Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/522

Այս էջը սրբագրված չէ

վըբդական միություն (ԱԺՄ), հիմնվել է 1964-ին, միավորում է մանր բուրժուազիայի և արհեստավորների ներ– կայացուցիչներին: Կ–ի կ ո մ ու ն ի ս– տական կուսակցություն, ըս– տեղծվել է 1930-ին: Արհմիությունները: Կ–ի աշխատա– վորների կոնֆեդերացիա (ԿԱԿ), ստեղծվել է 1936-ին, ունի 400 հզ. անդամ (1975): Կ–ի աշխատավոր– ների միություն (ԿԱՄ), ստեղծվել է 1946-ին, ունի 800 հզ. անդամ (1975): Կ–ի աշխատավորների արհ– միութենական կոնֆեդերա– ցիա (ԿԱԱԿ), ստեղծվել է 1964-ին, ունի ավելի քան 200 հզ. անդամ: VII. Տնւոեսա–աշխարհագրական ակ– նարկ Կ. գերազանցապես ագրարային երկիր է: Տնտեսությունը կախման մեջ է օտարեր– կըրյա (հատկապես ԱՄՆ–ի) կապիտալից: Գյուղատնտեսության մեջ իշխում է խոշոր հողատիրությունը, պահպանվել են ֆեո– դալական մնացուկներ: Գյուղատնտ. հիմ– նական կուլտուրան սուրճն է, որի աբւոա– դրանքով (528 եզ. ա., 1977) Կ. 2-րդ ան– դում է աշխարհում: Տալիս է սուրճի՝հա– մաշխարհային բերքի 13% –ը: Համաշխար– հային շուկայում Կ. հայտնի է որպես «սուրճի երկիր»: Բանանի, շաքարեղեգի, մանիոկի և բամբակի խոշոր արտադրող– ներից է աշխարհում, բրնձի, սոյայի, եգիպտացորենի, կարտոֆիլի, մսի և կաթի արտադրությամբ՝ առաջիններից մեկը լատինաամերիկյան երկրների մեջ: Մշա– կում են գարի, ծխախոտ, բամբակենի, ցորեն, բանջարեղեն, խաղաղօվկիանոս– յան ափին՝ կակաո: Անասնապահությունն էքստենսիվ է, ունի մսատու ուղղություն: Ծովափերին զբաղվում են ձկնորսությամբ: Կ–ում կարեոր են արդյունահանող (հատ– կապես նավթ և գազ) և մշակող արդ. ճյու– ղերը: Կան սե մետալուրգիայի («Ասե– գէսսս Պաս. Ttvt,tfb- տաղամշակմակ, քիմ., ււննդհամի, տեքս– տիլ արդ–յան, ավտոհավաքման, մանող և գործող հաստոցների, շինանյութերի արտադրության, թղթի–ստվարաթղթի ձեռնարկություններ: Ավտոճանապարհ– ների երկարությունը մոտ 45 հզ. կմ Է, երկաթուղիներինը՝ 3435 կմ; Հիմնական նավահանգիստներն են՝ Բուենավենտու– րան, Սանտա Մարտան, Բառանքիլյան, Կարթախենան և Տումակոն: Արտահանում է սուրճ, նավթ, բամբակ, շաքար, տեքստիլ ապրանքներ, բանան, ծխախոտ, անասուն, ոսկի, ներմուծում՝ հումք, կիսաֆաբրի– կատներ, մեքենաներ և սարքավորում, տրանսպորտի միջոցներ: Հիմնական գործ– ընկերներն են ԱՄՆ–ը, ԳՖՀ–ն: Դրամական միավորը կոլումբիական պեսոն Է: 41 պեսոն= ամերիկյան մեկ դոլլարի (1978): VIII. Լուսավորությունը U առողջապա– հությունը Լուսավորության պետ. համակարգը մտցվել է 1903-ին: Գործում են նաև մաս– նավոր ուս. հաստատություններ: Դպրո– ցում կրոնի ուսուցումը պարտադիր Է: Նախադպրոցական համակարգի մեջ մըտ– նում են պետ. և մասնավոր մանկապար– տեզները՝ 5–7 տարեկան երեխաների հա– մար: 1927-ից տարվում է պարտադիր Տեսարան Կորդիլիերաներից Խրճիթ կոլումբիական գյուղում Սեզամի պլանտացիա Մետալուրգիական գործարան Բոյակա դե– պարտամենտում Ամոնիակի գործարան Մամոնալում ուսուցում (7–12 տարեկան երեխաներ): Տարրական դպրոցը քաղաքներում 5-ամյա Է, գյուղական վայրերում՝ 4-ամյա: Ուսու– ցումն անջատ Է: Կ. ունի 7-ամյա միջնա– կարգ տեխնիկական և 6-ամյա առևտրա– կան դպրոցներ, 38 համալսարան (Ազգա– յին համալսարանը հիմնադրվել է 1867-ին, Բոգոտայում): Մայրաքաղաքում են գտնը– վում Ազգային գրադարանը (հիմնադրվել Է 1777-ին) և Ազգային (1824), Ազգային մար– դաբանական (1938), Ոսկու (1939), Բոլի– վարի (1922) ևն թանգարաններ: 1970-ին գործում էր 671 հիվանդանոց՝ 47,3 հզ. մահճակալով (2,2 մահճակալ՝ 1000 բնակչին): 1965–70-ին ծնունդը կազ– մել է 44,6, ընդհանուր մահացությունը 1000 բնակչին՝ 10,6 (երեխաների մահա– ցությունը 1000 ողջ ծնվածին՝ 70,4): IX. Գիտական հիմնարկները Բնական և տեխ. գիտությունների հե– տազոտական կարևորագույն կենտրոն– ները համալսարաններն են, ինչպես նաև Կոլումբիայի ճշգրիտ, ֆիզիկական և տեխ. գիտությունների (հիմնված 1931-ին), Բժշկական գիտությունների ազգային (հիմնված 1890-ին) ակադեմիաները և ինստ–ներ: Հասարակական գիտություն– ների հետազոտությունները կենտրոնաց– ված են համալսարաններին ենթակա ինստ–ներում, Կոլումբիայի պատմության (1902), Կարթախենայի պատմության (1912), Կոլումբիայի իրավաբանական գիտ. (1894) ակադեմիաներում: X. Մամուլը, ռադիոն, հեռուստատեսու– թյունը Կ–ում լույս է տեսնում մոտ 400 պարբե– րական հրատարակություն (1973): Կարե– վորներն են՝ «Էսպեկտադոր» («E1 Espectador», 1887-ից), / «Տիեմպո» («E1 Tiempo», 1911-ից), «Սիգլո» («El Siglo», 1932-ից), «Պաիս» («El Pais», 1950-ից), «Վոս պրոլեաարիա» («Voz Proletaria», 1957-ից, Կ–ի կոմկուսակցության օրգան): ԿոլուԱբիա պրևս գործա– կալությունը հիմնվել է 1955-ին: Ռադիոյի պետ. կայանը գործում է 1940-ից, հեռուս– տատեսությունը՝ 1954-ից: XI. Գրականությունը Կ–ի գրականությունը իսպաներեն է: Մինչև XVIII դ. զարգացել է առավելապես պոեզիան: 1810–30-ին ծաղկման է հասել հեղաՓոխական–հայրենասիրական կլա– սիցիզմի գրականությունը, որը ներկա– յանում է Ա. Նարինոյի (1765–1823), Ֆ. Սեայի (1766–1822), Կ. Տոռեսի (1766– 1816) հրապարակախոսությամբ, բանաս– տեղծներ ու դրամատուրգներ Ֆեռնան– դես Մադրիդի (1789–1830), Լ. Վարգաս Տեխադայի (1802–29), խ. Սալասա– րի (1785–1828) ստեղծագործությամբ: 1830-ական թթ. Կ–ում զարգացել է ռոման– տիկական գրականությունը [Ի*. Օրտիս (1814–92), R Կարո (1817–53), Խ. Ար– բոլեդա (1817–62), Ռ. Պոմբո (1833– 1912), խ. Կայսեդո Ռոխաս (1816–98), Ֆ. Պերես (1836–91)]: XIX դ. 2-րդ կեսին տարածվեց կոստումբրիստական (կենցա– ղագրական) ուղղությունը (Ւ*. դե Դիոս Ռեստրեպո, 1827–97, Տ. Կառասկիլյա, 1858-1940): XIX դ. վերջերին –XX դ. ըս– կըզբներին մոդեռնիստական միտումներ հաստատվեցին խ. Սիլվայի (1865լ–96),