Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/477

Այս էջը սրբագրված չէ

լար), սաեղնա–լարային հարվածային երաժշտական գործիք: Առաջին հիշատա– կությունը XV դ. է, հնագույն պատկերը՝ XVI դ.: Տարածված էր Եվրոպայի երկըր– ներում: Սովորաբար ունի քառանկյուն երկարավուն տուփի ձե, ստեղնաշարին (երկայնական պատերից մեկի վրա) զու– գահեռ ձգված են միևնույն երկարության լարեր, որոնք հնչում են ստեղների ծայ– րերին ամրացված մետաղե բարակ թեր– թիկների (տանգենտների) հարվածից: Աս– րին հարվածելու տեղով է պայմանավոր– ված հնչյունի բարձրությունը: Հին Կ. եղել է դիատոնիկ, դիապազոնը՝ 3–3 1/2 օկտավա: XVI դ. երևան են եկել քրոմա– տիկ լարվածքի Կ–ներ: XVIII դ. սկզբին օկտավաների թիվը հասել է 5-ի: XIX դ. սկզբին իր տեղը գիջել է դաշնամուրին: Կլավիկորդ

ԿԼԱՎԻՐ (գերմ. Klavier), 1. ստեղնա–ւա– րային երաժշտական գործիքների (կչավի– կորդ, կչավեսին, դաշնամուր) ընդհանուր անվանումը: 2. Կ. կամ կ լ ա վ ի ր ա ու ս– ց ու գ. երգեցողության և դաշնամուրի կամ միայն դաշնամուրի համար վոկալ– սիմֆոնիկ ստեղծագործության (օպերա, օրատորիա, կանտատ ևն) պարտիտուրի, ինչպես և դաշնամուրի համար բալետի պարտիտուրի փոխադրումը: Երբեմն Կ. են անվանում սիմֆոնիկ կամ կամերա–ան– սամբլային երկերի դաշնամուրային փո– խադրությունը (2, 4 կամ 8 ձեռքի համար):

ԿԼԱՐԿ (Clark) Զոն Բեյթս (1847, Պրովի– դենս, Ռոդ–Այլենդ նահանգ–1938, Նյու Տորք), ամերիկացի տնտեսագետ, սահ– մանային արտադրողականության տեսու– թյան հիմնադիր: Աշխատանքը և կապի– տալը համարել է արդյունքի արժեքը ձևավորող հավասարազոր գործոններ (այդպիսով «հիմնավորել» շահույթ ստա– նալու կապիտալիստի հավակնությունը), նաև պնդել, որ հասարակական արդյուն– քի բաշխումն իրականացվում է ազգային եկամտի մեջ արտադրության գործոննե– րից (աշխատանք, կապիտալ, հող) յու– րաքանչյուրի ներդրմանը համապատաս– խան, այստեղից էլ՝ կապիտալիստական հասարակարգում, իբր, շահերի ներդաշ– նակությունը:

ԿԼԱՐԿ (Clarke) Ֆրանկ Ուիգլսուորտ (1847, Բոստոն –1931, Վաշինգտոն), ամե– րիկացի երկրաքիմիկոս: ԱՄՆ–ի Արվեստ– ների և գիտությունների ակադեմիայի ան– դամ (1911): Ավարտել է Հարվարդի հա– մալսարանը (1867): 1874–1883-ին եղել է Ցինցինատիի համալսարանի պրոֆե– սոր, 1883–1924-ին՝ ԱՍՆ–ի երկրաբանա– կան կոմիտեի գլխավոր քիմիկոս: Հիմ– նական աշխատությունները նվիրված են տարբեր անօրգանական բնական առաջա– ցումների և ամբողջությամբ երկրակեղևի կազմի որոշմանը: Իր մշակած մեթոդով կատարել է երկրակեղևի միջին կազմի բազմաթիվ հաշվարկներ:

ԿԼԱՐԿՆԵՐ ՏԱՐՐԵՐԻ, թվեր, որոնք ար– տահայտում են քիմիական տարրերի մի– ջին պարունակությունը երկրակեղևում, ջրոլորտում, ամբողջությամբ Երկրում, տիեզերական մարմիններում և այլ երկ– րաքիմիական կամ տիեզերաքիմիական համակարգերում: Կ. լինում են՝ կշռային (%-ներով, գ/տ–ներով կամ գ/գ–ներով) և ատոմային (%-ներով՝ ատոմների թվից): Երկրակեղևը կազմող տարբեր ապարների քիմ. բաղադրության վերաբերյալ տվյալ– ների (մինչև 16 կմ խորությունը) առաջին ընդհանրացումը կատարել է ամերիկացի գիտնական Ֆ. Կչարկր (1889): Երկրակե– ղևի նրա հաշվարկած կազմում քիմ. տար– րերի տոկոսային պարունակության թվերը հետագայում փոքր–ինչ ճշտեց Ա. Ֆերս– մանը ն առաջարկեց անվանել Կ լ ա ր կ ի թվեր կամ կլարկներ: Տարրերի միջին պարունակությունները երկրակե– ղևում հաշվարկել են Ա. վինոգրադովը, Ս. Թեյլորը, Կ. Վեդեպոլը: Ամբողջությամբ Երկրի միջին քիմ. կազմը հաշվարկվել է մետեորիտներում տարրերի պարունակու– թյան մասին տվյալների հիման վրա:

ԿԼԱՈՒ&ԵՎԻ5 (Clausewitz) Կարլ (1780– 1831), գերմ. ռազմ, տեսաբան և պատմա– բան, պրուսական գեներալ: 1810-ից դա– սավանդել է ռազմագիտություն և ռազմա– վարություն: 1812-ին ֆրանսիացիների կողմից օկուպացված Պրուսիայից անցել է Ռուսաստան և ծառայության մտել ռուս, բանակում: Մասնակցել ԷՆապոլեոնի դեմ պատերազմներին: 1814-ին վերադարձել է պրուս, բանակ, մասնակցել Վաթեռլոյի ճակատամարտին (1815): 1818–30-ին Բեռլինի ընդհանուր ռազմ, ուսումնարանի տնօրենն էր, իսկ 1831-ից՝ պրուս, բանակի շտաբի պետը: Հիմնական աշխատությու– նը՝ «Պատերազմի մասին» (հ. 1–3, 1832– 1834), արժանացել է Վ. Ի. Լենինի բարձր գնահատականին: Հայտնի են նաև Կ–ի ռազմա–պատմ. այլ աշխատություններ՝ «Նապոլեոն Բոնապարտի 1796 թ. իտալա– կան արշավանքը» (1833), «1799 թվականը» (մաս 1–2, 1833–34), «1812 թվականը» (1835): ԿԼԱՈհ&ՈՒԼԱ (լատ. clausula–եզրափա– կում, վերջավորություն), բանաստեղծա– կան տողի վերջավորությունը՝ սկսած վեր– ջին շեշտված վանկից: Ըստ այդ վանկի տեղի Կ. կոչվում է արական (շեշտվում է տողի վերջին վանկը), իգական (շեշտվում է նախավերջին վանկը), դաքտիլային (շեշտվում է վերջից երրորդ վանկը): Կ. են անվանում նաև բանավոր կամ գրավոր արձակ խոսքի որոշակի հատվածների վերջավորությունը: ԿԼԱՈհՍՈՆ վալտեր Իվանովիչ [ծն. 20.12. 1913 (2.1.1914), այժմ՝ Տոլմաչևո ավան, Լենինգրադի մարզի Լուժայի շրջանում], սովետական պետական և կուսակցական Վ. Ի. Կլաուսոն գործիչ: ՍՄԿԿ անդամ 1943-ից: 1965-ին ավարտել է ՍՄԿԿ ԿԿ–ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը: 1941–44-ին մաս– նակցել է Հայրենական մեծ պատերազմին, կռվել վոլխովյան, Հս–Արմ., Մերձբալթյան ռազմաճակատներում: 1944–53-ին աշխա– տել է էստոնական ՍՍՀ խճուղային ճանա– պարհների վարչությունում, 1954–61-ին՝ ԷՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, 1961-ի հոկտեմբերից՝ նախագահ: ՍՄԿԿ XXII–XXV համագու– մարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ–ի ան– դամության թեկնածու: ՍՄԿԿ V–X գու– մարումների Գերագույն սովետի դեպու– տատ է: Պարգևատրվել է Լենինի երեք շքանշանով:

ԿԼԴԻԱՆԻ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գագրայի շրջանում, շրջկենտրո– նից 22 կմ հյուսիս: Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, անասնապահությամբ, մեղ– վաբուծությամբ, շերամապահությամբ: Ունի հայկական տարրական դպրոց: Հիմ– ~1ւադրել են Օրդուից և նրա շրջակայքից եկած հայերը, 1900-ին:

ԿԼԴԻԱՇՎԻԼԻ Գավիթ Սամսոնի [11(23).9. 1862–24.4.1931], վրացի գրող:tXIXtդ. վերջի –XX դ. սկզբի վրաց. քննադատա– կան ռեալիզմի ներկայացուցիչներից: Վրաստանի ժող. գրող (1930): 26 տարի եղել է զինծառայող: Ողջունել է Հոկտեմ– բերյան հեղափոխությունը: «Սոլոմոն Մոր– բելաձե» (1894), «Սամանիշվիլու խորթ մայրը» (1897), «Կամուշաձե ընտանիքի ձախորդությունները» (1897) վիպակնե– րում կերտել է Արևմտյան Վրաստանի կյանքի գունեղ պատկերներ: «Զոհ» (1893), «Նզովք» (1894) և այլ պատմվածքներում պատկերել է վրաց գյուղացիության ծանր կյանքը: Գրել է «Իրինայի երջանկությու– նը» (1897), «Գարիսպանի ձախորդություն– ները» (1903) պիեսները: Երկ. եէօ՚ցշոօ 3^0^t)C?0» &՝ 1–2» օօձ., 1952; Ծխականների մեջ, Թ., 1906: Վրա– ցական պատմվածքներ, Ե., 1955, էշ 132–50:

ԿԼԵՄԱՆ (Clement) ժան Բատիստ (1836– 1903), ֆրանսիացի բանաստեղծ, հասա– րակական գործիչ և հրապարակախոս: Փարիզի կոմունայի կառավարության ան– դամ (1871): Կոմունայի անկումից հետո տարագրվել է Բելգիա, ապա՝ Անգլիա: 1880-ին վերադարձել է հայրենիք: Իր ստեղծագործություններում մերկացրել է բուրժուական դեմոկրատիայի և եկեղեցու երեսպաշտությունը, պայքարի կոչել ընդ– դեմ Երրորդ հանրապետության («Երգեր», 1885, «Հարյուր նոր երգ», 1899): «Կոմու– նարների ռևանշը» (1886–87) կոմունայի մասին անավարտ հուշերի և «Սոցիալա– կան հարցերը հանրամատչելի շարադրան–