Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/481

Այս էջը սրբագրված չէ

փոխմամբ, նման փոփոխությունները (մո– դիֆիկացում) ժառանգական չեն և որոշ– վում են օրգանիզմի ռեակցիայի նորմա– յով: Այս դեպքում պոպուլյացիաների (տե– դախմբերի) կամ տվյալ տեսակի գենետի– կական կառուցվածքը մնում է անփոփոխ: 2. Տեսակի գենետիկական կառուցվածքի փոփոխմամբ, որը դիտվում է որպես ի ս– կական Կ.: Տեսակի գենետիկական կառուցվածքը որոշող և Կ. պայմանավո– րող գործոնը բնական ընտրությունն է: Օնտոգենեզում Կ. որոշվում է պոպուլյա– ցիայի կամ տեսակի գենոֆոնդի հարստու– թյամբ: Որոշ դեր են կատարում նաև ինք– նածին մուտացիաները, սակայն դրանց հաճախականությունը մեծ չէ: Կ. կարող է տեղի ունենալ ապրելակերպի պայման– ների փոփոխման պատճառով, օրինակ, անտառահատման կամ անտառատնկման, անապատների ոռոգման կամ ճահիճների չորացման դեպքերում որոշ օրգանիզմներ ոչնչանում կամ հեռանում են, մյուսները՝ հարմարվում: Բույսերի և կենդանիների կուլտուրական տեսակների ներմուծման դեպքում (տես Արհեստական ընտրու– թյուն) մարդու անմիջական մասնակցու– թյամբ և նպատակադրմամբ Կ. կրում է արհեստական բնույթ (արհեստական Կ.), իսկ բնության մեջ վայրի տեսակների տա– րաբնակեցումը քամու միգրացիաների, մարդու պատահական մասնակցությամբ բույսերի և կենդանիների տեղափոխման, կենդանիների քոչի միջոցով դիտվում է որպես բնական Կ.: Բուսական և կենդանանան տարրեր տե– սակների տարաբնակեցմանը հնում նպաս– տել են քոչվոր ցեղերը, իսկ հետագայում՝ առևտրի և տրանսպորտի միջոցների զար– գացումը: Կ. բավարար ճանաչում ունեցավ XVIII դ., երբ Տ. Հումբոչտը առաջինը տվեց աստիճանական Կ–ման գաղափարը: Հետագայում Կ–ման գործնական հարցերի լուծմամբ զբաղվեցին հայր և որդի՝ 0. Դե– կանդոլը և Ա. Դեկանդոլը: Կ–ման տեսու– թյան և գործնականի զարգացման համար հիմնարար դեր խաղացին Չ. Դարվինի աշխատությունները: Ռուս գիտնականներ Կ. Ֆ. Ռուլեի և Ա. Պ. Բոգդանովի նախա– ձեռնությամբ 1860-ին սկսեց հրատարակ– վել «Ակլիմատիզացիա» («AKJiHMaTH3a- Uhh») հանդեսը: Կ–ման վերաբերյալ հայտ– նի են ռուս գիտնականներ է. Լ. Ռեգելի և Ա. Ի. Բեկետովի աշխատությունները: Բույսերի Կ–ման գործում խոշոր ներդրում ունի Ն. Ի. Վավիչովը: ՍՍՀՄ–ում Կ–ման տեսական և կիրառական զարգացմանը նը– պաստեցին Ի. Վ. Միչուրինի և Մ. Ֆ. Իվա– նովի առաջարկած օրգանիզմների տարա– բնակեցման իրագործելի մեթոդները: ՀՍՍՀ–ում բույսերի և կենդանիների Կ–ման տեսությամբ և գործնական հարցերով զբաղվում են ՀՍՍՀ ԳԱ բուսաբանության և կենդանաբանության ինստ–ները, ինչ– պես նաև գյուղատնտ. և կենսբ. գիտ. հիմ– նարկներն ու նրանց մասնաճյուղերդ այդ թվում նաև բուսաբանական այգիները և արգելանոցները: Բ ու յ ս և ր ի Կ–ման համար առավել որոշիչ են՝ օդի ջերմաստիճանը և խոնա– վությունը, տեղումների քանակն ու բաշխ– վածությունը, ձյան և սառցի ծածկույթի բնույթը, օդի շարժումը, լույսի ռեժիմը, հողի տիպը և դրա միկրոֆլորայի կազմը, բիոգեոցենոզի բնույթը, ինչպես նաև տըվ– յալ բույսի կենսբ. առանձնահատկություն– ները: ժող. տնտեսության համար բույսե– րի Կ. կարևոր պրոբլեմ է: Աշխարհագրա– կան և կարգաբանական հեռավոր տեսակ– ների տարաբնակեցման նպատակով Ի. Վ. Միչուրինը հաջողությամբ օգտագործեց հիբրիդացման մեթոդը: Կ–ման ագրոտեխ– նիկական ձևերից են՝ պատվաստումը, պարարտացումը, ոռոգումը, աճի խթանիչ– ների օգտագործումը ևն: Հայաստանում կլիմայավարժվեւ են բույսերի ավելի քան 1200 ներկայացուցիչ: Մեծ քանակի ծառա– տեսակներ են բերվել Ամերիկայից՝ եռա– փուշ գլեդիչիան, արծաթափայլ եղևնին, սև ընկուզենին ևն, Հիմալայներից՝ հի– մալայան մայրին, հիմալայան սոճին ևն, Հեռավոր Արևելքից՝ ամուրյան խցանա– ծառը, մաակի բալենին, մանջուրական ըն– կա զենին, սիբիրյան խնձորենին ևն: 1937-ին հաջողությամբ կլիմայավարժվել է խորղենին: Կենդանիների Կ., կենդանինե– րը հեշտ են կլիմայավարժվում մրցա– կիցներ չունեցող պայմաններում, օրի– նակ, Ավստրալիայի կենդանական աշ– խարհի ավելի քան 50% –ը տարաբնակեց– վել են Եվրոպայից, Ասիայից և Հյուսիսա– յին Ամերիկայից: Տարբեր երկրների մոտ 160 տեսակ վայրի կաթնասունների ար– հեստական տարաբնակեցման փորձեր են կատարվել: ՍՍՀՄ–ում տարաբնակեցվել են 32 տեսակ՝ մշկամուկ, ամերիկյան ջրաքիս, կուղբ ևն: Թռչուններից տարաբնակեց– վել և կլիմայավարժվել են կաքավը, փա– սիանը, ձկներից՝ ծածանը, բրամը, սիգը, մանրաձուկը ևն: Հաճախ կլիմայավարժ– վում են նաև ոչ ցանկալի տեսակներ, օրի– նտկ, տարբեր երկրներից ԱՄՆ են թա– վւանցել 180 տեսակ վնասատուներ, իսկ ԱՄՆ–ից Եվրոպա է բերվել կարտոֆիլի վնասատու կոչորադյան բզեզը: ՀՍՍՀ–ում կլիմայավարժվել են ուսու– րական բծավոր եղջերուն, վայրի խոզը, սիգը, ծածանը ևն: Գյուղատնտ. կենդանի– ների Կ–ման համար բնական գործոնների հետ միասին որոշիչ են նաև տնտ. պայ– մանները՝ կերակրման մակարդակը, կերի քիմ. կազմը, կենդանու պահվածքը և խնամքը, տոհմային աշխատանքը, հիվան– դությունները կանխարգելող միջոցառում– ները ևն: Կ–ման լավագույն ձևերից են միջցեղային տրամախաչումը և միջտեսա– կային հիբրիդացումը: ՀՍՍՀ–ում կլիմա– յավարժվել են տավարի, ոչխարի, խոզի, այծի և թռչունների բազմաթիվ կուլտու– րական ցեղեր: Անասնապահական մթերք– ների արտադրությունն արդյունաբերա– կան հիմքերի վրա փոխադրելուն զուգըն– թաց ի հայտ են գալիս նոր գործոններ՝ արդյունաբերական աղմուկ, անբավարար միկրոկփմա, մկանային հոգնածություն, կենդանիների բարձր խտություն ևն, որոնք բացասաբար են անդրադառնում Կ–ման վրա: Հարմարվելու ընթացքում կենդա– նու օրգանիզմում առաջանում է ստրեսա– յին վիճակ: Վ. Աբրահամ յան Կ ԼԻ ՄԱՔՍ (<հուն. xXi|iaxTiip–բառացի՝ սանդուղքի աստիճան, տարիքային շրջա– դարձ), կլիմակտերիկ շրջան, անցումային շրջան սեռական հասունու– թյունից դեպի ծերություն: Կ. կանանց, արտահայտվում է դաշ– տանային ցիկլի (տես Դաշտան) պարբե– րականության խանգարմամբ, մինչև լրիվ ընդհատում, որը վկայում է կնոջ կյանքում նոր շրջանի՝ դաշտանադադարի (մենոպաուգա) սկիզբը: Սովորաբար լի– նում է 45–54 տարեկանում, հաճախ՝ 47 տարեկանում և շարունակվում 15–18 ամիս: Սակայն երբեմն նկատվում է նաե վաղաժամ Կ. (մինչև 40 տարեկանը) և ուշացած Կ. (55 տարեկանից հետո): Վաղաժամ Կ–ի պատճառներն են՝ ձվարանների առաջնային անբավարարու– թյունը (ուշացած դաշտան՝ 17–18 տարե– կանում), կյանքի ծանր պայմանները, վարակիչ հիվանդությունները, հոգեկան ցնցումները, կոնստիտուցիոն և ժառանգա– կան նախատրամադրվածությունը: Ու շ ա– ց ա ծ Կ. լինում է փոքր կոնքում առաջա– ցած կանգային երևույթների, արգանդի մկանային ուռուցքների (ֆիբրոմիոմաներ) դեպքերում: Դաշտանը կարող է դադարել միանգամից կամ աստիճանաբար: Կլիմակ– տերիկ շրջանում հաճախ նկատվում են արգանդային արյունահոսություններ, որոնք պայմանավորված են ձվարանների ֆունկցիաների խանգարումներով և դրան– ցում դեղին մարմնի առաջացմամբ: Կ–ի հիմքում ընկած են կնոջ օրգանիզմում ցիկլային պրոցեսները կարգավորող մի շարք համակարգերի (ներառյալ կենտ– րոնական նյարդայինը՝ հիպոթալամուս, դիէնցեֆալ շրջան, հիպոֆիզ) և ձվարան– ների բարդ փոփոխությունները, որոնց հետևանքով ձվարաններում դադարում է ֆոլիկուլների հասունացումը և ձվազատու– մը (օվուլյացիա): Սակայն երբեմն դաշ– տանադադարից հետո ձվազատումը կարող է շարունակվել որոշ ժամանակ, իսկ ցիկ– լային փոփոխությունները կարգավորող հորմոնների արտադրությունը՝ նույնիսկ տարիներ: Կանանց մեծամասնության Կ. ընթանում է հարթ և չի ուղեկցվում հիվան– դագին երևույթներով: Ձգձգվող կամ շա– ցած Կ–ի դեպքում կարող են նկատվել ար– յունահոսություն կամ մի շարք խանգա– րումներ, որոնք՝ հայտնի են «կլիմակտե– րիկ սինդրոմ» անվանումով: Նկատվում է առավելապես վաղ գարնանը և կապված է գարնանային հիպովիտամինոզի և արե– վային ճառագայթման նվազման հետ; Հիմնական գանգատը հանկարծակի առ– հոսումներն են, որոնք արտահայտվում են դեմքի, պարանոցի, ծոծրակի հանկար– ծակի կարմրությամբ, այրոցի զգացումով, քրտնարտադրությամբ: Առաջանում է գըլ– խապտույտ, գլխացավ, սրտի թրթռոց, գրգռվածություն, անքնություն, վախի զգացում, ընկճվածություն, երբեմն՝ ար– յան ճնշման բարձրացում, ցավեր սրտի շրջանում, ծնկահոդերում: Բtու ժtու մtը. ընդհանուր դիմադրողականության բարձ– րացում (լիարժեք հիգիենային ռեժիմ, դիետա, A, B, C խմբի վիտամիններ), գալվանացում, ջրաբուժություն, հորմոնա– բուժություն (էստրոգեններ, անդրոգեն– ներ և վերջիններիս զուգորդումները), ֆիզկուլտուրա և սպորտ: Կ. տղա– մարդկանց, սովորաբար սկսվում է 50–60 տարեկանում, երևույթները թույլ