Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/520

Այս էջը սրբագրված չէ

կան կոլումբարին, <Տեղեկագիր հաս. գիտ.», 1958, Ml 10: Bceodnjaa hctophh apxureKTypbi, t. 2, M., 1973, c. 654-57.

ԿՈԼՈՒՍ՚ԲԱՏԻՆԵՐ, Կուումբիայի հիմնա– կան բնակչությունը (ավելի քան 21 մլն, 1971): Խոսում են իսպաներեն: Կազմա– վորվել են երեք հիմնական էթնիկական տարրերից՝ հնդկացիներից, իսպանացի– ներից ն նեգրերից (XVII դ. վերջին Աֆրի– կայից բերվել են իբրև ստրուկներ): Հե– տագայում միացել են Իտալիայից, Գեր– մանիայից և Եվրոպայի մյուս երկրներից ներգաղթածները: Կ. մեծ մասամբ խառնա– ծիններ են (սպիտակների և հնդկացիների խառնուրդ), մնացածները՝ կրեոլներ (իսպ. վերաբնակների հետնորդներ), մուլատ– ներ (եվրոպեոիդների և նեգրերի խառ– նուրդ), նեգրեր: Բուն հնդկացիների քա– նակը 300–400 հզ. է: Հավատացյալները գլխավորապես կաթոլիկներ են: Հիմնա– կանում աշխատում են գյուղատնտեսու– թյան մեջ (մշակում և արտահանում են սուրճ, բանան, շաքարեղեգ, բամբակ, զբաղվում անասնապահությամբ), մա– սամբ՝ նավթի, ոսկու, պլատինի, սննդի U այլ ձեռնարկություններում:

ԿՈԼՈՒՄԲԻԱ (Columbia), գետ ԱՄՆ–ի և Կանադայի արևմուտքում: Երկարությունը 2250 կմ է, ավազանը՝ 670 հզ. կմ2: Սկիզբ է առնում ժայռոտ լեռներից՝ Կոլումբիա լճից, հոսում Ապեր Առոու և էոուեր Առոու լճերով, ապա՝ Կոլումբիական սարավան– դի նեղ ու խոր կիրճերով, կտրում Կասկադ– յան լեռներն ու թափվում խաղաղ օվկիա– նոս: Գլխավոր վտակը Սնեյկն է: Հորդա– նում է գարնանն ու ամռանը: Կ–ի վրա կա– ռուցված են Զոն Դեյ, Գրանդ Կուլի, Չիֆ Զոզեֆ և այլ ՀԷԿ–եր: Նավարկելի է գե– տաբերանից սկսած 450 կմ:

ԿՈԼՈՒՄԲԻԱ, (Colombia), Կ ո լ ու մ բ ի ա– յի Հանրապետություն (Repu- blica de Colombia) Բովանդակ ու թյուն I. Ընդհանուր տեղեկություններ 520 II. Պետական կարգը t 520 III. Բնությունը t 520 IV. Բնակչությունը t 520 V. Պատմական ակնարկ t 520 YI. Քաղաքական կուսակցություն– ները և արհմիությունները 521 VII. Տնտեսա–աշխ արևագրական ակնարկ t 522 VIII• Լուսավորությունը և առողջա– պահությունը t 522 IX. Գիտական հիմնարկները … 522 X. Մամուլը, ասդիոն, հեռուստա– տեսությունը t 522 XI. Գրականությունը t522 XII. ճարտարապետությունը և կեր– պարվեստը . t 523 XIII. Երաժշտությունը t 523 XIV. Թատրոնը t 523 XV. Կինոն t 523 I. Ընդհանուր տեղեկություններ Կ. պետություն է Հարավային Ամերիկա– յի ես–արմ–ում: Սահմանակից էtՎենե– սուելային, Բրազիլիային, Պերուին, էկ– վադորին և Պանամային: Ողողվում է խա– ղաղ օվկիանոսի և Կարիբյան ծովի ջրե– րով: Կ–ին են պատկանում Սան Անդրես, Պրովիդենսիա (Կարիբյան ծովում) ն. Մալպելո (խաղաղ օվկիանոսում) կղզի– ները: Տարածությունը 1138,9 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 26 մլն (1978): Մայրա– քաղաքը՝ Բոգոտա: Վարչականորեն բա– ժանվում է դեպարտամենտների, ինտեն– դանտությունների և կոմիսարիատների: II. Պետական կարգը Կ. հանրապետություն է: Գործող սահ– մանադրությունն ընդունվել է 1886-ին: Պետության և կառավարության ղեկավա– րը՝ պրեզիդենտը, նշանակում է կառավա– րության անդամներին, դեպարտամենտ– ների նահանգապետներին: Նա զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանա– տարն է: Օրենսդրական իշխանությունն իրականացնում է երկպալատ (սենատ, ներկայացուցիչների պալատ) պառլամեն– տը (կոնգրես): Դեպարտամենտներում ըն– տըրվում են տեղական ինքնավարության մարմիններ, քաղաքներում՝ մունիցիպալ խորհուրդներ: Դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը, օկ– րուգային, դեպարտամենտային, քաղա– քային դատարանները: III. Բնությունը Կ–ի հս. և արլ. մասերը հարթավայրա– յին են, արմ. մասում Կոլումբիական Ան– դերն է, որը Մագդալենա և Կաուկա գե– տերի իջվածքային հովիտներով բաժան– վում է Արևելյան, Կենտրոնական և Արև– մըտյան Կորդիլիերաների: Անդերից արլ. տարածվում է մինչև 910 it մնացորդա– յին բարձրություններով սարահարթը: Հս–արմ–ում Միեռա Նևադա դե Սան– տա Մարտա զանգվածն է Կ–ի ամենա– բարձր" Քրէւստոբալ Կոլոն գագաթով (5800 մ): Արմ–ում և հս–ում Անդերին են հարում խաղաղօվկիանոսյան և Մերձ– կարիբյան ճահճապատ դաշտավայրերը: Կ–ի տարածքի հվ–արլ–ը մտնում է Հարավ– ամերիկյան հնագույն պլատֆորմի, հս–արմ. մասը՝ Անդերի ծալքավոր հա– մակարգի մեջ: Կ. հարուստ է նավթի, գազի, ածխի, ոսկու, պլատինի, զմրուխ– տի (առաջին տեղը աշխարհում), երկաթի, պղնձի, արծաթի հանքավայրերով: Կ. գտնվում է հասարակածային և մերձ– հասարակածային կլիմայական գոտինե– րում: Հս–ում կլիման չորային Է*. Դաշտա– վայրերում ամսական միջին ջերմաստի– ճանը մինչև 29°C Է, 4000 t/–ի վրա՝ մինչև 7°C: Տարեկան տեղումները հվ–ում 4000 tltl են, Խաղաղօվկիանոսյան դաշտավայրում և կից լեռնալանջերին՝ մինչև 10000 ծայր hu-nuf մինչև 200 ՎՎ Գետային ցանցը խիտ Է, գետերը սահանքավոր են: Մեծ գետերն են՝ Մագդալենան (Կաուկայի հետ), Ատրատոն, Մետան, Գուավիարեն, Պուտումայոն, Կակետան: Արևելյան Կոր– դի լի երաներում և հս–ում կան բազմաթիվ լճեր: Հվ–արլ. հարթավայրերում և խաղաղ– օվկիանոսյան դաշտավայրում կարմրա– դեղնավուն լատերիտային հողերի վրա տարածված են մշտականաչ անտառները՝ հիլեաները, սեզոնային խոնավ վայրե– րում, կարմրահողերի վրա՝ սավաննաները (լյանոսների հետ), հս–արլ–ում՝ չորասեր թփուտներն ու կակտուսները: Կենդանա– կան աշխարհը պատկանում է բրազիլա– կան կենդանա–աշխարհագրական ենթա– մարզին: Կան կապիկներ, հովազ, գետա– կինճ, մրջնակեր, գետերում՝ կոկորդիլոս– ներ: Շատ են թռչունները: IV. Բնակչությունը Հիմնական բնակիչները կուումբւսցի– ներն են: Պաշտոնական լեզուն իսպանե– րենն է, տոմարը՝ Գրիգորյանը, կրոնը՝ կաթոլիկականը: խիտ են բնակեցված երկ– րի կենտրոնական մասի միջլեռնային հո– վիտները և Մերձկարիբյան դաշտավայրը: Միջին խտությունը 1 կմ2 վրա՝ 21,8 մարդ (1978): Քաղաքային բնակչությունը 60% է: խոշոր քաղաքներն են Բոգոտան, Մեդելինը, Կալին, Բառանքիլյան, Արմե– նիան: Y. Պատմական ակնարկ Կ–ի տարածքում հնագույն ժամանակ– ներից բնակվել են հնդկացիների ցեղեր: Հասարակական զարգացման ավելի բար– ձըր աստիճանի վրա գտնվել են չ ի բ չ ա– ն և ր ը, որոնք վարել են նստակյաց կյանք և զբաղվել երկրագործությամբ, անասնապահությամբ: 1499-ին իսպանա– ցիները հայտնաբերել են Կ–ի տարածքը, XVI դ. 30-ական թթ. վերջնականապես նվաճել երկիրը և դարձրել գաղութ (1538-ից)՝ Նոր Գրանադա անունով (հե– տագայում՝ Նոր Գրանադայի փոխարքա– յություն), որը բացի Կ–ի տարածքից նե– րառել է նաև ժամանակակից էկվադորի, Պանամայի և Վենեսուելայի տերիտո– րիաները: Հնդկացիների և XYII դ. վեր– ջին Աֆրիկայից բերված նեգր ստրուկ– ների անխնա շահագործումը դարձել է նրանց զանգվածային մահացության պատ– Բոաւտայհ նննտււոնաեաե մասը