Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/507

Այս էջը սրբագրված չէ

անունը սոսկալի է), միջնադարյան ավան Սյունյաց նահանգի Գեղարքունիք գավա– ռում, Գեղամա (Սևան) լճի հարավային ափին (այժմյան Մարտունու շրջանի Ներ– քին Գեաաշեն գյուղի աեղում): IX–X դդ. առետրական կարեոր հանգույց էր Դվին– Պարտավ կարավանային ճանապարհին, ինչպես նաև Բագրատունիների արքունա– կան ձկնորսարանը: Իշխան Գրիգոր Սու– փանի (IX դ. վերջ– X դ. սկիզբ) թողած վիմագիր հիշատակարանը ցույց է տալիս, որ Կ. նրա տոհմական իշխանանիստն էր: Կ–ի մասին այլ տեղեկություններ չեն հան– դիպում: Կ–ի Ս. Աստվածածին պարսպա– վոր եկեղեցին (հայտնի է նաև Կոթավանք անունով) կառուցել է Գրիգոր Սուփանը: Պատերը կոպտատաշ, ճեղքված բազալ– տից են, որոշ մասեր՝ կոփածո վեմերից: Քանդված են գմբեթը և ծածկը: Եռաբսիդ, արմ–ից ուղղանկյուն խաչաթևով, չորս անկյուններում կիսաշրջանաձև աբսիդ– ներով, երկհարկ ավանդատներով (երկ– րորդ հարկերը թաքստոց են ծառայել) կառույցն արտաքուստ ուղղանկյուն է: Արլ. ավանդատների մուտքերը հս. և հվ. աբսիդներից են, իսկ արմ–ներինը՝ ուղ– ղանկյուն խաչաթևից: Եկեղեցին ունի եր– կու մուտք՝ հվ–ից և արմ–ից: Եռանկյունա– ձև զույգ խորշերով մշակված է միայն արլ. ճակատը: Դեկորատիվ հարդարանքի սա– կավաթիվ տարրերից են գմբեթակիր կա– մարների՝ գնդիկներով և հորիզոնական ելուններով ձևավորված իմպուստները, լուսամուտների պարզունակ բարավոր– ները: Եկեղեցու հորինվածքը Սյունիքի ճարտ. դպրոցի նվաճումներից է: Գրկ.XT նացականյան Ս. Խ., Հայկա– կան ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե., I960: Կ ՈԹԵԼԻՍ, գյուղ Վրացական ՍՍՀ Ախալ– քալաքի շրջանում: Կոլտնտեսությու– նում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում գործում է միջնակարգ դպրոց (վրաց. և հայկ. բաժիններով), գրադարան:

ԿՈՓԵՐ, Կոտեր, Ղոթուր, Ք յ ու– թ ու ր, ավան Արևմտյան Հայաստանում, Երզնկայի գավառում: XX դ. սկզբին ուներ ավելի քան 100 տուն հայ բնակիչ: Զբաղ– վում էին երկրագործությամբ, անասնա– պահությամբ և արհեստներով: Կար եկե– ղեցի (Ս. Գևորգ) և վարժարան: Կ–ի մա– սին առաջին անգամ հիշատակում է Արիս– տակես Լաստիվերցին: Պատմական հու– շարձաններից կարևոր է կամուրջը (XIII դ.), որն ըստ ավանդության կառու– ցել է մի գյուղացի: Բնակիչները բռնու– թյամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռ– նի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:

ԿՈԹԻԿՅԱՆ Արման Անանիայի [15(27).9. 1896, Տրապիզոն –3.10.1968, Երևան], հայ սովետական դերասան, բանաստեղծ, թարգմանիչ: ՀՍՍՀ ժող. արտիստ (1967): 1919-ից մասնակցել է Օ. Սևումյանի թա– տերախմբի ներկայացումներին: 1925-ին ավարտել է Սորբոնի համալսարանը, աշ– խատել Փարիզի «Հայ դրամատիկ»-ում: 1932-ին հիմնադրել է «Հայ ժողովրդական թատրոն»-ը (Փարիզ): 1936-ից աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվ. թատրո– նում: Առավելապես կատակերգակ դերա– Ա.Կոթիկյանը (կենտրոնում) Հովսեւի աղայի դերում՝ «Տժվժիկ» կինոնկարում (1962) սան էր, խոսքի նրբագույն երանգներով, ինքնատիպ հումորով, արտահայտիչ դի– մախաղով ու շարժումներով: Լավագույն դերերից են՝ Օգսեն, Սուր, Մանուկ աղա (Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ»), Բեն Ակի– բա (Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Բալ– բոա (Ա. Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում»): Իր նուրբ արվեստով մեծ ճանաչում ուներ նաև կինոյում՝ Շտեռ– լինգ («Երաժշտախմբի տղաները»), Հով– սեփ աղա («Տժվժիկ»), Աիսակյան («Կա– րինե») ևն: Հեղինակ է «Ծխացող շուշան– ներ» (1919), «խութեցի Հովնան» (1946), «Ակոսներում» (1965) չափածո գործերի, «Ֆիրդուսին և նրա Շահնամեն» (1935) ուսումնասիրության: Թարգմանել է է. Ռոս– տանի «Սիրանո դը Բերժրակ»-ը (1951), է. Զոլայի «Թերեզա Ռաքեն»-ը (1964): Բեմականացրել է Հ. Պարոնյանի «Առտնին տեսարաններ»-ը, Ե. Օտյանի «Թաղակա– նին կնիկը», Տ. Կամսարականի «Վարդա– պետին աղջիկը»: Գրկ, Դանիելյան Ա., Արման Կոթիկ– յան, Ե., 1976: Ր. Հովակիվյան

ԿՈԹՈՂ, 1. ուղղաձիգ կանգնեցված քարե քառանիստ, բազմանիստ, կլոր սյուն կամ տախտակ, որն ունի հիմնականում հիշատակային նշանակություն: Ծագում է ուղղաձիգ կանգնեցված բրոնզեդար– յան խորհրդանիշ մենհիրներից: ժամա– նակի ընթացքում, քարգործության զար– գացման հետ, Կ–ները ծածկվել են պատ– կերաքանդակներով ու արձանագրու– թյուններով (հիերոգլիֆային, սեպագիր ևն): խորհրդանշական նմանատիպ Կ–ներ հայտնի են Հին Արևելքում (Եգիպտոս, Բաբելոն, Ասորեստան ևն), որոնց վառ օրինակը Աքսումի մոնումենտալ ստեչա– ներն են: Կ–ների պաշտամունքային նշա– նակությունը երբեմն արտահայտվել է կենդանակերպ (օրինակ, հին հայկ. վի– շապները), երբեմն՝ մարդակերպ ձևերով (նախաուրարտական կուռքերը): Հայկ, լեռնաշխարհում Կ–ների հիմնումն ու պաշ– տամունքը հատուկ էր ուրարտ. շրջանին, որ հայտնի է Աչթըն՜թեւիեի պեղումների նյութերից: Իսկ Վանի և այլ պեղումներից հայտնի ուրարտ. Կ–ների սեպագիր ար– ձանագրություններն ունեն պաշտոնական– ռազմազեկույցային բովանդակություն և ժամանակի պետ. ու շինարարական գոր– ծունեության մասին կարևոր աղբյուրներ են: Արաաշես M-ի հողային ռեֆորմի առ– թիվ կանգնեցված արամեական արձանա– գրություններով քարատախտակ Կ–ները սահմանաքարերի դեր են կատարել: Հին հայկ. «արձանները» 301-ին քրիստոնեու– թյուն ընդունած Հայաստանում եղել են հուշարձանների կազմավորման ակունք: IV–VII դդ. կանգնեցվել են բազմաթիվ պատկերաքանդակ, նուրբ հյուսվածքա– զարդ ստելաներ (Թալին, Ավան, Փարբի, Կողբ ևն), Հին Արևելքի (Իրան, Հնդկաս– տան) և անտիկ աշխարհի հուշասյուներին նշանակությամբ մոտ, բայց ճարտ. կա– ռուցվածքով տարբեր սյունակոթողներ (Ավան, Անձավ, Օշական, Եղվարդ ևն), ինչպես և կամարակապ կառույցներ, որոնք ընդգրկում են պատկերաքանդակ Կ–ներ (Օձուն): Ստելաները, սյ ունակ ո– թողները, որոնք երբեմն ավարտվում էին ազատ թևերով ծավալային խաչերով (խա– չը փոխարինում էր անտիկ շրջանի կո– թողը պսակող քանդակին), VIII–IX դդ. հիմք են ծառայել սկզբունքորեն նոր տիպի Կ–ի՝ խաչքարի ձևավորմանը: Վերջիններս Հայաստանում ամենուրեք կանգնեցվել են IX–XVIII դդ.: 2. Հուշարձանի և մո– նումենտի տարածված տիպ նոր շրջանի ճարտ–յան մեջ: Սովետական արվեստում Կ. սյան կամ ստելայի ձևով ունի ոչ միայն հիշատակային (նվիրված պատմա՜հեղա– փոխական իրադարձություններին, պա– տերազմում զոհված և հեղափոխական հերոսներին), այլև գեղագիտական–ճար– տարապետական նշանակություն: 3. Փո– խաբերական իմաստով Կ. նշանակում է անմահացած գործ, ստեղծագործություն: Պատկերազարդումը տես 432–433-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XV: Գրկ. ՀովսեֆյանԳ., Նյութեր և ուսում– նասիրություններ հայ արվեստի U մշակույթի պատմության, պրակ 3, Նյու Ցորք, 1944: Բարխուդարյան Ս., Հայաստանի կո– թողային հուշարձանները, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1960, N® 7–8: Ազար– յ ա ն Լ., Վաղ միջնադարյան հայկական քան– դակը, Ե., 1975: Աոաքելյան Բ., Ակնարկ– ներ հին Հայաստանի արվեստի պատմության (մ. թ. ա. VI դ.–մ. թ. III դ.), Ե., 1976: Ս. Մնացականյան

ԿՈԹՈՂ311Ն Անդրանիկ Մարտիրոսի (ծն. 15.6.1904, Վան), հայ սովետական մեղ– վաբույծ: Գյուղատնտ. գիտ. դ–ր (1954), պրոֆեսոր (1958): ՍՄԿԿ անդամ 1944-ից: Ավարտել է Երևանի անասնաբուծական– անասնաբուժական ինստ–ը (1933): 1936-ից դասախոսում է Հայկական գյուղատնտե– սական և Երևանի անասնաբուծական– անասնաբուժական ինստ–ներում: 1944– 1961-ը եղել է Հայկական անասնաբու– ծության և անասնաբուժության ԳՀԻ մեղ– վաբուծության և մանր եղջերավոր անաս– նապահության բաժնի վարիչ: Գիտական աշխատությունները նվիրված են Հայաս– տանի մեղվաբուծության զարգացման պատմությանը, մեղվի ընտանիքների բազ– մացման, օժանդակ մայրերի օգտագործ– ման հարցերին, մեղուների նոր պոպուլ– յացիաների խոշորացված հիբրիդների ըս– տեղծմանը: Կ–ին է պատկանում մեկ մեղ– վաընտանիքից ստացված մեղրի (304 կգ) և մեղրամոմի (14 կգ) համաշխարհայիև ռեկորդը (1940): Երկ. CpaBHHTejibHaa xapaKTepucTHica KaB- Ka3CKHX nonyjimjHH irqeji, «Tpyflbi nH-Ta«H- BOTHOBOflCTBa H B6 6pHHapHH ApM. CCP*,