Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/485

Այս էջը սրբագրված չէ

Մարդկանց հրեշավոր շահագործման մեր– կացումն է 1950-ական թթ. Կ–ի լավագույն ֆիլմը՝ «Սարսափի գինը»: Նկարչի ստեղ– ծագործության բացահայտմանն է նվիր– ված «Պիկասսոյի գաղտնիքը» կինոնկարը: ԿԼՈհժ–ՆԱՊՈԿԱ (Cluj-Napoca), Կ լ ու ժ, Կոլոժվար, Կ լ ա ու զ և ն բ ու ր գ, քաղաք Ռումինիայի պատմական Տրան– սիլվանիա նահանգում, Սոմեշուլ–Միկ գետի ափին: Կլուժ–Նապոկա գավառի վարչական կենտրոնը: Իր նշանակու– թյամբ՝ երկրորդը Ռումինիայում: 205,4 հզ. բն. (1971): Ունի մեքենաշինական (տեքստիլ և սննդի արդյունաբերության սարքավորումների արտադրություն), սննդհամի արդյունաբերություն, կոշիկի, կարի, տրիկոտաժի, կահույքի, քիմ., ճե– նապակու–հախճապակու արդ., շինանյու– թերի արտադրության ձեռնարկություն– ներ, Ռումինիայի ԳԱ մասնաճյուղ (երկու ինստ–ներով,, 7 բուհ (համալսարան, պո– լիտեխնիկ.՝, երկրաբանական, բժշկա–դե– ղագործական, պլաստիկ արվեստների, մանկավարժական ինստ–ներ, կոնսերվա– տորիա), 3 պետ. թատրոն (մեկը՝ հունգ.), 2 պետ. օպերա (մեկը՝ հունգ.), ֆիլհար– մոնիա, պետ. արխիվների մասնաճյուղ, ձեռագրատուն (1872-ից), պատմության (հռոմ. պեղածո հուշակոթողների սրա– հով), կերպարվեստի, ժող. արվեստի թանգարաններ, բուսաբանական այգի (1872-ից), ճարտ. հուշարձաններ են: Առաջին անգամ հիշատւսկել է Պտղո– մեոսը (II դ.): Նապոկա անունով գոյու– թյուն է ունեցել դեռևս դակերի ժամանակ: 106-ից Դակիայի հետ ընկել է հռոմ. տի– րապետության տակ:tXI դ. հիշվում է Կուլուս անունով: Քաղաք է 1316-ից: 1541-ից անցել է Օսմանյան կայսրությա– նը՝ պահպանելով որոշ ինքնուրույնու– թյուն: 1790– 1848-ին և 1861 –67-ին եղել է Տրանսիլվանիայի ինքնավար իշխանա– պետության մայրաքաղաքը: 1867-ին միաց– վել է Ավստրո–Հունգարիային, 1918-ին՝ Ռումինիային: 1940–44-ին եղել է Հուն– գարիայի կազմում, 1944-ից անցել Ռու– մինիային: XVII –XX դդ. Կ–Ն. եղել է հայկ. գա– ղութ: Հայերը Կ–Ն–ի գավառում բնակվել են դեռևս XII – XIII դարերից: Այդ են ապացուցում հայերին հիշեցնող տեղա– նունները: 1291-ից հիշատակվում է Օրմե– նիշ (էուրմենուս, Ուրմենիշ) գյուղը, 1312-ից՝ Օրման (Ուրման) կալվածք– գյուղը, այնուհետև՝ էորմենյոսը՝ Մեզեն էորմենյեսի շրջանում ևն: Այդ բնակա– վայրերի, ինչպես ն Տրանսիլվանիայի հայկ. մյուս կենտրոնների հայերը տնտ. ու մշակութային սերտ կապեր են պահ– պանել Կ–Ն–ի հետ: XVII դ. վերջից սկսած հայերը մշտական բնակություն են հաս– տատել նաև Կ–Ն–ում: Նրանց թիվն ավելի է ստվարացել XIX դ. երկրորդ կեսից՝ XX դ. սկզբին հասնելով շուրջ 1000 հոգու: Դրա հետ մեծացել է նաև նրանց տեսա– կարար կշիռը: Սկսած XVIII դարից Կ–Ն. դարձել է Տրանսիլվանիայի հայ մշա– կութային կարևոր կենտրոն: Հայկ. այլ կենտրոնների դպրոցներն ավարտած բազ– մաթիվ հայ ուսանողներ Կ–Ն–ի ուսում– նական ակադեմիայում (հիմնադրված 1571-ին) մասնագիտական բարձր ուսում են ստացել: XVIII դ. սկզբից մինչև XX դ. սկիզբը Կ–Ն–ի Հիսուսյան եկեղեցում հա– յերեն արարողություն ու քարոզներ են կատարվել: XVIII –XIX դդ. Կ–Ն–ում գըր– վել են հայերեն ձեռագրեր, տպագրվել (տպարանը հիմնվել է 1550-ին) հայա– գիտական բազմաթիվ գրքեր: Հայերը գոր– ծուն դեր են կատարել գավառի և քաղաքի բոլոր ոլորտներում, ղեկավարության մեջ (0. Միրզա, 6. և Գ. Կորբուլիներ, Լ. Չի– կի, Լ. Վիկոլ), փաստաբանական պալա– տում (Ա. Դոբալ, Լ. էստեգար, Ա. Կաղսա– գոյան), զանազան ընկերությունների (մանկավարժական, մեղվաբույծների ևն) և միությունների (մարզական, որբախնամ ևն) հիմնադրման ու կառավարման (Լ. Մերզա, Մ. Սենկովիչ, Բ. Կորբուլի), ցուցահանդեսների (անասնաբուծական, ազգագրական ևն) կազմակերպման (Ա. Ցեց, Բ. Կորբուլի) գործում ևն: Նպաստել են առևտրի և արդյունաբերության զար– գացմանը (արդյունաբերական պալատի նախագահ Ի. Բոգդան, բանկերի դիրեկ– տորներ՝ Լ. Մերզա, Գ. Դալմա, որբանոցի վերահսկիչ, վաճառական 3. Մեդիեշի են), հայ և հունգ. գիտության (բժշկապետ Ի. Մալի, բուսաբան Վոլֆգան) ու մշակույ– թի (հունգ. ազգային թատրոնի ինտեն– դանտ Բ. Կորբուլի, կոնսերվատորիայի նախագահի տեղակալ Մ. Սենկովիչ, հա– մալսարանի խորհրդի ադմինիստրատոր Լ. Կորբուլի, երգահան Ս. վիկոլ, «Կոլոժ– վար» թերթի խմբագիր, գրող Ի. Պետելեյ, «էրդեյ» թերթի խմբագիր, հայագետ Դ. Մերզա, գրող Աննա Տուտչեկ և ուրիշ– ներ) վերելքին: 1848–49-ի հունգ. հեղա– փոխության օրերին Կ–Ն–ի հայերը կանգ– նել են հեղափոխության կողմը: Այժմ էլ բազմաթիվ հայեր ապրում են Կ–Ն–ում և մասնակցում հասարակական ու մշակու– թային կյանքին (նկարչուհի Մ. Չուպե, գրող Ա. Լասլոֆի, դաշնակահար Գ. Ամի– րաս, երգչուհի է. Կատոնա, պատմաբան, դ–ր 6. Դենդերլե, թերթի խմբագիր 6. Մու– րադին, թանգարանագետ Մ. Ակոբշա, բժիշկներ, դոկտորներ Գ. Ֆոգոլյան, Գ. Կարաչոնի և ուրիշներ): Կ–Ն. հարուստ է հայերեն դիվանական նյութերով և ձեռագրերով: Համալսարանի գրադարանում պահվում են Եղիսաբեթու– պոլիս հայաքաղաքից 1911-ին տեղափոխ– ված հայերեն ձեռագրերի ժողովածուն՝ բաղկացած 62 գրչագրերից (քարոզգըր– քեր, բառարաններ, քերականական գոր– ծեր, պատմիչների երկեր, օրագրություն– ներ, տաղարաններ, թարգմանական գոր– ծեր ևն) և Գեռլայի պատմական թանգա– րանին նախկինում պատկանած մի քանի տասնյակ հայերեն այլ ձեռագրեր: Կ–Ն–ի պետ. դիվանում պահվում են նաև Գեռլա– յի քաղաքային վարչության, դատարանի, թանգարանի և հայագետ Դ. Մերզային պատկանող հայ., հունգ., լատին, և գերմ. հազարավոր փաստաթղթեր: Դրանք Կ–Ն. են տեղափոխվել 1950-ի մարտին և կազմ– ված են 409 մետաղյա ւոուփերում ամ– փոփված վավերագրերից ու 202 պրոտո– կոլներից, որոնք վերաբերում են Գեռ– լայի կյանքին (XVII դ.–1879): Հիշյալ դի– վանը մեծ նշանակություն ունի ոչ միայն Տրանսիլվանիայի հայերի պատմության, այլև Առտիալի՝ այժմ անհետացած հայկ. բարբառի ուսումնասիրման համար: Կ–Ն–ի պատկերասրահում է գտնվում Գեռլայի մայր տաճարում նախապես պահված Ռու– բենսի «Քրիստոսի իջեցումը խաչից» մե– ծադիր նկարը, որը հայերը նվեր են ստա– ցել 1805-ին, Ավստրիայի կայսր Ֆրան– ցիսկ ւ–Ից: Գրկ. Տ ա յ ա ն Ղ., Մայր ղիան Մխիթա– րեանց Վենետկոյ ի Ս. Ղազար 1707–1773, Վնտ., 1930: «ճակատամարտ», ԿՊ, 1920: Ս. Քո%անջյան

ԿԼՈՒՒՈՐԻ ԼԵՌՆԱՆՑՔ, Գլխավոր կամ Մեծ Կովկասյան ջրբաժան լեռնաշղթա– յում, Տեբերդա և Կոդոր գետերի վերին հոսանքների միջև: Ունի 2781 մ բարձրու– թյուն: Կ. լ–ով է անցնում Ռազմա–սուխում– յան ճանապարհը:

ԿԾՎԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Իղաթ գավառում: 1909-ին ուներ 642 (60 տուն) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղն ուներ եկե– ղեցի (Ս. Գևորգ): Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժա– մանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնա– գաղթի ճանապարհին:

ԿԾՎԻՉ (armoracia), խաչածաղկավորների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Ունի 4 տեսակ, ՍՍՀՄ–ում տարած– ված են 2-ը՝ սովորական Կ. (A. rusticana) և մարգագետնային Կ. (A. sisymbroides): Սովորական Կ–ի հայրենիքը Արևելյան Եվրոպան է: ԱՍՀՄ–ում լայնորեն մշակ– վում է, իսկ միջին գոտում տարածված է նաև վայրի վիճակում: Արմատները մսալի են: Ցողունը կանգուն է, 50–150 սմ բարձ– րությամբ: Տերևները խոշոր են, երկարա– վուն: Ծաղիկները մանր են, սպիտակ, ծաղկաբույլը՝ ողկույզ: Պտուղը պատիճ է, սերմերը մանր են: Արմատները և տերև– ները պարունակում են վիտամիններ, եթե– րային յուղեր, հանքային աղեր, ֆիտոն– ցիդներ, լիզոցիմ ֆերմենտ: Կծու համը և յուրահատուկ հոտը պայմանավորված են ալիլային (մանանեխային) յուղով և սի– նի գրին գլիկոզիդով: Արմատները օգտա– գործվում են սննդի մեջ, հում, եփած, թթու դրած վիճակում, որպես համեմունք, ունեն նաև բուժիչ նշանակություն (ախոր– ժաբեր, հակացինգային, ստամոքս–աղի– քային համակարգի գործունեությունը կա– նոնավորող ևն): Կ. կիրառվում է նաև կոսմետիկայում: Մշակության մեջ բազ– մացնում են արմատային կտրոններով: Բերքը հավաքում են աշնանը (բերքա– տըվությունը՝ 50–100 ց/հա): ՀՍՍՀ–ում չի մշակվում: Պ.Սերոբյաև

ԿԿՎԱՎՈհՇ (Polytrichum), կանաչ մա– մուռների կարգի բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 100 տեսակ, որից մոտ 10-ը աճում է ՍՍՀՄ–ում: Ցողունի բարձրությունը 30– 40 սմ է՝ մանր տերևներով պատված: Աճում է անտառներում, ճահճուտներում, տունդրայում: Երկտուն է: Բեղմնավորումը տեղի է ունենում վաղ գարնանը, բազմա– նում է սպորներով: Կ. աճում է նաև ՀՍՍՀ անտառներում:

ԿԿՈՒՆԵՐ, ի սկական կկուներ (Cuculi), կկվանմանների կարգի թռչուն– ների ենթակարգ: Միջին չափի թռչուններ են, կտուցը թեթևակի ցած է թեքված: Պոչը երկար է, աստիճանաձև: Փետուրները