Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/532

Այս էջը սրբագրված չէ

ցիկ, ըսա մետաղի լցման՝ վերևից և ներ– քևից լցվող (սիֆոնային լցում): Արդյունա– բերության մեջ առավել տարածված են պողպատի լցման թուջե ուղղաձիգ Կ–ները: Կռվածքների համար նախատեսված ձու– լուկների Կ–ները տեղավորում են 100 ա և ավելի պողպատ, գլոցման նպատակով օգտագործվող պողպատի Կ–ները նախա– տեսված են 100 կգ–ից մինչև 20 ա զանգ– վածով ձուլուկների համար: Ձուլուկներում կծկվածքային փթուկները փոքրացնելու նպատակով Կ–ները պատրաստում են տաքացնող վրադիրներով:

ԿՈՃՂԱՐՄԱՏ (rhizoma), բազմամյա խո– տաբույսերի ստորգետնյա ընձյուղ: Ար– մատից տարբերվում է ծայր ապատ յանի բացակայությամբ, պարենքիմի և թեփու– կանման, մանր տերևների առկայությամբ: Վերջիններիս ծոցերում կամ հանգույցնե– րում առաջանում են բողբոջներ, որոնք ամեն տարի ստորգետնյա նոր ընձյուղ– ներ և հավելյալ արմատներ են առաջաց– նում: Որոշ բույսերի (հիրիկի) Կ–ները կարճ են, հաստ, մյուսներինը (օրինակ՝ սիզախոտինը)՝ շատ բարակ, երկար, արագ ճյուղավորվող: Կ–ի ծերացած մա– սերի մահացման դեպքում վերգետնյա հատվածները միմյանցից առանձնանում են, տեղի է ունենում բնական վեգետատիվ բազմացում: Կ–ները հողում տարածվում են հորիզոնական ուղղությամբ, երբեմն՝ թեքությամբ: Տարածման խորությունը սո– վորաբար ընդգրկում է վարելաշերտը, բայց որոշ բույսեր (մոլասորգո) թափան– ցում են մինչև մեկ և ավելի մետր: Կոճղար– մատավոր բույսերից մի քանիսը (ար– վանտակ, սեզ, մոլասորգո, ձիաձետ) վա– րելաշերտում առաջացնում են արմատ– ների խիտ ցանց՝ դժվարացնելով հողի մշակման, բույսերի ցանքի ու խնամքի աշխատանքները: Որոշ բույսերի Կ–ները պարունակում են դեղանյութեր (կատվա– խոտ), ներկանյութեր (կզմուխ), դաբաղա– ՜սյութէտ (մատրասդ) Ան: է?րկար Կ. ունե– ցող բույսերն օգտագործվում են ավա– զուտների ամրացման համար:

ԿՈՃՂԵձ (bulbus), ստորգետնյա ձևա– փոխված ընձյուղ՝ խիստ կարճացած ցո– ղունով և թեփուկանման, մսալի տերևնե– րով: Կ. ծառայում է ջրի, սննդանյութերի (հատկապես շաքարների) պահեստման, ինչպես նաև վեգետատիվ բազմացման ու նորոգման համար: Կ., որպես պահեստող օրգան, կարող է գործել մեկ (վարդակա– կաչ, սոխ) կամ մի քանի (ձնծաղիկ, հա– կինթ) տարի: Կ–ային ներքին թեփուկները հյութալի են, հաստ, պարունակում են սննդարար նյութեր: Արտաքին թեփուկ– ները բարակ են, չոր և պաշտպանում են ներքին թեփուկները չորացումից, վնա– սակար գործոնների ազդեցությունից: Որոշ բույսերի (օրինակ, շուշանի) Կ–ային թեփուկները նեղ են, կղմինդրի ձևով դասավորված, մյուսներինը (սոխ, հա– կինթ) լայն են, իրար ընդգրկող: Սխտորի Կ–ային թեփուկների ծոցում ձևավորվում են առանձին մանր կոճղիկներ, որոնք տեղադրված են կողք–կողքի, շարքով և կոչվում են բարդ Կ.: Կ. հատկանշական է շքանարգիզազգիներին, շուշանազգինե– րին, որոնց մեծ մասը աճում է շոգ, չորային պայմաններում:

ԿՈՃՂՈՒՏ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շըր– ջանում, շրջկենտրոնից 50 կմ հարավ– արևմուտք, Թարթառ գետի աջ ափին: Միավորված է Դրմբոնի սովետական տըն– տեսության հետ: Ունի ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, կինո, բուժկայան: Կ–ում է Ամենափրկիչ վանքը (XIII դ.): ԿՈՄԱ (<հուն. x<J>|ia – քուն), կ ո մ ա– տոզ վիճակ, կյանքին վտանգ սպառ– նացող վիճակ, որը բնորոշվում է գիտակ– ցության կորստով, արտաքին գրգիռների հանդեպ ռեակցիայի թուլացմամբ կամ բացակայությամբ, ռեֆլեքսների մար– մամբ մինչև լրիվ անհետանալը, շնչառու– թյան խորության և հաճախականության, ջերմակարգավորման խանգարմամբ, ա– նոթային տոնուսի փոփոխություններով, պուլսի դանդաղեցմամբ կամ հաճախաց– մամբ: Կ. զարգանում է գլխուղեղի կեղևի լրիվ արգելակման պայմաններում, որի պատճառներն են՝ գլխուղեղի արյան շըր– ջանառության սուր խանգարումները, գըլ– խի վնասվածքները, բորբոքումները (էն– ցեֆալիտ, մենինգիտ, մալարիա), ինչպես նաև թունավորումները (բարբիտուրատ– ներով, ածխածնի օքսիդով ևն), շաքարա– յին ոիվանդությունը, միզարյունությունը, լյարդի բորբոքումը: Կ–ի ժամանակ նյար– դային հյուսվածքում առաջանում են թթվա– հիմնային հավասարակշռության խանգա– րումներ, թթվածնային քաղց, իոնային փոխանակության խանգարումներ և նյար– դային հյուսվածքի էներգետիկական քաղց: Բ ու ժ ու մ ը. պատճառի վերացում, թթվա–հ ի մնային հավասարակշռության և շնչառության վերականգնում, պայքար թթվածնային քաղցի դեմ:

ԿՈՄԱՆԴՈՐ (<ֆրանս. commandeur բա– ռից), 1. բարձր կոչում միջնադարյան աս– պետական և կրոնական օրդեններում: 2. Բարձրագույն աստիճաններից մասոնու– թյան հիերարխիայում: 3. Նավակումբի նախագահ ՍՍՀՄ–ում (մինչև 1926-ը), Արև– մըտյան Եվրոպայում և ԱՄՆ–ում: 4. Ձիար– շավների, դահուկավազքերի և տարբեր մրցումների (ավտո, մոտո–, հեծանիվ ևն) ղեկավար: 5. Կապիտան–Կ.՝ Անգլիա– յում, Նիդերլանդներում և այլ երկրներում ծովակալի աստիճան չունեցող նավախմբի պետ: Ռուսաստանում (XVIII –XIX դդ. սկիզբ)՝ սպայական աստիճան 1-ին կարգի կապիտանի և 4-րդ աստիճանի դեր–ծովա– կալի միջև:

ԿՈՄԱՆԴՈՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ, կղզիների խումբ 1սաղաղ օվկիանոսի և Բերինգի ծովի սահմանում: Մտնում են ՌՍՖՍՀ Կամչատկայի մարզի մեջ: Տարածությունը՝ 1848 կմ2: Կազմված են բազալտներից ու անդեզիտներից: Ունեն լեռնային ռելիեֆ: Բարձրությունը՝ 751 մ: Ափերը ժայռային են, թույլ կտրտված, կլիման օվկիանոսա– յին է: Օգոստոսի միջին ջերմաստիճանը 10°C է, փետրվարինը՝ –4°C, տարեկան տեղումները՝ 500 մմ: Ծածկված են օվկիա– նոսային մարգագետիններով և լեռնային տունդրայով, ափերը՝ ջրիմուռներով: Կան «թռչնաշուկաներ», ծովարջեր և փոկեր, հանդիպում է Կամչատկայի կուղբ: Բնակ– չությունը հիմնականում զբաղվում է ծո– վային արդյունագործությամբ, գազանա– բուծությամբ: Բնակավայրերն են՝ Նիկոլս– կոյեն (Բերինգի կղզում), Պրեոբրաժենս– կոյեն (Մեդնի կղզում): Կոչվել են ի պա– տիվ կոմանդոր Վ. Բերինգի, որը 1741-ին հայտնագործել է կղզիները:

ԿՈՄԱՐՈՎ Վլադիմիր Լեոնտևիչ [1(13).10. 1869, Պետերբուրգ – 5.12.1945, Մոսկվա], սովետական բուսաբան, աշխարհագրա– գետ, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1920): 1894-ին ավարտել է Պետերբուրգի հա– մալսարանը, 1898-ից դասախոսել նույն տեղում (1918-ից՝ պրոֆեսոր), 1930– 1936-ին՝ ՍՍՀՄ ԳԱ վիցեպրեզիդենտ, 1936–45-ին՝ պրեզիդենտ, 1940-ից՝ ՍՍՀՄ Բուսաբանական ընկերության պատվավոր պրեզիդենտ: Հետազոտել էtՀեռավոր Արևելքի, Չինաստանի, Մոնղոլիայի բարձ– րակարգ բույսերի ֆլորան, բուսական աշխարհի էվոլյուցիայի հարցերը: Արժա– նացել է պետ. մրցանակների (1941, 1942): ՍՍՀՄ Գերագույն սովետի I գումարման դեպուտատ: Վ. Մ. Կոմարով

ԿՈՄԱՐՈՎ Վլադիմիր Միխայլովիչ (16.3. 1927, Մոսկվա –24.4.1967), ՍՍՀՄ տիե– զերագնաց–օդաչու, ինժեներ–գնդապետ, Սովետական Միության կրկնակի հերոս (19.10.1964 և 24.4.1967): ԱՄԿԿ անդամ 1952-ից: Ավարտել է Մոսկվայի ռազմա– օդային ուժերի հատուկ դպրոցը (1945), Բատայսկի ռազմաավիացիոն ուսումնա– րանը (1949) և Ն. Ե. ժուկովսկու անվ. ռազմաօդային ինժեներական ակադե– միան (1959): ՍՍՀՄ տիեզերագնացների ջոկատում է 1960-ից: 1964-ի հոկտ. 12-ին, աշխարհում առաջին անգամ, Կ. Պ. Ֆեոկ– աիսաովի և Բ. Բ. Եգորովի հետ, որպես տիեզերանավի հրամանատար, թռիչք է կատարել «Վոսխոդ» բազմատեղանոց տիեզերանավով: Տիեզերքում մնացել է մեկ օր, որի ընթացքում Երկրի շուրջը կա– տարել է 16 պտույտ՝ անցնելով 700 հզ. կմ: Զոհվել է 1967-ի ապրիլի 24-ին, «Սոյուզ–1> նոր տիեզերանավի մեկօրյա փորձարկ– ման ժամանակ: Թաղված է Կարմիր հրա– պարակում, Կրեմլի պատի տակ: Կ–ի