիր դարավանդների վրա փռված Քոսի–ճոթեր կոչվող բնակատեղիում: Բաց– ված քարաշեն, կլոր հիմքով կացարաննե– րից և դրանց շրջակայքից հանվել են փայ– լեցրած (վարդագույն, սե) և զարդարուն խեցեղեն, քարե և ոսկրե գործիքներ, հմա– յիլներ (կախիկներ): Քաղաքի արլ. կող– մում, Տանձուտ գետի աջ ափին, Դիմաց թաղամասում գտնվել են վաղ բրոնզի դարաշրջանից (մ. թ. ա. IV հազարամյա– կի վերջ) վաղ հայկ. շրջանին (մ. թ. ա. VI – V դդ.) վերաբերող բնակատեղիներ և այլ հուշարձաններ, որոնցից առանձնապես արժեքավոր են Թագավորանիստը և Մաշ– տոցի բլուրը՝ իրենց դամբարանաշերտով: Հայտնաբերված նյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ մ. թ. ա. III հազարամյա– կում այս տարածքի բնակչությունն զբաղ– վել է հիմնականում անասնապահությամբ և երկրագործությամբ: Միջին բրոնզի դա– րաշրջանի (մ. թ. ա. II հազարամյակի 1–ին կես) հուշարձաններից արժեքավոր է 1948-ին բացված դամբարանաբլուրը (ենթադրվում է, որ պատկանել է ցեղային առաջնորդի), որտեղից գտնվել են երեք զույգ առյուծի պատկերներով ոսկե գա– վաթ, սարդիոնից և ոսկուց մանյակ, ար– ծաթե անոթներ, բրոնզե զենքեր և գունա– զարդ խեցեղեն: Ուշ բրոնզի և վաղ երկա– թի դարաշրջանի հուշարձաններ կան քա– ղաքի Դիմաց և հս–արմ. (աջափնյա) թա– ղամասերում (նախկին ժդանովո գյուղի տարածքում): Բացված սալարկղային և քարարկղային դամբարաններն ուշագրավ են թաղման ձեերով (պպզած, ձիերի հետ են), բրոնզե զենքերով, զարդարուն գոտի– ներով, ծարիրից, կապարից, մածուկից ու ջնարակից պատրաստած պերճանքի և այլ առարկաներով: Մ. թ. ա. II դ. Կ–ի տա– րածքում եղած բնակավայրը Դուգարքի կազմում եղել է Մեծ Հայքի թագավորու– թյան, մ. թ. X դ.՝ Կյուրիկյան թագավորու– թյան մեջ: Ենթադրվում է, որ նախկին Ղարաքիլիսա (սե եկեղեցի) անունը թա– թարական է և դրվել է XIII դ. սկզբին, Կ–ի հս. բլրի վրայի սե քարե եկեղեցու անու– նով: Կ–ի մասին գրավոր տեղեկություններ են թողել եվրոպական ճանապարհորդներ Զ. Մորիերը (1812), Ռոբերտ Կեր Փոր– տըրը: Խ. Աբովյանի վկայությամբ, տեղա– ցիները գաղթել են Երեանից: 1639-ին Կ. մտել է Վրաստանի, 1801-ից՝ Ռուսաստա– նի կազմի մեջ: Ռուս–պարսկական պատերազմների ժա– մանակ Ղարաքիլիսայում ձեավորվել են կանոնավոր գնդեր, ստեղծվել հայ կամա– վորական, աշխարհազորային ջոկատներ, որոնք ռուս, բանակին օգնել են նաև պա– րենով և ռազմամթերքով: 1826-ի հուլիս– օգոստոսին Հասան Խանի զորքերը քա– ղաքը հիմնովին ավերել են: Արեելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո, 1830-ին, Կ–ում բնակություն է հաստատել Դարսից, Արդահանից, Բա– յազետից, էրզրումից գաղթած մի քանի հարյուր հայ ընտանիք: 1840-ին Մեծ Ղա– րաքիլիսան մտել է Փամբակ–Շորագյալի գավառի, 1849-ին՝ Երեանի նահանգի մեջ: Դիլիջան – Ղարաքիլիսա– Ալեքսանդրա– պոլ խճուղու (1870) և Թիֆլիս–Ղարա– քիլիսա–Ալեքսանդրապոլ երկաթուղու (1899) կառուցման հետ Կ–ում կառուցվել Կիրովական. ՀԿԿ Քաղաքային կոմի– տեի շենքը Ս. Մ. Կիրովի անվ. հրապարակում (1952–53, ճարտ. Զ. Բախշինյան) են կայարան, փոստակայան, իջեանատը– ներ, և այն դարձել է գյուղաքաղաք, որի բնակիչները մեծ մասամբ զբաղվել են հո– ղագործությամբ , անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, արհեստներով և ա– ռետրով: Կ–ի տնտեսական–քաղաքական կյանքը նշանակալիորեն աշխուժացել է 1900-ական թթ.: 1910-ին ստեղծվել է գյու– ղացիներին օգնող վարկային ընկերու– Կիրովական. Ս. Մ. Կիրովի անվ. հրապարակը թուն: Այստեղ էին գտնվում Փամբակի հե– տաքննչական հաշտարար տեղամասը, փ num-հեռագրական գրասենյակը, անաս– նաբուժական կետը, երկաթուղու ուղե– մասի գրասենյակը, գյուղվարչությունը, եկեղեցա–ծխական հոգաբարձությունը, սպանդանոցը, հիվանդանոցը: 1911-ին Մեծ Ղարաքիլիսայում գործել է շուրջ 60 խանութ, 6 պանդոկ, 3 ճաշարան, բաղնիք, 4 ջրաղաց, կղմինդրի 3 գործարան, հացի Կիրովական. Ս. Մ. Կիրովի հուշար– ձանը (1942, քանդակագործ՝ Ա. Սարգսյան) 12 փուռ, 3 հյուրանոց, 4 իջևանատուն, 17 պահեստ և բնակչությանը ծառայող շուրջ 40 կառք: Կ–ում մայրենի լեզվով առաջին դպրոցը հիմնվել է 1853-ին, ռու– սականը՝ 1901-ին: Առաջին ջրատարը կառուցվել է 1912-ին: 1870–80-ական թթ. ազգային–ա զա տա– գր ական շարժումներին արձագանքել են նաև Մեծ Ղարաքիլիսայում: 1874-ին այս– տեղ հիմնադրվել է «Կանտորա Հայրենաց սիրո» անունով խմբակ՝ Գևորգ Խոսրով– յանցի ղեկավարությամբ: Խմբակը գոյա– տևել է մեկ տարի (նրա անդամները ձեր– բակալվել են): 1890-ական թթ. Անդրկովկասի մարքսիս– տական առաջին խմբակներին արձագան– քում են Ղարաքիլիսայի հեղափոխակա– նորեն տրամադրված բանվորներն ու մտա– վորականները: 1905-ին Ղարաքիլիսա է այցելում Մ. Շահումյանը և հանդես գալիս բազմամարդ ժողովներում: 1907– 1908-ին Ղարաքիլիսա է այցելել նաև Ալեքսանդր Մյասնիկյանը, որին համա– գործակցել է տեղացի գրականագետ Ցո– լակ Խանզադյանը: 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Մեծ Ղարաքի– լիսայում տեղի են ունեցել միտինգներ, ըս– տեղծվել է ընդհատակյա բոլշևիկյան բջիջ, որի գործունեությունը դադարել է 1918-ի մայիսին, երբ թուրք, զորքերը գրավել են քաղաքը: 1919-ի ամռանը վերսկսվել է Կ–ի կուսկազմակերպության աշխատանքը, նոր կուսբջիջներ են ստեղծվել կայարանում և Հաջիղարայում: 1920-ի սկզբին այստեղ արդեն կար ձևավորված կուսկազմակեր– պություն, որը կապված էր Արմենկոմի և Ալեքսանդրապոլի բոլշևիկների կազմա– կերպության հետ: 1920-ի մայիսմեկյան ցույցերին շրջակա գյուղերի հեղափոխա– կանորեն տրամադրված գյուղացիների հետ մասնակցել են նաև Կ–ի երկաթուղա– յինները: Ցույցի ճնշումից հետո ձերբակալ– վել և Ալեքսանդրապոլի բանան են ուղարկ– վել տեղի բոլշևիկները: 1920-ի դեկտ. 3-ին 11-րդ բանակի ջոկատները մտել են քաղաք: 1920-ի դեկտեմբերին Կ–ում կազ– մակերպվել է Լոռու «Չեզոք գոտու» ապստամբության շտաբը՝ Հ. Լազյանի ղե– կավարությամբ: 1921-ի փետրվարին ըս– տեղծվել է Լոռու ռազմահեղափոխական կոմիտե, կազմակերպվել է նաև պարտի– զանական գումարտակ, որը մասնակցել է Լոռիում և Վրա ստանում սովետական կար– գերի հաստատման համար մղված մար– տերին և դաշնակցական խռովության ջախջախմանը, օգնել 11-րդ բանակի 20-րդ դիվիզիայի զորամասերին: Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռազմա– ճակատ են մեկնել շուրջ չորս հազար կի– րովականցիներ, որոնցից մոտ երկու հա– զարը զոհվել է: Կ–ում գործել է զինվորա– կան հոսպիտալ:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/463
Այս էջը սրբագրված չէ