Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/524

Այս էջը սրբագրված չէ

1971-ին Բոգոտայում հիմնադրվել է Կի– նեմատոգրաֆիայի ինստ., կազմակերպ– վել Կինոգործիչների ասոցիացիա: Գրկ.JlyicaniOBa E.H., lOKHaa AMe- pnica, M., 1958; JIhtebphh^ 3. 9., Ko- jiym6hh, M., 1967 j To Mac A. E., Hctophh JlaTHHCKoii AMepHKH, nep. c amvi., M., 1960; ToHHOHCKHit C. A., OnepKH HOBefiineH HCTOpHH CTpaH JIaTHHCKOH AMepHKH, M., 1964, c. 177–200; H ji b h h a H. I, IIojiHTiraecKa# 6opb6a b KojiyM6HH, M., 1968; MaMOHTOB C. Ո., HcnaHOH3MHHaH JiHTepaTypa CTpaH Jla- thhckoh AMepHKH b XX b., M., 1972; Top- p e c-P h օ c e k o A., Bojibmaa jiaTHHO-aMe- pHKaHCKaa jiHTepaTypa, nep. c Hen., M., 1972.

ԿՈԼՈՒՄԲԻԱ, Կոլումբիայի օկ– րուգ (District of Columbia), ֆեդերալ օկրուգ ԱՄՆ–ում, Պոտոմակ գետի ձախ ափին: Առանձնացվել է Մերիլենդ նահան– գի տարածքից 1791-ին, ԱՄՆ–ի ապագա մայրաքաղաք Վւսշինգաոնի համար: Տա– րածությունը 0,2 հզ. կմ2 է, 757 հզ. բն. (1970): 1878-ից Կ–ի սահմանները հան– դիսանում են Վաշինգտոնի մունիցիպալ սահմանները:

ԿՈԼՈՒՄԲԻԱ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ (British Co– lumbia), նահանգ Կանադայի արևմուտ– քում: Ընդգրկում է նաև Վանկուվեր, Շառ– լոտա թագուհու և մի քանի այլ կղզիներ: Տարածությունը 948,7 հզ. կմ2 է, բնակչու– թյունը՝ 2247 հզ. (1972): Վարչական կենտրոնը՝ Վիկտորիա: Արլ–ում տարած– վում են ժայռոտ, արմ–ում՝ Առափնյա լեռները: Կլիման բարեխառն է, արմ–ում՝ ծովային: Խոշոր գետերն են Ֆրեյզերը, Կոլումբիան ևն: Տարածքի մեծ մասը ծածկված է փշատերև անտառներով: Կա ցինկի, կապարի, մոլիբդենի, պղնձի հա– նույթ, էլեկտրաէներգիայի արտադրու– թյուն, գունավոր մետալուրգիա, մեքենա– շինություն, քիմ., սննդի, անտառային արդյունաբերություն: Գյուղատնտեսու– թյունն ունի մերձքաղաքային բնույթ: Խա– ղաղ օվկիանոսի ափերին զբաղվում են Դ.լւււվոր ‘սսսվահաՆ– գիստներն են վանկուվերը և Վիկտորիան;

ԿՈԼՈՒՄԲԻԱԿԱՆ ՍԱՐԱՎԱՆԴ (Columbia Plateau), ԱՄՆ–ի հյուսիս–արևմուտքում, Կասկադյան և ժայռոտ լեռների միջև՝ 700–1000 մ բարձրության վրա: Տարածու– թյունը մոտ 500 հզ. կմ2 է: Մակերևույթը հարթ է, թույլ ալիքավոր՝ մասնատված Կոլումբիա (900 մ) և Սնեյկ գետերի (1500 Վ խորության) կանիոններով: Գե– րակշռում է ճմախոտային բուսականու– թյունը:

ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒ–

ՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԿԿԿ), հիմնվել է 1930-ին՝ 1920-ական թթ. կեսին ստեղծված Կոլում– բիայի հեղափոխական սոցիալիստական կուսակցության հիման վրա: 1935-ին մտել է Կոմինտերն: ԿԿԿ ծրագիրը (ընդունվել է 1966-ին, X համագումարում) նախատե– սում է երկրում իրականացնել հակաիմ– պերիալիստական, հակալատիֆունդիա– կան, ժողովրդա–դեմոկրատական հեղա– փոխություն, որը պետք է հանդիսանա սո– ցիալիստական հեղափոխությանն անց– նելու առաշին քայլը: ԿԿԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբուն– քով: Նրա բարձրագույն մարմինը համա– գումարն է, համագումարների միշև ըն– կած ժամանակաշրջանում՝ Կենտկոմը, որն իր կազմից ընտրում է գործկոմ և քարտուղարություն: ԿԿԿ ներկայացուցիչ– ները մասնակցել են կոմունիստական և բանվորական կուսակցությունների մի– շազգային խորհրդակցություններին (1957, 1960, 1969, Մոսկվա) և հավանություն են տվել ընդունված փաստաթղթերին: ԿԿԿ կենտրոնական օրգանն է «Վոս պրոլե– տարիստ («Voz Proletarian) թերթը, տե– սականը՝ «Դոկումենտոս Պոլիտիկոս» («Documentos Politicos») ամսագիրը:

ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ (Colum– bia University), ԱՄՆ–ի առաշատար բու– հերից: Ստեղծվել է Նյու Չորքի Քինգս կոլեշի (Թագավորական կոլեշ, 1754-ից) հիման վրա: 1758-ից Քինգս կոլեշը սկսել է շնորհել գիտ. աստիճաններ: 1784-ին մը– տել է Նյու Ցորք նահանգի համալսարանի կազմի մեջ և վերանվանվել Կոլումբիայի կոլեշ, 1787-ին դարձել է ինքնուրույն բուհ: 1912-ին նրան շնորհվել է համալսարանի կարգ: Կ. հ–ի կազմի մեջ են (1971)՝ Կո– լումբիայի կոլեշը, քաղ. գիտությունների, փիլ., մաթ. և բնական գիտությունների, բժշկ. ֆակուլտետները, իրավունքի, տեխ– նիկայի և կիրառական գիտությունների, ճարտ., գրադարանային գործի, ատամնա– բուժական, արվեստների, հասարակական աշխատանքի և դիպլոմավոր մասնագետ– ների դպրոցները: Կ. հ–ին կից են իգա– կան Բարնարդ կոլեշը, մանկավարժական և դեղագործական կոլեշները, 26 մասնա– գիտացված ինստ–ներ, հետազոտական կենտրոններ և գիտ. ծրագրեր, որոնք զբաղվում են առանձին պրոբլեմների ու ռեգիոնների ուսումնասիրմամբ: Կ. հ. ունի հայագիտական ամբիոն (1965-ից): Դասավանդվում են արվեստի պատմու– թյուն, հայոց լեզու, հայ գրականության պատմություն, հայ ժող. պատմություն: Դասախոսում են Ն. Գարսոյանը (ամբիո– նի վարիչ), Գ. Մաքսուդյանը: Ամբիոնը հրատարակում է հայագիտական ուսում– նասիրություններ, կատարուս թարգմանու– թյուններ; 1971/72 ուս. տարում Կ. հ–ում սովորել է 17 հզ. մարդ, աշխատել՝ 5,5 հզ. դասախոս:

ԿՈԼՈՒՄԲԻՏ (< լատ. columbium, նիո– բիումի ԱՄՆ–ում օգտագործվող անունը), միներալ կոլումբիտ–տանտալիտ խմբից: Այդ խմբի միներալներն առաշացնում են իզոմորֆ շարք՝ կոլումբիտ (Fe, Mn) Nb206– տանտալիտ (Fe, Mn) Ta206: Կ–ի տարբերակներն են՝ տանտալոկոլում– բիտը (20–40% Ta2C>5), ֆերոկոլումբիտը (FeO:MnO>3:l), մանգանոկոլումբիտը MnO:FeO>3:l ևն: Բյուրեղա գիտական համակարգը ռոմբային է: Առաշացնում է պրիզմատիկ, թերթավոր բյուրեղներ: Գույնը՝ երկաթի սևից մինչև գորշ սև: Կարծրությունը՝ 6–6,5, խտությունը՝ 5200–7900 կգ/U3: Հանդիպում է պեգմա– տիտներում: Նիոբիումի ստացման հան– քանյութ է:

ԿՈԼՈՒՄԲԻՈՒՄ, տես Նիոբիում:

ԿՈԼՈՒՄԲՈՍ (լատ. Columbus, իտալ. Colombo, իսպ. Colon) Քրիստափոր (1451, Ջենովա – 1506, Վալյադոլիդ), ծովագնաց: Ծագումով՝ շենովացի, ապրել է Պորտու– գալիայում (1476–84), այնուհետև՝ Իս– պանիայում: Հետևելով երկրի գնդաձևու– թյան մասին անտիկ ուսմունքին և ժամա– Ք. Կոլումբոս Ռ. Կոխ նակի գիտնականների կողմից երկրագնդի չափերի սխալ հաշվարկումներին՝ Կ. ծրա– գրում է գտնել Հնդկաստան տանող ամե– նակարճ ճանապարհը: 1492-ին դուրս է եկել Պալոսի նավահանգստից (3 նավով) և, կտրելով Ատլանտյան օվկիանոսը մերձ– արևադարձային գոտում, հոկտ. 12-ին (համարվում է Ամերիկայի հայտնադործ– ման պաշտոնական օրը) հայտնագործել է Բահամյան կղզիախմբի Ման Սալվա– դոր կղզին: Ուսումնասիրելով Կուբա կղզու հս–արլ. ծովափի մի մասը և Հայի– թի կղզին՝ Կ. վերադարձել է Կաստիլիա (1493): 1493–1504-ին Կ. ևս 3 ճանապար– հորդություն է կատարել դեպի Ամերիկա– յի ափերը, որը նա ընդունել է որպես Հնդկաստան, իսկ տեղացիներին՝ հնդիկ– ներ: Այդ ճանապարհորդությունների ըն– թացքում Կ. հայտնաբերել է Մեծ և Փոքր Անտիլյան կղզիախմբերը, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի՝ Հոնդուրասի, Նիկարագուայի, Կոստա Ռիկայի և Պա– նամայի Կարիբյան ափերը, հասել մինչև Օրինոկոյի արմ. բազուկի գետաբերանը: Կ–ի հայտնագործությունները համաշխար– հային պատմական նշանակություն ունե– ցան. դրանից հետո էր, որ ամերիկյան ցամաքն ընդգրկվեց մարդկության աշ– խարհագրական պատկերացումների մեշ, սկսվեց Աշխարհագրական մեծ հայտնա– գործությունների դարաշրշանը, և հիմք դրվեց գաղութային տերությունների առա– շացմանը:

ԿՈԼՈՒՄԲՈՒՍ (Columbus), քաղաք ԱՄՆ–ում, Օհայո նահանգի վարչական կենտրոնը: 916 հզ. բն. (1970, արվար– ձաններով): Առևտրական և արդ. խոշոր կենտրոն է, տրանսպորտային հանգույց: Կա մետաղամշակման, մեքենաշինական, քիմ., սննդի, պոլիգրաֆ արդյունաբերու– թյուն: Կ–ում է Օհայո նահանգի համալ– սարանը: ԿՈՒ» (Koch) Հայնրիխ Գոտֆրիդ (1703– 1775), գերմանացի դերասան, թատերա– կան գործիչ: Գերմ. թատրոնում հաստա– տել է զինգշպիւ ժանրը: 1758-ին գլխավո– րել է Շյոնեմանի խումբը Լյուբեկում, 1764–75-ին՝ Լայպցիգի, Դրեզդենի, Վայ– մարի և Բեռլինի (1771–75) թատերա– խմբերը: 1771-ին, Բեռլինում հիմնել է «Թատերական էստրադա» թատրոնը, բե– մադրել Գյոթեի «Գյոց ֆոն Բեռլիխինգեն» դրաման: Կ. նպաստել է Գերմանիայում ազգային մշտական թատրոնի ձևավոր– մանը: ԿՈԻ (Koch) Ռոբերտ (11.12.1843, Կլաուս– տալ–27.5.1910, Բադեն–Բադեն), գերմա– նացի մանրէաբան, բակտերիալոգիայի