Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/506

Այս էջը սրբագրված չէ

սփսա (1964): Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: 1924-ից աշ– խատել է «Սևզապկինո» (այժմ՝«Լենֆիլմ» կինոստուդիա) կինոֆաբրիկայում: Սո– վետական կինոարվեստի նվաճումներից է Լ. Տրաուբերգի (համատեղ աշխատել են մինչե 1946-ը) հետ նկարահանած «Մաք– սիմի պատանեկությունը» (1935), «Մաքսի– մի վերադարձը» (1937), «Վիբորգյան կողմ» (1939) եռերգությունը: Կ. բեմադրել է Շեքսպիրի «Արքա Լիր» (1941), «Օթելլո» (1943), «Համլետ» (1954) պիեսները: էկ– րանավորել է Շեքսպիրի «Համլետ» (1964, լենինյան մրցանակ՝ 1965) և «Արքա Լիր» (1971), Մերվանտեսի «Դոն Կիխոտ» (1957) գործերը: Կ. 1926–32-ին դասավանդել է Լենինգրադի բեմական արվեստի, 1941-ից՝ Կինեմատոգրաֆիայի համամիութենա– կան ինստ–ներում: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակների (1941, 1948): ԿՈ&ԼՈՎ Պյոտր Կուզմիչ (1863–1935), Կենտրոնական Ասիայի սովետական հե– տագոտող, ՈւՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1928): 1899–1901-ին ղեկավարել է մոնղոլա–տիբեթական արշավախումբը (Հուանհե, Ցանցգի, Մեկոնգ գետերի վե– րին հոսանքներում), գրել «Մոնղոլիա U Կամ» (1905–06) գիրքը: 1907–09-ին գըլ– խավորել է մոնղոլա–սիչուանյան արշա– վախումբը, Գոբի անապատում հայտնա– բերել Հարա–Հոտո քաղաքի մնացորդ– ներ, տանգուտյան մշակույթի առարկա– ներ: Հրատարակել է «Մոնղոլիա ու Ամդո և Հարա–Հոտո մեռյալ քաղաքը» (1923) գիրքը: Կ–ի անունով է կոչվում Տաբին– Բողդո–Օլա լեռնաշղթայի ‘ սառցադաշտը: ԿՈ&ԼՈՎՍԿԻ Իվան Սեմյոնովիչ [ծն. 11 (24).3. 1900, Մարյանովկա (այժմ՝ Կիեի մարգում)], ռուս սովետական երգիչ (քնա– րական տենոր): ՄՄՀՄ ժող. արտիստ (1940): Մովորել է Կիեի երաժշտա–դրա– մատիկական ինստ–ում: Եղել է Ի>արկովի և Սվերդլովսկի օպերային թատրոնների, ՀԳՂՀ–ՍՍ<,Մ Մեծ թաարոէփ. մեներ– գիչ; Լավագույն ղերերգերից են՝ Յուրո– դիվի (Մուսորգսկու «Բորիս Դողունով», ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1949), Լենսկի (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Լոեն– գրին (Վագների «Լոենգրին»), Ալֆրեդ (Վերդիի «Տրավիատա»): Բեմադրել է մի շարք օպերաներ, հանդես եկել գլխավոր դերերում (Մասնեի «Վերթեր», Լեոնկա– վալլոյի «Պայացներ»): Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1941): ԿՈ&ԼՈՎՍԿԻ Միխայիլ Իվանովիչ (1753– 1802), ռուս քանդակագործ: Ռուս, կլասի– ցիզմի խոշորագույն ներկայացուցիչ: 1764–73-ին սովորել է Պետերբուրգի Գե– ղարվեստի ակադեմիայում (1794-ից՝ ակա– դեմիկոս): Լավագույն գործերից են Պե– տերբուրգի Մարմարե պալատի բարձրա– քանդակները (մարմար, 1787), Պոլիկրա– տոսի արձանը (գիպս, 1790), «Քնած Ամուր» (մարմար, 1792, երկուսն էլ՝ Ռուսական թանգարան, Լենինգրադ): Կ. դիմել է հե– րոսականության և ազգային պատմու– թյան թեմաներին («Ցարական հրամա– նագիրը պաառող Ցակով Դոլգորուկին», մարմար, 1797, Տրետյակովյան պատկե– րասրահ), ստեղծել Շվեդիայի դեմ Պետ– րոս I-ի տարած հաղթանակի այլաբանա– կան կերպարը Պետրոդվորեցում («Առյու– ծի երախը պատռող Մամսոնը», ոսկեզօծ բրոնզ, 1800–02) և Ա. Վ. Մուվորովի հու– շարձանը (բրոնզ, 1799–1801, այժմ՝ Լե– նինգրադի Սուվորովի հրապարակում): ԿՈ&ՄԱ (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ գրիչ և մանրանկարիչ: Ստեղծագոըծել է XII դ. երկրորդ կեսին U XIII դ. առաշին քառորդում: Նրա անվան անդրանիկ հի– շատակությունը կապված է 1166-ին Հռոմ– կլայում Առաքել եպիսկոպոսի համար ընդօրինակած և նկարազարդած Ավետա– րանի հետ (Երեանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. N« 7347): Կ–ի մյուս ձեռագրերը ստեղծվել են 1205-ին՝ խարբերդում (Վենետիկի Մխիթարյան մատենադարան) և 1219-ին՝ Խարբերդի Բարշանճ անապատում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. N« 7734): Կան ևս երկու ձեռագրեր, որոնցից մեկը գտնվում է Կ. Պոլսում, մյուսը՝ ԱՄՆ–ում (Հ. Քյուրտյանի մոտ): Կ. գրել է երկաթագրով և բոլորգրով, նրա օրինակ– ներն իրենց անսխալ և գեղեցիկ գրության շնորհիվ համարվել են «ընտիր և լավ»: Ձեռագրերը նկարազարդել է խորաններով, լուսանցազարդերով և ավետարանիչների նկարներով:tIX. Մաթևոսյան. Կ ո զ մ ա. «Ստացող Անձիաաց տեր Առաքել», մանրանկար Հռոմկլայում ընդօրինակված 1166-ի Ավետարանից (Երևանի Մեսրոպ Մաշ– տոցի անվ. Մատենադարան, ձեռ. 7347) ԿՈձՄԱ ՊՐՈհՏԿՈՎ, XIX դ. 50–60-ական թթ. հանդես եկող ռուս գրողներ Ա. Տոլս– աոյի, Ա. և Վ. ժեմչուժնիկով եղբայրների կեղծանունը: Կ. Պ–ի ստեղծագործություն– ները, որ 1859–63-ին լույս են տեսել «Իսկրա», «Սովրեմեննիկ» և այլ պար– բերականներում, նշանակալի դեր են խա– ղացել գրական կյանքում; «Նախագիծ. Ռուսաստանում համախոհություն մտցնե– լու մասին» երգիծանքը, «Առաքինության հաղթանակը» կատակերգությունը սուր քաղաքական ստեղծագործություններ են: Կոզման ավան ԿՈձՄԱՆ, ավան Հայկական ԱՍՀ Նոյեմ– բերյանի շրշանում, շրշկենտրոնից 8 կմ հարավ–արևմուտք: Միավորված է Կողբի կաթնաանասնապահական– պ տ ղ ա բ ու ծ ա– կան սովետական տնտեսության հետ: Ըզ– բաղվում են այգեգործությամբ, անտառա– տնկման և անտառահատման աշխատանք– ներով: Ունի ակումբ, բուժկայան: ԿՈձՄԻՆ (Cozmin) Վիկտոր (իսկական անուն–ազգանունը՝ Բոգդան Սըրմաբրյըկ– յան, 1877–1903), ռումինական գրող, ազ– գությամբ հայ: Մովորել է Գալացի ֆի– նանսական ակադեմիայում: Եղել է «Վիա– ցա մունչիտորիլոր» (1900, «Viata munci- torilor») և «Ավընտուլ» (1900–01, 1904 - 1905, «Avintul») ս–դ. թերթերի հիմնա– դիր–խմբագիրներից: Գրել է քնարական բանաստեղծություններ («Մարմարի աղեր– սը», «Սեր», «Լռություն», «Իդեալ»), պոեմ– ներ («Երջանկություն»), նովելներ («Դի– նա», «Թեոդոսիա»), որոնցում արտահայ– տել է մարդկանց իրավահավասարու– թյան, շահագործման վերացման, պարտա– դիր ուսուցման և այլ առաշադիմական գա– ղափարներ: Կ. ցասումով է արձագանքել սուլթան Համիդի սարքած հայկ. կոտո– րածներին (1897), նույն թվականին Գա– լացում հրատարակել «Ներբող հայ ժո– ղովրդին» ս «Հերոս նահատակներ» բա– նաստեղծությունները: Ս. Քուանջյահ ԿՈձՄՏԱՆ (Kozmian) Սաանիսլավ (1836– 1922), լեհ թատերական գործիչ, ռեժիսոր, քննադատ: Սովորել է Կրակովում և Փա– րիզում (1855–60): 1866-ից Կրակովի թատ– րոնի գեղարվեստական ղեկավար և դի– րեկտոր (1871–85): Բեմադրել է Ա. Ֆրեդ– րոյի, Ա. Միցկևիչի, Ցու. Սլովացկու, Վ. Բո– գուսլավսկու, Ցու. Բլիզինսկու, Մ. Բալուց– կու և ուրիշների պիեսները, Շեքսպիրի «Համլետը», «Մակբեթը», Գոգոլի «Ռևիզո– րը», Գյոթեի «էգմոնտը»: ԿՈԹ, Ա դ յ ա մ ա ն (թուրք, նվաճողները վերանվանել են այսպես, ադը յաման– Կոթի Ս. Աստվա– ծածին եկեղեցու (IX դ.) հատակա– գիծը