կան, Կաման, Վեալուգան: Հողաբուսա– կան ծածկույթում գերակշռում են պոդզո– լային հողերն ու անտառները: Կենդանի– ներից կան սկյուռ, կզաքիս, աղվես, ջրա– սամույր, լուսան, արջ, որմզդեղն ևն, թռչուններից՝ աքար, ցախաքլոր, խլահավ, սագ: Բնակչությունը: 91% –ը ռուսներ են, բնակվում են նաև մարիներ, թաթարներ, ուդմուրտներ, կոմիներ և այլք: Միջին խտությունը 1 կմ2 վրա 13,8 մարդ է: Քա– ղաքային բն. 64% է (1979): Խոշոր քա– ղաքներն են Կիրովը, Կիրովո–Չեպեցկը, Կոտելնիչը, Սլոբոդսկոյը: Տնտեսությունը: Զարգացած են մեքե– նաշինությունն ու մետաղամշակությունը, վառելիքային, էլեկտրաէներգետիկ, քիմ., անտառային, կաշվի, կոշիկի, մորթեղենի արդյունաբերությունը: Գյուղատնտեսու– թյունը մասնագիտանում է մսակաթնատու անասնապահության, հացահատիկի, վու– շի արտադրության ուղղությամբ: 1972-ին կար 314 կոլտնտեսություն, 234 սովետա– կան տնտեսություն, 11 թռչնաֆաբրիկա: Երկաթուղիների երկարությունը 1049 կմ է, կոշտ ծածկով ավտոճանապարհներինը՝ 6438 կմ, նավարկելի գետերի երկարու– թյունը՝ 2125 կմ: Լուսավորությունը U առողջապահու– թյունը: 1972-ին Կ. մ–ում կար 3 բուհ, 1190 մասսայական գրադարան, 1543 ակումբ, 9 թանգարան, 3 թատրոն, 1563 կինոկա– յանք, 212 հիվանդանոց, 3,4 հզ. բժիշկ: Հրատարակվում է մարզային 2 թերթ:
ԿԻՐՈՎՈԳՐԱԴ (ն. Ելիզավետգրադ), քա– ղաք, Ուկրաինական ՍՍՀ Կիրովոգրադի մարզի վարչական կենտրոնը: Գտնվում է Ինգուլ գետի ափին: Երկաթուղային կա– յարան է, ավտոխճուղային հանգույց, արդ. կարեոր կենտրոն: Ունի 237 հզ. բն. (1979): Արդյունաբերության առաջատար ճյուղե– րըն են մեքենաշինությունը և մետաղա– մշակումը: Զարգացած է նաև սննդի և թեթե արդյունաբերությունը: Կան մանկա– վարժական, գյուղատնտ. մեքենաշինու– թյան ինստ–ներ, 9 միջնակարգ մասնա– գիտական ուս. հաստատություն, երաժըշ– տա–դրամատիկական և տիկնիկային թատ– րոններ, ֆիլհարմոնիա, հայրենագիտա– կան թանգարան, հիմնադրվել է 1764-ին:
ԿԻՐՈՎՈԳՐԱԴԻ ԱԱՐ&, Ուկրաինական ՍՍՀ կազմում: Կազմվել է 1939-ի հունվ. 10-ին: Տարածությունը 24,6 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 1251 հզ. (1979): Բաժան– վում է 21 վարչական շրջանի: Ունի 11 քաղաք, 24 քտա: Կենտրոնը՝ Կիրովո– գրադ: 1958-ի նոյեմբ. 14-ին պարգեատըր– վել է Լենինի շքանշանով: Գտնվում է Դնեպրի աջափնյակում, Մերձդնեպրյան բարձրության (150–200 t/) հվ. մասում: Հարթավայրա–ալիքավոր մակերեսը կը– տըրտված է գետահովիտներով ու հեղե– ղատներով: Օգտակար հանածոներից կան գորշ ածուխ, գրաֆիտ, գրանիտ, հրակա– յուն կավեր են: Կլիման չափավոր ցամա– քային է: Հունվարի միջին ջերմաստիճա– նը –5,4°C –5,6°C է (նվազագույնը՝ –35°C), հուլիսինը՝ 20–21,4°C (առավե– լագույնը՝ 40°C), տարեկան տեղումները՝ մոտ 450 մմ: Գետերը (Տյասմին, Ինգուլեց, Ցիբուլնիկ, Ինգուլ, Սինյուխա, Սինիցա են) պատկանում են Դնեպրի և Հարավա– յին Բու գի ավազաններին: Գերիշխում են սեահողերը: Կենդանիներից կան այծյամ, վայրի խոզ, գորշուկ, աղվես, կզաքիս, որմզդեղն, կրծողներ, թռչուններ: Բնակ– վում են ուկրաինացիներ, ռուսներ, բե– լոռուսներ, մոլդավացիներ և այլք: Միջին խտությունը 1 կմ2 վրա 51 մարդ է (1979), քաղաքային բնակչությունը՝ 49%: Խոշոր քաղաքներն են Կիրովոգրադը, Ալեքսան– դրիան, Զնամենկան: Զարգացած է ածխի արդյունահանությունն ու վերամշակումը, մետաղամշակումն ու մեքենաշինությունը, գունավոր մետալուրգիան, քիմ., սննդի արդյունաբերությունը: Կան գյուղատնտ. մեքենաների, տրակտորային հիդրոագրե– գատների, տրանսպորտային ամբարձիչ սարքավորումների, հանքանորոգման, էլեկտրամեխանիկական, նիկելի, մաքուր մետաղների, թեթե արդյունաբերության, կաշվի, շինանյութերի արտադրության ձեռ– նարկություններ : Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են հողագործությունն ու մսակաթնատու անասնապահությունը: Երկաթուղիների երկարությունը 704 կմ է, ավտոճանապարհներինը՝ 7,6 հզ. կմ, որից 3,4 հզ. կմ՝ կոշտ ծածկով (1971): Դնեպր գետի վրա կա նավարկություն: Մարզն ունի 2 բուհ, 1972-ին կար 823 գրադա– րան, 1010 ակումբ, հայրենագիտական թանգարան, 2 թատրոն, 1039 կինոկայանք, մարզային 2 թերթ, 154 հիվանդանոց:
ԿԻՐՈՎՍԿ (մինչե 1934-ը՝ խիբինո– գ ո ր ս կ), քաղաք ՌԱՖՄՀ Մուրմանսկի մարզում, Ւփբինի լեռների ստորոտին, Մեծ Վուդյավր լճի ափին: 38 հզ.բն. (1970): Կան ապատիտի, նեֆելինի հանքավայրեր, հանքահարստացուցիչ և կահույքի ֆաբրի– կաներ: Գործում է Լենինգրադի լեռնային ինստ–ի երեկոյան ֆակուլտետը: Կ–ում են Ս. Մ. Կիրովի տուն–թանգարանը, աշխարհի ամենահյուսիսային Բեեռաալպիական բու– սաբանական այգին: Քաղաք է 1931-ից:
ԿԻՐՊԻՁՈՎ Միխայիլ վիկտորովիչ [11(23).8.1879, Պետերբուրգ –10.1.1955, Մոսկվա], ջերմատեխնիկայի և ջերմաֆի–