Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 5.djvu/549

Այս էջը սրբագրված չէ

Նկ. 2. կենտրո– նախույս կոմպ– րեսոր. /. լիսեռ, 2, 6, 8, 9,70, //. աշ– խատանքային անիվ– ներ, 3,7. օղակաձև դիֆուզորներ, 4. հե– տադարձ ուղղորդիչ կանալ, 5. ուղղիչ ա– պարաւո, 72, 13. հո– վացուցիչից գազի մա– տուցման կանալներ, 14. գազի ներծծման կանալ փարիչի (5) U մխոցի հատակով պարփակ– ված ծավալի մեծացման հետևանքով ըս– տեղծված նոսրացման պատճառով մթնո– լորտային օդը, հաղթահարելով ներծծման կափույրի (9) զսպանակի դիմադրությու– նը, լցվում է աշխատանքային գլան՝ նա– խապես օդահավաքիչում (8) ֆիլտրվելով: Մխոցի հակառակ ընթացքի ժամանակ օդը սեղմվում է, և երբ նրա ճնշումը գերազան– ցում է մղիչ խողովակում(6) եղած ճնշմանը՝ մղիչ կափույրի (7) զսպանակի դիմադրու– թյունը հաղթահարելու չափով, վերջինս բացվում է, և օդը մղվում խողովակաշա– րով: Կ–ում գազի սեղմման ժամանակ ջեր– մաստիճանը բարձրանում է, որը կարող է քսայուղի ինքնայրման պատճառ դառնալ: Դրանից խուսափելու համար Կ. կահավո– րում են օդային կամ ջրային հովացման համակարգով, ջուրը մատուցվում է խո– ղովակով (10): Հովացումը պակասեցնում է նան գազի սեղմման պրոցեսի վրա ծախս– վող աշխատանքը: Մխոցավոր Կ–ները զարգացնում են մինչև 200 Մն/մ2 ճնշում, իսկ որոշ լաբորատոր նմուշներ՝ մինչև 700 Մն/մ2: Ռոտացիոն Կ–ներից կոնստրուկցիայի պարզության պատճա– ռով լայն կիրառում է գտել նրանց թիթեղ– նավոր տեսակը: Այդ Կ–ում շնորհիվ գլա– նի իրանում ռոտորի ապակենտրոն դիր– քի, պտտման ժամանակ տեղի է ունենում պարփակված ծավալի նախ մեծացում (ներծծում), ապա փոքրացում (սեղմում): Ռոտացիոն Կ–ները զարգացնում են մին– չև 1,5 Մն/մ2 ճնշում: Մխոցավոր և ռոտա– ցիոն Կ–ները ստատիկ սեղմման են: Կենտրոնախույս և առանց– քային Կ–ները դինամիկ սեղմման են, որտեղ սեղմման պրոցեսը իրականացվում է գազի կինետիկ էներգիան ճնշման պո– տենցիալ էներգիայի փոխակերպելով: Այս Կ–ները ծառայում են ոչ բարձր ճնշու– մով (0,2–0,6 Մն/մ2) գազի մեծ քանակու– թյուն (մինչև 20000 մ3/ր) սեղմելու հա– մար: Կենտրոնախույս Կ. (նկ. 2) հիմնա– կանում կազմված է իրանից և ռոտորից, որի լիսեռի (1) վրա տեղադրված են աշ– իսստանքային անիվները (2, 6, 8, 9, 10, 11): Ռոտորի պտտման ժամանակ աշխա– տանքային անվի միջթիակային տարածու– թյունում գտնվող գազին հաղորդվում է պտտական շարժում, որի շնորհիվ նրա վրա ազդում է կենտրոնախույս ուժ: Այդ ուժի ազդեցության տակ գազը շարժվում է Կ–ի առանցքից դեպի աշխատանքային թիակի ծայրամասը, սեղմվում ու ստանում որոշակի արագություն: Սեղմման պրոցե– սը շարունակվում է օղակաձև դիֆուզոր– ներում (3,7) գազի արագության անկման հետևանքով, որից հետո գազը հետադարձ կանալով (4) ուղղվում է Կ–ի հաջորդ աս– տիճանը: Շ ի թ ա վ ո ր Կ–ներն իրենց կառուցվածքով և գործողության սկզբուն– քով նման են շիթավոր պոմպերին, սա– կայն ապահովում են սեղմման ավելի բարձր աստիճան:

ԿՈՄՊՐԵՍՈՐԱՅԻՆ ԿԱՅԱՆ, արդյունաբե– րական ձեռնարկություններում, մագիս– տրալային խողովակաշարերում և շինա– րարական հրապարակներում սեղմված օդ կամ գազ ստանալու ագրեգատների ստացիոնար համալիր: Ընդ որում սեղմված օդն օգտագործվում է որպես էներգակիր կամ որպես հումք այլ նյութեր ստանալու համար (օրինակ, օդից՝ թթվածին, ազո– տաջրածնային խառնուրդից՝ ամոնիակ): Կ. կ–ների կազմի մեջ մտնում են գլխա– վոր շենքը, որտեղ տեղադրում են կոմպրե– սորները, և օժանդակ սարքավորումներն ու հարմարանքները՝ ֆիլտրեր, հովացու– ցիչներ, ռեսիվերներ, տրանսֆորմատո– րային ենթակայան, ինժեներային կոմու– նիկացիայի ցանց ևն: Որպես կանոն Կ. կ–ները տեղադրում են հրակայուն և թրթռակայուն շենքերում: Ըստ արտադրո– ղականության Կ. կ–ները պայմանականո– րեն լինում են փոքր (մինչև 100 մ3/ր), միջին (100–500 մ3/ր) և մեծ (ավելի քան 500 մ3/ր): ԿՈՄՍ (լատ. comes, ֆրանս. comte, անգլ. earl, գերմ. Graf), թագավորական պաշ– տոնյա վաղ միջնադարյան Արևմտյան Եվրոպայում: Ֆրանկական պետությու– նում VI դ. 2-րդ կեսից Կ. իրեն ենթակա շրջանում՝ կոմսությունում ուներ դատա– կան, վարչական և զինվորական իշխանու– թյուն: Աստիճանաբար Կ–ի պաշտոնը դար– ձել է ժառանգական: Ֆեոդալական մաս– նատվածության շրջանում Կ. ֆեոդալ տի– րակալ էր, այնուհետև՝ բարձր ազնվա– կանական տիտղոս (առ այսօր ձևականո– րեն պահպանվում է Եվրոպայի միապե– տական երկրներում): Ռուսաստանում Կ–ի («գրաֆ» ձևով) տիտղոսը մտցրել է Պետ– րոս I (վերացվել է 1917-ին): Կ. կամ գունդ է կոչվել Կիլիկիայի հայկ. պետությունում Կոռիկոսի կառավարիչը:

ԿՈՄՄՈՄՈԼԵՅ» («KoMCOMOJieij», «Կոմե– րիտական»), հանրապետական, երիտա– սարդական երկօրյա ռուսերեն թերթ: Հայաստանի ԼԿԵՄ Կենտկոմի օրգան: Լույս է տեսնում 1938-ից (1938–41, 1945– 1954-ին՝ «Ստալինեց» անվամբ), Երևա– նում: խմբագիրներ՝ Ջ. Ջաֆարով, Վ. Սիրցև, Ա. Զախարյան, Դ, Եվանգուլով, Ս. Ավթանդիլով, Ա. Սահակյան, Ց. Պեա– րոսյան, է. Կանանովա, Վ. Այդինյան (1979-ից): Պայքարում է երիտասարդու– թյան քաղ. և ինտերնացիոնալ դաստիա– րակության, կոմունիստական աշխարհա– յացքի ձևավորման համար, օգնում իրա– գործելու ՍՄԿԿ, ՀամԼԿԵՄ և ՀԼԿԵՄ Կենտկոմների՝ երիտասարդությանն ուղըղ– ված որոշումներն ու միջոցառումները: Ներկայացնում է գյուղատնտեսության և արդյունաբերության առաջավորներին, ընդհանրացնում նրանց փորձը, վեր հա– նում թերությունները: Նրա «Հայրենա– սեր» արտահաստիքային բաժինը հատուկ էջեր է թողարկում սովեաական բանակի երիտասարդ մարտիկների և զինակոչիկ– ների համար: «Կ.» լայն տեղ է հատկաց– նում գրական, մարզական կյանքին, ար– վեստին մշակույթի նորություններին: Ու– նի միջազգային լուրերի բաժին: Է. Կանանովա

ԿՈՄՍՈՄՈԼՍԿ–ԱՄՈՒՐԻ, քաղաք ՌՍՖՍՀ խաբարովսկի երկրամասում: Գետային նավահանգիստ է Ամուրի ստորին հոսան– քում, երկաթուղային կայարան է. 264 հզ. բն. (1979): Հեռավոր Արևելքի արդ. և մշակութային խոշոր կենտրոն է: Ար– դյունաբերության գլխավոր ճյուղերն են նավաշինությունը, մետալուրգիան և սարքաշինությունը: Կան Սախալինից ըս– տացվող նավթի վերամշակման գործարան, անտառանյութի մշակման կոմբինատներ, կահույքի և կարի ֆաբրիկաներ, շինանյու– թերի ձեռնարկություններ: Ունի մանկա– վարժական և երեկոյան պոլիտեխնիկա– կան ինստ–ներ, լեռնամետալուրգիական և շինարարական տեխնիկումներ, պոլի– տեխնիկում, բժշկ. ուսումնարան, դրամա– տիկական թատրոն, հայրենագիտական և գեղարվեստի թանգարաններ: Հիմն rn- դրել են կոմերիտականները, 1932-ին, և ի պատիվ նրանց կոչվել է Կոմսոմոլսկ– Ամուրի:

ԿՈՄՍՈՄՈԼՍԿԱՅԱ ՊՐԱՎԴԱ» («Kom- coMOJitcKaa npaB^a», «Կոմերիտա– կան ճշմարտություն»), համամիութենա– կան երիտասարդական օրաթերթ: ՀամԼԿԵՄ ԿԿ–ի օրգան: Ստեղծվել է ՌԿԿ(բ) XIII համագումարի որոշմամբ: Լույս է տեսնում 1925-ից, Մոսկվայում: Սովետական երիտասարդության կազմա– կերպիչն է կոմունիստական կուսակցու– թյան առաջադրած խնդիրների իրագործ– ման պայքարում: Սոցիալիստական մըր– ցության առաջին նախաձեռնողներից է: Բարձրացրել է երիտասարդության ընդ–