Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/502

Այս էջը սրբագրված չէ

1912) գործերը, թաաերագիաական աշ– խատություններ: Հոկտեմբերյան սոցիա– լիստական մեծ հեղափոխությունից հետո եղել է Մոսկվայի առաշին և երկրորդ պետ. համալսարանների և այլ բուհերի պրո– ֆեսոր, Գեղարվեստական գիտություննե– րի պետ. ակադեմիայի պրեզիդենտ (1921): Տուրք է տվել վուլգար–սոցիոլոգիական հայացքների: Երկ. Ուրվագծեր արեմաաեվրոսյական գրա– կանության պատմության, Ե., 1926:

ԿՈԳԸԼՆԻՉԵԱՆՈհ (Kogalniceanu) Միհա– յիլ [6.9.1817, Ցաշի (Ռումինիայում)– 20.6.1891, Փարիզ, թաղված է Ցաշիում], ռումին պետական–քաղաքական գործիչ, պատմաբան, հրապարակագիր, գրող: Սո– վորել է (1834–38) Տաշում, Ֆրանսիայում U Գերմանիայում: Դասախոսել է (1843– 1844) Միխայլովյան ակադեմիայում (Մոլ– դովա): Մոլդովայում հեղափոխական շարժման ճնշումից (1848-ի մայիս) հետո տարագրվել է և Մոլդովայի հեղափո– խական կոմիտեի հանձնարարությամբ գրել ու հրապարակել է (1848) «Մոլդո– վայի ազգային կուսակցության ցանկու– թյունները» ծրագրային գործը, որում առաջ է քաշել Մոլդովայի ու Վալաքիայի միավորումը ռումին, միասնական պետու– թյան մեշ: 1859-ին մեծ դեր է կատարել ռումին, երկրների միավորման գործում, I860–61-ին գլխավորել է Մոլդովայի կա– ռավարությունը, այնուհետև՝ դարձել Ռու– մինիայի մինիստր (1862) և պրեմիեր մինիստր (1863–65): Նպաստել է մի շարք բուրժուա–դեմոկրատական օրենքների ըն– դունմանը (վանքապատկան հողերի պե– տականացում, հողային ռեֆորմ ևն): Որ– պես երկրի արտաքին գործերի մինիստր (1876, 1877–78) կարևոր դեր է խաղա– ցել ռուս–թուրքական պատերազմին Ռու– մինիայի մասնակցության և անկախու– թյան հռչակման (9.5.1877) գործում: Աշ– խատակցել է մի շարք պարբերական– ■սՆր^ւ, }սՏբագրնլ ու Դրատարակէւլ ռուս. «Dacia literara» (1840), «Arhiva roma- neasca» (1840–41, 1845), «Steana Duna- rii» (1855–60) պարբերականները, հրա– տարակել «Մոլդովական երկրի տարե– գրությունները» փաստաթղթերի եռա– հատոր ժողովածուն (1845–52), «Ռումի– նիայի ժամանակագրությունները» (հ. 1 – 3, 1872–74), գրել «Վալաքիայի, Մոլդովա– յի և անդրդանուբյան վալաքների պատմու– թյուն» (1837), «Երեք օր Մոլդովայի պատ– մությունից» (1851) աշխատությունները, «Երկու կին ընդդեմ մեկ տղամարդու» (1840) պիեսը, «Կորած պատրանքներ» (1841), «Գավառացու վարքախոսությունը Ցաշում» (1844) կենցաղային ակնարկնե– րը, «Սրտի խորհուրդները» (1850) անա– վարտ վեպը ևն: 1869-ին ընտրվել է ռում. ակադեմիական ընկերության անդամ, 1887–90-ին եղել Ոումինիայի ԳԱ պրե– զիդենտ: Կ. հայ ժողովրդի բարեկամն Էր: Իր աշխատություններում և քաղ. գործունեու– թյան ընթացքում բազմիցս անդրադարձել է Ռումինիայում ապրող հայերին: «Մոլ– դովական երկրի տարեգրություններ»-ում և «Ոումինիայի ժամանակագրություններ– ում հրատարակել Է նաև բազմաթիվ փաստաթղթեր, որոնք արտացոլում են հայերի վաղեմությունը Ռումինիայում, նրանց խաղացած տնտ., քաղ. ու մշակու– թային նշանակալի դերը երկրի կյանքում: Սերտ հարաբերություններ ու նամակա– գրական կապեր Է ունեցել ռումինահայ նշանավոր գործիչների հետ, եղել հայերի իրավունքների վերականգնման ջերմ պաշտպան: Երկրի բարձրադիր ժողովում ռումինահայերի քաղ. իրավունքների հարցը քննարկելու ժամանակ (12.11.1857) հանդես Է եկել ի պաշտպանություն հայերի և Ռումինիայում ապրող բոլոր ազգու– թյունների հետ հավասար քաղ. իրավունք– ներ պահանջել նրանց համար (իրավահա– վասարությունը հռչակվել Է 19.8.1858): Ս. Քորսնշյան

ԿՈԳՈՎԻՏ, Կոգայովիտ, Կ ո գ ո– յովիտ, Գոգհովիտ, Կո գ, Կ ո վ գ, Հովիտն Կոգայ, Եր– կիր Նոյան տապանի, Թ ի - կունք Մասեաց (հուն.–Koxoj3Ct, լատ. Cocobit), գավառ Մեծ Հայքի Այրա– րատ նահանգում" Դարույնք կենտրոնով: Հս–ից Հայկական լեռնապարով (Մասիս և Սինակ գագաթների միջև ընկած հատ– վածով) բաժանվում է Մասյացոտն և ճա– կատք, հվ–արլ–ից Սինոռ (Զիարեթ) լեռ– ներով՝ Արտազ, հվ–ից և հվ–արմ–ից Ծաղ– կանց լեռնաշղթայի ջրբաժան մի բազու– կով՝ Ծաղկոտն, արմ–ից Սինակ, Սպի– տակ (Ակ–դաղ) և Մուզի կ լեռներով՝ Բագ– րևանդ գավառներից: Լեռնագոտիներով սահմանազատված դաշտ Է՝ արգավանդ վարելահողերով ու մարգագետիններով: Դաշտի կենտրոնում՝ Արծափ ավանի մոտ, գտնվում է Արծափքար սարը, Դարույնքի արլ. կողմում՝ Կոտիսը, հվ. սահմանա– գլխին՝ խորին և Թոնդրակը: Գավառի գլուխը կազմում է հս–արմ. կողմը՝ հնա– գույն Եղջերքը, որի գոգում է Հայաս– տանի ամենաբարձր (2247 մ) և մեծու– թյամբ (33 կմ2) 5-րդ լիճը՝ Գայլատու կամ Ձկնաբեր ծովակը (թուրք. Բալըխ գյոլ): Cum ավանդության քաղցրահամ լճի առատ կարմրախայտ ձուկը բերվել է Գեղամա (Սևան) լճից: Սեբեոսի վկայությամբ YII դ. առաշին կեսին այստեղ դեռևս կանգուն Էր Գայլատուք քաղաքը: Արլ. կողմում, Դա– րույնքից հս., գտնվում է Կոգովտի Շամբը (այժմ՝ Շեխլի գյոլ), որը ճահճուտներով միմյանց միացած 5–6 լճակների խումբ Է: Գայլատու ծովակի հվ–արլ. ափից սկզբնավորվող Առու գետը (Բալըխ չայ) ոլորապտույտ հոսելով հվ–արլ. և ոռոգե– լով շրջակա դաշտը՝ թափվում է Կոգովտի Շամբի մեշ: Առվի խոշոր վտակներն են Կռատիկը (Քեռնավուք) և Դարակը, առա– ջինը բազմաթիվ ճյուղերով սկիզբ է առ– նում Թոնդրակի հս–արլ. փեշերից, երկ– րորդը՝ Դարակ ավանի (Կ–ի արմ. սահմա– նում) մերձակա լեռներից: Կ–ի Շամբում կուտակվող շրերից սկզբնավորվում Է Սարագետը, որը հոսելով հվ–արլ՝. Արտա– զում թափվում է Երասխի վտակ Մակվա գետը: Սինոռի լեռներում է գտնվում Ղա– զարի լիճը, որը թուրք, աղավաղմամբ դարձել է Ղազլը գյոլ (Սագուց լիճ): 6 փոքր լճակներ կան Առու և Դարակ գե– տերի միախառնման շրջանում: Կ–ի լճերը, եղեգնուտներն ու ճահճուտները հարուստ են ջրասեր հավքերով (կռունկներ, կա– րապներ, արագիլներ, բադեր ևն): Անց– յալում Կ. առատ էր Էրեներով և այլ կեն– դանիներով: Մովսես Խորենացին գրում Է, որ Կ. Հայոց արքաների, հատկապես Արշակունիների, սիրած որսատեղինե– րից Էր: Դարոնից բերդի մոտ, բարձրա– գագաթ ժայռին (ուշ ժամանակներում կոչ– վում էր Անտոնի դար) պահպանված հնա– գույն հեթանոսական խորաքանդակը (սա– ղավարտաձև խույրերով երկու քուրմ, նը– րանց միջև նվիրական եղջերու կամ Բագ– նի վիթ) վկայում Է, որ Կ. նշանակալից դեր է խաղացել դեռևս Ուրարտու թագա– վորության ժամանակ (մ. թ. ա. I հազա– րամյակի առաջին կես): Ապա եղել է ար– քունի կալվածք՝ ոստան: Արտաշես Ա թա– գավորը (մ. թ. ա. 189–160) Կ–ի մի մասը նվիրել է իր սպարապետ Բյուրատի որդի Մմբատ Այրաքաջին: Ըստ Մովսես խորե– նացու, Շիրակի Բագարանում Մմբատը սպանելով Երվազ քրմապետին, նրա 500 սպասավորներին վերաբնակեցրել է Բա– գարանում: Փավստոս Բուզանդը գրում Է, որ Կ–ի բերդաքաղաք Դարույնքը եղել Է Արշակունիների գանձարան: Երբ Հայոց հս–արլ. կուսակալ Սանատրուկ (Սանե– սան) Արշակունին գրավեց Վաղարշապատ մայրաքաղաքը և արքունի գահը, խոսրով Բ Կոտակ թագավորը (330–338) կաթողի– կոս Վրթանես Ա Պարթևի հետ ամրացավ Դարույնքում: Փավստոս Բուզանդը Կ. անվանում է Արշակ Բ թագավորի «սիրեց– յալ գավառը»: Նկատի ունենալով Կ–ի ռազմավարական դիրքը և տնտ. նշանա– կությունը, 350-ական թթ. Արշակ Բ վե– րակառուցեց Դարույնքը, իսկ Մասյաց և Որկովի լեռների մոտակայքում հիմնեց Արշակ ավան դաստակերտը՝ արքունի ապարանքով հանդերձ, որը կարճ ժամա– նակամիջոցում դարձավ բազմամարդ քա– ղաք: Արշակ Բ–ի գերությունից (367) հետո պարսկ. զորքերը գրավեցին Կ., սակայն Պապ թագավորը շուտով ազատագրեց այն: Արծրունյաց իշխան Մերուժանը, պարսկ, զորքերի օգնությամբ, փորձելով տիրել Հայոց արքունապատկան Այրա– րատ նահանգը և Պապի գահը, բանակեց Կ–ում, բայց չկարողացավ գրավել Դարո– նից բերդը: Զիրավի ճակատամարտում (371) պարսկ. բանակի պարտությունից հետո Հայոց սպարապետ Սմբատ Բագրա– տունին Կոգովտի Շամբի մոտ ձերբակա– լեց և սպանեց Մերուժանին: Արշակունինե– րի թագավորության անկումից (428) հետո Կ. անցավ Բագրատունիներին, իսկ Գա– րու յնքը դարձավ նրանց իշխանանիստ կենտրոնը և տոհմական հանգստարանը (այստեղ են ամփոփված Մմբատ Բազմա– հաղթի, Վարազտիրոցի, Մմբատ Ասպետի, Աշոտ Ա Պատրիկի, Աշոտ Բ Պատրիկի և Բագրատունի այլ իշխանների շիրիմները): 591-ին Պարսից Սասանյան արքա խոսրով II Ապրվեզը (Պարվեզ) Կ. ևս զիջեց Բյու– զանդիային: Կ–ի Բազուձոր ևՄարդուցայք կոչվող ձորերում դիրքավորված բյուզանդ. զորքերը, չկարողանալով դիմակայել արաբ, ներխուժմանը, 630-ական թթ. վեր– ջին հեռացան: Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունին Կ–ի Եղբարք լեռնա– վայրի Սարակն* կիրճում դարանակալեց և ջախջախեց արաբ, զորաբանակը: Ամրա– նալով Դար ույնք և Արծափ բերդերում՝