պարունակում էր նաև հայ միջնադարյան խազային նոտագրության վերծանու– թյունը: Կ–ի բազմակողմանի գործունեության մեջ սկզբունքորեն առավել կարևորը ստեղծագործությունն է և հավաքչական ու գիտական աշխատանքը: Կ. իր հավաքած ժող. երգերը հայտնաբերել է գեղջկական կենցաղի ընդերքում, ուստի դրանք խորապես ավան– դական են և ճշմարտացի: Դրանք հավաք– ված և գրանցված են ժողովրդի պատմու– թյան ու հոգեբանության խոր իմացու– թյամբ, ազգագրագետի վարպետությամբ, գեղագետի պահանջկոտությամբ և գիտ– նականի վերլուծական մոտեցումով: Դը– րանցում հիանալի պահպանված են նրանց վաղնջական երաժշտական բարեմասնու– թյուններն ու ազգային երանգը: Այդ ձայ– նագրությունները հաստատում են հայ գյուղական երգարվեստի բազմաժանրու– թյունը և առանձին ժանրերի հարստու– թյունը, հիմնովին երևան բերում նրա ազ– գային ոճն ու լեզուն, նրա արտահայտչա– միջոցների՝ ձևերի ու կառուցվածքի, լա– դային հիմքի և ելևէջային համակարգի, մետրի և ռիթմի, խոսքային և երաժշտա– կան «բարբառների» ողջ բազմազանու– թյունն ու ինքնատիպությունը: Շատ հո– գևոր մեղեդիներ, որոնք պահպանվել էին բանավոր, վերաձայնագրվել են Կ–ի կողմից՝ զգալի հարստացնելով հայ ազ– գային մելոսը նրա նաև այդ՝ պատմական խոր ավանդույթներ կրող ճյուղում: Կ–ի կողմից երաժշտ. ֆոլկլորի մի շարք հնա– գույն ու բարձրարվեստ նմուշների հայտ– նաբերման փաստը (հեթանոսական հա– վատալիքներին առնչվող հորովելների իմպրովիզացիոն եղանակները, «Սասուն– ցի Դավիթ» և «Մոկաց Միրզա» հնագույն վիպական ասերգերը, միջնադարյան ան~ ւռունիները և հոգևոր տաղերի ժող. տար– բերակները) իրավացիորեն հավասա– րեցվում տւ պատՍա–Սշակութային խո– շոր հայտնագործությունների: Կ–ի հա– վաքած հայ գեղջկական երգերը (եղել են չորս հազարից շատ ավելի, առայժմ վերա– գտնված է շուրջ հազար երկուհարյուր նմուշ) ամբողջությամբ վերցրած ներկա– յանում են որպես հայ ժող. երգարվեստի անթոլոգիա: Դրանք ծանրակշիռ ներդրում են հայագիտության բնագավառում և, դրա հետ միասին, աշխարհի ժողովուրդների մինչ այդ հավաքված ֆոլկլորը հարստաց– րել են մի ինքնատիպ, ազգային ցայ– տուն դեմք կրող և դրանով իսկ խիստ արժեքավոր հատվածով: Կ–ին են պատ– կանում նաև քրդական ժող. երգերի առա– ջին ձայնագրությունները. Քյոթահիա– յում նա գրի է առել նաև հայերի կատարած թուրքական երգեր: Իր տեսական աշխաաություն– ն և ր ու մ Կ. բացահայաել է ժող. երաժըշ– տության կենսական հիմքերը: Ըստ Կ–ի՝ յուրաքանչյուր երգ շինական սրտի հա– րազատ արձագանքն է և հոգու վճիտ հա– յելին: Յուրաքանչյուր երգ պատկերաց– նում է կյանքի տեսարանի մի լայն նկար՝ փոքրիկ շրջանակի մեջ առած: Կ. նկա– րագրել է ժողովրդի երգաստեղծության բուն պրոցեսը, վերլուծել հայ ժողովրդա– կան երգի տեսակներն ու կոմպոզիցիոն արժանիքները, բնութագրել նրա գեղա– գիտական նշանակալիությունը, հարստաց– րել ժող. երգի վերլուծության մեթոդի– կան: Սկզբունքորեն կարևոր էր նաև հայ ժող. և հոգևոր երաժշտության հիմքերի միասնականության և հոգևոր երգի ոճա– կան հատկանիշների բացահայտումը: Դա Էականորեն օգնեց հոգևոր երաժշտության ուսումնասիրման, խազերի, մասնավո– րապես առոգանության նշանների վեր– ծանության գործին: Կ–ի տվյալներով երաժշտ. խազերի համակարգը ընդգըր– կում է՝ «ա. Ձայնաստիճանի խազեր, բ. Հատված «Հայ գեղջուկ երաժշտություն»- ւսշ– Խ ա տ ո ււ» յո ւնհ 0 Կոմիտասի «Պատարագեի առաջին էջը ^այսսրանգի խազեր, գ. Զարդախազեր, դ. Ձայնուժի խազեր, ե. Ամանակի խազեր, զ. Բանալի խազեր, է. Առոգանության խա– զեր, ը. Կետադրության խազեր, թ. Ոճա– կան խազեր, ժ. Կապող և զատող խազեր, ժա. Կիսանիշ խազեր և այլն»՝ մի համա– կարգ, որ հնարավորություն է տվել մեղե– դիները գրի առնել բավական մանրա– մասնորեն: Նրա խազաբանական աշխա– տանքներից տպագրված երկու փոքրա– ծավալ հոդվածներն իսկ էական ներդրում են ընդհանուր երաժշտ. միջնադարագի– տության մեջ: Կ–ի ս տ և ղ ծ ա գ ո ր ծ ու թ յու ն ը, որ գլխավորապես վոկալ՝ մեներգային և խմբերգային է, բաժանվում է երկու մասի՝ ստեղծագործություններ, որոնց հիմքում ընկած են ժող. կամ հին հոգևոր մեղե– դիներ, և գործեր, որոնք այդպիսի սկըգբ– նաղբյուրներից անկախ են: Վերջինների թվում են՝ «Առ գետս Բաբելացւոց» սաղ– մոսը ա կապելլա խմբի և մեներգիչների համար, Հ. Պարոնյանի խոսքերով «Քա– ղաքավարության վնասներ» երաժշտ. պատկերները, Հ. Հովհաննիսյանի խոս– քերով «Ու՝ր ես գալիս, ա՝յ գարուն» կան– տատը, Հ. Թումանյանի խոսքերով քնա– րական–փիլիսոփայական «Մութն էր եր– կինքը» ռոմանս–մանրապատումը, հայ երգային քնարականության ամենատարած– ված նմուշներից՝ «Կաքավի երգը» ևն: Մրանցից վաղագույններում կոմպոզիտո– րի անհատական ոճը դեռևս այնքան ցայ– տուն չէ, բայց դրանք բոլորն էլ առանձնա– նում են բովանդակալիությամբ և կոմպո– զիցիայի վարպետությամբ: Կ–ի ստեղծա– գործության մեծագույն մասը ժող. սկըզբ– նաղբյուրից սերված գործերն են (ավելի քան 150 անուն վոկալ և 8 դաշնամուրա– յին՝ բազմաթիվ տարբերակներով), որոնց նա առավել նշանակություն էր տալիս ել– նելով այն կարևոր դերից, որ դրանք ավե– լի լավ կարող էին կատարել (և իրոք կա– տարեցին) Ժողովրդի գեղագիտական դաս– տիարակության, ինչպես և նրա պրոֆե– սիոնալ երաժշտ. արվեստի զարգացման, դրա ազգային ոճի և ինքնատիպ լեզվի ձևավորման գործում: Այս երկերն ընդհա– նուր առմամբ աչքի են ընկնում թեմաների և երաժշտական կերպարների բազմազա– նությամբ. սրանցում առկա է ժող. երա– ժըշտության կենսական ուժի և բնորոշ առանձնահատկությունների նուրբ զգա– ցողություն, պարզ զգացվում է ժող. նյութի նկատմամբ կոմպոզիտորի անհատակա– նության զորեղ ներգործությունը, լինեն դրանք քնարական սրտառուչ պատում– ներ («Գարուն ա», «Քելեր, ցոլեր» ևն), երկրագործական աշխատանքը փառա– բանող վեհաշունչ հիմներ («Լոռու գութա– ներգ», «Կալերգ և սայլերգեր» ևն), սո– ցիալական կեցություն արտահայտող երգ– մոնոլոգներ («Ծիրանի ծառ», «Կռունկ», «Անտունի» ևն), հայրենի բնությունը կամ ավանդական ծեսերը գեղարվեստորեն վերարտադրող ծավալուն տեսարաններ («Լուսնակն անուշ», «Արարատյան գիշեր», հարսանեկան, վիճակի, պարերգային և այլ երգաշարեր): Այս բոլորը միասին խո– րապես տպավորիչ կերպարներով ներ– կայացնում են Հայաստանի ժողովրդի կյանքը: Գրանցում (ինչպես հենց բուն
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/540
Այս էջը սրբագրված չէ