ԿՈՀԵՐԵՆՏՈՒԹՏՈՒՆ [< լաա. cohaerens (cohaerentis)– կապի մեջ գտնվող], հա– մաձայնեցումը մեկից ավելի աղբյուրնե– րի առաջացրած տատանումները բնութա– գրող միևնույն մեծությունների (օրինակ, փուլերի) միջև ժամանակի որևէ պահին կամ միևնույն աղբյուրի առաջացրած տա– տանումները բնութագրող տարբեր մեծու– թյունների միջև՝ ժամանակի տարբեր պահերին: Ալիքային պրոցեսներում Կ. դրսևորվում է ինտերֆերենցիայի դեպ– քում (տես Ինտերֆերենցիա ափքների, Ինտերֆերենցիա չույսի): Տատանումնե– րը կոչվում են կոհերենտ, եթե դրանց փուլերի տարբերությունը ժամանակի ըն– թացքում հաստատուն է մնում և որոշում է վերադրումից ստացվող արդյունարար տատանման ամպլիտուդը: Միևնույն հա– ճախականության երկու ներդաշնակ տա– տանումները միշտ կոհերենտ են: Այն դեպքում, երբ տատանումների ամպլի– տուդը (A), հաճախականությունը (co) և փուլը (<p) պատահականորեն փոփոխվում են ժամանակի ընթացքում, գումարման արդյունքը կախված է լինում փուլերի տար– բերության փոփոխման արագությունից: Հնարավոր է, որ Փւ՜Ը և գ)շ՜Ը շատ անկա– նոն փոփոխվեն, սակայն (փւ–Փշ)~Ր մնա հաստատուն, այսինքն՝ բավարարվի Կ–յան պայմանը: Միջանկյալ դեպքում, երբ երկու տատանումների փուլերի տար– բերությունը փոխվում է բավական դան– դաղ, տատանումները կոհերենտ են մը– նում այնքան ժամանակ, քանի դեռ փու– լերի տարբերությունը չի դառնում jt-ի կարգի: Այդ ժամանակահատվածը կոչ– վում է ոչ մեներանգ տատանման կ ո հ և - րենտության ժամանակ կամ կոհերենտ ու թյան ալիքաշա– ր ի (ցուգի) տ և ո ղ ու թ յ ու ն: Ալիքային պրոցեսների դեպքում տար– բերում են ժամանակային և տարածական Կ.: ժամանակային կոհերեն– տ ու թ յ ու ն ը կապված է ալիքների մե– ներանգության աստիճանի հետ և հիմնա– կանում վերաբերում է հարթ ալիքին: Ալի– քի տարածման ուղղությանն ուղղահայաց հարթության մեջ ալիքի Կ–յան հատկու– թյունները նկարագրելու համար օգտա– գործվում է տարածական կոհե– րենտ ու թ յ ու ն հասկացությունը: Ալի– քաշարի երկարության և / տրամագծով (տարածական Կ–յան չափը) շրջանի մա– կերեսի արտադրյալը ընդունված է ան– վանել կոհերենտ ու թյան ծ ա– Վ ա լ: Ջերմային աղբյուրների տարածական Կ. սահմանափակվում է աղբյուրից ընդամենը մի քանի ալիք հեռավորությամբ, պատ– ճառն այն է, որ մարմնի տարբեր մասեր ճառագայթում են միմյանցից անկախ: Արդյունքում մեներանգ ալիքի փոխարեն առաքվում է ալիքների մի ամբողջ հա– մախումբ: Աղբյուրից հեռանալիս ալիքը դառնում է ավելի ու ավելի հարթ: Դա թույլ է տալիս դիտել աստղերի լույսի ինտեր– ֆերենցիան, չնայած դրանք ջերմային աղբյուրներ են: Լազերային ճառագայթ– ման տարածական Կ. պահպանվում է փնջի ամբողջ կտրվածքով, որովհետև ակ– տիվ նյութի ամբողջ ծավալից տեղի է ունե– նում լույսի համաձայնեցված, ստիպողա– կան ճառագայթում: Լազերների Կ–յան ծավալը մոտ 1017 անգամ գերազանցում է նույն ինտենսիվության ոչ լազերային աղբյուրների Կ–յան ծավալը: Գործնակա– նում ոչ լազերային աղբյուրների օգնու– թյամբ կոհերենտ ալիքներ ստանալու հա– մար լույսի փունջը կիսում են երկու մասի և տարբեր ճանապարհներով ուղղելուց հետո միաբերում են նույն կետում, որ– տեղ և իրագործվում է դրանց վերադրումը: Գրկ. Լ ա ն դ ս բ ն ր գ Դ. Ս., Օպտիկա, Ե., 1973 (Ֆիզիկայի ընդհանուր դասընթաց, հ. 3): OpaHCOH M , , CjiaHCKHH C,, Ko- repeHTHocTb b oimnce, nep. c (JjpaHii;., M., 1968. Տ. Հովակիէէյան
ԿՈՀԼԵՐ (Kohler) Ցոզեֆ (1849–1919), գերմանացի իրավաբան, բանաստեղծ, գրականագետ: Սովորել էtՖրայբուրգի և Հայդելբերգի համալսարաններում: 1874-ից եղել է Մանհայմի դատավորը, 1878-ից՝ Վյուրցբուրգի, 1888-ից՝ Բեռլինի համալսարանների պրոֆեսոր: Ուսումնա– սիրել է իրավագիտության և փիլ–յան հա– մեմատական պատմությունը, հետազո– տել հին իրավունքի, այդ թվում հին հայ իրավունքի պատմությունն ու նրա հա– մակարգը [«Հայերի իրավունքը» (1888, հայերեն հրտ. 1889, «ՀԱ»), «Հին ասորա– կան և հայկական իրավունք» (1906), «Հայ իրավունք» («Իրավունքի ընդհանուր պատմություն», հ. 1, գլուխ 8), 1914]: Գրել է ուսումնասիրություններ Վ. Շեքսպիրի, Ա. Դանթեի, Ռ. Վագների ստեղծագոր– ծությունների, արվեստի պատմության և այլ հարցերի վերաբերյալ: Գեղ. և թարգ– մանական երկերից առավել կարևոր են «Քնարական բանաստեղծություններ և բալլադներ» (1892), «Նոր բանաստեղծու– թյուններ» (1895), «Պետրարկայի սոնետ– ները» (1902–1903): Գրկ. Ա կ ի ն յ ա ն Ն.Հ., Ակնարկ մը հայ իրավանց պատմության վրա և 0. Կարստի նոր երկասիրությունները, «ՀԱ*, 1907, Jsj® 11, 12, 1908, M> 1, 6: Ս ա մ ու և լ յ ա ն !»., Հին հայ իրավունքի պատմություն, հ. 1, Ե., 1939: Ա. Սուքիասյան, Հ. Դավթյան
ԿՈՀՈՄՈԼՈԳԻԱ, տես Կոմբինատորային տուցոչոգիա:
ԿՈԴ (հուն. KcoXoi), գավառ Մեծ Հայքի Տայք նահանգում՝ համանուն բերդաքա– ղաքով: Ընդգրկում է Կուր գետի ակունք– ների (Կրիակունք) լեռնահովտային շըր– ջանը (այժմ՝ Գեոլա, Կեոլե կամ Գեոլե): Հս–ից սահմանակից է Արտահան, հվ–ից՝ Բերդաց Փոր, արմ–ից՝ ճակք, արլ–ից՝ Վանանդ գավառներին: Ենթադրվում է, որ համապատասխանում է ուրարտ. ար– ձանագրություններում հիշատակվող Կուլ– խային: Մովսես Ի^որենացին գրում է, որ Հայոց Վաղարշակ թագավորը, այգինե– րով ու ծաղկաստաններով մեղմացնելով Կ–ի ջերմ կլիման, այն դարձրեց արքունի ամառանոց և որսարան, իսկ Վաղարշակի որդի Արշակի գահակալման ժամանակ բուլղար ցեղեր, Կովկասի ց թափանցելով Հայաստան, հաստատվեցին Կ–ի հվ. արգավանդ ու հացառատ դաշտում: Կ–ի մասին հետագա տեղեկությունները սա– կավ են ու կցկտուր: Ղևոնդ պատմիչը հաղորդում է, որ 789-ին արաբ, հալա– ծանքներից խուսափող 12 հազար հայեր, Ամատունյաց իշխան Շապուհի և նրա որդի Համամի առաջնորդությամբ, Կ–ում հաղ– թեցին հեաապնդող թշնամուն և անցան Ւոսղտիք: IX դ. երկրորդ կեսին Կ. անցել է Աբխազական թագավորությանը: Շապուհ Բագրատունին վկայում է, որ Հայոց Սմբատ Ա Բագրատունի թագավորը (890–914) այլ գավառների հետ ետ գրավեց նաև Կ.: X դ. երկրորդ կեսին Կ. մտնում էր Տայքի կուրապաղատության, XI դ. սկզբից՝ Բյու– զանդ. կայսրության, XII դ. վերջից՝ Վրաց թագավորության մեջ:tXIII դ. առաջին կեսին Կ. նվաճեցին թաթար–մոնղոլները, XVI դ.՝ օսմանյան թուրքերը: 1877-ին Կ. անցավ Ռուսաստանին (մտնում էր Կարսի մարզի մեջ): 1921-ին Կ–ի հայ բնակչու– թյունը ենթարկվեց թուրք, իշխանության կոտորածին, փրկվածներն ապաստանե– ցին Անդրկովկասում: XX դ. սկզբին Կ. ու– ներ շուրջ 40 գյուղ, որոնցից հայաբնակ էին. Ալթուն Բողազ, Ամբոր, Գուլստան, Գուրկաշեն, Թախտիկրան, Դեմուրկապի Նոր, Ւարովինք, Miui, Կեոլե, Կնդրսու, Մերդենիկ, Մեհկերեք, Շաքի, Շարաֆ, Չոլփանեկ, Սալուտ, Սամզալեկ, Սիգնուտ, Վարդենիս, Ուրուտ (Ուռութ), Օկամ: ԿՈԴ, գյուղ Արևմտյան Հայաստանի Բիթ– լիսի վիլայեթի Սղերդի սանջակի Հազո գավառակում: 1909-ին ուներ 20 տուն հայ բնակիչ, որոնք բռնությամբ տեղահան– վել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է:
ԿՈԴԱԳԻԾ, կողագծային օրգանների ամ– բողջությունը, որոնք կանոնավոր դասա– վորված են կլորաբերանների, ձկների, թրթուրների, որոշ հասուն երկկենցաղ– ների (ժամանակակից և բրածո) գլխում և մարմնի կողքերում: Մաշկային զգայա– կան մասնագիտացված օրգաններ են, որոնց օգնությամբ կենդանիներն ընկա– լում են ջրի տատանումները, խորությունը, հոսանքի ուղղությունն ու ուժը, ինչպես և ստորջրյա մարմիններից անդրադարձող ալիքները: Օրինակ, Կ–ային օրգանների շնորհիվ ձկները կարող են լողալ և կեր որոնել լրիվ մթության մեջ կամ պղտոր ջրում, շրջանցել այլ կենդանիներ և առար– կաներ, զգալ ջրի ճնշման թեթևակի փո– փոխությունները:
ԿՈԴԱԿ, ծածանազգիների ընտանիքի ձուկ: Մարմնի երկարությունը՝ մինչև 60 սմ, քաշը՝ 2,5 կգ: Թեփուկները խոշոր են, մար– մինը գլանաձև է կամ կողքերից սեղմված, որովայնախոռոչի պատերը ծածկված են սև թաղանթով: ՀՍՍՀ ջրերում տարած– ված է մի քանի տարատեսակ՝ Քռի, Արաք– սյան և Սևանի Կ.: Ս և ա ն ի Կ. բնորոշ է միայն Սևանա լճին, սեռահասուն է դառնում 7–8 տարում, արտադրում է 30–60 հզ. ձկնկիթ: ՀՍՍՀ–ում տարեկան որսում են 3–6 հզ. g Կ.:
ԿՈԴԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բուլանըխ գավառում: Ուներ գեղեցիկ դիրք, բերքառատ հողեր և փարթամ մարգագետիններ: XX դ. սկզբին ուներ 40 տուն հայ բնակիչ: Կար քարաշեն հին եկեղեցի (Ս. Աստվածածին)՝ երեք խորանով: Բնակիչները բռնությամբ տե– ղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնա– գաղթի ճանապարհին:
ԿՈԴԱՆՅԱՐԴԱՎՈՐՆԵՐ (Amphineura), փափկամորթների տիպի անողնաշարա– վոր կենդանիների ենթատիպ: ժամանա–