միապետական Ֆրանսիայում: Ուղղության տեսական հիմունքները շարադրված են Ն. Բուաւոյի «Քերթողական արվեստ» (1674) չափածո երկում, որտեղ ընդհան– րացված են XVII դ. ֆրանս. գրականու– թյան գեղարվեստական սկզբունքները: Վերջինիս հիմնական պահանջներն են տեղի, ժամանակի, գործողության միաս– նությունը, կոմպոզիցիայի ամբողջակա– նությունը, կերպարների միակողմանի մոնումենտալությունը, բարձրաշունչ չա– փածո խոսքը (ալեքսանդրյան ոտանա– վոր): Կ–ի պոեզիայի և պոետիկայի հիմ– նադիրը Ֆ. Մաչերբն էր: Լեզվի և բանաս– տեղծության նրա ռեֆորմը հաստատեց Ֆրանս, ակադեմիան: Առաջատար ժանրը ողբերգությունն էր (Պ. Կոռնել, ժ. Ռասին): Ֆրանսիայում Կ. ծաղկում է ապրել XVII դ. 60–70-ական թթ. (ժ. Ռասին, Ն. Բուալո, ժ. Լաֆոնտեն, Ֆ. Լառոշֆուկո, Մ. Լա– ֆայեթ և, հատկապես, ժ. Մոլիեր, որի ստեղծագործությունը դուրս էր գալիս Կ–ի շրջանակներից և կանխավետում լուսավո– րական ռեալիզմը): XVII դ. վերջերին Կ. անկում է ապրում, նոր վերելք է սկսվում միայն լուսավորականության շրջանում՝ XVIII դ. 20-ական թվականներից (տես Լուսավորականություն): Նոր՝ լուսավո– րական Կ., XVIII դ. ընթացքում գոյակցում է լուսավորական ռեալիզմի հետ, իսկ նույն դարի վերջին նորից դառ– նում է իշխող գեղարվեստական հոսանք: Ֆրանս, գրականության ազդեցությամբ Կ. զարգանում է նաև Անգլիայում (Ա. Պոպ, Զ. Ադդիսոն), Իտալիայում (Վ. Ալֆիերի, մասամբ՝ Ուզո Ֆոսկոլո), Գերմանիայում (Ի. Գոտշեդ), Ռուսաստանում (Ա. Կանտե– միր, Ա. Մումարոկով, Մ. Լոմոնոսով): XIX դ. առաջին տասնամյակներին Կ. շա– րունակում էր գոյատեել, սակայն սպառել էր իրեն և այլես չստեղծեց որևէ նշանակա– լի երկ: Կ. հայ գրականության մեջ սկզբնավոր– վեց XV11I դ.: Ազգային պատմության իդեալականացումը, հայ դասական հե– ղինակների նկատմամբ պաշտամունքը, հասարակական կյանքն ու արվեստը նոր– մավորելու ու բանականորեն կարգավորե– լու ձգտումը կանխորոշում են հայկական Կ–ի ու նրա գեղագիտության հիմնական առանձնահատկությունները: Հայկական Կ–ի մեջ դրսեորվում են լուսավորական, բարոյա–դաստիարակչական, հայրենասի– րական ու քաղաքացիական մոտիվներ:Հայ իրականության մեջ Կ–ի առաջին արմատա– վորողը Խաչատուր էրզրումցին էր՝ «Հա– մառօտական իմաստասիրութիւն» (1711) աշխատությամբ: Բանականության կանոն– ներին հետեելու, «ընտիր և վսեմ» մարդ– կային արարքների նկարագրության, բո– վանդակության և ձևի պարզության, ներ– դաշնակության ու համաչափության, գրա– կանության հասարակական ու բարո– յական դերի մասին էրզրումցու սկըզ– բունքները ազդեցություն գործեցին հե– տագա հայ կլասիցիստների վրա: Մ. Ագոն– ցըն իր «ՃԼարտասանութիւն» (1775) աշ– խատության մեջ ուշադրություն է դարձ– նում գեղարվեստական լեզվի ու ոճի, ստեղծագործության պարզության և ներ– քին տրամաբանական պատճառաբանվա– ծության վրա, տալիս առանձին գրական Վերսալի Մեծ Տրիանոնի սյունաշարը (1687– 1688, ճարա–ներ՝ ժ. Արդուեն–Մանսար և Ռ. դը Գոտ) Չիսվիք Վիլլա, Լււնդոն (1725, ճարտ. Լորդ Բըրլինգտոն) Պերսիե U Ֆոնտեն. Փարիզի Մալմե– զոն պալատի երաժշտական սալոնը, կահույ– քը՝ գործ ժակոբ եղբայրների արհեստա– նոցի ժանրերի սահմանումներ:tXVIII դ. գե– ղարվեստական գրականության մեջ հան– դես են գալիս Կ–ի առանձին հատկանիշ– ներ՝ խոհականությանը ու դատողականու– թյանը գերակշռություն տալու, հանդիսա– վոր, պարզ ու հստակ ոճով գրելու, մեծ նշանակություն ունեցող իրադարձություն– ներն ու նշանավոր անհատներին պատկե– րելու միտում (Մխիթար Մեբաստացի, Պետրոս Ղափանցի են): 1780-ական թթ. վերջերից Կ. դառնում է իշխող գրական ուղղություն, հրապարակ են գալիս Վ. Մա– հակյանի, Ղ. Ինճիճյանի, Մ. Ջախջախ յա– նի, Գ. Ավետիքյանի կլասիցիստական ող– բերգությունները: XIX դ. սկզբներից հայկ. Կ. թևակոխում է զարգացման առավել հա– սուն փուլ (Ա. Բագրատունի, Հ. Վանան– դեցի, Ե. Թովմաճանյան, է. Հյուրմյուզյան, Գ. Պատկանյան, Մ. Ավգերյան, Մ. Բժըշկ– յան, Պ. Մինասյան, Ե. Աեթյան): 1843-ից Վենետիկում լույս է տեսնում «Բազմա– վեպը», որը գրական հարցերում պաշտ– պանում էր Կ–ի դրույթները: «Տաղք Մխի– թարեան վարդապետաց» (1852–54) եռա– հատոր ժողովածուում հրատարակվում են հայ կլասիցիստների չափածո ստեղծա– գործությունները: 1858-ին տպագրվում է հայկական կլասիցիստական գրականու– թյան գլուխգործոցը՝ Ա. Բագրաաուսու «Հայկ Դիւցազն»-ը: Այս շրջանում նշանա– կալից են Մ. Տիգրանյանի «Ինչ–ինչ զեղե– րերգութենէ» (1834), է. Հյուրմյուզյանի «Առձեռն բանասաեղծութիւն» (1839), Պ. Մինասյանի «Ցաղագս օգաակարու– թեանց և վնասուց թատերական հանդի– սից» (1845) աշխատությունները: Կլա– սիցիստները հայ գրականություն ներմու– ծեցին նոր թեմաներ ու ժանրեր, սակայն ժողովրդական մատչելի գրականություն նրանք չկարողացան ստեղծել: Իր դրական ու բացասական կողմերով հանդերձ հայ– կական Կ. արձագանքեց հայ գրականու– թյան մեջ տիրապետող գրական–հասարա– կական միտումներին, նպաստեց ազգային մշակույթի զարգացմանը, զգալի հետք թո– ղեց գրականության մեջ: Մ. Թադևոպան Թատերական արվեստ ու մ, որպես գեղարվեստական ոճ և աշխար– հայացք, Կ. իր կատարյալ արտահայտու– թյունն է ստացել XVII–XVIII դդ. ֆրան– սիական դրամատուրգիայում և թատրո– նում՝ գեղագիտական նախահիմք ունենա– լով հունա–հռոմեական դրաման և գաղա– փարական ելակետ՝ ժամանակի համար պատմականորեն առաջադիմական բա– ցարձակ միապետական իդեալները: Կլա– սիցիստական ներկայացմանը հատուկ էին շքեղությունը, հանդիսավորությունն ու անշարժությունը, դերասանները գործում էին պատմական և կենցաղային կոնկրե– տությունից հեռու, պերճաշուք և մոնումեն– տալ բեմանկարի միջավայրում: Կ–ի բո– վանդակությամբ են թելադրվել նաև բեմա– կան կատարման մշակված ու կանոնաց– ված ոճը՝ անշարժ բեմավիճակներ, զուսպ և ընդգծված ժեստ, բարձրաձայն, պաթե– տիկ տոն: Խաղի կլասիցիստական ոճը գե– ղարվեստական բարձր արտահայտություն է ստացել Թ. Դյուպարկի, Մ. Բարոնի, Մ. Դյումենիլի, Ա. Լեկուվրյորի, Ա. Լեկե– նի, է. Ռաշելի, Ի. Կլերոնի (Ֆրանսիա), Կ. Նոյբերի (Գերմանիա), Թ. Բետտերտո– նի, Ջ. Քեմբլի (Անգլիա) և այլոց արվես– տում: Այդ ոճի որոշ գծեր շարունակվել են նաև XIX դ. (ժ. Մունե–Սյուլլի, Մառա Բեռ– նար): Կ. յուրահատուկ ձևով է զարգացել XVIII դ. ռուս, թատրոնում (դրամատուր– գիայում՝ Ա. Մումարոկով, Վ. Օզերով, դերասանական արվեստում՝ Ֆ. Վոլկով, Ի. Դմիտրիևսկի, Ա. Ցակովլև, Ե. Մեմյո– նովա, Վ. Կարատիգին): Կլասիցիստական խաղաոճը տիրապետող է եղել Վենետիկի Մխիթարյանների դպրոցական թատրո– նում, մասամբ նաև հայ պրոֆեսիոնալ դրամատիկական թատրոնի սկզբնավոր– ման շրջանում՝ XIX դ. 50–60-ական թվա– կաններին: Հովհաննիսյան
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/474
Այս էջը սրբագրված չէ