Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/517

Այս էջը սրբագրված չէ

քում քննարկվում են ուսումնասիրվող դասընթացի առանձին մասերը, բաժին– ները, թեմաները, հարցերը (որոնք սովո– րաբար չեն մանում սեմինար և այլ պրակ– տիկ ուս. պարապմունքների թեմաների մեշ), սովորողների ռեֆերատները, նա– խագծերը և այլ աշխատանքներ: 2. Գի– տաժողով, որտեղ լսվում և քննարկվում են զեկուցումներ:

ԿՈԼՁԱԿ Ալեքսանդր Վասիլեիչ (1874– 1920), ռուս, հակահեղափոխության ղե– կավարներից, ծովակալ (1917): Ծառայել է Ծովային գլխավոր շտաբում: Առաշին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Բալթիական նավատորմի օպերա– տիվ շտաբի պետ, 1916-ից՝ Սեծովյան նա– վատորմի հրամանատար: 1917-ի Փետըր– վարյան հեղափոխությունից հետո խիստ հակահեղափոխական գործունեություն է վարել: 1918-ի նոյեմբ. 18-ին Օմսկում հաստատել է ռազմ, դիկտատուրա (մինչե 1920-ի հունվ. 4-ը): Սպիտակգվարդիական զորքերի ջախջախումից հետո Օմսկից փախել է Իրկուտսկ: 1920-ի հունվ. 15-ին աշխատավորների պահանջով հանձնվել է բոլշևիկյան Հեղկոմին, որի դատավճռով գնդակահարվել է:

ԿՈԼՉԵԴԱՆՆԵՐ, տես Հրաքարեր:

ԿՈԼՎԻՑ (Kollwitz, աղջկական ազգանունը՝ Շմիդտ, Schmidt) Կետե(1867–1945), գեր– մանացի նկարչուհի (գրաֆիկ և քանդակա– գործ): Սովորել է Բեռլինում և Մյունխե– նում: 1919–33-ին Բեռլինի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր: «Ջուլհակների ապստամբությունը» (1897–98) և «Գյուղա– ցիական պատերազմը» (1903–08) ընդ– հանրացված և էքսսյրեսիվ շարքերում Կ. հասել է ընդգծված ողբերգականության և հեղափոխական պաթոսի: Կ. պատկերել է առաջին համաշխարհային պատերազմի սարսափները, քաղաքային ետնախորշե– րում ապրող բանվորների ծանր կյանքը, բողոքը ճնշման դեմ («Պատերազմ», 1922– 1923, «Պրոլետարիատ», 1925, «Մենք պաշտպանում ենք Սովետական Միու– թյունը», 1931–32, փայտագրությունների շարքերը): Գրկ. H a r e ji և Օ., KaTe KojibBnn, nep. c HeM., M», [1971].

ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԱՈԵՎՏՈՒՐ, տես Առն.– տուր;

ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ, սոցիալիս– տական իրավունքի ճյուղ, որով ամրա– պընդվում են կոչան տեսությունների կազ– մակերպման, գործունեության կարգն ու ձևերը, կոլտնտեսությունների և կոլտըն– տեսության անդամների, նրանց ընտանիք– ների, կոլտնտեսային ծխերի հետ հարա– բերությունների, ընտրովի մարմինների, միջկոլտնտեսային կազմակերպություն– ների և դրանց միավորումների կազմա– կերպման ու գործունեության սկզբունք– ները: Կ. ի. ձևավորվել է սոցիալիստական տիպի կոլեկտիվ տնտեսություններ ըս– տեղծելու մասին մարքս–լենինյան ուս– մունքի հիման վրա: Կ. ի. սոցիալիստա– կան հարաբերությունների հաստատման կարևոր խթան է: Նրա նորմերը ամրա– պընդում և պաշտպանում են կոլտնտեսա– յին շինարարության հիմնական սկզբունք– ները: Կ. ի–ի շնորհիվ ապահովվում է կոլ– տնտեսություններում միավորվելու կա– Կ. Կ ո լ վ ի ց. «Հա՜ց», վիմագրություն «Սով» նկարաշարից (1924) մավորությունը, ՍՄԿԿ և սովետական պե– տության ղեկավարությունն ու օգնությու– նը, սոցիալիստական սեփականության հիման վրա կոլտնտեսությունների տեխ. վերազինումը, հողի անվճար և անժամ– կետ օգտագործումը, հասարակական և անձնական շահերի զուգակցումը, կոլտըն– տեսությունների տնտ. ինքնուրույնու– թյունը: Կ. ի–ի աղբյուրներ են՝ ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների սահմանադրությունները, կոչանաեսոլ– թյան օրինակեչի կանոնադրությունը, իրավական այլ ակտեր: Բազմաթիվ իրա– վահարաբերություններ, որոնց մասնա– կիցներ կարող են լինել կոլտնտեսություն– ներն ու դրանց անդամները, կարգավոր– վում են նաև հողային, քաղաքացիական, վարչական կամ ֆինանսական իրավուն– քի նորմերով: Գ. Ղարախանյան

ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ԾՈՒՒ», ՍՍՀՄ–ում ան– ձանց րնտանեկան–աշխաաանքային միա– վորում, որի բոլոր անդամները կամ նրանց մեծ մասը կոլտնտեսության անդամներ են, անձնական աշխատանքով մասնակ– ցում են կոլտնտեսության արտադրությա– նը և հիմնական եկամուտն ստանում կոլ– տնտեսությունից: Համաձայն Կոչանաե– սության օրինակեչի կանոնադրության, Կ. ծ. կարող է ունենալ տնամերձ հողա– մաս, որպես սեփականություն՝ բնակելի տուն, մթերատու անասուններ, թռչուն– ներ, գյուղատնտեսական մանր կայք: Կ. ծ–ին են պատկանում նաև ծխի անդամ– ների հանձնած աշխատանքային այն եկա– մուտները, որ նրանք ստացել են հանրա– յին տնտեսությանը մասնակցելու համար: Կ. ծ–ի գույքը պատկանում է նրա անդամ– ներին համատեղ սեփականության իրա– վունքով: Կ. ծ–ի բոլոր անդամներն իրա– վահավասար են, ունեն ծխի գույքից բաժ– նեհանման և ծխի բաժանում պահանջելու իրավունք: Գ, Ղարախանյան

ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Սոցիաչիսաական սեփականություն:

ԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ, դրամական և բնաիրային (բնեղեն) միջոցների համա– կարգ, որը կոլտնտեսություններն օգտա– գործում են վերարտադրության որոշակի խնդիրների իրականացման համար: Տըվ– յալ տարվա արդյունքի իրացումից ստաց– ված միջոցները օգտագործվում են ծախ– սըված արտադրամիջոցների փոխհատուց– ման համար, որից հետո որոշվում է հա– մախառն եկամուտը որպես առաջինի և երկրորդի տարբերություն: Համախառն եկամուտը որոշակի համամասնությամբ բաշխվում է սպառման և կուտակման ֆոն– դերի միջև: Կոլտնտեսություններում հիմ– նական գործունեությունն իրականացնե– լու համար ստեղծվում են հիմնական և շրջանառու արտադրական ֆոնդեր (տես Հիւէնական ֆոնդեր, Շրջանառու ֆոնդեր): Առաջինը ընդգրկում է արտադրական հիմ– նական միջոցները, ինչպես նաև դրանց վերաբերող ամենամյա դրամական հատկացումները և զանազան մուտքերը (հիմնական միջոցների լուծարքից գո– յացող մուտքերը, բնական կամ այլ աղետի հետևանքով հիմնական ֆոնդերի դուրս գրված մասի դիմաց Պետապից ստացած փոխհատուցումը ևն): Հիմնական ֆոնդե– րը ծառայում են տնտեսության տևական (հեռանկարային) զարգացման խնդիրնե– րի լուծման նպատակին: Տնտեսության ընթացիկ (տվյալ տարվա կամ սեզոնի առումով) զարգացման խնդիրների օպե– րատիվ լուծման համար մեծ նշանակու– թյուն ունի շրջանառու ֆոնդերի ձևավո– րումը և օգտագործումը: Դրանք ընդգըր– կում են ընթացիկ արտադրական ծախ– սերի, այդ թվում աշխատանքի վարձատը– րության համար նախատեսված միջոցնե– րը, ինչպես նաև արտադրական պաշար– ների (սերմերի, պարարտանյութերի, վա– ռելանյութի են) արժեքը: Արտադրության անխափան ընթացքի համար տնտեսու– թյուններն ստեղծում են այդ պաշարների երաշխիքային ֆոնդեր: Հիմնական և շըր– ջանառու արտադրական, նաև ոչ արտա– դրական ֆոնդերը անբաժանելի են (տես Կոչան տեսությունն երի անբաժանե չի ֆոն– դեր): Կոլտնտեսության անդամների անձնա– կան շահագրգռվածության բարձրացման և հանրային արտադրության խթանման տեսակետից կարևոր է վարձատրության ֆոնդի ճիշտ ձևավորումն ու բաշխումը, ինչպես նաև աշխատողների նյութական խրախուսման, սոցիալ–կուլտուրական ֆոն– դերին կատարվող հատկացումների ավե– լացումը և արդյունավետ օգտագործումը:

ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈ–

ՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, նորմատիվ ակտ ՍՍՀՄ–ում. սահմանում է կոլտնտեսու– թյունների գործունեության հիմնական սկզբունքները՝ նպատակները, խնդիրնե– րը, հողօգտագործման կարգը, կոլտնտե– սային գույքի իրավական ռեժիմը, կոլ– տնտեսականների իրավունքներն ու պար– տականությունները, եկամուտների բաշ– խումը, արտադրական գործունեության պլանավորման և կազմակերպման հար– ցերը, աշխատանքի վարձատրությունը, կոլտնտեսականների սոցիալական ապա– հովությունը: Ընդունվել է կոլտնտեսա– կանների համամիութենական III համա–