(«Մեկնություններ ու պարզաբանումներ», հ. 1–8, 1962–67) Կ. մոա է նեոթոմիզմին: Գրել է նաև «Դիմում գերմանական ժողո– վըրդին» (29.10.1939) հակաֆաշիստական մանիֆեստը, «ժաննա դ’Արկը խարույկի վրա» (1939) դրամատիկ օրատորիան, «Ֆրանսիան է խոսում» (1943) պոեմը:
ԿԼՈԴԻՈՆ (Clodion, իսկական անուն–ազ– գանունը՝ Կլոդ Մ ի շ և լ, Michel, 1738– 1814), ֆրանսիացի քանդակագործ: Հռչակ– վել է ոոկոկոյի ավանդույթներով ստեղծած, բայց ընդհանուր ռիթմաշարով ավելի զուսպ, զվարճացող սատիրներ, բաքոսու– հիներ, ամուրներ պատկերող թրծակավե նուրբ, դեկորատիվ արձանիկներով, ար– ձանախմբերով ու ռելիեֆներով, կիրառա– կան առարկաներով (մոմակալներ, ճյու– ղավոր աշտանակներ, սկահակներ):
ԿԼՈՆԴԱՅԿ (Klondike), գետ Կանադայի հյուսիս–արեմուտքում, Ցուկոն գետի աջ վտակը: Սկիզբ է առնում Մակենզի լեռ– ներից: Երկարությունը՝ 180 կմ: Սնումը ձնային է, գարնանային վարարումներով: Կ–ի ավազանում է ոսկու արդյունահան– ման նույնանուն շրջանը:
ԿԼՈՊՇՏՈՔ Ֆրիդրիխ Գոտլիբ (2.7.1724, Քվեդլինբուրգ – 14.3.1803, Համբուրգ), գերմանացի բանաստեղծ, դրամատուրգ: Գրել է «Մեսսիադա» (հ. 1–4, 1751–73) կրոնա–էպիկական պոեմը, «Ադամի մահը» (1757), «Սողոմոն» (1764), «Դավիթ» (1772) բիբփական թեմաներով ողբերգություն– ները, «Գերմանի ճակատամարտը» (1769), «Գերմանը և իշխանները» (1784), «Գեր– մանի մահը» (1787) եռերգությունը՝ Գեր– մանիայի հերոսական անցյալի մասին: Կ ԼՈՍ (Klos) էյմար (ծն. 1910), չեխ ռե– ժիսոր և սցենարիստ: 1934-ին մասնակցել է վավերագրական կարճամետրաժ ֆիլ– մերի ստուդիայի (ք. Զլին) կազմակերպ– մանը, ուր ստեղծել է 60-ից ավելի ֆիլմեր: 1945-ից ղեկավարել է Պրագայի վավերա– գրական ֆիլմերի ստուդիան: 1953-ից ա7.էւաւս.Ա է Ցանւ Կէսդարի լւՆկ երակ ցու– թյամբ: ԿԼՈՐ ՈՐԴԵՐ, ն և մ ատողներ (Nema- toda), ստորին որդերի դաս: Մարմինը թելանման է կամ իլիկաձև (80–85 մկմ)է երկկողմանի համաչափ, չհատվածավոր– ված, ընդլայնական կտրվածքը կլոր է (այստեղից էլ՝ անվանումը): Պատված է հարթ կամ օղակաձև, ամուր կուտիկու– լայով, որի տակ տեղադրված է հիպոդեր– մը: Արյունատար և շնչառական համա– կարգ չունեն: Նյարդային համակարգը կազմված է մերձկլանային օղակից և 6 նյարդային բներից: Զգայական օրգան– ները շոշափուկներն են և պտկիկները, ազատ ապրող որոշ ձևեր ունեն պրիմի– տիվ քեմո– և ֆոտոռեցեպտորներ: Արտա– թորության համակարգը միաբջջի գեղձիկ– ներն են կամ կողմնային, ներբջջային խողովակները: Սովորաբար բաժանասեռ են: Բազմանում են ձվադրությամբ, որոշ տեսակներ կենդանածին են: Հայտնի է Կ. ո–ի մոտ 500 հզ. տեսակ, որոնք մակա– բույծներ են կամ ազատ ապրող ձևեր: Վերջիններս փոքր չափերի են, ապրում են հողում, քաղցրահամ ջրերում, ծովե– րում: Սնվում են բակտերիաներով, ջրի– մուռներով, դետրիտով, կան նաև գիշա– տիչ ձևեր: Շատ Կ. ո. բույսերի, կենդա– Ձախից. կենդանիների օրգանի զ– մումմակաբուծվող կլոր որդեր. /. մաղագլուխ, 2. մարդու ասկարիդ, ա. էգը, p. արուն, 3. մանկական սրաաուա, 4. զսպա* նակաձե տրիխին. ա. էգը, բ. արուն: Աջից, բույսերի մակաբույծկլոր որդեր. /. ճակնդեղի նեմաաոդի էգը. ճա"? կընդեղի արմատների վրա, 2.ցորենի նեմաաոդ նիների և մարդու մակաբույծներ են (տես Հեւմինթոզներ): Զվերը մարդու կամ կենդանիների օրգանիզմ են թափանցում ջրի կամ սննդի միջոցով: Կ. ո–ի ներ– կայացուցիչներից են՝ ասկարիդը, մա– ղագլուխը, սրատուտը ևն: Մարդու և կենդանիների օրգանիզմում առա– ջացնում են մի շարք հիվանդություններ: ԿԼՈՐ ՊԱՐ, փակ շրջանի դասավորությամբ կատարվող հայկական պար: ժողովրդի պատկերացմամբ կլոր՝ փակ շրջանով դա– սավորությունը պարողներին պահպանում է չարքերից: Ունի պարզ և բարդ պարաձե– վեր: Կ. պ–երից յուրաքանչյուրն ունի իր անունը, պարաքայլը, պարեղանակը, կա– տարման ժամանակը, տեմպը, ռիթմը և նպատակը: Բնորոշ է Հայաստանի բոլոր ազգագրական շրջաններին: ժ. jԽաչատրյան
ԿԼՈՐԱՋՈՒԼՀԱԿԱՅԻՆ ՀԱՍՏՈՑ, ջուլհա– կային հաստոց, որում մի քանի մաքոք միաժամանակ շարժվում են շրջանագծով, միջնաթելերն անցկացնելով հենքաթելերի երախ գոյացնող բաժանմունքների մեջ: Յուրաքանչյուր հաջորդ մաքոքը խտաց– նում է նախորդ մաքոքով անցած և հենքա– թելերով միահյուսված միջնաթելերը: Կ. հ. կիրառվում է փողրակների, պարկերի արտադրությունում: Կան մաքոքների էլեկտրամագնիսական մղումով Կ. հ–ներ՝ վուշե գործվածքների արտադրության հա– մար: Տես նաև Զոնւհակահաաոոց:
ԿԼՈՐԱՍԴՈՑՄԱՆ ՀԱՍՏՈՏ, փայտանյու– թի երկայնական, լայնական և խառը սղոցման ու ձևավոր կտրատման հաստոց: Կտրող գործիքը կլոր սղոցն է: Հիմնական տարրերն են՝ սղոցման լիսեռը, հենոցը, մատուցման մեխանիզմը, սղոցման լիսեռի և մատուցման մեխանիզմի հաղորդակ– ները: Լինում են մեկ–, երկու– և բազմա– սղոցանի՝ ձեռքի կամ ավտոմատ մատուց– մամբ: Սղոցների պտտման հաճախակա– նությունը 500–3000 պւո/ր է, մատուցումը՝ 5–120 մ/ր:
ԿԼՈՐԻԿՅԱՆ Սուրեն խորենի [ծն. 12(25). 12.1907, Օրդու (Թուրքիա)], լեռնային ինժեներ–մեքենաշինարար: Տեխ. գիտ. դ–ր (1975), պրոֆեսոր (1976), ՌՍՖՍՀ գիտ. և տեխ. վաստակավոր գործիչ: ՍՄԿԿ անդամ 1951-ից: Ավարտել է Մոսկվայի լեռնային ինստ–ը (1934): 1946–48-ին եղել է Մոսկվայի պետական ածխային մեքենաշինարարական ինստ–ի գլխավոր կոնստրուկտորը, 1949–58-ին՝ գլխավոր ինժեները, 1958–70-ին՝ դիրեկտորը: 1971-ից Ածխարդյունաբերության ղեկա– վար աշխատողների և մասնագետների որակավորման բարձրացման ինստ–ում ամբիոնի վարիչ է: Աշխատանքները վե– րաբերում են ածխարդյունահանման մե– քենայացման հարցերին: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակների (1947, 1952, 1968): Պարգևատրվել է Լենինի շքանշա– նով: ԿԼՈհԵ (Clouet) կամ ժանե (Janet), Վերածննդի դարաշրջանի ֆրանսիացի նկարիչների ընտանիք: ժ ա ն Կ. Ա վ ա– գ ը (ծն. թ. անհտ.– մոտ 1500) նույնաց– վում է, այսպես կոչված, Մուլենի վարպետի հետ: Ապրել է Բրյոաելում (մինչև 1475-ը) և Մուլենում: Ֆրանս, վաղ ռեալիզմի ոգով կատարված նկարների հեղինակ է: ժ ա ն Կ. Կրտսերի (մոտ 1475, Նիդերլանդ– ներ – մոտ 1540/41, Փարիզ) դիմանկար– ներին բնորոշ են բնութագրումների հստա– կությունը, անշարժ կեցվածքների հանդի– սավոր միակերպությունը, վառ, մաքուր երանգները, կատարման մանրանկարա– յին ստուգությունը: Հայտնի է նաև խիստ գրաֆիկական բնույթի գծանկարներով (Մադամ դը Լոթրեկի դիմանկարը, Կոնդե թանգարան, Շանտիյի): Եղել է Ֆրանցիսկ I թագավորի «առաջին նկարիչը» (1523-ից): Ֆ ր ա ն ս ու ա Կ. (1505-ի և 1510-ի միջև, Տուր –1572, Փարիզ), ժան Կ–ի որդին և աշակերտը, 1540-ից Ֆրանցիսկ I-ի և նրա հաջորդների պալատական նկարիչը: ժան Կ լ ու և Կրտսեր. Գրաֆ դ՚Էթանի դիմա– նկարը, գծանկար (մոտ 1519, Կոնդե թանգարան, Շան– տիյի) Հագեցած գուներանգով և ազատ կառուց– վածքով Ֆրանսուա Կ–ի դիմանկարներին (Հենրի II, 1559, Ուֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա, Եղիսաբեթ Ավստրիացի, մոտ 1571, Լուվր, Փարիզ) հատուկ են վառ բնութագրումները, ներկայանալի կեց– վածքների վեհասքանչ հանգստությունը, շքեղորեն նկարված զգեստները: Ստեղծել է նաև զուսպ, նրբագեղ գծանկարներ (Կարլոս IX, 1566, Մադամ դը Անդելո, երկուսն էլ՝ էրմիտաժ, Լենինգրադ): Կլուե– ների դիմանկարչական արվեստը ֆրանս. վերածննդի գագաթներից է: Գրկ .MaJUbitesa H., Kjiya, M., 1943. ԿԼՈԻ&Ո (Clousot) Անրի ժորժ (ծն. 20.11. 1907), ֆրանսիացի կինոռեժիսոր: Կ–ի «Ոսկերիչների առափնյակը» (1947) դե– տեկտիվ ֆիլմը ֆրանս. կինոյում սկզբնա– վորել է, այսպես կոչված, «սե ֆիլմերի» ժանրը: Ծանր հանցանքների մասին են պատմում նրա «Աատանուհիներ», «ճշմար– տություն» հոգեբանական կինոնկարները: