Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/530

Այս էջը սրբագրված չէ

կակից փափկամորթներից ամենապրիմիտիվն են: Կ–ի կենտրոնական նյարդային համակարգը բաղկացած է 4 երկայնական թելերից, որոնցից 2-ը ձգվում են մարմնի կողքերով, այստեղից՝ «Կ.» անվանումը։ Ընդգրկում են 2 դաս. զրահակիր փափկամորթներ (Loricata) և ակոսափորներ (Solenogaster)։ Առաշին դասին են պատկանում խիտոնները՝ ծովային բուսակեր ձևերը, որոնք ոտքով ամուր կպչում են քարերին: Մարմինը երկարավուն ձվաձև է, որդանման, բաժանված է գլխի, իրանի և ոտքի: Երկրորդ դասի ներկայացուցիչներն ապրում են ծովի հատակում, վարում են գիշատչի կյանք:

ԿՈՂԲ (պատմական Կողբա գետ), գետ Հայկական ՍՍՀ–ում և Ադրբեշանական ՍՍՀ–ում, Կուրի աջ վտակը: Սկիզբ է առնում Ոսկեպար լեռների հս. լանջերից: Երկարությունը՝ մոտ 45 կմ (ՀՍՍՀ–ում՝ 21 կմ): Ունի խառը սնում, հորդանում է գարնանը: Հաճախակի են սելավները:

ԿՈՂԲ (պատմական Վարդամարդ), գետ Հայկական լեռնաշխարհում, Արաքսի աջ վտակը: Երկարությունը՝ մոտ 40 կմ: Սկիզբ է առնում Հայկական պարի հս. լանջից, մոտ 3000 մ բարձրությունից: Խոր ձորով հոսում է դեպի հս., ապա՝ հս–արլ. և թափվում Արաքս գետը: Սնումը ձնաանձրևային է, հորդացումը՝ մայիս–հունիսին:

ԿՈՂԲ, Կուլփ, Ղուլփ, ավան նախկին Երևանի նահանգի Սուրմալուի գավառում, Բարդող լեռան հյուսիս–արևելյան ստորոտին, Երասխի Վարդամարգ վտակի ափին: Հնում եղել է Այրարատ նահանգի Ճակատք գավառում: Հին Կ. բազմամարդ ավան էր, հայտնի իր աղահանքերով: Հին և միջին դարերում Կ–ի աղն արտահանվել է զանազան երկրներ: Հին Կ–ի տեղում տակավին երևում են երեք եկեղեցու ավերակներ: 620-ական թթ. Կ. գրավել են բյուզանդացիները։ Հայոց կաթողիկոս Եզր Ա Փաոաժնակերտցու (630 - 664) խնդրանքով բյուգանդական կայսր Հերակլիոսը (610 - 641) Կ–ի հանքի արտադրանքի մեկ երրորդը զիջել է էջմիածնի վանքին: IX - XI դդ. Կ. Բագրատունիների արքունի տիրույթն էր: Այնուհետև Կ. տիրել են արաբները և թաթար–մոնղոլները։ Կ. 1555, 1639-ի թուրք–պարսկ. պայմանագրերով անցել է Պարսկաստանին, 1828-ի փետրվարի 10-ի Թուրքմենչայի պայմանագրով՝ Ռուսաստանին: Կ. ուներ մոտ 400 տուն հայ բնակիչ, որոնց մեծ մասն աշխատում էր աղի հանքերում: Զբաղվում էին նաև երկրագործությամբ։ Ավանը բաժանվում էր վերին և ներքին մասերի, որոնցից յուրաքանչյուրում կար մեկական եկեղեցի (Ս. Խաչ և Ս. Երրորդություն): Ուներ վարժարան: Կ–ի հայերը տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ և հիմնականում հաստատվել Երևանում, Արարատյան դաշտի շրջաններում: Կարսի 1921-ի հոկտեմբերի 13-ի պայմանագրով Սուրմալուի գավառը, այդ թվում Կ., անցել է Թուրքիային: Կ–ում է ծնվել Եզնիկ Կողբացին: Մ. Դարբինյան

ԿՈՂԲ, գյուղ Հայկական ՍՍՀ Նոյեմբերյանի շրջանում, Կողբ գետի ձախ ափին, Կողբ շրջկենտրոնից 4 կմ հյուսիս–արևմուտք։ Կ. կաթնաանասնապահական–պտղաբուծական սովետական տնտեսություն է: Ունի 2 միջնակարգ դպրոց, պրոֆտեխուսումնարան, կուլտուրայի տուն, գրադարան, 2 մանկապարտեզ, մանկամսուր, կինո, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար: Կ–ում են գտնվում անտառարդ. տնտեսությունը և Դիլիջանի կահույքի ֆաբրիկայի արտադրամասը: Կ. առաջին անգամ հիշատակվում է IV դ.:

Կ. համապատասխանում է Գուգարք նահանգի Կողբոփոր գավառի հին Կողբափոր բերդին: Կ–ից հվ–արլ. ընկած են մ. թ. ա. II հազարամյակի «Բերդաղ» և «Ղարսոնց գոլ» ամրոց–բնակատեղիները։ Դեպի արմ. կա երկու կիկլոպյան ամրոց («Զիկուրատի», «Կոզմանի»), որոնց մոտ գտնվում են դամբարանադաշտեր: «Կոզմանիից» հայտնաբերվել են քարե հղկված գործիքներ, սև, փայլեցված խեցեղեն։ Մոտ 15 կմ արմ., «Պատաշարի» կիկլոպյան ամրոցի տարածքում պահպանվել են կիսակլոր և օվալաձև հիմքով կացարանների հետքեր: «Ղարսոնց գոլ»-ում և «Կոզմանի»-ում պեղվել են մ. թ. ա. XIV - XI դդ. խեցամաններ, իսկ մ. թ. ա. II հազարամյակի դամբարանադաշտում՝ բրոնզե զենքեր, զարդեր, մածուկից, սարդիոնից, ծարիրից ուլունքներ: Կ–ում և շրջակայքում պահպանվել են եկեղեցիներ՝ Մշկավանք, Աստվածածին (XI - XIII դդ.), Ծռախաչ (V - VI դդ.), Տվարագեղցի (VI դ.), խաչքարերով գերեզմանոցներ:

Գրկ. Չիլինգարյան Ս.Ս., Նոյեմբերյանի շրշանի կիկլոպյան կառույցները, «ՊԲՀ», 1968, № 1 Մ. Մեչքոնյան

ԿՈՂԲԱՆՑ, Կոխպանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վան–Տոսպ գավառակում: 1909-ին ուներ 27 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Կ–ի մասին առաջին անգամ հիշատակում է Թովմա Արծրունին «Պաամութիւն Տանն Արծրունեաց» աշխատության մեջ: Բնակիչները գաղթել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում:

ԿՈՂԲԵՏԼՅԱՆՑ Երվանդ Գևորգի (ծն. 9.2.1888, Նոր Նախիջևան, այժմ՝ Դոնի Ռոստովի շրջագծի մեջ), մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս, գյուտարար: Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1912): 1923-ին Սորբոնի համալսարանում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա՝ մաթեմատիկայի գծով: 1912–20-ին դասավանդել է Մոսկվայի տարբեր բուհերում, ապա՝ Կրասնոդարի պոլիտեխնիկական ինստ–ում, 1920–21-ին՝ Երևանի համալսարանում, 1921–27-ին՝ Սորբոնում: 1927–33-ին եղել է Ֆրանսիայի երկրաֆիգիկոսների միության նախագահը: 1933-ին Իրանի շահի հրավերով կազմակերպել և մինչև 1938-ը ղեկավարել է Թեհրանի համալսարանի մաթ. և երկնային մեխանիկայի ամբիոնները, որի համար պարգևատրվել է Իրանի բարձրագույն՝ «Նշան էլմի» շքանշանով: 1938-ին հրավիրվել է ղեկավարելու ֆրանսիական բանակի հրետանու գյուտարարական գիտխորհուրդը: 1942–53-ին դասավանդել է ԱՄՆ–ի՝ նախ Լեյթի, ապա Կոլումբիայի համալսարաններում: 1953–64-ին աշխատել է IBM (ԱյԲիէմ) ֆիրմայում: 1956-ին ընտրվել է Ռոկֆելլերի ինսա–ի անդամ: Աշխատանքները վերաբերում են ինտեգրալ հավասարումներին, օրթոգոնալ բազմանդամներին, թվային անալիզին, ձգողականության և մագնիսականության տեսություններին, կիրառական երկրաբանությանը ևն: Հեղինակ է Երկրի մագնիսականության չափման ճշգրիտ սարքերի, անալոգային տեխնիկայի, գիրոսկոպիկ սարքերի վերաբերյալ մի շարք գյուտերի: «Ստրետչ» էլեկտրոնային թվանշանային հաշվողական մեքենայի ստեղծողներից է: Կ. անդամ է Նյու Ցորքի գիտ. ակադեմիայի, ինչպես նաև մի շարք երկրների մաթ. և երկրբ. ընկերությունների: Հրատարակել է մոտ հարյուր գիտ. աշխատություն (թարգմանվել էն մի քանի լեզուներով):

ԿՈՂԲՈՓՈՐ, գավառ Մեծ Հայքի Գուգարք նահանգում, Կողբ գետի հովտում: VII դ. «Աշխարհացոյց»-ում հիշատակվում է որ պես Գուգարքի 3-րդ գավառ: Տարածքը համապատասխանում է ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանին: Արշակունիների օրոք պատկանում էր տեղական Փոքր նախարարական տանը: X– XI դդ. եղել է Լոռու թագավորության, իսկ XII–-XIII դարերում՝ Զաքարյանների իշխանության կազմում:

ԿՈՂԳԱԹ, լեռնագագաթ Հայկական ՍՍՀ–ում, տես Շարայի լեռ:

ԿՈՂԵՍ, գյուղ Հայկական ՍՍՀ Ստեփանավանի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևելք: Կոլտնտեսությունն զ–