Կիրովական. Շահումյանի անվ. հրապարակը Եւոպաաերազմյան տարիներին Կ. նոր վերելք ապրեց: Մեծ թափ ստացավ շի– նարարությունը: Մտեղծվեցին նոր բնա– կելի թաղամասեր: Ներկայումս Կ. միու– թենական ճանաչում ունեցող քաղաք է: Կ–ի կուսկազմակերպությունն ունի 168 սկզբնական կազմակերպություն, 5740 անդամ, 226 թեկնածու (1979): Մինչե 1978-ի վերջը տեղի է ունեցել Կ–ի քաղա– քային կուսակցական կազմակերպության 19 կոնֆերանս: 1979-ի հունվարին Կ–ում գործում էր 172 կոմերիտական կազմա– կերպություն՝ 20093 կոմերիտականնե– րով: Տնտեսությունը: Մովետական կարգեր հաստատվելուց հետո Կ–ի արհեստավորա– տնայնագործական արտադրությունը զար– գացավ և վերածվեց ժամանակակից բազ– մաճյոսլ արդյունաբերության: Կառուց– վեցին խոշոր արդ. ձեռնարկություններ: 1978-ին Կ–ում գործել են արդ. 27 ձեռնար– կություն, որոնք տվել են հանրապե– տության արդյունաբերության համախառն արտադրանքի 5,3%-ը: Կ–ի արդյունաբեության առաջատարը Ալ. Մյասնիկյանի անվ. քիմ. գործարանն է (տես Կիրովականի քիմիական գործա– րան), որը տալիս է քաղաքի արդյունաբե– րության համախառն արտադրանքի 30% –ը: Թողարկած մի շարք արտադրա– տեսակներ (քիմ. պարարտանյութեր, կալ– ցիումի ցիանամիդ են) մեծ պահանջարկ ունեն անդրկովկասյան և միջինասիական հաէւր.աւզեսա.թ շունն երում*. Զարգացած Է արհեստական մանրաթելերի արտադրու– թյունը, մեքենաշինությունը: Արագ թա– փով զարգացող և հեռանկարային ճյու– ղերն են սարքաշինությունն ու հաստոցա– շինությունը: Արտադրում են ավտոմատ, չափող, ավտոգեն, պլազմային եռակցող սարքեր, մետաղահատ ճշգրիտ հաստոց– ներ, գազայրոցային կտրիչներ, բարձր– ջերմաստիճանային տաքացուցիչներ, լու– սատեխնիկական իրեր: Տեսակարար մեծ կշիռ ունեն կահույքի արտադրությունը և թեթե արդյունաբերությունը (տալիս են քաղաքի արդյունաբերության համա– խառն արտադրանքի շուրջ 40% –ը և թո– ղարկում մոտ 200 արտադրատեսակ): Առաջատար ճյուղեր են նաև տրիկոտա– ժի (Կամոյի անվ. տրիկոտաժի ֆաբրի– կա), կարի (Մ. Շահումյանի անվ. կարի արտադրական միավորում), կոշիկի, մոր– թու–մուշտակի, մանվածքեղենի արտա– դրությունները: Մննդի արդյունաբերու– թյան խոշոր ձեռնարկություններն են մսի, հացաբուլկեղենի կոմբինատները, ոչ ալկոհոլային խմիչքների գործարանը, որը շշալցում է նաև «Լոռի» հանքային ջուրը: Զարգանում են արհեստագործու– թյունն ու հուշանվերների արտադրությու– նը, ընդլայնվում է կենցաղային սպասարկ– ՝Կիրովաէյան. Հոկտեմբերյան պուրակը Կիրովականի ավտոկայանը Կիրովականի կենտրոնական հանրախանութի շենքը (1972, ճարտ–ննր՝ Ս. Ասոյան, Ռ. Աբ– րահամյան) ման ոլորտը: Կան կարի անհատական պատվերների, քիմ. մաքրման, վերանո– րոգման տաղավարներ: Կ. էլեկտրաէներ– գիա է ստանում ՄՍՀՄ եվրոպական մա– սի էներգահամակարգից, կա ԶԷԿ: Կ–ում է գտնվում Հայկական ՄԱՀ հս–ի շինա– քարերի (Փամբակի գրանիտ, Նոյեմբեր– յանի ֆելզիտ, Գուգարքի և Ստեփանա– վանի բազալտ, Կալինինոյի տուֆ) արդ– յունահանման և մշակման տրեստը՝ «Կիր– ներուդը»: Կ. երկաթուղային և ավտոխճուղային ճանապարհների կենտրոն է. Կ–ով է անց– նում Թբիլիսի–Լենինական–Երեան եր– կաթուղին: Կ–ից սկզբնավորվում են Դի– լիջան–Թբիլիսի, Գիլի ջան–Երեան, Ալա– վերդի–Մառնեուլ, Մտեփանավան–Կա– լինինո–Դմանիս–Ծալկա, Սպիտակ– Լենինական, Սպիտակ–Ապարան–Երե– վան և այլ խճուղիներ: Հաղորդակցու– թյան ու փոխադրման հիմնական միջոցն է երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտը: Գործում են ավտո– և եր– կաթուղային ժամանակակից կայարան– ներ: Ներքաղաքային հիմնական փոխա– դրամիջոցը ավտոբուսային և տաքսամո– տորային տրանսպորտն է: Կ–ում են գտնը– վում ՀՍՍՀ ավտոտրանսպորտի մինիստ– րության ավտոնորոգման գործարանը, ավտոտեխսպասարկման զոնալ միավո– րումը: Կ–ում կա փոստ–հեռագրատուն, կապի 20 բաժանմունք: Այստեղ է գտնվում ՀՍՍՀ կապի մինիստրության շահագոր– ծատեխնիկական հանգույցը, որն իրա– կանացնում է հանրապետության հս. մասի բնակավայրերի հեռախոսակայանների շա– հագործումը, ռադիոֆիկացումը և գծային կաբելների տնտեսության պահպանումը: Կ–ում պետ. և կոոպերատիվ առետրի մանրածախ ապրանքաշրջանառությունը 1940-ի 4 մլն ռուբլուց 1978-ին հասել է 105 մլն ռուբլու: Քաղաքում գործում են մոտ 300 խանութ ու կրպակ, հասարակա– կան սննդի մի քանի տասնյակ ձեռնար– կություններ: Արդյունաբերության և բնակ– չության աճին զուգընթաց ծավալվել է անհատական, ինչպես նաև պետ. ու կոո– պերատիվ բնակարանային շինարարու– թյուն, կառուցվել են Սանատորիական, Դիմաց, Քիմիագործների նոր բնակելի թա– ղամասերը: Կ–ի շրջագծի մեջ են մտել ժդա– նով և Խնձորուտ բնակավայրերը: Բնա– կելի նոր զանգվածներ են ստեղծվում Կայարանամերձ և Բազում թաղամասե– րում: 1978-ին Կ–ի պետ. և կոոպերատիվ բնակելի ֆոնդը 600 հզ. մ2 էր: Կ–ի կոմու– նալ տնտեսությունը ստեղծվել է սովետա– կան իշխանության տարիներին: Կառուց– վել են Մայմեխ –Կ. (1931-ին), Լեռնա– պատ –Կ. (1937-ին), Լուսաղբյուր –Կ. (1947-ին), Նովոսելցովո – Կ. (1962-ին) ջրատարները: 1978-ին ջրմուղի ներքին ցանցի երկարությունը 145 կմ էր, կո– յուղունը՝ 140 կմ, գլխավոր կոլեկ– տ՚որներինը՝ 32 կմ: Կա կեղտաջրերի մաքրման կայան: Գազիֆիկացված է Կ–ի բնակարանների մեծ մասը: Մինչե հեղափոխությունը Կ–ում եղել է մեկ մասնավոր դեղատուն, գյուղական հի– վանդանոց, երկաթուղայինների ծննդա– տուն: Աշխատել են 2 բժիշկ, 2 մանկա– բարձուհի և 4 բուժակ: 1922-ին բացվել է առաջին հիվանդանոցը, 1925-ին՝ առաջին մանկական կոնսուլտացիան: 1935-ին կա– ռուցվել է 1-ին հիվանդանոցի շենքը, 1958-ին՝ 2-րդ, 1977-ին՝ 3-րդ հիվանդանոց– ները: 1978-ին Կ–ում գործել են 21 պոլի– կլինիկա–ամբուլատորային բուժկետեր և 10 հիվանդանոցային հաստատություններ, 5 դեղատուն: Հիվանդանոցային մահճա– կալների թիվը հասնում է 1 հզ–ի, բժիշկ– ների թիվը՝ մոտ 300-ի: Կ. միջին լեռնային գոտու կլիմայական առողջարանային քա– ղաք է: Բուժիչ միջոցները Մարգահովտի տորֆը և հիդրոկարբոնատ–սուլֆատ–քլո–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/464
Այս էջը սրբագրված չէ