Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/53

Այս էջը սրբագրված է

հետո (1747) նորից անկախացել է: 1873-ին ռուս, զորքերը գրավեցին Խիվան: Ամուդարյայից արլ. ընկած հողերն անցան Ռուսաստանին: 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հեաո Խ. խ–ում սկսվեց քաղ. սուր պայքար, 1920-ի ապրիլի 26-ին հռչակվեց խորեզմի ժողովրդական Սովետական Հանրապետությունը: 1924-ին հանրապետության տերիտորիան, բնակչության էթնիկական կազմի համաձայն, բաժանվեց Ուզբեկական և Թուրքմենական ՍՍՀ–ների միջև:


ԽԻՎՐՏԻՎԿ, գյուղ Թուրքիայում, Սեբաստիայի վիլայեթի Շապին–Գարահիսար գավառում: 1914-ին ուներ 70 (16 ընտանիք) հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է տարագրության ճանապարհին:


ԽԻՏԱՐՈՎ Նիկոլայ Իվանովիչ [ծն. 20.9(3.10).1903, Պյատիգորսկ], սովետական երկրաքիմիկոս: ՍՍՀՄ ԳԱ թղթ–անղամ (1964): ՍՄԿԿ անդամ 1949-ից: Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստ–ը (1930): 1929–1953-ին աշխատել է Համամիութենական երկրաբանական ԳՀԻ–ում: 1941–45-ին ղեկավարել է միներալային հումքի պաշարների գծով Համամիութենական հանձնաժողովի մետաղների բաժինը: 1953-ից աշխատում է ՍՍՀՄ ԳԱ Վերնադսկու անվ. երկրաքիմիայի և անալիտիկ քիմիայի ինստ–ում՝ որպես մագմատոգեն պրոցեսների լաբորատորիայի վարիչ: Աշխատությունները նվիրված են երկրակեղևի և վերին մանթիայի երկրաքիմիական փոխազդեցության պրոբլեմներին: Խ. ՍՍՀՄ–ում խորքային պրոցեսների փորձարարական հետազոտությունների զարգացման նախաձեռնողներից է (1931): Մասնակցել է ստորերկրյա ջրերի բաղադրության փոփոխությունների որոշմանը՝ կապված երկրաշարժերի հետ: Արժանացել է Վերնադսկու և Ֆերսմանի անվ. մրցանակների (1960, 1970): Պարգևատրվել է Լենինի շքանշանով:


ԽԻՏԱՐՈՎ Րաֆֆի Մովսեսի [28.12.1901, գ. Թիանեթի (Թիֆլիսի նահանգ)–1937], սովետական և միջազգային կոմերիտական շարժման գործիչ: ՍՄԿԿ անդամ 1919-ից: Հեղափոխական գործունեությունը սկսել է 1916-ից՝ աշակերտական ընդհատակյա խմբակում: 1920-ին երկու անգամ ձերբակալվել և աքսորվել է Վրաստանից: 1920-ի դեկտեմբերին մեկնել է Գերմանիա, որտեղ մասնակցել է տեղի հեղափոխական շարժումներին: Եղել է Ռուսաստանի կոմունիստական երիտասարդական միության I համագումարի պատգամավոր (1921): 1921-ի նոյեմբերից մինչև 1925-ը՝ Ռուրի երիտասարդական մարզային կոմիտեի քարտուղար և Գերմանիայի կոմունիստական երիտասարդական միության Կենտկոմի բաժնի վարիչ: 1925–27-ին Խ. ՀամԼԿԵՄ ներկայացուցիչն էր Կոմինտերնի երիտասարդության Գործադիր կոմիտեում: 1927-ի ապրիլին ԿԻԵԳԿ–ի կողմից ուղարկվել է Չինաստան: Խ. հեղափոխական գործունեություն է ծավալել նաև Ֆրանսիայում և Սկանդինավյան երկրների երիտասարդության շրջանում: 1928–31-ին նա ՀամԼԿԵՄ պատվիրակության նախագահը և ԿԻԵԳԿ գլխավոր քարտուղարն էր: 1931–37-ին կուսակցական ղեկավար աշխատանք է տարել Ստալինսկում (այժմ՝ Կուզնեցկ), Մագնիտոգորսկում և Չելյաբինսկում: Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1934):

Գրկ. Аветисян Г. A., Раффи Хитаров E., 1971. Հ. Ավեաիսյան


ԽԻՏԱՐՈՎՆԵՐ, Խիտարյաններ, հայ պղնձագործ դրվագողների տոհմ: Հաղպատում, X–XI դարերում: Վրաց թագավոր Դավիթ Շինարարը Խ–ի մի մասին տեղափոխել է Կախեթիա, տրամադրել հող և երկրագործությամբ զբաղվելու իրավունք ընձեռել: Սակայն շուտով Խ. տեղափոխվել են Թիֆլիս: 1795-ին, երբ Աղա Մահմեդ խանը ասպատակեց Թիֆլիսը, Խ. տեղափոխվեցին Թելավ, իսկ այնտեղից էլ՝ Թիոլեթ գյուղը և շարունակեցին զբաղվել իրենց արհեստով: Այս տոհմից են սերում Ր. Խիտարովը և Ն. Խիտարովը: Գրկ. Ավետիսյան Հ. Ա., Րաֆֆի Իփտարով, Ե., 1966:


ԽԻՏԻՆ (< հուն, χιτών – ծածկոց), ածխաջրերի խմբի օրգանական նյութ: Ազոտ պարունակող միակ բնական բարդ բազմաշաքարն է: Խ. տերմինն առաջարկել է ֆրանսիացի Ա. Օդյեն՝ միջատների արտաքին, ամուր ծածկույթն ուսումնասիրելիս: Խ. պարունակվում է հոդվածոտանիների արտաքին կմախքի (ծածկույթի) բաղադրության մեջ, ինչպես նաև որոշ ջրիմուռների ու բակտերիաների բջջաթաղանթում: Խ. չի լուծվում ջրում և օրգ. լուծիչներում, կայուն է քիմ. ազդեցությունների նկատմամբ:


ԽԼԱԴՆԻԻ ՊԱՏԿԵՐՆԵՐ, տատանվող առաձգական թիթեղի մակերևույթի վրա հանգուցային գծերի շուրջը չոր ավազահատիկների կուտակմամբ առաջացող պատկերներ: 1787-ին հայտնաբերել է գերմանացի գիտնական Է. Խլադնին (Chladni, 1756–1827): Փոփոխելով ամրացման կետերը և գրգռման տեղերը՝ կարելի է ստանալ թիթեղի տարբեր սեփական տատանումների համապատասխանող պատկերներ (նկ.): Դրանք տալիս են տատանվող թիթեղի հանգուցային գծերի բաշխման ակնառու պատկերը: Կլոր թիթեղի դեպքում հանգուցային գծերը լինում են շրջանաձև կամ շառավղային, իսկ ուղղանկյուն կամ եռանկյուն թիթեղի դեպքում ունենում են կողմերին կամ անկյունագծերին զուգահեռ ուղղություն: Խ. պ. օգտագործվում են հեռախոսների, միկրոֆոնների, բարձրախոսների մեմբրանների տատանումների սեփական հաճախականության հետազոտման համար:

Նկարում` Տեսարան Խլաթից Նկարում` Խլադնիի պատկերները՝ կենտրոնում ամրացված քառակուսի թիթեղի վրա. ա. լրացուցիչ ամրացման կետեր, բ. գրգռման տեղեր


ԽԼԱԹ, Խլխաթ (հուն. XXiat, XocXiat, արաբ. Xilat, Axlat), քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունքւք գավառում, Բզնունյաց (Վանա) լճի հյուսիս–արևմտյան ափին: Խ. կառուցված էր ձորի լանջերին, միջնաբերդը՝ ձորամիջի բարձրասլաց (մոտ 60 մ) ժայռին: Խ. շրջափակվել է աշտարակներով ու բուրգերով ամրացված հզոր պարիսպներով, ունեցել երեք դարպաս (երկուսը՝ հս–ից, մեկը՝ հվ–ից): Համանման ամրություններ է ունեցել նաև ուղղանկյունաձև (մոա 90 մX450 մ) միջնաբերդը (դարպասը՝ արլ–ից): Բերդի ստորոտին պահպանվել են բազմաթիվ ժայռափոր և պերճաշուք բնակարաններ (ունեն տափարակ, բոլորշի կամ կամարաձև փորվածքներ): Կանգուն են քաղաքի ընդարձակ գերեզմանոցը, սրբատաշ քարերով կերտված մի քանի գմբեթակիր դամբարաններ ու մատուռներ: Ղ. Ինճիճյանը գրում է, որ նրանցում հայտնաբերվել են զմռսած դիակներ: XIII դ. դամբարաններից մեկը (ափամերձ հրվանդանում), որը կառուցվել է Անիի հովվի մատուռի ոճով, Հ. Լինչը համակում է հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց: Խ–ի մնացած հին շինություններն ու ամրությունները կործանված են գրեթե հիմնովին: Խ–ի ձորամիջով հոսող և Վանա լիճը թափվող գետը ոյանում է մոտակա լեռնալանջերից բխող քաղցրահամ աղբյուրների ջրերից: Խ–ի կլիման բարեխառն ու զովաշունչ է, հողը՝ բերքառատ, աճում են բազմազան մրգատու ծառեր, հռչակված էր հատկապես ծիրանով ու խնձորով:

Մինչև IV դ. Խ. եղել է Բզնունիների նախարարության գլխավոր բերդաքաղաքը: Սասանյանների դեմ ճակատամարտում Հայոց Հարավային զորաթևի հրամանատար Դատաբեն Բզնունու դավաճանության պատճառով Խոսրով Բ Կոտակ արքան 333-ին կոտորեց Բզնունյաց տոհմը և Խ., գավառով հանդերձ, միացրեց արբունի կալվածներին: Արշակունյաց գահի անկումից (428) հետո Խ.՝ որպես եպիսկոպոսանիստ կենտրոն (Ս. Խաչ և Գամաղիել եկեղեցիներով) մնաց Բզնունյաց