Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/546

Այս էջը սրբագրված չէ

հարկ է լինում գործ ունենալ 4 և 6 թվերի հետ: Կ. մ–ի բաղադրիչ մասերը խիստ բազ– մազան են: Որպես կհնտրոնական ատոմ– կոմպլեքսագոյացնալ ծառայում են ան– ցումային տարրերի ատոմները, ինչպես նաե որոշ ոչ մետաղներ, օրինակ, B, P, Si: Լիզանդներ կարող են լինել թթունե– րի անիոնները (F՜, Cl՜, Br–, I–, CN–, N02՜, S042՜ են), O, N, P, Տ և այլ ատոմներով օրգ. և անօրզ. չեզոք մոլե– կուլներն ու ռադիկալները: Ներքին ոլոր– տում թթուների անիոններով Կ. մ. (ացի– դոկոմպլեքսներ) անօրգանական կոմպ– լեքսների տիպիկ ներկայացուցիչներ են: Ամենատարածված լիգանդը ջուրն է: Աղե– րը ջրում առաջացնում են աքվակոմպլեքս– ներ (aqua – ջուր), օրինակ, CoCl2+ + 6H20= [Co(H20)6]2++ 2C1-: Բյուրե– ղային աքվակոմպլեքսները կոչվում են բյուրեղահիդրաւոներ: Օրգ. և անօրգանական տարբեր լու– ծիչներում աղերը լուծելիս առաջանում են բազմազան սոլվատակոմպլեքսներ: Բյուրեղային սոլվատակոմպլեքսները կոչ– վում են բյուրեղակոմպլեքս– ն և ր: Դրանցից են ամոնիակի, սպիրտնե– րի, եթերի և այլ նյութերի միացման վերջ– նանյութերը: Բարդ մոլեկուլները կենտրո– նական ատոմին միանում են թթվածնի (ջուր, սպիրտներ, եթերներ են), ազոտի (ամոնիակ, ամիններ), ֆոսֆորի (PCU, ֆոսֆինի ածանցյալներ), ածխածնի (CO են) և այլ տարրերի ատոմների միջոցով: Հաճախ լիգանդը կենտրոնական ատոմին միանում է իր մի քանի ատոմներով: Այդպիսի լիգանդները կոչվում են բազմա– դենտատներ: Օրգ. բարդ ածանցյալների մեջ հանդիպում են լիզանդներ, որոնք կոորդինացված են երկու, երեք, չորս, հինգ և նույնիսկ ութ ատոմի հետ: Ամե– նակայուն Կ. մ. առաջացնող լիգանդները կոմպլեքսոններն են՝ ամինաբազմակար– բոնաթթուները, օրինակ, էթիլեներկամին– քառաքացախաթթուն՝ (HOOCCH2)2NCH2CH2N(CH2COO)2 (կոմպլեքսոն II): Անօրգանական ացի– դոլիգանդները սովորաբար միադենտատ են, հազվադեպ՝ երկդենտատ: Կ. մ–ի և սովորական (պարզ) միացությունների միջե չկա որոշակի սահման: Կախված հե– տազոտման խնդրից, միևնույն նյութը կա– րելի է դիտել պարզ կամ կոմպլեքս: Կ. մ–ի կառուցվածքի տեսությունը առա– ջադրել է շվեյցարացի քիմիկոս Ա. Վեր– ները (1893): Նա տվել է «գլխավոր» և «միջանկյալ» արժեքականություն հասկա– ցությունները, ինչպես նաև պատկերա– ցում կոորդինացիայի, կոորդինացիոն թվի, կոմպլեքս մոլեկուլի երկրաչափության մասին: Կ. մ–ի քիմիայի ուսումնասիրման բնագավառում նշանակալի ավանդ ունեն սովետական գիտնականներ Լ. Ա. Չու՜ գանը, Ի. ի. Չերնյաևը և այլք: Սակայն դասական կոորդինացիոն տե– սությամբ հնարավոր չեղավ բացատրել Կ. մ–ի նոր դասերի առաջացումը, կանխա– տեսել դրանց կառուցվածքը, ինչպես նաև հաստատել վերջինիս և ֆիզիկական հատ– կությունների միջև փոխադարձ կապը: Այդ*հարցերը պարզաբանվեցին քիմ. կա– պի բնույթի ժամանակակից քվանտամե– խանիկական պատկերացումների հիման վրա (մանրամասն տես Արժեքականու– թյունդ Քվանաային քիմիա, Քիմիական կապ): Կ. մ. կիրառվում են պլատինային մետաղների, ոսկու, արծաթի, նիկելի, կոբալտի, պղնձի անջատման և մաքրման, հազվագյուտ հողային տարրերի, ալկա– լիական մետաղների առանձնացման հա– մար և տեխնոլոգիական բազմաթիվ այլ պրոցեսներում: Կ. մ. օգտագործվում են նաև վերլուծական քիմիայում՝ ամենա– բազմազան տարրերի որակական հայտ– նաբերման և քանակական որոշման հա– մար: Կենդանի օրգանիզմներում Կ. մ–ի բազմաթիվ տեսակներ մետաղների (Fe, Cu, Mg, Zn, Co են) իոնների միացու– թյուններ են սպիտակուցների, վիտամին– ների և այլ նյութերի հետ, որոնք յուրա– հատուկ ֆունկցիաներ են կատարում նյու– թափոխանակության պրոցեսներում: Ա– ռանձնապես մեծ է բնական Կ. մ–ի դերը շնչառության, ֆոաոսինթեզի, կենսաբա– նական օքսիդացման պրոցեսներում և ֆերմենտային կատալիզում: Գրկ. CoBpeMeHHaH xhmhh K00pflHHan;H0H- Hbix coeflHHeHHH, nofl pea. JX?k. Jlbionca h P* YnjiKHHca, nep. c aHrji,, M., 1963; K o t- toh Փ., Yhjikhhcoh A »•» CoBpeMeH- Haa HeopraHHqecKan xhmhh, nep, c aHra., h. 1-3, M.f 1969,

ԿՈՄՊԼԵՔՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՍԱՐՔԱՎՈՐ– ՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ համամիութենա– կան գիտահետազոտական ն ա խ ա գ ծ ա–կ ոնստրուկ աո ր ա– կ ա ն, կոմպլեքսային էլեկտրատեխնի– կական սարքավորման նոր տեսակների ստեղծման ուղղությամբ գիտահետազո– տական, փորձակոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքներ կատա– րող հիմնարկություն: Հիմնադրվել է 1956-ին, Երևանում: Մինչև 1965-ը կոչ– վել է էլեկտրամեխանիկայի համամիու– թենական ԴՀԻ–ի հայկական մասնա– ճյուղ: Հիմնական խնդիրներն են սնման բարձր հաճախականության, պտույտների մեծ թվով մինչև 100 կվա հզորության գե– ներատորների և ագրեգատների, արդյու– նաբերական հաճախականության մինչև 100 կվա հզորության սինխրոն գեներա– տորների, հաճախականության մինչև 200 կվա հզորության էլեկտրամեքենայա– կան փոխակերպիչների (մինչև 20000 հց հաճախականության), II չափսի ուժային տրանսֆորմատորների մշակումը: Ինս– Կոմպլեքսային էլեկտրասարքավորման ինս– տիտուտի շենքը տիտուտի բազայի վրա են հիմնադրվել կաբելի արդյունաբերության, էլեկտրա– մեխանիկայի, էլեկտրատեխնիկայի հա– մամիութենական գիտահետազոտական ինստ–ների Երևանի բաժանմունքները: 1972-ից մտնում է «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորման մեջ;

ԿՈՄՊԼԵՔՍԱՅԻՆ ԿԼԻՄԱՅԱԳԻՏՈՒ–

ԹՅՈՒՆ, կւիմայագիաության ժամանակա– կից ուղղություն, որը կլիման ուսումնա– սիրում է եղանակների միջոցով (կլիման եղանակներով), տես Եղանակ՛. Կ. կ. ուսումնասիրում է եղանակի ազդեցու– թյունը բուսական և կենդանական աշխար– հի, մարդու ու նրա գործունեության տար– բեր օբյեկտների վրա: Կ. կ–ում վերլու– ծությունը կատարվում է եղանակների կատալոգի կամ պերֆոքարտերի միջո– ցով: Որպես հաշվման միավոր օգտագործ– վում են «օրվա եղանակ» կամ «մոմենտի եղանակ» հասկացությունները: Կլիմայի համեմատական ուսումնասիրություննե– րում օրվա եղանակի բազմազանությունն ամփոփվում է ձևաբանական հիմունքնե– րով կառուցված եղանակի 16 դասերով, որից 8-ը՝ անսառնամանիքային, 2-ը՝ տա– քացումային (երբ ջերմաստիճանը օրվա ընթացքում տատանվում է 0°Շ–ի շուրջը), 6-ը՝ սառնամանիքային: Դասերը սահմա– նազատվում են ջերմաստիճանի և խոնա– վության որոշակի ցուցանիշներով: Վայրի կլիման բնորոշվում է տարվա ամիսնե– րի եղանակի դասերի կրկնման հա– ճախականությամբ կազմված կլիմայի ստրուկտուրայի գրաֆիկներով: Կ. կ. օգ– տագործում է նաև օդերևութաբանական տարրերի տվյալները, կազմում եղանակի առանձին դասերի (չոր խորշակային, չա– փավոր չոր, տաք, քիչ ամպամած, անձրե– վային, թույլ սառնամանիքային) հաճա– խականության քարտեզներ, իսկ լեռնա– յին շրջանների համար՝ նաև գրաֆիկներ ու կտրվածքներ: ՍՍՀՄ–ում Կ. կ. զարգաց– վել է Ե. Ե. Ֆեոդորովի և նրա աշակերտ– ների (Լ. Ա. Չուբակով, Ցա. Ի. Ֆելդման, Ա. Բ. Բաղդասարյան և այլք) կողմից:

ԿՈՄՊԼԵՔՍԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԱՑՈՒՄ, տես Մեքենայացում:

ԿՈՄՊԼԵՔՍԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐ, բույսերին անհրաժեշտ 2–3 հիմնական սննդատարր (N, P2Os, K20) պւսրունա– կող պարարտանյութեր: Դրանց կազմին կարելի է ավելացնել նաև միկրոտարրեր (B, Mn, Cu, Zn, Mo ևն): Կ. պ. պարու– նակում են սննդանյութերի մեծ քանակ և քիչ բալաստ, երկար պահելիս չեն պնդա– նում, մեքենաներով պարարտացնելիս լավ են ցրվում: Սննդանյութերի հարա– բերակցությունը կախված է արտադրման եղանակից, ելային բաղադրիչներից, բույ– սերի պահանջներից: Կ. պ. լայնորեն կիրառվել են 1950-ից, հատկապես ԱՄՆ–ում, Կանադայում, Անգ– լիայում, Նիդերլանդներում, ճապոնիա– յում, Ֆրանսիայում, Իտալիայում, որտեղ դրանց արտադրությունը կազմում է պա– րարտանյութերի քանակի 50%–ից ավե– լին: ՄՍՀՄ–ում (1978) դրանց արտադրու– թյունը կազմում էր ընդհանուր պարար– տանյութի քանակի 80% –ը: Կ. պ. լինում են կրկնակի (ֆոսֆոր–կալիումական, ա– զոա–ֆոսֆորական, ազոտ–կալիումական)