Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/511

Այս էջը սրբագրված չէ

ԿՈԼԵՋ 511

են ստանում նաև իոնները։ Այս մեթոդի ֆիզիկական սկզբունքները մշակվել են Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստ–ում։ Աշխարհի շատ երկրներում աշխատանքներ են տարվում Կ. մ–ով մի քանի հարյուր Մէվ/մ արդյունավետության հասնելու հնարավորությունների ուսումնասիրման ուղղությամբ։ Կան բազմաթիվ առաջարկություններ և տեսական մշակումներ էլեկտրամագնիսական դաշտերը և տարբեր անկայունությունների դեպքում առաջացող դաշտերը փնջերով գրգռվող պլազմայում կամ տարբեր գոյացումներում օգտագործելու վերաբերյալ։ Դրանցից են էլեկտրոնային ավտոարագացումը, չերենկովյան ճառագայթման ինվերսիան, արագացումը էլեկտրամագնիսական ճառագայթման ճնշմամբ ևն։

Երևանի ֆիզիկայի ինստ–ում առաջարկվել և մշակվում է միջավայրում էլեկտրոնների լազերային արագացման մեթոդը։ Տեսական հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ մեթոդով հնարավոր է արագացման արդյունավետությունը հասցնել մինչև 1000 Մէվ/սմ-ի։

Գրկ. CapaHijeB B. Ո., Hobhh MeTOA ycKopeHHH flflepHtix *iacTnn, «IIpHpofla», 1970, 6. Խ.Սիմոնյան

ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, 1. ՍՍՀՄ–ում համաձայնագիր՝ կնքված ձեռնարկու– թյան (հանձին ադմինիստրացիայի) և բանվոր–ծառայողների կոլեկտիվի (հան– ձին արհմիության ֆաբրիկա–գործարա– նային տեղկոմի) միջև, սահմանում է կողմերի պարտավորությունները արտա– դրական պլանները կատարելու, արտա– դրության և աշխատանքի կազմակերպու– մը կատարելագործելու, նոր տեխնիկա արմատավորելու, աշխատանքի արտա– դրողականությունը բարձրացնելու, բան– վորների և ծառայողների բնակարանային պայմաններն ու կուլտուր–կենցաղային սպասարկումը բարելավելու ևն համար: Կ. պ. կնքվում է ամեն տարի, փետրվարից ոչ ուշ, արդյունաբերական, գյուղատնտե– սական, տրանսպորտի և այլ բնագավառ– ների ձեռնարկություններում: 2. Կապիտալիստական երկրներում համաձայնագիր, կնքված ձեռնարկատե– րերի և աշխատավորների միջև, աշխատան– քի պայմանների, աշխատավարձի, ձեռ– նարկություններում բանվորական կազ– մակերպությունների իրավունքների մա– սին: Առաջին Կ. պ–երը երևան են եկել Մեծ Բրիտանիայում՝ XIX դ. կեսին: Կա– պիտալիստական երկրներում ձեռնար– կատերերը Կ. պ–ի մեջ մտցնում են աշ– խատավորների իրավունքները սահմա– նափակող դրույթներ, պայքարում են Կ. պ–ի կնքման դեմ: Շնորհիվ առաջադի– մական արհմիությունների պայքարի, զգալիորեն բարեփոխվել են աշխատավոր– ների իրավունքները Կ. պ–երի ծավալն ընդարձակելու հարցում: Ձեռնարկատե– րերը, իրենց հերթին, դասակարգային պայքարը կանխելու նպատակով, ձգտում են սահմանափակել Կ. պ–երով կարգա– վորվող հարցերի շրջանակը:

ԿՈԼԵԿՏԻՎԻԶՄ, սոցիալիստական և կո– մունիստական հասարակական հարաբե– րությունների բնորոշ գիծ. կոմունիստա– կան բարոյականության սկզբունք, ոը բացահայտում է առանձին անհատի ու հասարակության, անձնավորության ու կոչեկաիվի Փոխհարաբերությունները: Հակադիր է անհատապաշտությանը: Կ–ի դրսևորումներն առկա են եղել նախնա– դարյան հասարակությունում: Բուրժ. հա– սարակությունում Կ. ձևավորվում է կա– պիտալիզմի դեմ պրոլետարիատի հա– մատեղ գործունեության ընթացքում: Սո– ցիալիստական հասարակությունում Կ, դառնում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում մարդկանց հարաբերություն– ների կարգավորման համընդհանուր սկզբունք, մարդու բարոյական վարքի կարևորագույն պահանջ: Սոցիալիստա– կան Կ–ի սոցիալական հիմքը արտադրու– թյան միջոցների հանրային սեփականու– թյունն է և շահագործման վերացումը: Կ. ենթադրում է հասարակության և անհատի այնպիսի հարաբերություններ, որի առ– կայությամբ հասարակության զարգա– ցումը բարենպաստ պայմաններ է ստեղ– ծում անհատի բազմակողմանի զարգաց– ման համար, իսկ վերջինիս զարգացումը ամբողջ հասարակության առաջընթացի պայման է: Կ–ի սկզբունքից բխող հիմնա– կան պահանջներն են՝ ընկերական փոխ– օգնությունը, հասարակության հանդեպ պարտքի գիտակցումն ու կատարումը, հասարակական շահերի գիտակցական համակցումը անհատականին, կոլեկտիվի ու նրա որոշումների նկատմամբ հարգան– քը: Ամեն ոք պատասխանատու է ոչ միայն իր կյանքի և արարքների, այլև կոլեկ– տիվի, ուրեմն և ողջ հասարակության ճակատագրի համար: ՍՍԿԿ ծրագիրը նպատակ է դնում կյանքի բոլոր բնագա– վառներում կոլեկտիվիստական սկըզ– բունքների հաստատումը: Կոմունիզմ կա– ռուցողի բարոյական կոդեքսի առանցքը Կ–ի սկզբունքն է։


ԿՈԼԵԿՏՈՐ էլեկտրական մեքենայի (< ուշ լատ. collector – հավաքիչ), հաճախականության մեխանիկական փոխակերպիչ, որը կոնստրուկտիվորեն միացվում է էլեկտրական մեքենայի ռոտորին (տես Կոլեկտորային մեքենա)։ Կ. բաղկացած է պղնձե սեղանաձև թիթեղներից, որոնք էլեկտրականապես մեկուսացված են իրարից և ռոտորի իրանից։ Ցուրաքանչյուր թիթեղ միացվում է խարսխի փաթույթի մեկ կամ մի քանի գալարներին։ Խարսխի փաթույթը արտաքին էլեկտրական ցանցին միացվում է ածխե կոնտակտային խոզանակներով, որոնք խարսխի պտտման ժամանակ հերթով շփվում են Կ–ի թիթեղներին։ Առավել տարածված են գլանային, սակավ՝ սկավառակային Կ–ները։ Էլեկտրաշարժիչներում Կ–ի առկայությունը թույլ է տալիս լայն սահմաններում սահուն և խնայողաբար կարգավորել պտտման հաճախականությունը։ Թերություններն են՝ էլեկտրատեխնիկական պղնձի մեծ ծախսը, կայծարձակումը, մաշումը (խոզանակների շփումից)։

ԿՈԼԵԿՏՈՐԱՅԻՆ ՄԵՔԵՆԱ, էլեկտրական մեքենա (գեներատոր, շարժիչ), որի ռո– տորի փաթույթը միացված է կոչեկաորի հետ: Տարբերում են հաստատուն և փո– փոխական հոսանքի Կ. մ–ներ: Հաստա– տուն հոսանքյւ Կ. մ–ները բավականաչափ տարածված են, սակայն կոլեկտորը սահ– մանափակում է նրանց հզորությունը (մինչև մի քանի Մվտ) և լարումը (մինչև 1,5 կվ): Փոփոխական հոսանքի Կ. մ–ում կոլեկտորը ծառայում է որպես հաճախա– կանության մեխանիկական փոխակեր– պիչ: Կոլեկտորային գեներա– տորը կիրառվում է հիմնականում որ– պես եռաֆազ փոփոխական հոսանքի աղբյուր, որը հնարավորություն է տալիս կարգավորել հոսանքի հաճախականու– թյունը՝ անկախ գեներատորի ռոտորի պտտման հաճախականությունից: Կ ո լ եկ– տորային շարժիչները (միա– ֆազ և եռաֆազ), ի տարբերություն ոչ կոլեկտորայինի, ունեն կարգավորման ճկուն բնութագրեր, սակայն ավելի թանկ են, ծանր ու պակաս հուսալի: Փոքր հզո– րության միաֆազ շարժիչները կիրառվում են կենցաղային էլեկտրասարքերում: Սինչև մի քանի կվտ հզորության եռաֆազ շարժիչները գլխավորապես օգտագործ– վում են արագության կարգավորման լայն տիրույթով էլեկտրահաղորդակներում: Հաճախական ու թյան կոլեկ– տորային փոխակերպիչն ե– ր ը մտնում են էլեկտրա–մեքենայական կասկադների կազմի մեջ, ինչպես նաև օգտագործվում են ասինխրոն շարժիչների լարման և հոսանքի ֆազերի շեղման կոմ– պենսացման համար: Կիսահաղորդչային տեխնիկայի զարգացմանը զուգընթաց կո– լեկտորային փոխակերպիչներին Փոխա– րինում են ավելի հեռանկարային հաճա– խականության կիսահաղորդչային ստա– տիկ Փոխակերպիչները: ^.KoCTeHKO M.n., n H օ T p Օ B- CKiiiit3jieKTpiraecKHe ManmHM, 2 q. 2, M.–JI., 1965.

ԿՈԼԵՋ (անգլ. college), ուսումնական հաստատություն Մեծ Բրիտանիայում, նրա գլխավորած Համագործակցության երկրներում և ԱՄՆ–ում։ Կ–ները լինում են 3 հիմնական տիպի՝ 1. բարձրագույն դպրոցի մակարդակին համապատասխան, 2. միջնակարգ և բարձրագույն ուս. հաստատությունների միջև միջանկյալ տեղ գրավող, 3. միջնակարգ դպրոցի մակարդակին համապատասխանող և նախատեսված 16 տարեկանից բարձր սովորողների համար։ Կ–ները ծագել են XIII դ. սկզբին Անգլիայում։ Պատմականորեն ձևավորված Կ–ի տիպը ավանդաբար պահպանվել է հնագույն համալսարաններում (Օքսֆորդի համալսարանում և Քեմբրիջի համալսարանում)։ Մեծ Բրիտանիայի այլ համալսարանների կազմի մեջ մըտ– նող Կ–ները մասնագիտացված ուս. հաս– տատություններ են, որոնք օժտված են ինքնուրույնությամբ: Ավանդաբար Կ–ներ են կոչվում նաև որոշ հնամյա արտոնյալ միջնակարգ դպրոցներ (Իտոն, Ուինչես– տեր) և մասնավոր ուս. հաստատություն– ներ: ԱՄՆ–ում առաջին Կ–ները ստեղծվել են XVII դ. (անգլիականի օրինակով), որպես հոգևորականներ և պետ. ծառայողներ պատրաստող բարձրագույն ուս. հաստատություններ։ XIX դ. առաջին կեսին առավել խոշոր Կ–ների և բժշկական, իրավաբանական, աստվածաբանական դպրոցների (կամ ֆակուլտետների) միավոր